2012
Հավատք, տոկունություն, կայացում՝ ուղերձ միայնակ ծնողներին
Մայիս 2012


Հավատք, տոկունություն, կայացում՝ ուղերձ միայնակ ծնողներին

Դուք ձգտում եք մեծացնել ձեր երեխաներին արդարակեցությամբ և ճշմարտությամբ, իմանալով, որ չնայած դուք չեք կարողանա փոխել անցյալը, դուք կարող եք ձևավորել ապագան:

Նկար
Երեց Դեյվիդ Ս. Բաքսթեր

Իմ ուղերձը Եկեղեցու միայնակ ծնողներին է ուղղված, որոնցից մեծամասնությունը միայնակ մայրեր են, ձեզ՝ քաջարի կանայք, ովքեր կյանքի տարբեր հանգամանքների բերումով, գտնվում եք երեխաներ մեծացնելու և ինքնուրույն տուն պահելու վիճակում: Հավանաբար, դուք այրիացել եք կամ բաժանվել: Դուք գուցե հաղթահարում եք միայնակ ծնող լինելու մարտահարավերը ամուսնությունից դուրս սխալ քայլ կատարած լինելով, բայց այժմ ապրում եք ավետարանի սկզբունքների համաձայն՝ կարգավորելով ձեր կյանքը: Թող որ դուք օրհնվեք, քանի որ խուսափում եք այն տեսակի ընկերակցությունից, որը կլիներ ձեր առաքինության և աշակերտության հաշվին: Դա կլիներ վճարելու խիստ բարձր գին:

Չնայած երբեմն գուցե ձեզ հուզել է ինչո՞ւ ես հարցը, ինչևէ կյանքի դժվարությունների միջոցով է, որ մենք աճում ենք դեպի աստվածություն, երբ մեր բնավորությունը ձևավորվում է նեղությունների հալոցում, երբ կյանքի իրադարձությունները տեղի են ունենում, մինչ Աստված հարգում է մարդու կամքի ազատությունը: Ինչպես մեկնաբանել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը, մենք չենք կարող հասկանալ բոլոր բաների պատճառները, որովհետև «մենք չունենք բոլոր փաստերը»:1

Ինչպիսին էլ որ լինեն ձեր հանգամանքները կամ պատճառները, դուք սքանչելի եք: Օրեցօր դուք դիմակայում եք կյանքի մաքառումներին, կատարելով աշխատանքը, որ միշտ նախատեսված է եղել երկուսի համար, բայց դուք ամբողջը միայնակ եք անում: Դուք պետք է լինեք և՛ հայր, և՛ մայր: Դուք պահում եք ձեր տունը, հետևում եք ձեր ընտանիքին, երբեմն պայքարում ծայրը ծայրին հասցնելու համար, և հրաշագործ ձևով դուք նույնիսկ գտնում եք ուղի, թե ինչպես լավագույնս ծառայեք Եկեղեցում: Դուք դաստիարակում եք ձեր երեխաներին: Դուք արտասվում եք և աղոթում նրանց հետ և նրանց համար: Դուք ցանկանում եք նրանց համար ամենալավը, բայց անհանգստանում ամեն գիշեր, որ ձեր լավագույնը գուցե երբեք բավականաչափ լավը չլինի:

Չնայած այնքան էլ չեմ ուզում խիստ անձնական լինել, ես հենց այդպիսի տան արդյունք եմ: Իմ մանկության մեծ մասը և պատանեկության տարիներին մայրս մեզ մեծացրել է ինքնուրույն աղքատիկ պայմաններում: Փողը զգուշորեն էր բաշխվում: Նա հաղթահարում էր ներքին միայնակությունը, երբեմն հուսահատվում աջակցության և ընկերակցության կարիքից: Սակայն, չնայած բոլոր այս բաներին մայրիկիս մեջ արժանապատվություն կար, հաստատակամության և շոտլանդական անխախտ տոկունության վիթխարի աղբյուր:

Բարեբախտաբար, նրա հետագա տարիներն ավելի օրհնված էին, քան սկիզբը: Նա ամուսնացել էր նորադարձ այրու հետ, նրանք կնքվել էին Անգլիայի Լոնդոնի Տաճարում և հետո կարճ ժամանակով ծառայել այնտեղ որպես արարողություն կատարողներ: Նրանք միասին էին եղել գրեթե քառորդ դար՝ երջանիկ, գոհ և կայացած մինչև մահանալը:

Եկեղեցում ձեզ նման շատ հիանալի կանայք կան ողջ աշխարհում, ովքեր դիմակայում են նմանատիպ հանգամանքների և ովքեր տարեցտարի դրսևորում են նույնպիսի ճկունություն:

Սա հենց այն չէ, ինչ դուք հույս ունեիք կամ ծրագրել էիք կամ ակնկալում էիք, երբ սկսեցիք գործի անցնել տարիներ առաջ: Ձեր ճամփորդությունը կյանքում անցել է հարվածներով, շեղումներով, տատանումներով և անսպասելի փոփոխություններով, մեծ մասամբ կյանքի հետևանքով՝ ընկած աշխարհում, որը նախատեսված է լինել փորձության և ստուգարքի վայր:

Այդ ընթացքում դուք ձգտում եք մեծացնել ձեր երեխաներին արդարակեցությամբ և ճշմարտությամբ՝ իմանալով, որ չնայած դուք չեք կարող փոխել անցյալը, դու կարող եք ձևավորել ապագան: Ճանապարհի ընթացքում դուք ձեռք կբերեք փոխհատուցող օրհնություններ, նույնիսկ, եթե դրանք անմիջապես ակնհայտ չեն:

Ունենալով Աստծո օգնությունը, դուք չպետք է վախենաք ապագայի համար: Ձեր երեխաները կմեծանան և ձեզ օրհնյալ կկոչեն և նրանց բազմաթիվ ձեռքբերումներից յուրաքանչյուրը կլինի որպես հարգանքի տուրք ձեզ համար:

Խնդրում ենք երբեք ձեզ մի զգացեք Եկեղեցու անդամակցության մեջ որպես երկրորդական, ցածր կարգի, ինչ որ չափով ավելի քիչ լիազորված Տիրոջ օրհնությունների համար, քան մյուսները: Աստծո արքայությունում չկան երկրորդ կարգի քաղաքացիներ:

Մենք հուսով ենք, որ երբ դուք հաճախում եք ժողովներ և տեսնում կայացած և երջանիկ երևացող ընտանիքներ կամ լսում ինչ-որ մեկին ընտանիքի իդեալների մասին խոսելիս, դուք կլինեք ուրախ, որ մի այնպիսի Եկեղեցու մասն եք հանդիսանում, որը կենտրոնացած է ընտանիքների վրա և ուսուցանում է Երկնային Հոր ծրագրում Իր զավակների երջանկության համար դրանց կենտրոնական դերի մասին, որ աշխարհիկ աղետների և բարոյական անկման իրավիճակում, մենք ունենք վարդապետություն, իշխանություն, արարողություններ և ուխտեր, որոնք իսկապես պահում են լավագույն հույսը աշխարհի համար, ներառյալ ձեր երեխաների և ընտանիքների ապագա երջանկության համար, որոնք նրանք ստեղծելու են:

2006թ. Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին մտաբերեց մի փորձառություն, որը պատմել էր յոթ երեխա ունեցող մի ամուսնալուծված միայնակ մայր, որոնք 7-ից մինչև 16 տարեկան հասակի էին: Կինը դուրս էր եկել գնալու փողոցի մյուս կողմը՝ հարևանին ինչ-որ բան տալու: Նա ասել էր.

«Երբ ես շրջվեցի ետ դառնալու տուն, ես տեսա, որ իմ տունը լույսերով էր ողողված: Մտքումս հնչում էին երեխաներիս ձայները, երբ դուրս էի գալիս դռնից մի քանի րոպե առաջ: Նրանք ասում էին. «Մայրիկ, ի՞նչ ենք ուտելու ճաշին», «Կարո՞ղ ես ինձ գրադարան տանել», «Այսօր ինձ պաստառի համար թուղթ է հարկավոր»: Հոգնած և ուժասպառ, ես նայեցի այդ տանը և տեսա բոլոր սենյակների լույսերը վառ: Ես մտածեցի բոլոր այդ երեխաների մասին, ովքեր տանն էին և սպասում էին ինձ՝ բավարարելու իրենց կարիքները: Իմ բեռներն ավելի ծանր էին թվում, քան ես կարող էի դրանք տանել:

Հիշում եմ ինչպես արցունքների միջից նայեցի դեպի երկինք և ասացի. «Սիրելի Հայր, ես ուղղակի չեմ կարող դա անել այս երեկո: Ես շատ եմ հոգնած: Ես չեմ կարող դիմակայել դրան: Ես չեմ կարող գնալ տուն և միայնակ հոգ տանել բոլոր այդ երեխաներին: Կարելի՞ է, որ գամ Քո մոտ և մնամ Քո մոտ հենց մեկ գիշեր…»:

Ես իրականում չլսեցի պատասխանի խոսքերը, բայց ես դրանք լսեցի մտքումս: Պատասխանն էր. «Ոչ փոքրիկս, դու չես կարող ինձ մոտ գալ այժմ: … Բայց ես կարող եմ գալ քո մոտ»»:2

Շնորհակալություն ձեզ քույրեր, այն ամենի համար, որ դուք անում եք, ձեր ընտանիքը մեծացնելու և սիրառատ տուն պահելու համար, որտեղ կա բարություն, խաղաղություն և հնարավորություն:

Չնայած դուք հաճախ միայնակ եք զգում, իրականում դուք երբեք լիովին միայնակ չեք: Երբ առաջ եք շարժվում համբերությամբ և հավատքով, Նախախնամությունը կշարժվի ձեզ հետ. Երկինքը կշնորհի անհրաժեշտ օրհնությունները:

Ձեր հեռանկարը և կյանքի վերաբերյալ տեսակետը կփոխվի, երբ վար նայելու փոխարեն վեր նայեք:

Ձեզանից շատերն արդեն հայտնաբերել են այն մեծ կերպարանփոխող ճշմարտությունը, որ երբ ապրում եք ուրիշների բեռները բարձրացնելու համար, ձեր սեփական բեռները թեթևանում են: Չնայած հանգամանքները գուցե չեն փոխվել, ձեր վերաբերմունքն է փոխվում: Դուք կարողանում եք դիմակայել ձեր սեփական փորձություններին ավելի մեծ հանդուրժողականությամբ, ավելի հասկացող սրտով և ավելի խորը երախտագիտությամբ այն բաների համար, որ ունեք, քան տենչալով այն բաներին, որոնք դեռ չունեք:

Դուք հայտնաբերել եք, որ երբ մենք մխիթարում ենք նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, մենք ևս մխիթարվում ենք, մեր բաժակը իսկապես «խիստ լիքն է» լինում (Սաղմոս ԻԳ.5):

Արդար ապրելու միջոցով դուք և ձեր երեխաները մի օր կվայելեք լիարժեք հավերժական ընտանիքի մասը լինելու օրհնությունները:

Անդամներ և ղեկավարներ, կա՞ն արդյոք ավելի շատ բաներ, որ դուք կկարողանայիք անել աջակցելու միայնակ ծնողով ընտանիքներին առանց նրանց դատապարտելու կամ քննադատելու: Կարո՞ղ եք դաստիարակել այս ընտանիքների երիտասարդներին, հատկապես օրինակ ծառայելով երիտասարդ տղամարդկանց համար, թե ինչ պետք է անեն լավ տղամարդիկ և թե ինչպես են ապրում լավ տղամարդիկ: Հայրերի բացակայության դեպքում արդյոք դուք ծառայո՞ւմ եք ընդօրինակման արժանի տիպարի օրինակ:

Այսպիսով, իհարկե կան միայնակ ընտանիքներ, որտեղ հայրն է միայնակ ծնողը: Եղբայրներ մենք աղոթում ենք նաև ձեզ համար և մեր հարգանքի տուրքն ենք վճարում ձեզ: Այս ուղերձը նաև ձեզ համար է:

Միայնակ ծնողներ, ես վկայում եմ, որ երբ դուք անում եք ձեր լավագույնը ամենադժվար մարդկային մարտահրավերեների դեպքում, երկինքը կժպտա ձեզ: Իրականում դուք մենակ չեք: Թող Հիսուս Քրիստոսի քավիչ, սիրառատ զորությունը լուսավորի ձեր կյանքն այժմ և լցնի ձեզ հավերժական խոստման հույսով: Քաջացե՛ք: Ունեցեք հավատք և հույս: Մտածեք ներկայի մասին տոկունությամբ և նայեք ապագային վստահությամբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Neal A. Maxwell, Notwithstanding My Weakness (1981), 68.

  2. Գորդոն Բ. Հինքլի, «Նրա սիրո բազուկներում», Լիահոնա, Նոյ. 2006, 117: