2007
Մերի Ն. Քուք Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական
Մայիս 2007թ.


Մերի Ն. Քուք
Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահության Երկրորդ Խորհրդական

Նկար

Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը» (Առակաց Գ.5) առաջնորդող ճշմարտություն է Երիտասարդ Կանանց բարձրագույն նախագահության երկրորդ խորհրդական Մերի Նելսոն Քուքի համար:

Ծնված լինելով Միդվեյլում, Յուտա, 1951 թվականի հունիսի 8-ին, Քույր Քուքը սովորեց վստահել Տիրոջը իր ծնողների` Քենեթ Ն. և Ֆերն Ս. Նելսոնների օրինակով: Նրա հայրը տարավ ծանր առողջական խնդիրներ, որն առաջացել էր հանքահորում տեղի ունեցած վթարից, երբ Քույր Քուքը մանկիկ էր: Որոշ ժամանակ, նրա մայրը ընտանիքի միակ ապահովողն էր: Դա փորձության ժամանակներ էին:

Իր երիտասարդ տարիներին նա երազում էր ամուսնության և մայրության մասին, բայց միայնակ էր շատ տարիների ընթացքում: «Երբեմն ես հարցնում էի, թե իմ երազանքները կիրականանա՞ն երբևէ»,- ասում է Քույր Քուքը: «Բայց ես փորձում էի հավատք ունենալ և կենտրոնանալ այն օրհնությունների վրա, որ ես արդեն ունեի»:

Այդ ընթացքում նա ստացավ բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճանները խոսքի և լսողության ախտաբանության բնագավառում և Կրթության մասնագետի աստիճան Բրիգամ Յանգի համալսարանում: Նա աշխատեց որպես հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության ուսուցիչ, իսկ հետագայում դպրոցի կառավարիչ:

1988թ. հուլիսի 16-ին նա ամուսնացավ Ռիչարդ Ի. Քուքի հետ, որը հետագայում ծառայեց որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ Սոլթ Լեյքի Տաճարում: Այդ ժամանակ ասում է Քույր Քուքը ես «ժառանգեցի չորս հրաշալի երեխա և դարձա ութ թոռների տատիկ», քանի որ Երեց Քուքի առաջին կինը մահացել էր 1984 թվականին: Նրանք այժմ ունեն 17 թոռ:

Երբ Երեց և Քույր Քուքերը ծառայում էին որպես լիաժամկետ միսիոներներ Մոնղոլիայում, նրա ամուսինը կանչվեց նախագահելու Մոնղոլիայի նորաստեղծ միսիայում: Հետագայում նա ուղեկցեց նրան Հոն Կոնգում, որտեղ նա ծառայեց Ասիայի Տարածքային Նախագահությունում: Նա նաև ծառայել է որպես ծխի Սփոփող Միության նախագահ և Երիտասարդ Կանանց բարձրագույն խորհրդում:

Քույր Քուքը երախտապարտ է իր փորձառությունների համար և վկայում է, որ «ինչպիսի փորձություններ էլ մեզ բաժին ընկնեն, եթե մենք ապավինում ենք Տիրոջը, Նա կուղղի մեր ճանապարհները»: