Երեց Մայքլ Ջ. Թեհ
Յոթանասունական
Երեց Մայքլ Ջոն Թեհի համար ճամփորդությունը ճիշտ նույնքան կարևոր է, որքան նպատակակետը, հատկապես, երբ ճամփորդում ես կյանքում: Երեց Թեհն ասում է, որ 1986 թվականին որպես լիաժամկետ միսիոներ իր կոչումը, ամբողջովին փոխեց իր մահկանացու ճամփորդությունը, որովհետև այն զորացրեց իր վկայությունն ավետարանի մասին:
«Իմ միսիան շրջադարձային կետ էր իմ կյանքում: Այն սքանչելի օրհնություն էր»,- ասում է նա: «Ես սկսեցի ճանաչել իմ Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին: Ես սկսեցի հասկանալ, որ ես կարող էի կանչել առ իմ Երկնային Հայրը ցանկացած ժամանակ և խոսել Նրա հետ: Դա հանգստության մեծ աղբյուր էր ինձ համար»:
Երեց Թեհն ասում է, որ նրանք ովքեր խաչմերուկների են հանդիպում իրենց կյանքում, կարիք ունեն վկայության, որը կօգնի նրանց մնալ ճիշտ ճանապարհին:
«Մեր Երկնային Հայրը կբացահայտի ճշմարտությունը ձեզ, երբ դուք աղոթքով ձգտեք գտնել ձեր սեփական վկայությունը»,- ասում է նա: «Ինչպիսի քաղցր զգացում է անձնապես իմանալ և կարողանալ վստահորեն վկայել ճշմարտության մասին»:
Երեց Թեհը ծնվել է Մարտին և Նորմա Թեհերից, 1965 թվականի հունիսի 25-ին Դավաո քաղաքում, Դավաո Դել Սուր, Ֆիլիպիններ: Նրա ընտանիքը տեղափոխվեց Մանիլա, երբ նա 12 տարեկան էր, բայց նա վերադարձավ իր հայրենի քաղաք, երբ կանչվեց Ֆիլիպինների Դավաո Միսիա:
Իր միսիայից հետո Երեց Թեհը պաշտպանեց թեկնածուական աստիճան գործարարության կառավարման բնագավառում Դե Լա Սալլե համալսարանում, Մանիլա: Անցած չորս տարիների ընթացքում նա աշխատել է որպես արձանագրող Ֆիլիպինների Մանիլայի Տաճարում, որտեղ 1989 թվականի դեկտեմբերի 16-ին նա ամուսնացել էր Գրեյս Մեյ Ուիդոնի հետ: Նրանք երեք երեխաների ծնողներ են:
Երեց Թեհը երախտապարտ է Եկեղեցու ղեկավարների հետ շփվելու հնարավորությունների համար: Նա ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի նախագահի խորհրդական, բարձրագույն խորհրդական և միսիայի նախագահի խորհրդական: Յոթանասունի Առաջին Քվորում իր կանչի ժամանակ նա ծառայում էր որպես Տարածքային Յոթանասունական և Ֆիլիպինների Տարածքային Նախագահության Երկրորդ Խորհրդական: