2007
Պիոներների և ժամանակակից օրերի մարգարեներ
Մայիս 2007թ.


Պիոներների և ժամանակակից օրերի մարգարեներ

Նախագահ Բրիգամ Յանգը և Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մարգարեներ են, ովքեր առաջնորդել են Եկեղեցին ոգեշնչմամբ և հայտնությամբ:

Նկար

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, կանգնած այս հին, բայց նոր Թաբերնաքլի ամբիոնին պարուրված եմ պատմության զգացողությամբ, որն ինձ է համակել այս պահին: Մեկ ոտքով լինելով անցյալում, իսկ մյուսով ապագայում, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում պիոներ և ժամանակակից մարգարեներին և առաքյալներին, ովքեր ունեցել են և դեռ ունեն կանխատեսություն` կառուցելու և դեպի ապագան տարածելու այս նշանավոր կառույցը:

Ես կկամենայի այսօր խոսել այդպիսի երկու կանխատեսությամբ օժտված մարդկանց` Բրիգամ Յանգի և նրան հաջորդող մարգարեի մասին:

Բրիգամ Յանգը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու երկրորդ մարգարեն էր: Նա առաջնորդեց Եկեղեցին 33 տարի: Նա է կառուցել այս Թաբերնաքլը և, ավելի քան 131 տարի առաջ, 1875 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ընթացքում նախագահել դրա նվիրագործման ժամանակ:

Նա ուրիշ շատ նվաճումներ էլ է ունեցել, բայց ես կարող եմ անդրադառնալ միայն մի քանիսին:

Նա պիոներ էր, որը նշանակում է մեկը, որը բացում կամ նախապատրաստում է մյուսների համար հետևելու ճանապարհ: Մի գրող ասել է Բրիգամ Յանգի մասին. «Նա դեպի մի անծանոթ վայր առաջնորդեց բիրտ և աղքատ մի խմբի, որից փաստորեն կողոպտել էին բոլոր իրենց կենսական իրերը: Նրա քննադատներն ու կենսագիրները նշում են, որ այդ մարդը անզուգական էր ժամանակակից պատմության առաջնորդների մեջ, քանզի նա միայնակ, առանց որևէ քաղաքական կամ ֆինանսական հիմքի, անապատում ոչնչից հիմնադրեց կանոնավոր և աշխատասեր հասարակություն, ունենալով ուրիշ ոչ մի իշխանություն, բացի քահանայությունը և հոգևոր ուժը, որով նա հաղորդում էր իր ուսմունքները: Մշտական հորդորներով և հրահանգներով, նա համախմբեց իր ժողովրդին և ոգեշնչեց նրանց իրականացնել երկրի վրա Աստծո արքայությունը կառուցելու աստվածային պատգամը»:1

Երբ Բրիգամ Յանգն առաջին անգամ մտավ Մեծ Սոլթ Լեյքի հովիտ, նա հայտարարեց. «Սա է ճիշտ վայրը»:2 Հետագայում նա ասաց.

«Աստված ցույց է տվել ինձ, որ սա է այն վայրը, որտեղ պետք է բնակեցվի իր ժողովուրդը և սա է այն տեղը, որտեղ նրանք կբարգավաճեն, նա կզսպի տարերքը ի բարօրություն Սրբերի, նա կնախատի սառնամանիքին և հողի անբերրիությանը և հողը կդառնա բերրի, …և այս վայրում նրանք քաղաք և տաճար կկառուցեն ամենաբարձրյալ Աստծուն»:3

Այսօր մենք բոլորս կարող ենք հաստատել այս մարգարեության ճշմարտացիության մասին: Իսկապես, ամայի հողը և Ռոքի լեռների հովիտները խոստումի և մարգարեության բերրի և արգասաբեր հողեր են:

Նա տաճարներ կառուցեց: Նա սկսեց Սոլթ Լեյքի տաճարը, որի ավարտման համար 40 տարի պահանջվեց: Նա սկսեց նաև Մանթիի և Լոգանի Տաճարների կառուցումը: Նա նվիրագործեց Սուրբ Ջորջի Տաճարը իր մահանալուց չորսուկես ամիս առաջ:

Նա Ամերիկայի մեծագույն վերաբնակեցնողներից մեկն էր: Մինչև իր մահը նա հիմնեց մոտավորապես 400 գաղութներ:

Նա կազմակերպեց Արտագաղթի Մշտական Ֆոնդ` օգնության հասնելու կարիքավորներին, աջակցելու նրանց, ովքեր սահմանափակ միջոցներ ունեին Եվրոպայի երկրներից արտագաղթելու համար:

Նա հիմնադրեց համալսարաններ: Դեզերեթի համալսարանն այժմ հայտնի է որպես Յուտայի համալսարան: Վերջին Օրերի Սրբերի Քոլեջը այժմ հայտնի է որպես ՎՕՍ Գործարարության Քոլեջ անունով: Եվ իհարկե նա հիմնադրեց նաև Բրիգամ Յանգի համալսարանը:

Նա սիրում էր Եկեղեցին և Եկեղեցու անդամներին: Բրիգամ Յանգը մի յուրահատուկ ձևով էր վերաբերվում Եկեղեցուն:

«Աստված ղեկի մոտ է: Սա Սիոնի հզոր նավն է: Մնացեք նավում և հարգեք այն և տեսեք, որ Սիոն նավի բարեհաճությունն ունենաք և դուք էլ ոչ մի բանի մասին անհանգստանալու կարիք չեք ունենա … .

… Նա է ղեկավարում նավը և մեզ ապահով նավահանգիստ կհասցնի: Այն ամենը, ինչի մասին պետք է անհանգստանանք` մեր մասին մտահոգվելն է և հետևելը, որ ճիշտ գործենք: Եկեք խիզախորեն կատարենք մեր պարտականությունները, յուրաքանչյուրը կանգնելով հավատարմորեն և անսասան իր դիրքում և այն ապահով դուրս կգա ամեն փոթորիկից և անվտանգ կհասցնի մեզ սելեստիալ երանության նավահանգիստ»:4

Նա սիրում էր Եկեղեցու երիտասարդությանը, ինչպես վկայում է Հեբեր Ջ. Գրանտի կյանքի փորձը: Հեբերի ծննդից ինը օր անց, նրա հայրը` Ջեդեդիա Մ. Գրանտը, որը Նախագահ Բրիգամ Յանգի Երկրորդ Խորհրդականն էր, մահացավ: Հաջորդ 21 տարիների ընթացքում Բրիգամ Յանգը հատուկ ուշադրություն ցույց տվեց պատանի Հեբեր Ջ. Գրանտի հանդեպ:

Հեբեր Ջ. Գրանտը գրել է.

«Ես գրեթե նույնքան ինձ հարազատ էի զգում Նախագահ Բրիգամ Յանգի տներում, որքան իմ հարազատ մոր տանը: Տներից մեկում … եթե սոված էի, ես նույնքան ազատ էի զգում գնալ և որևէ ուտելու բան խնդրել, որքան իմ սեփական տանը: … Ես ժամանակ առ ժամանակ ծնկի էի իջնում Լայըն Հաուսի նրա տանը ընտանեկան աղոթքների ժամանակ, ինչպես մանկության, այնպես էլ երիտասարդությանս տարիներին»:5

Նա սիրում էր Նախագահ Ջոզեֆ Սմիթին: Այդ մասին նա ասել է.

«Այն ինչ ստացել եմ Տիրոջից, ստացել եմ Ջոզեֆ Սմիթի միջոցով»:6

«Ես սիրում եմ նրա վարդապետությունը: … Ողջ ժամանակ ալելուա եմ ուզում բացականչել, երբ մտածում եմ, որ երբևէ ճանաչել եմ Ջոզեֆ Սմիթին»:7

Որքան եմ սիրում Բրիգամ Յանգին: Մեր օրերում նրան հաջորդողը Նախագահ Գորդոն Բ. Հինքլին է, նույնպես սիրված և հարգված մարգարե:

Մի գեղեցիկ գեղանկար պատկերում է Նախագահ Հինքլիին, որը նայում է դեպի ապագան` իր առջև դրված մի շարք տաճարային ճարտարապետական գծանկարներ: Ետին պլանում Բրիգամ Յանգի դիմանկարն է, կարծես ցույց տալով, որ Նախագահ Յանգը նայում է Նախագահ Հինքլիի ուսի վրայով:

Նախագահ Բրիգամ Յանգի դիմանակարը, որը պատկերված է այս գեղանկարում փաստորեն կախված է Նախագահ Հինքլիի գրասենյակում, և նա հաճախ է խոսել այդ մասին: Վերջին գերագույն համաժողովներից մեկում նա ասաց.

«Հատկապես մի դժվար օրվա վերջում ես նայեցի իմ պատին կախված Բրիգամ Յանգի դիմանկարին: Ես հարցրեցի. «Եղբա՛յր Բրիգամ, ի՞նչ անենք»: Ինձ թվում է տեսա, թե ինչպես նա թեթև ժպտաց և հետո կարծես ասաց. «Իմ օրերում ես բավականաչափ իմ սեփական խնդիրներն եմ ունեցել: Ինձ մի հարցրու` ի՞նչ է պետք անել: Սա քո ծառայության ժամանակն է: Հարցրու Տիրոջից, սա հիրավի Նրա աշխատանքն է»:8

Այս երկու մեծ մարգարեները` Նախագահ Բրիգամ Յանգը և Նախագահ Գորդոն Բ. Հինքլին, կապված են միմյանց իրենց մարգարեական կանխատեսությամբ, որը գալիս է ապագան տեսնելուց և այնպիսի հավատք ունենալուց, որն այդ կանխատեսությունը դարձնում է ներկա իրականություն:

Նախագահ Հինքլին Բրիգամ Յանգի նման պիոներ է և կառուցող: Նա ճանապարհորդել է ողջ աշխարհում` հանդիպումներ ունենալով թագավորների, թագուհիների և նախագահների հետ: Համաշխարհային լրատվամիջոցները նրանից հարցազրույցներ են վերցրել: Նա շարունակում է դուրս բերել Եկեղեցին «խավարից»:9 Ավելի քան 75 տաճարներ են կառուցվել վերջին 12 տարիների ընթացքում: Եվ նա ոգեշնչում ստացավ կառուցել Համաժողովների այս փառահեղ կենտրոնը:

Նախագահ Հինքլին Բրիգամ Յանգի նման տարածում է ավետարանը և գնահատում կրթությունը: Եկեղեցու անդամների թիվն այժմ մոտենում է 13 միլիոնին` 176 ազգերի, տերիտորիաների և երկրների մեջ: Ավելի քան 53,000 միսիոներներ ծառայում են աշխարհում: Այս համաժողովը թարգմանվում է 90 լեզուներով: Նա շարունակում է աջակցել Եկեղեցու համալսարաններին և Եկեղեցու կրթությանը: Ավելի քան 26,000 անդամներ այժմ օգտվում են Կրթության Մշտական Հիմնադրամից:

Նախագահ Հինքլին Բրիգամ Յանգի նման սիրում է երիտասարդներին և Եկեղեցու բոլոր անդամներին: Եկեղեցու երիտասարդությունը հատկապես Նախագահ Հինքլիին է դիմում մարգարեական խորհրդի համար:

Նախագահ Հինքլին սիրում է Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Մի քանի տարի առաջ նա ասաց.

«Ես երկրպագում եմ երկնքի Աստծուն, որը իմ Հավերժական Հայրն է: Ես երկրպագում եմ Տեր Հիսուս Քրիստոսին, որն իմ Փրկիչն է ու Քավիչը: Ես չեմ երկրպագում Մարգարե Ջոզեֆ Սմիթին, բայց հարգում և սիրում եմ այդ մեծ տեսանողին, որի միջոցով այս ավետարանի վերականգման հրաշքը տեղի ունեցավ: Այժմ ես ծերանում եմ և գիտեմ, որ դեպքերի բնական ընթացքով ոչ շատ տարիներ անց, ես կանցնեմ շեմի վրայով` կանգնելու իմ Արարչի և իմ Տիրոջ առջև և կտամ իմ կյանքի հաշվետվությունը: Եվ հուսով եմ, որ ես հնարավորություն կունենամ գրկել Մարգարե Ջոզեֆ Սմիթին և շնորհակալություն կհայտնեմ նրան և կխոսեմ նրա հանդեպ ունեցած իմ սիրո մասին»:10

Ես բերում եմ իմ խոնարհ վկայությունը, որ թե Նախագահ Բրիգամ Յանգը և թե Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մարգարեներ են, ովքեր առաջնորդել են Եկեղեցին ոգեշնչմամբ և հայտնությամբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Hugh W. Nibley, in Daniel H. Ludlow, ed., Encyclopedia of Mormonism, 5 vols. (1992), 4:1611.

  2. Quoted by Wilford Woodruff, in The Utah Pioneers (1880), 23.

  3. Quoted in James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols. (1965–75), 6:265.

  4. As quoted in Preston Nibley, Brigham Young: The Man and His Work (1936), 293, 352.

  5. Gospel Standards, comp. G. Homer Durham (1941), 223.

  6. Teachings of Presidents of the Church: Brigham Young (1997), 345.

  7. Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 458.

  8. “An Ensign to the Nations, a Light to the World,” Liahona, Nov. 2003, 82.

  9. ՎևՈՒ 1.30:

  10. Teachings of Gordon B. Hinckley (1997), 509.