2007
Ամուսնալուծություն
Մայիս 2007թ.


Ամուսնալուծություն

Լավ ամուսնությունը չի պահանջում կատարյալ տղամարդ կամ կատարյալ կին: Պահանջվում է միայն տղամարդ և կին, ովքեր կպարտավորվեն միասին ձգտել կատարելության:

Նկար

Ես ոգեշնչված եմ զգում խոսել ամուսնալուծության մասին: Սա նուրբ թեմա է, որովհետև այն առաջացնում է այնպիսի ուժեղ զգացումներ այն մարդկանց մոտ, ովքեր դրանից տուժվել են զանազան ձևերով: Ոմանք տեսնում են իրենց կամ իրենց սիրելիներին որպես ամուսնալուծության զոհեր: Մյուսները տեսնում են իրենց որպես դրանից շահողներ: Ոմանք տեսնում են ամուսնալուծությունը որպես ձախողման փաստ: Մյուսները մտածում են հիմնական ելք ամուսնությունից: Ամեն դեպքում ամուսնալուծությունն ազդում է Եկեղեցու ընտանիքներից մեծ մասի վրա:

Ինչպիսին էլ որ լինի ձեր հեռանկարը, խնդրում եմ լսեք, երբ փորձեմ հստակորեն խոսել ամուսնալուծության հետևանքների մասին հավերժական ընտանիքի փոխհարաբերությունների հիման վրա, որոնց մենք ձգտում ենք` ըստ ավետարանի ծրագրի: Ես խոսում եմ մտահոգությունից ելնելով, բայց` հույսով:

I.

Մենք ապրում ենք մի աշխարհում որտեղ ամուսնության ողջ գաղափարը ապառնալիքի տակ է, և որտեղ ամուսնալուծությունը սովորական մի բան է:

Այն գաղափարը, որ հասարակությունն ուժեղ շահագրգռվածություն ունի պահպանելու ամուսնությունները հոգուտ հասարակության, ինչպես նաև զույգի և նրանց երեխաների, փոխարինվել է շատերի համար այն գաղափարով, որ ամուսնությունն ընդամենը անձնական հարաբերություն է համաձայնության եկած չափահասների միջև, որը կարող է ընդհատվել կողմերից մեկի կամքով:1

Ազգերը, որոնք ամուսնալուծության օրենք չունեին, ընդունել են այդպիսի օրենք, և ազգերի մեծ մասը, որոնք թույլ էին տալիս ամուսնալուծություն, հեշտացրել են դրա ձեռքբերումը: Դժբախտաբար, ներկայումս կողմերի ընդհանուր համաձայնությամբ ամուսնալուծության օրենքների համաձայն, ամուսնական հարաբերության դադարեցումն անցանկալի կողակցի հետ, կարող է ավելի հեշտ դառնալ, քան աշխատանքային հարաբերության դադարեցումը անցանկալի ծառայողի հետ: Ոմանք առաջին ամուսնությունը համարում են նույնիսկ որպես «փորձնական ամուսնություն» փոքրիկ տան նման, որ մարդն օգտագործում է որոշ ժամանակով, նախքան մեկ ուրիշ տուն տեղափոխվելը:

Այն գաղափարի թուլացումը, որ ամուսնությունները մշտական են և թանկարժեք, հեռու գնացող հետևանքներ ունի: Ազդված լինելով իրենց իսկ ծնողների ամուսնալուծությունից կամ հանրաճանաչ գաղափարներից, որ ամուսնությունը կապող շղթաներ է և ծանրություն, որը խանգարում է անհատապես կայանալուն, որոշ երիտասարդներ խուսափում են ամուսնությունից: Շատերը, ովքեր ամուսնանում են, պատրաստ են փախչել դրանից առաջին լուրջ դժվարության դեպքում:

Ի հակադրություն սրա, ժամանակակից մարգարեները նախազգուշացրել են, որ նայելով ամուսնությանը «ուղղակի որպես պայմանագրի, որը կարող է ուժի մեջ մտնել ցանկության դեպքում … և դադարեցվել առաջին դժվարության դեպքում … չարիք է, որն արժանի է խիստ դատապարտության», հատկապես երբ երեխաներն են տառապում:2

Հին ժամանակներում և նույնիսկ ցեղային օրենքներով որոշ երկրներում, որտեղ մենք այժմ անդամներ ունենք, մարդիկ իրավունք ունեն բաժանվել իրենց կանանցից ցանկացած չնչին բանի համար: Կանանց այդպիսի անարդար ճնշումը մերժվեց Փրկչի կողմից, որը հայտարարեց.

«Մովսեսը ձեր քարասրտության համար հրաման տվեց ձեզ, ձեր կանանց արձակելու. բայց սկզբիցն այնպես չեղավ:

Եվ ես ասում եմ ձեզ, թե ամենը, ով որ իր կինն արձակի առանց պոռնկության պատճառի և ուրիշին առնի, շնություն է գործում և արձակվածն առնողը շնություն է գործում» (Մատթեոս ԺԹ.8–9):

Ամուսնության տեսակը, որը պահանջվում է վեհացման համար` հավերժական տևողությամբ, իսկ բնույթով Աստվածանման, չի մտածում ամուսնալուծության մասին: Տիրոջ տաճարներում զույգերն ամուսնանում են ողջ հավերժության համար: Բայց որոշ ամուսնություններ չեն առաջադիմում դեպի այդ իդեալը: «[Մեր] քարասրտության» պատճառով Տերը ներկայումս չի գործադրում սելեստիալ չափանիշի հետևանքները: Նա թույլատրում է ամուսնալուծված անձանց նորից ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում: Եթե ամուսնալուծված անձնավորությունը չի գործել լուրջ օրինազանցություններ, նա (տղամարդը կամ կինը) կարող է համապատասխանել տաճարային երաշխավորագրի` նույն արժանավորության չափանիշներով, որոնք վերաբերում են մյուս անդամներին:

II.

Կան բազմաթիվ Եկեղեցու լավ անդամներ, ովքեր ամուսնալուծված են: Առաջինը ես խոսում եմ նրանց հետ: Մենք գիտենք, որ ձեզանից շատերն անմեղ զոհեր են, անդամներ, որոնց նախկին ամուսիններն անընդհատ խախտել են սրբազան ուխտերը կամ լքել են ու երկար ժամանակի ընթացքում հրաժարվել կատարել ամուսնական պարտականությունները: Անդամները, ովքեր տարել են այսպիսի վիրավորանք, իրենց փորձով գիտեն այն հանգամանքների մասին, որոնք ավելի վատ են, քան ամուսնալուծությունը:

Երբ ամուսնությունը մեռած է և հույս չկա վերակենդանացման, անհրաժեշտ է միջոց, որը վերջ կդնի այն: Ես տեսել եմ այդպիսի օրինակներ Ֆիլիպիններում: Տաճարային ամուսնությունից երկու օր հետո, ամուսինը լքեց իր երիտասարդ կնոջը, և նրանից ոչ մի լուր չկա արդեն 10 տարի: Մի ամուսնացած կին փախավ և ամուսնալուծություն ձեռք բերեց ուրիշ երկրում, բայց նրա ամուսինը, որը մնաց, դեռ ամուսնացած է Ֆիլիպինների օրենքի աչքում և նրան չի թույլատրվում նորից ամուսնանալ: Քանի որ այդ երկրում ամուսնալուծության համար չկա օրենքի կետ, այս լքված անմեղ զոհերը հնարավորություն չունեն վերջ դնել իրենց ամուսնացած վիճակին և առաջ տանել իրենց կյանքը:

Մենք գիտենք, որ ոմանք ետ են նայում իրենց ամուսնալուծությունների վրա ափսոսանքով` բաժանման իրենց մասնակի կամ հիմնական մեղավորության համար: Բոլոր նրանք, ովքեր անցել են ամուսնալուծության միջով, գիտեն այդ ցավը և կարիք ունեն ապաքինող ուժի և հույսի, որը գալիս է Քավությունից: Այդ ապաքինող ուժն ու հույսն այնտեղ է նրանց համար և նաև նրանց երեխաների համար:

III.

Այժմ ես խոսում եմ ամուսնացած անդամների հետ, հատկապես նրանց, ովքեր գուցե մտածում են ամուսնալուծության մասին: Ես վճռականորեն հավաստիացնում եմ ձեզ և նրանց, ովքեր խորհուրդ են տալիս ձեզ ընդունել իրականությունը, որ ամուսնական խնդիրների մեծամասնության համար սպեղանին ամուսնալուծությունը չէ, այլ ապաշխարությունը: Հաճախ պատճառը ոչ թե անհամատեղելիությունն է, այլ եսասիրությունը: Առաջին քայլը բաժանվելը չէ, այլ վերափոխվելը: Ամուսնալուծությունը բազմակողմանի լուծում չէ և այն հաճախ ստեղծում է հոգեկան տառապանք: «Կյանքի գլխավոր իրադարձություններից առաջ և հետո» երջանկության մակարդակների վերաբերյալ մի լայնածավալ միջազգային հետազոտություն ցույց է տվել, որ միջին հաշվով մարդիկ շատ ավելի մեծ հաջողությամբ են վերականգնում իրենց երջանկության մակարդակը կողակցի մահից հետո, քան ամուսնալուծությունից3 հետո: Կողակիցները, ովքեր հույս ունեին, որ ամուսնալուծությունը կլուծի հակասությունները, հաճախ պարզում են, որ այն ավելի է վատթարացնում դրանք, քանի որ բարդությունները, որոնք հետևում են ամուսնալուծությանը, հատկապես, որտեղ կան երեխաներ, առաջացնում են նոր հակասություններ:

Առաջինը մտածեք երեխաների մասին: Որովհետև ամուսնալուծությունը բաժանում է երեխաների հետաքրքրությունները իրենց ծնողների հետաքրքրություններից, երեխաները դրա առաջին զոհերն են: Ընտանեկան կյանքի գիտակներն ասում են մեզ, որ երեխաների առողջության անկման ամենակարևոր պատճառը ներկայումս ամուսնության թուլացումն է, որովհետև ընտանեկան անկայունությունը նվազեցնում է երեխաների հանդեպ ծնողների ներգրավվածությունն ու մտահոգվածությունը:4 Մենք գիտենք, որ երեխաները, ովքեր ամուսնալուծությունից հետո մեծացել են միայնակ ծնողի տանը, թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման, սեռական անբարոյականության, դպրոցում վատ սովորելու և տարբեր տեսակի հալածանքների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:

Ամուսնական լուրջ խնդիրներ ունեցող զույգը պետք է տեսնի իրենց եպիսկոպոսին: Որպես Տիրոջ դատավոր, նա խորհուրդ կտա և հավանաբար նույնիսկ կարգի կհրավիրի, որը կտանի դեպի ապաքինում:

Եպիսկոպոսները խորհուրդ չեն տալիս անդամներին ամուսնալուծվել, բայց նրանք կարող են օգնել անդամներին իրենց որոշումների հետևանքներում: Ըստ Տիրոջ օրենքի, ամուսնությունը մարդկային կյանքի նման թանկարժեք կենդանի մի բան է: Եթե մեր մարմինները հիվանդ են, մենք ձգտում ենք բուժել: Մենք չենք հանձնվում: Քանի դեռ կյանքի որևէ հեռանկար կա, մենք ձգտում ենք ապաքինվել` կրկին և կրկին: Նույնը պետք է ճշմարիտ լինի մեր ամուսնությունների համար, և եթե մենք դիմենք Նրան, Տերը կօգնի և կապաքինի մեզ:

Վերջին Օրերի Սրբերի [Եկեղեցու անդամների] կողակիցները պետք է անեն այն ամենը, ինչ իրենցից է կախված, իրենց ամուսնությունները պահպանելու համար: Նրանք պետք է հետևեն Առաջին Նախագահության 2007 թվականի ապրիլի Լիահոնա5-ում զետեղված ամուսնության հարստացման խորհրդի վերաբերյալ ուղերձին: Այսպես կոչված «անհամատեղելիությունից» խուսափելու համար, նրանք պետք է լինեն լավագույն ընկերներ, բարի և հոգատար, զգայուն միմյանց կարիքների հանդեպ, միշտ ձգտելով միմյանց երջանիկ դարձնել: Նրանք պետք է ընկերակիցներ լինեն ընտանեկան ֆինանսներում` միասին աշխատելով կարգավորել իրենց աշխարհիկ պահանջները:

Իհարկե կարող են լինել ժամանակներ, երբ կողակիցներից մեկը թերանում է, իսկ մյուսը վիրավորված է և ցավ է զգում: Երբ դա պատահում է, նա, որը վիրավորված է, պետք է հավասարակշռի ներկա հուսախաբությունները անցյալի բարի հիշողություններով և ապագայի պայծառ հեռանկարներով:

Մի պահեք անցյալի վիրավորանքները, կրկին և կրկին դրանք վերհիշելով: Ամուսնական հարաբերություններում թունավորումը կործանարար է, ներելը` աստվածային (տես ՎևՈՒ 64.9–10): Խնդրեք Տիրոջ Հոգու առաջնորդությունը` ներելու վիրավորանքները (ինչպես Նախագահ Ֆաուստը սովորեցրեց մեզ այդքան հրաշալի ձևով), հաղթահարելու սխալները և զորացնելու հարաբերությունները:

Եթե դուք արդեն իջնում եք դեպի միայն անունով ամուսնության ցածր մակարդակը, խնդրում ենք ձեռք-ձեռքի տված, միասին ծնկի եկեք և աղոթքով աղերսեք օգնություն և Քավության ապաքինող ուժ: Ձեր խոնարհ և միասնական աղերսանքները ձեզ կմոտեցնեն Տիրոջը և միմյանց, և կօգնեն ձեզ դեպի ամուսնական ներդաշնակություն տանող ետ մագլցման դժվարին ճանապարհին:

Մտածեք մեծ փորձ ունեցող իմաստուն մի եպիսկոպոսի դիտարկումների մասին, որն անդամներին ամուսնական խնդիրների ժամանակ խորհուրդներ է տվել: Խոսելով նրանց մասին, ովքեր ի վերջո ամուսնալուծվել են, նա ասաց.

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր զույգ կամ անձնավորություն ասում էր, որ իրենք ընդունում են, որ ամուսնալուծությունը լավ բան չէ, բայց բոլորը պնդում էին, որ իրենց դեպքն ուրիշ էր:

Ընդհանուր առմամբ, նրանք կենտրոնանում էին կողակցի հանցանքի վրա և քիչ պատասխանատվություն դրսևորում իրենց իսկ վարքի հանդեպ: Հաղորդակցությունն սպառվել էր:

Ընդհանուր առմամբ, նրանք բոլորը ետ էին նայում, չցանկանալով թողնել անցյալ վարքի բեռը ճամփեզրին և առաջ շարժվել:

Երբեմն լուրջ մեղքի տակ էին ընկած լինում, բայց ավելի հաճախ նրանք ուղղակի «միմյանց սիրելուց դադարել էին»,- ասելով. «Նա այլևս չի բավարարում իմ կարիքները», կամ «Նա փոխվել է»:

Բոլորն անհանգստանում էին, թե ինչպես դա կազդի երեխաների վրա, բայց միշտ եզրակացությունն էր. «Նրանց համար ավելի վատ է, երբ մենք միասին ենք և կռվում ենք»:

Եվ ընդհակառակը, այն զույգերը, ովքեր հետևեցին եպիսկոպոսի խորհրդին և մնացին միասին, իրենց ամուսնական խնդիրներից դուրս եկան նույնիսկ ավելի, զորացած: Այդ հեռանկարը սկսվեց նրանց փոխադարձ պարտավորվածությամբ` պահել պատվիրանները, ակտիվ մնալ Եկեղեցի հաճախելիս, կարդալ սուրբ գրքերը և աղոթել ու աշխատել իրենց սեփական թերությունների վրա: Նրանք «ընդունում էին իրենց կողակցի և իրենց համար Քավության կարևորությունն ու ուժը» և «նրանք համբերատար էին և փորձում էին կրկին և կրկին»: Երբ զույգերը, որոնց նա խորհուրդ էր տալիս, արեցին այս բաները ապաշխարելով և աշխատելով փրկել իրենց ամուսնությունները, եպիսկոպոսն ասաց, որ «ժամանակի ընթացքում հասան 100 տոկոս ապաքինման»:

Նույնիսկ նրանք, ովքեր մտածում են, որ իրենց ամուսինը լիովին մեղավոր է, չպետք է շտապողականությամբ գործեն: Մի ուսումնասիրություն գտել է. «Չկա ապացույց, որ ամուսնալուծությունը կամ բաժանումը չափահասներին սովորաբար ավելի երջանիկ է դարձնում, քան անհաջող ամուսնության մեջ մնալը: Անհաջող ամուսնացած երեք չափահասներից երկուսը, ովքեր խուսափեցին ամուսնալուծությունից, հայտնեցին, որ հաջող ամուսնացել են հինգ տարի հետո»:6 Մի կին, որը շարունակեց դիմանալ մի անտանելի ամուսնության շատ տարիների ընթացքում, մինչև մեծացրեց երեխաներին, բացատրեց. «Մեր ամուսնության մեջ կային երեք մասնակիցներ` ամուսինս, ես և Տերը: Ես ասացի ինքս ինձ, որ եթե մեզանից երկուսը կարողանան հաստատակամություն հանդես բերել, մենք կկարողանանք այն միասին պահել»:

Այս օրինակներում արտահայտված հույսի ուժը երբեմն պարգևատրվում է ապաշխարությամբ և վերափոխմամբ, բայց երբեմն էլ չի պարգևատրվում: Անհատական հանգամանքները մեծապես տարբերվում են: Մենք չենք կարող վերահսկել և պատասխանատու չենք ուրիշների ընտրությունների համար, նույնիսկ, երբ նրանք մեզ այդքան ցավ են պատճառում: Համոզված եմ, որ Տերը սիրում և օրհնում է ամուսիններին և կանանց, ովքեր սիրով փորձում են օգնել կողակիցներին, ովքեր մաքառում են այնպիսի լուրջ խնդիրների դեմ, ինչպիսիք են` պոռնոգրաֆիան կամ այլ կախվածություն կամ էլ մանկության ժամանակ ապրած բռնության երկարատև հետևանքները:

Ինչպիսին էլ լինի արդյունքը և որքան էլ դժվարին լինեն ձեր փորձությունները, դուք ունեք խոստում, որ ձեզ չեն զրկի հավերժական ընտանեկան հարաբերությունների օրհնություններից, եթե դուք սիրեք Տիրոջը, պահեք Նրա պատվիրանները և ուղղակի անեք այն լավագույնը, ինչ կարող եք: Երբ երիտասարդ Հակոբը տառապում էր «չարչարանքներից և շատ վշտից» ընտանիքի մյուս անդամների արարքների պատճառով, Հայր Լեքին հավաստիացրեց նրան. «Դու գիտես Աստծո մեծությունը. և նա կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար» (2 Նեփի 2.1–2): Նմանապես Պողոս Առաքյալն է հավաստիացրել մեզ, որ «Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին» (Հռովմայեցիս Ը.28):

IV.

Եզրափակելով, ես համառոտ կխոսեմ նրանց հետ, ովքեր մտածում են ամուսնանալ: Անհավատարիմ, վիրավորող կամ չօգնող կողակցի հետ ամուսնալուծությունից խուսափելու լավագույն ձևը այդպիսի մարդու հետ ամուսնանալուց խուսափելն է: Եթե ցանկանում եք հաջող ամուսնանալ, մանրանասն տեղեկություններ հավաքեք: Միայն «միասին ման գալով» կամ ինտերնետով տեղեկություններ փոխանակելով ընկերությունը բավականաչափ հիմք չէ ամուսնության համար: Պետք է լինեն ժամադրություններ, որին պետք է հետևի զգույշ և լրջամիտ ու խորը սիրատածություն: Պետք է լինեն բազմաթիվ առիթներ զգալու ապագա կողակցի վարքը տարբեր հանգամանքներում: Նշանվածները պետք է իմանան ամեն ինչ, որ իրենք կարող են, այն ընտանիքների մասին, ում հետ նրանք շուտով միանալու են ամուսնության միջոցով: Այս բոլորով հանդերձ մենք պետք է հասկանանք, որ լավ ամուսնությունը չի պահանջում կատարյալ տղամարդ կամ կատարյալ կին: Պահանջվում է միայն տղամարդ և կին, ովքեր կպարտավորվեն միասին ձգտել կատարելության:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը սովորեցրել է. «Ամուսնական զոհասեղանին մոտեցող երկու անձնավորությունները պետք է գիտակցեն, որ այն երջանիկ ամուսնությունը, որին նրանք հույս ունեն հասնել, որ ամուսնությունը … նշանակում է զոհաբերել, կիսվել, և նույնիսկ որոշ անձնական ազատություններ կրճատել: Այն նշանակում է երկարատև, խիստ խնայողություններ: Այն նշանակում է երեխաներ, ովքեր բերում են իրենց հետ դրամական դժվարություններ, ծառայելու դժվարություններ, խնամքի և անհանգստության դժվարություններ, բայց այն նաև նշանակում է ամենախորը և ամենաքաղցր զգացումներ»:7

Անձնական փորձառությունից ելնելով, ես վկայում եմ ամուսնության և ընտանեկան կյանքի քաղցրության մասին, որը ընտանիքի վերաբերյալ հայտարարությունը նկարագրում է որպես ամուսնու և կնոջ «սուրբ պատասխանատվություն սիրելու և հոգ տանելու միմյանց և երեխաների համար» և «Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների համաձայն»:8 Ես վկայում եմ Նրա մասին որպես մեր Փրկչի և աղոթում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Bruce C. Hafen, Covenant Hearts (2005), 37–39; Allan Carlson, Fractured Generations (2005), 1–13; Bryce Christensen, Divided We Fall (2006), 44–45.

  2. David O. McKay, in Conference Report, Apr. 1969, 8–9; or “Structure of the Home Threatened by Irresponsibility and Divorce,” Improvement Era, June 1969, 5.

  3. Richard E. Lucas, “Adaptation and the Set-Point Model of Subjective Well-Being: Does Happiness Change after Major Life Events? Current Directions in Psychological Science, Apr. 2007, available at www .psychologicalscience.org.

  4. See Jean Bethke Elshtain and David Popenoe, Marriage in America (1995), quoted in Bruce C. Hafen, “Marriage and the State’s Legal Posture toward the Family,” Vital Speeches of the Day, Oct. 15, 1995, 18; see also Marriage and the Public Good: Ten Principles (2006), 24.

  5. Ջեյմս Է. Ֆաուստ, «Հարստացնենք մեր ամուսնությունը», Լիահոնա, ապր. 2007, 2–6:

  6. Linda J. Waite and others, Does Divorce Make People Happy? Findings from a Study of Unhappy Marriages (Institute for American Values, 2002), 6; see also scholarly studies cited in Marriage and the Law: A Statement of Principles (Institute for American Values, 2006), 21.

  7. Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball (2006), 194.

  8. «Ընտանիք` Հայտարարություն Աշխարհին» Լիահոնա, հոկտ. 2004, 49: