2012
Երեց Լարի Էքո Հոք
Մայիս 2012


Երեց Լարի Էքո Հոք

Յոթանասունից

Նկար
Երեց Լարի Էքո Հոք

Այն օրից ի վեր, երբ 1972թ. Երեց Լարի Էքո Հոքը լսեց Երեց Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) ելույթը, որտեղ նա ասում էր, որ մտովի տեսնում է բնիկ ամերիկացիներին որպես կիրթ ղեկավարներ, նա իր կյանքը նվիրեց «մարդկանց բարձրացնելուն»:

Փաունի ազգի ներկայացուցիչ Երեց Էքո Հոքը ծնվել է 1948թ. օգոստոսին Քոդիում, Վայոմինգ, ԱՄՆ, Էրնստ և Ջեյն Էքո Հոքերի ընտանիքում: Նա մեծացել է Ֆարմինգտոնում, Նյու Մեքսիկո, ԱՄՆ, որտեղ 1962թ. նա և իր ընտանիքը ուսուցանվեցին և մկրտվեցին ՎՕՍ միսիոներների կողմից:

17 տարեկանում, երբ նրա աչքին հարվածեց բեյսբոլի գնդակը, նա խոստացավ Տիրոջը, որ կկարդա Մորմոնի Գիրքը, եթե չկորցնի տեսողությունը: Նրա տեսողությունը վերականգնվեց, և նա ամեն օր 10 էջ կարդաց երեք ամիս:

«Դա իմ ունեցած ամենահզոր հոգևոր փորձառությունն էր, երբ Սուրբ Հոգին վկայեց ինձ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է,- ասաց Երեց Էքո Հոքը,- Այդ փորձառությունը ուժ տվեց ինձ իմ կյանքի ընթացքում՝ օգնելով զարգանալ»:

Նա ընդունվեց Պրովոյի Բրիգամ Յանգ Համալսարան ֆուտբոլային կրթաթոշակով, և ֆիզիկական կրթության և կենդանաբանության գծով աստիճաններ ստացավ: 1970թ. նա երկու տարվա ծառայությունից հետո պատվով զորացրվեց Միացյալ Նահանգների ռազմածովային կորպուսից: 1973թ. նա ավարտեց Յուտայի Համալսարանը ստանալով իրավագիտության դոկտորի կոչում:

Երեց Էքո Հոքը ծառայել է որպես իրավաբան, նահանգի օրենսդիր, նահանգի գլխավոր իրավաբան, ԲՅՀ իրավագիտության պրոֆեսոր, և Հնդկացիների մասով ներքին գործերի վարչության քարտուղարի օգնական, պաշտոն, որից նա կազատվի, որպեսզի ընդունի Յոթանասունի Առաջին Քվորումում ծառայելու կանչը:

1968թ. դեկտեմբերին Սոլթ Լեյքի Տաճարում Երեց Քիմբալը կատարեց Երեց Էքո Հոքի և նրա կնոջ, Թերի Փրայզի, ամուսնությունը: Կինը եղել է իր կողքին, երբ նա ծառայել է որպես ուսուցիչ, եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական և ցցի նախագահ: Նրանք վեց զավակների ծնողներ են: