2012
Հայտարարվեցին միջազգային արվեստի ցուցահանդեսի հաղթողները, Ցուցահանդեսը բացված է
նախորդ հաջորդ

Հայտարարվեցին միջազգային արվեստի ցուցահանդեսի հաղթողները, Ցուցահանդեսը բացված է

2012թ. մարտի 16-ին, ուրբաթ օրը, Արվեստի Միջազգային իններորդ մրցույթի ցուցահանդեսի բացմանը աշխարհի տարբեր մասերից նկարիչները հավաքվել էին ստանալու մրցանակները իրենց ՎՕՍ-թեմայով աշխատանքների համար:

Վաստակավոր Մրցանակներ շնորհվեցին 20 նկարիչների, որոնց աշխատանքները համարվեցին «ակնառու», իսկ 15 նկարիչներ ստացան Գումարային Մրցանակներ, այսինքն՝ այս մրցույթը հովանավորող Եկեղեցու Պատմության Թանգարանը գնեց այդ գործերը իր հավաքածուի համար:

Ներկա էր Եկեղեցու Պատմաբան և Արձանագրող՝ Յոթանասունական Երեց Մարլին Կ. Ջենսենը, որը մրցանակները ներկայացնելուց առաջ հակիրճ իր խոսքը հղեց:

Ցուցահանդեսը բացվեց 2012թ. մարտի 16-ին և կտևի մինչև 2012թ. հոկտեմբերի 14-ը, Սոլթ Լեյք Սիթիի Եկեղեցու Պատմության Թանգարանում, Յուտա, ԱՄՆ:

Այս տարվա թեման էր՝ Հայտնի դարձրեք Նրա հրաշալի գործերը (ՎևՈւ 65.4): Մրցույթին մասնակցեցին 1 149 գործեր, ներառյալ քանդակագործություն, ծածկոցներ և այլ մանրագործություն, թղթե աշխատանքներ և նկարներ: Թանգարանը կցուցադրի 198 աշխատանքներ:

Արվեստի և ձեռագործ նմուշների թանգարանի վարիչ Ռիտա Ռ. Րայթի խոսքով գործերը գնահատվել են ըստ գեղարվեստական արժանիքների եւ թեմատիկ համապատասխանության: Աշխատանքները արտացոլում են լրատվամիջոցների և մշակութային ավանդույթների բազմազանությունը, բերելով վկայություն Տիրոջ զարմանահրաշ գործերի մասին, ասաց նա, որոնք հաճախ օգտագործում են խորհրդանիշներ ներկայացնելու և ուսուցանելու համար:

Օրինակ, ուկրաինացի Վալենտինա Մուսիենկոյի Կիև Ուկրաինա Տաճարը, որը հաղթեց Գումարային Մրցանակ, գունավոր թղթով վերարտադրում է տաճարում առկա որոշ խորհրդանիշներ:

Վաստակավոր Մրցանակի հաղթող Կանադայի Ալբերտայից Բրենդոն Դենիել Հարթին նեկայացրել է իր նախատատիկի յուղաներկ դիմանկարը՝ (Մայր իշխանություն), ներկայացնելով ընտանիքի պատմության և սերունդների կապը:

Ալեքսանդրա Գոմեզ Խավեսը Բոգոտայից, Կոլումբիա, ասաց, որ մրցույթը վկայություն բերելու միջոց է: Նա ստեղծել էր իր Վաստակավոր Մրցանակ շահող աշխատանքը՝ Կենդանի ջրեր, իր մայրիկի օգնությամբ, որը մահացել էր ցուցահանդեսի բացումից օրեր առաջ:

«Մարդիկ տեսնելով այս արվեստի գործը … կտեսնեն վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը կենդանի ջրի աղբյուր են,- ասաց նա,- Այս գործում նրանք կտեսնեն ողջ սերը, որ մայրը կարող է ուսուցանել իր զավակներին, որովհետև այս մայրը վերցնում է սափորը և ուսուցանում իր դստերը՝ ուսուցանել ավետարանը»:

Այս ցուցահանդես այցելությունն անվճար է, և հովանավորներին խրախուսում ենք բերել իրենց ընտանիքները: Նրանք կարող են քվերարկել իրենց սիրելի աշխատանքների համար, և Այցելուների ընտրած վեց մրցանակներ կտրվեն սեպտեմբերին՝ ըստ հովանավորների քվեների:

Շուտով, Եկեղեցու Պատմության անգլերեն կայքում մարդիկ կկարողանան դիտել հարցազրույցներ մրցույթին մասնակցած 11 տարբեր նկարիչների հետ: Այդ տեսագրությունները նաև կցուցադրվեն թանգարանում:

Եկեղեցու Պատմության թանգարանը նաև ծրագրում է կազմակերպել առցանց ցուցահանդես history.lds.org/artcompetition. կայքում:

Ցուցահանդեսի մասին լրացուցիչ տեղեկության համար, այցելեք history.lds.org կամ զանգահարեք 801-240-4615:

Ես կուղակեմ նրանց խոսքերն աշխարհին (Հակոբոս Ուսուցիչը), Էլսփեթ Քեյթլին Յանգ, Միացյալ Նահանգներ

Նկարը տրամադրել է Եկեղեցու պատմության թանգարանը

Matriarch,, by Brandon Daniel Hearty, Canada

Նկարը տրամադրել է Եկեղեցու պատմության թանգարանը