Գրադարան
Դաս 10․ Փնտրեք ճշմարտությունը


Դաս 10

Փնտրեք ճշմարտությունը

Նախաբան

Աստծո զավակները խրախուսվում են «ուսում փնտրել … ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118): Այս օրինաչափության հետևելն օգնում է անհատներին պատրաստվել Սուրբ Հոգու օգնությանը սովորելու ընթացքում։ Այսօր համացանցը և այլ աղբյուրներ ապահովում են հարուստ տեղեկատվություն՝ մի քանիսը ճիշտ, մյուսները սխալ և մնացածն էլ մոլորեցնող` Եկեղեցու վարդապետության, պատմության և հասարակական խնդիրների դիրքորոշման հետ կապված, մեզ համար հատկապես կարևոր դարձնելով Սուրբ Հոգուն ապավինելը՝ օգնելու մեզ` տարբերել ճիշտը սխալից։ Տեղեկությունների պատշաճ աղբյուրների գտնելն ու օգտագործումը այս գործընթացի մի մասն է։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Dieter F. Uchtdorf, “What Is Truth?” (Church Educational System devotional, Jan. 13, 2013), lds.org/broadcasts.

  • “Gospel Learning,” Gospel Topics, lds.org/topics.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 88.118, 121-26

Սովորելու օրինաչափություն

Բարձրաձայն կարդացեք Մագարեների Դպրոցի նկարագրությունը, որը գտնվում էր Կիրթլենդում՝ Օհայո նահանգ.

«1833 թվականին Մարգարեն և Կիրթլենդի մի խումբ Սրբեր եզակի հնարավորություն ունեին ուսումնասիրելու ավետարանը: Այդ տարվա հունվարին` ըստ Տիրոջ պատվիրանի (տես ՎևՈւ 88.127–141), Մարգարեն կազմավորեց Մարգարեների դպրոցը, որպեսզի քահանայություն կրողներին ուսուցանի ծառայության իրենց գործերում և պատրաստի նրանց՝ ավետարանն ուսուցանելու: Դպրոցն անցկացվում էր Նյուել Ք. Ուիթնիի վաճառատան երկրորդ հարկում, որտեղ բնակվում էր Մարգարեն: Այցելում էին մոտ 25 եղբայրներ, ոմանք ճամփորդելով հարյուրավոր մղոններ, որպեսզի ուսումնասիրեն ավետարանը մի սենյակում, որի չափերն էին 3.35-ը 4.27 մետրի վրա: Այդ տղամարդկանցից շատերը հետագայում դարձան Առաքյալներ, Յոթանասունականներ և Եկեղեցու այլ ղեկավարներ: Չնայած Մարգարեն և մյուս եղբայրները ժամանակ առ ժամանակ լեզուներ էին սովորում, նրանք անմիջականորեն կենտրոնացած էին ավետարանի վարդապետություններն ուսումնասիրելու վրա` ջանասիրաբար հետամուտ լինելով ուսումնասիրմանը վաղ առավոտից մինչև երեկո: Այս դպրոցը տևեց չորս ամիս, և հետագայում նմանատիպ դասեր անցկացվեցին և Կիրթլենդում, և Միսսուրիում, որտեղ այցելում էին հարյուրավոր մարդիկ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 279-280

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 88 բաժինը պարունակում է Տիրոջ հրահանգները նրանց համար, ովքեր հաճախելու էին Մարգարեների Դպրոցը։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․118 հատվածը` փնտրելով Տիրոջ հաստատած սովորելու օրինաչափությունը: Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ուսում փնտրել … ուսումնասիրելով և նաև հավատքով»։

  • Ինչպե՞ս կարող է այս օրինաչափության հետևելը մեծացնել սովորելու մեր ունակությունը: (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն հետևեք, որ հստակ լինի այն, որ, երբ մենք ուսման գործընթացում ներառում ենք հավատք, մենք արժանանում ենք Տիրոջ օգնությանը։)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․121-26 հատվածները, որտեղ տրված են Տիրոջ հետագա հրահանգները Մարգարեների Դպրոցի համար։ Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով սկզբունքներ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես սովորել հավատքով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ Խորհեք այս սկզբունքների ցանկը գրատախտակին գրելու մասին, մինչ ուսանողները կկիսվեն դրանցով։ Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները «սկզբունքներ, որոնք ուսուցանում են, թե ինչպես սովորել հավատքով» արտահայտությունը գրեն իրենց սուրբ գրությունների լուսանցքում՝ այս հատվածների կողքին։ (Նշում․ Սուրբ գրությունների լուսանցքում նշումների կատարումը կարող է օգնել ուսանողներին ավելի հեշտ գտնել և հիշել կարևոր սկզբունքները:) Եթե ժամանակ ունեք, դուք կարող եք խնդրել ուսանողներին Ալմա 32․28, 41-43 և Հովհաննես Է․17 հատվածներում փնտրել լրացուցիչ սկզբունքներ։

  • Ինչպե՞ս կարող է այս հատվածներում ուսուցանված սկզբունքներով ապրելն օգնել մեզ ուսում փնտրել` սովորելով և հավատքով։ (Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք նշել, որ այս սկզբունքներին հետևելը կօգնի մեզ արժանանալ Հոգու օգնությանը:)

  • Երբ մենք արժանանում ենք Տիրոջ Հոգին մեր հետ ունենալուն, ինչպե՞ս է այս Հոգին ազդում ճշմարտության մեր փնտրտուքի վրա։

Վարդապետություն և Ուխտեր 91․1-6

Տարբերել ճշմարտությունը կեղծիքից

Ցուցադրեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը և որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Աշխարհի պատմության մեջ մենք երբեք չենք կարողացել ավելի հեշտությամբ օգտվել տեղեկատվությունից. դրա մի մասը ճշմարիտ է, մի մասը` կեղծ, իսկ մեծ մասը` մասամբ ճիշտ:

Հետևաբար աշխարհի պատմության մեջ երբեք այդքան կարևոր չի եղել իմանալ` ինչպես իրականում տարբերել ճիշտը սխալից» (“What Is Truth?” [Church Educational System devotional, Jan. 13, 2013], 3, lds.org/broadcasts

  • Որո՞նք են հնարավոր հետևանքները, եթե մենք չենք սովորում տարբերել ճշմարտությունը կեղծիքից։

Հետևյալ հարցը գրեք գրատախտակին.

Ինչպե՞ս կարող ենք տարբերել ճշմարտությունը կեղծիքից։

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 91-ում տրված հայտնությունը Ջոզեֆ Սմիթին ուսուցանեց, թե ինչպես տարբերել, արդյոք այն, ինչ նա կարդում էր պարականոն գրքերում, ճշմարիտ էր: Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ 91-րդ բաժնի նախաբանը` մինչ դասարանը կհետևի նրան։ Ապա հրավիրեք ուսանողներին խորհել գրատախտակի հարցի շուրջ, մինչ նրանք դասարանով կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 91 բաժինը:

Բացատրեք, որ պարականոն գրքերը հրեա ժողովրդի սուրբ գրքերի ժողովածու է: Դրանք ի սկզբանե ներառված չէին հրեական Աստվածաշնչի (Հին Կտակարան) մեջ, բայց ընդգրկված էին Աստվածաշնչի հունական թարգմանության մեջ՝ Քրիստոսի ժամանակներից մի փոքր առաջ: Դարեր անց, երբ վաղ շրջանի քրիստոնյաները հավաքեցին Աստվածաշնչի գրքերը, նրանք ներառեցին պարականոն գրքերը որպես հավելված: Որոշ քրիստոնեական կրոններ պարականոն գրքերն ընդունում են որպես սուրբ գրություններ, սակայն այլ կրոններ չեն հավատում, որ դրանք ոգեշնչված գրություններ են։ Աստվածաշնչի օրինակը, որը Ջոզեֆ Սմիթն օգտագործում էր իր ոգեշնչված թարգմանությունը կատարելիս, պարունակում էր պարականոն գրքերը: Ջոզեֆը հարցրեց Տիրոջը, թե արդյոք Աստվածաշնչի իր թարգմանությունը պե՞տք է ներառեր այդ գրքերը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91․1–3 հատվածները:

  • Ի՞նչ իմացավ Ջոզեֆ Սմիթը պարականոն գրքերի մասին։ (Դուք կարող եք բացատրել, որ ընդմիջարկումը նյութ է, որը զետեղվել է բնագրում, որի արդյունքում բնագիր տեքստը երբեմն աղավաղվել է:)

Հրավիրեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 91.4-6 հատվածները:

  • Ինչպե՞ս կարող է 4-6 հատվածների խորհուրդն օգնել մեզ` տարբերել ճշմարտությունը կեղծիքից և գնահատել մեր կարդացածի հավաստիությունը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն համոզվեք, որ նրանք ներկայացնում են հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ իմանալ, թե արդյոք մեր կարդացածը ճշմարիտ է:)

Բացատրեք, որ համացանցում մատչելի տեղեկատվության բազմազանությունը մեզանից յուրաքանչյուրի համար ստեղծել է աճող կարիք` ունենալ զանազանելու հոգևոր պարգևը (տես ՎևՈւ 46․23), որպեսզի մենք իմանանք, թե ինչպես ճիշտ տարբերակենք ճշմարտությունը կեղծիքից։ (Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչու է տարբերելու պարգևը այդքան կարևոր մեր կյանքում, տես Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հոդվածը․ «Արագ նկատելու», Ensign or Liahona, Dec. 2006, 31–36:)

Յուրաքանչյուր ուսանողի տվեք Յոթանասունի Քվորումից Երեց Սթիվեն Ի․ Սնոույի հետևյալ հայտարարության մի օրինակ։ Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել առաջին երկու պարբերությունները, որտեղ Երեց Սնոուն խորհուրդ է տալիս տեղեկությունների գնահատման մասին, որոնք մենք կարող էինք գտնել Եկեղեցու պատմության և ուսմունքների մեջ։

Նկար
թերթիկներ, Եկեղեցու պատմությունը ծանրութեթև անել

Եկեղեցու պատմությունը ծանրութեթև անել

Վերականգնման հիմքերը. Դաս 10

Նկար
Երեց Ստիվեն Ի. Սնոու

Յոթանասունից Երեց Սթիվեն Ի․ Սնոուն ասել է.

«Համացանցը մեր ձեռքի տակ է դրել ամեն տեսակի տեղեկություններ՝ լավ, վատ, ճշմարիտ, կեղծ, ներառյալ Եկեղեցու պատմությանը վերաբերող տեղեկություններ։ Դուք շատ բան կարող եք կարդալ մեր պատմության մասին, սակայն կարևոր է կարդալ այդ մասին և հասկանալ այն համատեքստում։ Առցանց տրված որոշ տեղեկությունների հետ կապված խնդիրը կայանում է նրանում, որ այն գտնվում է համատեքստից դուրս և դուք իրականում չեք տեսնում ողջ պատկերը։

Տեղեկությունները, որոնք փորձում են անհարմար վիճակի մեջ դնել Եկեղեցին, հիմնականում շատ սուբյեկտիվ են և անարդար։ Մենք պետք է որոնենք աղբյուրներ, որոնք ավելի օբյեկտիվորեն են նկարագրում մեր համոզմունքները և մեր պատմությունը։ Որոշ վեբ կայքեր շատ վատ են տրամադրված և կարող են տեղեկությունները սենսացիոն կերպով ներկայացնել։ Փնտրեք ճանաչված և հարգված պատմաբանների ներկայացրած աղբյուրները, անկախ այն բանից, թե արդյոք նրանք Եկեղեցու անդամներ են, թե` ոչ։

Որոշ երիտասարդներ անակնկալի են գալիս և ապշում, երբ համացանցում հանդիպում են հակամորմոնական նյութի, քանի որ նրանք պատրաստ չեն դիմակայելու այդ ամենին։ Նրանք միգուցե բավականաչափ ժամանակ չեն տրամադրել հոգևոր բաներին, որպեսզի նախապատրաստվեն և ուժեղ մնան գալիք ցանկացած իրավիճակում։ Երբ կյանքի փորձությունները գալիս են ծնկի բերելու նրանց, կարևոր է, որ նրանք անեն այն հիմնական բաները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք. շարունակել ուսումնասիրել սուրբ գրությունները և իմաստալից աղոթք ունենալ մեր Երկնային Հոր հետ։ Այդ հիմնական բաները նախապատրաստում են մարդկանց ամեն տեսակ չարիքի դեմ, ներառյալ հակամորմոնական հոդվածները, որոնց կհանդիպենք առցանց» (“Balancing Church History,” New Era, June 2013, 21–22)։

  • Քանի որ մենք պետք է զգուշությամբ գնահատենք Եկեղեցու պատմության և ուսմունքների մասին տեղեկության աղբյուրների վստահելիությունը, ինչպե՞ս դուք կարող եք օգտագործել Երեց Սնոուի ուսմունքները, որ դրանք օգնեն ձեզ գնահատել վստահելիությունը որևէ բանի, որ դուք կարդում եք Եկեղեցու մասին։

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Երեց Սնոուի ելույթի երրորդ պարբերությունը. Այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս կօգնի ձեզ Երեց Սնոուի խորհուրդը, երբ հանդիպեք տեղեկության, որը կասկածի տակ կառնի ձեր համոզմունքները։

Մնալ հավատարիմ, երբ հարցեր առաջ կգան

Բացատրեք, որ Եկեղեցու անդամները կարող են երբեմն հարցեր ունենալ կամ նույնիսկ կասկածներ` Եկեղեցու վարդապետության, պատմության կամ հասարակական խնդիրների հետ կապված հարցերում։ Ձեր ուսանողների հետ կիսվեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերով․

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Հարցեր ունենալը բնական բան է․ ազնիվ հարցման կաղինը հաճախ սերմ է դառնում և, աճելով, ըմբռնման մեծ կաղնու վերածվում։ Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն թափել լուրջ կամ զգայուն հարցերի պատասխաններ գտնելու համար։ Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմի սնուցումն ու մշակումն է, երբեմն նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում» («Եկեք, միացեք մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 23)։

Յուրաքանչյուր ուսանողի տվեք «Տարբերել ճշմարտությունը կեղծիքից» թերթիկ, որը ներառում է Եկեղեցու ղեկավարների խորհուրդը նրանց համար, ովքեր ունեն հարցեր կամ կասկածներ։ Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ թերթիկների տեքստը և ներկայացնել սկզբունքները, որոնք կօգնեն մարդուն հավատարմորեն մոտենալ հարցերին կամ կասկածներին։ Բավարար ժամանակից հետո հրավիրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես կարող է թերթիկում կարդացածն օգնել մարդուն, ով հարց կամ կասկած ունի Եկեղեցու վարդապետության, պատմության կամ հասարակական խնդիրների հետ կապված։

Նկար
թերթիկներ, Տարբերել ճշմարտությունը կեղծիքից

Դասի վերջում շեշտեք, որ չնայած կարող են լինել որոշ հարցեր, որոնց պատասխանները մենք չենք կարողանա գտնել մեր ողջ կյանքի ընթացքում, մեր ամենամեծ հարցերի պատասխանները մենք կարող ենք գտնել, երբ մենք հնազանդվում ենք պատվիրաններին, ուսումնասիրում ենք տեղեկությունների պատշաճ աղբյուրներ՝ հատկապես ապրող մարգարեների խոսքերը, առաջնորդություն ենք փնտրում աղոթքի միջոցով և համբերություն ու հավատք ենք ցուցաբերում։

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով, երբ զգացել են Տիրոջ օգնությունը, երբ առաջնորդվել են` գտնելու ճշմարտությունը և իրենց հարցերի պատասխանները:

Խրախուսեք ուսանողներին վերանայել թերթիկների տեքստը և հրավիրեք նրանց հետևել դասի ժամանակ ներկայացված խորհրդին՝ փնտրելու ուսում` ուսումնասիրելով և հավատքով։

Ուսանողի ընթերցարան

Տարբերել ճշմարտությունը կեղծիքից

Վերականգնման հիմքերը. Դաս 10

Ավետարանի բոլոր տնտեսություններում չար ուժերը հակադրվել են Աստծուն և Նրա աշխատանքին։ Սակայն Աստծո աշխատանքը չի խափանվի։ Այս վերջին օրերում սարից կտրվել է մի քար, և այն «կգլորվի մինչև որ լցնի ողջ երկիրը» (ՎևՈւ 65․2): Այնուամենայնիվ, քանի որ Եկեղեցու առանձին անդամներ կարող են մոլորվել, մեզանից յուրաքանչյուրը պետք է «արթուն կենա և միշտ աղոթի» (3 Նեփի 18․18

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

«Այս լուսավորության դարաշրջանում, երբ ավետարանի ամբողջականությունը վերականգնվել է, դուք և ես կարիք չունենք ճամփորդելու անհայտ ծովերով և ճանապարհներով՝ ճշմարտության փնտրտուքներում: Սիրող Երկնային Հայրը գծել է մեր ուղին և տվել հուսալի ուղեցույց, այն է՝ հնազանդությունը: Ճշմարտության գիտելիքը և մեր մեծագույն հարցերի պատասխանները գալիս են, երբ մենք հնազանդ ենք Աստծո պատվիրաններին» (Թոմաս Ս․ Մոնսոն, «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 89)։

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Իմ սիրելի ընկերներ, խնդրում եմ առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը: Մենք երբեք չպիտի թույլ տանք, որ կասկածը մեզ գերի դարձնի և մեզ հետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքով» (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Եկեք, միացեք մեզ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 23):

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Սատանան մեծ մոլորեցնողն է, «եղբայրների չարախօսը» [Հայտնություն ԺԲ․10], բոլոր ստերի հայրը [տես Հովհաննես Ը․44], ով մշտապես փորձում է խաբել, որ կարողանա մեզ տապալել [տես ՎևՈւ 50․3]: …

Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն ընդունել են ճշմարտությունը, սատանայի հիմնական ռազմավարությունը կայանում է կասկածի սերմեր տարածելու մեջ։ Օրինակ, նա դրդել է Եկեղեցու շատ անդամների սայթաքել, երբ նրանք բացահայտել են Եկեղեցու մասին տեղեկություն, որը կարծես հակասել է նախապես իրենց սովորածին։

Երբ ձեզ մոտ նման պահեր են լինում, հիշեք, որ տեղեկատվության այս ժամանակաշրջանում շատերը կան, ովքեր կասկածներ են ստեղծում ցանկացած բանի և ամեն բանի վերաբերյալ, ցանկացած պահի և ամեն վայրում։ …

… Եվ լավ կլինի միշտ հիշել, որ լոկ այն փաստը, որ եթե մի բան տպագրված է թերթում, հայտնվում է համացանցում, հաճախակի կրկնվում է կամ ունի հետևորդների մեծ խումբ, չի դառնում ճշմարիտ։

Երբեմն կեղծ պնդումները կամ տեղեկություններն այնպես են ներկայացվում, որ բավականին հավաստի են թվում։ …

… Այն, ինչ այժմ հակասական է թվում, կարող է լիովին հասկանալի դառնալ, երբ մենք փնտրենք և ստանանք ավելի շատ վստահելի տեղեկություններ» (Dieter F. Uchtdorf, “What Is Truth?” [Church Educational System devotional, Jan. 13, 2013], lds.org/broadcasts).

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Երբ մենք սկսում ենք չափել ժամանակակից սովորությունները և առաջարկներն ըստ Աստծո ծրագրի վերաբերյալ մեր գիտելիքների և Աստծո խոսքում տրված նախադրյալների և Նրա ապրող մարգարեների ուսմունքների, … մենք գիտենք, որ սա ապահով հող է ստեղծում մեզ համար հավերժորեն» (Dallin H. Oaks, “As He Thinketh in His Heart” [evening with Elder Dallin H. Oaks, Feb. 8, 2013], lds.org/broadcasts

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Վախի, կասկածի կամ մտահոգիչ ժամանակներում կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք, նույնիսկ, եթե այդ հիմքը սահմանափակ է։ … Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կգան» (Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94)։

Նկար
Երեց Նիլ Լ. Անդերսեն

«Մենք կարող ենք անկեղծ հետաքրքրվողին հիշեցնել, որ ինտերնետային տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Եկեղեցու մասին որևէ տեղեկություն, անկախ նրանից, թե որքան համոզիչ է, պարզապես ճշմարիտ չէ» (Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 29)։

Նկար
Երեց Փոլ Վ. Ջոնսոն

«Հոգևոր հարցերի պատասխանները տրվում են այն անհատներին, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը, ովքեր հարցնում են հավատքով, հավատալով, որ իրենք կստանան, և ովքեր ջանասիրաբար պահում են պատվիրանները» (Paul V. Johnson, “A Pattern for Learning Spiritual Things” [Church Educational System address to religious educators, Aug. 7, 2012], si.lds.org

Նկար
Երեց Նիլ Ա. Մաքսվել

«Եկեղեցու ուսումնասիրումը …այն լքողների օգնությամբ նման է Հիսուսին հասկանալու համար Հուդայի հետ հարցազրույց անցկացնելուն» (Neal A. Maxwell, “All Hell Is Moved” [Brigham Young University devotional, Nov. 8, 1977], 3, speeches.byu.edu