2012
Եպիսկոպոս Գարի Է. Սթիվենսոն
նախորդ հաջորդ

Եպիսկոպոս Գարի Է. Սթիվենսոն

Նախագահող Եպիսկոպոս

Եպիսկոպոս Գարի Է. Սթիվենսոն

Եպիսկոպոս Գարի Էվան Սթիվենսոնն ասում է, որ իր կյանքի մեծ մասն անցկացրել է դիտարկելով կարևոր աշխատանքը, որ եպիսկոպոսները կատարում են ողջ աշխարհում: Նա նշեց, որ հայրը իր պատանեկության տարիների եպիսկոպոսն էր, և նրա ծառայոթյունը խորապես ազդել է իր վրա:

Տարբեր առիթներով Եպիսկոպոս Սթիվենսոնի հայրը խնդրել է իրեն միասին այցելել իրենց ծխում ապրող 60-ից ավել այրիներին: Եպիսկոպոս Սթիվենսոնը իր հորից Քրիստոսանման ծառայության և կարիքավորների մասին հոգ տանելու դասեր է սովորել: Այդ դասերը, նա ասաց, կծառայեն իրեն Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսի իր կոչման մեջ:

«Եկեղեցու եպիսկոպոսները իսկապես իմ հերոսներն են,- ասաց նա,- ամեն օր նրանք մեծ ազդեցություն ունեն Եկեղեցու անդամների, հատկապես երեխաների և երիտասարդների վրա»:

Եպիսկոպոս Սթիվենսոնը ծնվել է 1955թ. Էվան Ն. և Վերա Ջին Սթիվենսոնների ընտանիքում, որը սերվել է Յուտայի Քաշ Հովտի պիոներների տոհմից:

Պատանի հասակում նա ընդունեց Ճապոնիայում միսիա ծառայելու կանչը: Այդ առաջադրանքը Եպիսկոպոս Սթիվենսոնի մեջ արմատավորեց երկակի սեր՝ Ասիայի և ավետարանով կիսվելու հանդեպ, որը մնաց ողջ կյանքի ընթացքում:

Իր միսիայից վերադառնալով նա ընդունվեց Յուտայի Պետական Համալսարան: Այնտեղ հանդիպեց (և անմիջապես սիրահարվեց) Լիսա Ջին Հիգլիին: Նրանք ամուսնացան 1979թ. ապրիլին Այդահո Ֆոլս Այդահո Տաճարում: Սթիվենսոններն ունեն չորս որդի:

Եպիսկոպոս Սթիվենսոնը ստացել է բիզնես կառավարման աստիճան և ավելի ուշ դարձել սպորտային սարքավորումներ արտադրող ընկերության համահիմնադիր և ծառայել որպես այդ ընկերության նախագահ:

Նա ծառայել է Եկեղեցու տարբեր կոչումներում, ներառյալ խորհրդական ցցի նախագահությունում, եպիսկոպոս և նախագահ Ճապոնիայի Նագոյա Միսիայում (2004–2007թթ.): Նա Յոթանասունի Առաջին Քվորում կանչվեց 2008թ. և Ասիայի Հյուսիսային Տարածքում ծառայեց որպես խորհրդական և նախագահ: