2007
Համաժողովն ավարտվեց. այն մատչելի է լայն հասարակայնությանը
Մայիս 2007թ.


Համաժողովն ավարտվեց. այն մատչելի է լայն հասարակայնությանը

Եկեղեցու 177-րդ Ամենամյա Գերագույն Համաժողովը միևնույն ժամանակ թարգմանվելով 90 լեզուներով և հեռարձակվելով արբանյակով Եկեղեցու ավելի քան 6,000 սեփական ընդունող կայաններ 85 երկրներում, անմիջապես ավելի շատ անդամների մատչելի դարձրեց Եկեղեցու ղեկավարների խոսքերը իրենց իսկ լեզվով, քան երբևէ նախկինում:

Դիմելով համաշխարհային հասարակայնությանը յուրաքանչյուր նիստի ընթացքում, բացի շաբաթ առավոտյան նիստից, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին` այժմ լինելով 96 տարեկան, ասաց անդամներին. «Իմ առողջությունը բավականին լավ է, հակառակ բոլոր ասեկոսեներին»,- և քմծիծաղեց,- «Հմուտ բժիշկներն ու բուժքույրերը ինձ համար շատ լավ հոգ են տանում: Ձեզանից ոմանք հնարավոր է ինձանից շուտ գնան»:

Շաբաթ երեկոյան նիստի ընթացքում Նախագահ Հինքլին վերանվիրագործեց Սոլթ Լեյքի Տաճարային Հրապարակի վրա գտնվող Թաբերնաքլը, որտեղ առաջին անգամ համաժողովի նիստ տեղի ունեցավ այն ժամանակից ի վեր, երբ 2000 թվականի ապրիլին Համաժողովների Կենտրոնը առաջին անգամ օգտագործվեց: Թաբերնաքլը փակ էր երկու տարի սեյսմիկ պայմաններին համապատասխան վերակառուցման և վերկանգնողական աշխատանքների պատճառով (տես ուղեկցող հոդվածը):

Շաբաթ օրը նոր ղեկավարները հաստատվեցին, ներառյալ հինգ Բարձրագույն Իշխանավորներ, բոլորը Միացյալ Նահանգներից դուրս գտնվող երկրներից, Սփոփող Միության գերագույն նախագահությունը և Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության խորհրդականները (տես էջ 4 Եկեղեցու ղեկավարության փոփոխություններ և էջ 124 կենսագրական տեղեկություններ նոր ղեկավարների մասին):

Եկեղեցու միլիոնավոր անդամներ ողջ աշխարհում մասնակցեցին համաժողովին Եկեղեցու սեփական արբանյակային կապ ընդունող շենքերում, ինչպես նաև իրենց տներում տեղական հեռարձակման միջոցով, մյուսները արբանյակային և կաբելային հեռուստակայանների և ինտերնետի միջոցով: