2007
Երեց Կլաուդիո Դ. Զիվիկ Յոթանասունական
Մայիս 2007թ.


Երեց Կլաուդիո Դ. Զիվիկ
Յոթանասունական

Նկար

Երեց Կլաուդիո Դանիել Զիվիկը հավատում է, որ երբ ձգտում ենք ճիշտ ապրել, մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված կառաջնորդի մեզ:

Երեց Զիվիկը ծնվել է 1948 թվականի դեկտեմբերի 19-ին Վերջին Օրերի Սրբեր Սերջիո Յորգե Զիվիկի և Էլյանորա Զալեվսկի Զիվիկի ընտանիքում Բուոնես Այրեսում, Արգենտինա: Որպես 15-ամյա վազորդ, նա ազգային մրցույթում իր տարիքային խմբում երկրորդ տեղը գրավեց 800 մետր վազքում: Նրա մեծագույն ցանկությունն էր մասնակցել Օլիմպիական խաղերին և նրա մարզիչը, նախկին Օլիմպիական խաղերի տասնամարտիկ, հավատում էր, որ նա կարող էր դա անել, եթե միայն վերջ տար կիրակի օրերին մրցելու իր դժկամությանը:

«Ես ստիպված էի ընտրել»,- ասում է Երեց Զիվիկը: «Ի վերջո զգացի, որ մրցելն այն չէր, ինչ Տերը կամենում էր ինձանից»:

Երեց Զիվիկը հանդիպեց մեկ այլ դժվար որոշման, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը: Չորս տարի շարունակ միջնակարգ դպրոցում նա ստիպված էր անցնել տարեվերջի լրացուցիչ ստուգարք հաշվապահությունից, որովհետև նա այդ առարկան շատ վատ էր սովորում տարվա ընթացքում:

Բայց երբ նա աղոթքով մտածեց իր ապագա կարիերայի մասին, ուժեղ զգացում ունեցավ գնալ հաշվապահական բաժին: Վստահելով Տիրոջը, նա ստացավ հաշվապահության իր գիտական աստիճանը Բուոնես Այրեսի համալսարանից և բավականություն ստացավ իր կարիերայից որպես որակավորում ունեցող հարգված հաշվապահ:

Երեց Զիվիկը տեսնում է Տիրոջ առաջնորդությունն իր ողջ կյանքում: Եթե մենք ճիշտ ենք ապրում, Նա կօրհնի մեզ», - ասում է Երեց Զիվիկը:

Իր զինվորական ծառայությունից հետո, նա և իր կինը` Դինա Նոեմի Ալվարեզը, կնքվեցին 1979 թվականի հունվարի 9-ին Սան Պաոլո Բրազիլիայի Տաճարում: Երեց և Քույր Զիվիկները ունեն հինգ երեխա:

Նախքան Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելը, Երեց Զիվիկը ծառայել է որպես երեցների քվորումի նախագահ, ինստիտուտի ուսուցիչ, եպիսկոպոս, ցցի բարձրագույն խորհրդական, ցցի նախագահի խորհրդական, տաճարային արարողության աշխատող, տարածաշրջանի ներկայացուցիչ, Իսպանիայի Բիլբաո Միսիայի նախագահ և Հարավային Ամերիկայի Հարավային Տարածքի Նախագահության Երկրորդ Խորհրդական: