2012
Երեց Ռոբերտ Ք. Գեյ
Մայիս 2012


Երեց Ռոբերտ Ք. Գեյ

Յոթանասունից

Նկար
Երեց Ռոբերտ Ք. Գեյ

Եկեղեցական իր կոչումներում Երեց Ռոբերտ Քրիստոֆեր Գեյը հաճախ է խոսում Հիսուս Քրիստոսի ուղերձի մասին որպես «փրկության ավետարանի»:

«Դա ենք մենք տեսել և զգացել մեր ողջ կյանքում»,- ասում է Երեց Գեյը ի նկատի ունենալով իրեն և կնոջը՝ Լայնետ Նիլսոն Գեյին: «Մենք երկրպագում ենք փրկության Աստծուն՝ հոգևոր, ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առումով: Քրիստոսի Քավության շնորհիվ մեր բեռը թեթևանում է:»

Երեց Գեյը մեծագույն բավարարվածություն ստանում է մարդասիրական ծառայությունից, որն ինքը և Քույր Գեյը օրհնվել են մատուցելու թե արտասահմանում, և թե տանը: Օրինակ, 2004–2007թթ. Ակրա Գանա Միսիայում որպես նախագահ ծառայելուց առաջ և հետո նա և Քույր Գեյը աշխատել են Աֆրիկյան գյուղերում և այլուր կառուցելով դպրոցներ և բժշկական կլինիկաներ, և օգնելով զարգացնել գրագիտության և միկրովարկերի ծրագրերը: Կազմակերպությունները, որ նրանք հիմնել են մյուս գործընկերների հետ միասին, օգնել են բարձրացնել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում:

Երեց Գեյը, որը ծնվել է 1951թ. սեպտեմբերին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, ԱՄՆ, Բիլ և Մերի Գեյերի ընտանիքում, իր կնոջ հետ ծանոթացել է ընդհանուր դպրոցական ընկերոջ միջոցով, որին հետագայում նրանք օգնեցին Եկեղեցի գալ: Նրանք ամուսնացան Լոս Անջելես Կալիֆորնիա տաճարում 1974թ. ապրիլին, և ունեն յոթ զավակ:

Երեց Գեյը բակալավրի կոչում է ստացել Յուտայի Համալսարանից և դոկտորի աստիճան՝ Հարվարդի Համալսարանից, որտեղ նա նաև տնտեսագիտություն է դասավանդել:

Ներգրավված լինելով մասնավոր կապիտալի սեկտրում ավելի քան 25 տարի, Երեց Գեյն աշխատել է միջազգային մակարդակով ներդրումներ կատարելով և բիզնեսներ զարգացնելով:

Յոթանասունի Առաջին Քվորում կանչվելիս նա ծառայում էր որպես Հյուսիսային Ամերիկայի Հարավարևելյան Տարածքի Յոթանասունական: Բացի դա, 1971–1973թթ. նա լիաժամկետ միսիա է ծառայել Իսպանիայում: Երեց Գեյը ծառայել է նաև որպես եպիսկոպոսի խորհրդական, բարձրագույն խորհրդական քահանայապետերի խմբի ղեկավար, Ավետարանի Վարդապետության ուսուցիչ, ծխի միսիայի ղեկավար և ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ: