2012
Հատուկ դասեր
Մայիս 2012


Հատուկ դասեր

Նկար
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Իմ հույսն ու աղոթքն է, որ մենք շարունակենք արժանապատվորեն տանել մեր բեռը և օգնության հասնենք մեր շուրջը եղողներին, ովքեր տառապում են:

Վերջին 20 ամիսների ընթացքում մեր ընտանիքը օրհնվել է շատ հատուկ երեխայով:

Փոքրիկ Փաքստոնը՝ մեր թոռնիկը, ծնվել է շատ հազվադեպ քրոմոսոմային շեղվածությամբ, գենետիկ խանգարմամբ, որը նրան առանձնացնում է, բառացիորեն որպես միակը հարյուրավոր միլիոնների մեջ: Մեր աղջկա և նրա ամուսնու համար չնախատեսված, կյանքը փոխող փորձառությունը սկսվեց, երբ Փաքստոնը ծնվեց: Սա դժվար փորձառություն դարձավ հատուկ դասեր սովորելու հմար, որոնք կապված են հավերժության հետ:

Հարգելի Երեց Ռասսել Մ. Նելսոնը, որը քիչ առջա իր խոսքն ուղղեց մեզ, ուսուցանել է.

«Սովորաբար անիմանալի պատճառներով որոշ մարդիկ ծնվում են ֆիզիկական սահմանափակումներով: Մարմնի որոշակի մասեր կարող է ոչ նորմալ լինեն: Մարդու մոտ որոշակի համակարգեր կարող են խախտված լինել: Եվ մեր բոլորի մարմիններն էլ ենթակա են հիվանդությունների և մահվան: Այնուամենայնիվ, ֆիզիկական մարմին ունենալու պարգևը անգին է …

Կատարյալ մարմին չի պահանջվում աստվածային ճակատագրին հասնելու համար: Ի դեպ, որոշ հրաշալի հոգիներ տեղ են գտնում անառողջ մարմնում …

Ի վերջո, ժամանակը կգա, երբ յուրաքանչյուր «ոգին ու մարմինը կրկին պիտի վերամիավորվեն՝ կատարյալ տեսքով. և վերջավորություն ու հոդ պիտի վերականգնվեն իրենց բնական կառուցվածքով» (Ալմա 11.43): Այնուհետև, Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք կատարյալ լինել Նրանում»:1

Դուք բոլորդ, որ ունեք խնդիրներ, մտահոգություններ, հիասթափություններ կամ խորը վիշտ սիրելի մեկի համար, իմացեք այս. անսահման սիրով ու հավերժական կարեկցանքով Աստված՝ մեր Երկնային Հայրը, սիրում է ձեր հիվանդին, և Նա սիրում է ձեզ:

Ոմանք կարող են հարցնել, երբ հանդիպում են այսպիսի տառապանքի, ինչպե՞ս կարող է Ամենազոր Աստվածը թույլ տալ, որ սա պատահի: Եվ այնուհետև այդ անխուսափելի թվացող հարցը, ինչո՞ւ սա պատահեց ինձ հետ: Ինչո՞ւ մենք պետք է հիվանդության և այնպիսի իրադարձությունների հանդիպենք, որոնք հաշմանդամ են դարձնում կամ վաղաժամկետ տուն են կանչում ընտանիքի թանկագին անդամների, կամ պատճառ են դառնում բազում տարիներ ցավով ապրելու փորձառությունն ունենալ: Ինչո՞ւ խորը վիշտ ունենալ:

Այս պահերին մենք կարող ենք դառնալ դեպի երջանկության մեծ ծրագիրը, որի հեղինակը մեր Երկնային Հայրն է: Այդ ծրագիրը, երբ ներկայացվեց նախաերկրային կյանքում, դրդեց մեզ բոլորիս ցնծալ ուրախությունից:2 Պարզ ասած, այս կյանքը հավերժական վեհացման փորձառություն է, և այդ գործընթացը նշանակում է փորձություններ և դժվարություններ: Դա միշտ այդպես է եղել, և ոչ ոք բացառություն լինել չի կարող:

Աստծո կամքին վստահելը առանցքային դեր ունի մեր մահկանացու կյանքում: Հավատալով Նրան, մենք մեր հույսը դնում ենք Քրիստոսի Քավության վրա այն պահերին, երբ հարցերը շատ են և պատասխանները քիչ:

Իր Հարությունից հետո, երբ այցելեց Ամերիկաները, մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, բոլորին հղեց այս հրավերը.

«Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: Բերեք նրանց այստեղ: Ունե՞ք դուք կաղեր, կամ կույրեր, կամ խեղվածներ, կամ հաշմանդամներ, կամ բորոտներ, կամ որ չորացած են, կամ, որ խուլ են, կամ, որ չարչարված են ինչ-որ ձևով: Բերեք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ: …

Եվ եղավ այնպես, որ երբ նա այսպես խոսեց, ողջ բազմությունը, միախմբված գնաց առաջ իրենց հիվանդներով և իրենց չարչարվածներով, իրենց կաղերով և իրենց կույրերով և իրենց խուլերով, և բոլոր նրանց հետ, որ չարչարված էին ինչ-որ ձևով. և նա բժշկեց նրանցից ամեն մեկին, երբ նրանք առաջ բերվեցին նրա մոտ»:3

Մեծ ուժ կարելի է գտնել «ողջ բազմությունը … առաջ գնաց» բառերում, ողջ, եղբայրներ և քույրեր: Մենք բոլորս էլ հանդիպում ենք դժվարությունների: Եվ այնուհետև «որ չարչարված էին ինչ-որ ձևով» արտահայտությունը: Այդ արտահայտությունը վերաբերվում է բոլորիս, այդպես չէ՞:

Թանկագին Փաքստոնի ծնվելուց կարճ ժամանակ անց, մենք գիտեինք, որ Երկնային Հայրը կօրհներ մեզ և կուսուցաներ մեզ հատուկ դասեր: Մինչ ես ու նրա հայրը դրեցինք մեր մատները նրա փոքրիկ գլխին բազում քահանայական օրհնություններց առաջինի ժամանակ, Հովհաննեսի իններորդ գլխի այս բառերը եկան իմ մտքում. «այլ որ Աստուծոյ գործերը յայտնի լինին դորանում»:4

Աստծո գործերը անշուշտ հայտնի են դարձվում Փաքստոնի միջոցով:

Մենք սովորում ենք համբերություն, հավատք և երախտագիտություն ծառայության բալասանի միջոցով, ուժգին զգացմունքների, կարեկցանքի արցունքների և աղոթքների անվերջանալի ժամեր և կարիքի մեջ գտնվող սիրելիներին հղված սիրո արտահայտություն, հատկապես Փաքստոնին և իր ծնողներին:

Իմ պատանեկության տարիների ցցի նախագահ՝ Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ասել է. «Ես մեծ երախտագիտությամբ եմ լցված այն ծնողների հանդեպ, ովքեր դիմացկունությամբ տանում և հաղթահարում են իրենց տառապանքն ու վիշտը կապված երեխայի հետ, ում մոտ ի ծնե կամ հետագայում առաջ է եկել լուրջ մտավոր կամ ֆիզիկական հիվանդություն: Այս տառապանքը հաճախ շարունակվում է ամեն օր, առանց դադարի, ծնողի կամ երեխայի որջ կյանքի ընթացքում: Հաճախ ծնողներից պահանջվում է տալ յուրահատուկ խնամք, որի կարիքը երբեք չի ավարտվում, գիշեր ու ցերեկ: Շատ մայրերի ձեռքեր ու սիրտ ցավացել են տարիներ շարունակ, տալով մխիթարություն և թեթևացնելով իր հատուկ երեխայի տառապանքները»:5

Ինչպես նկարագրված է Մոսիայում, մենք ականատես ենք եղել Փրկչի մաքուր սիրուն, տրված Փաքստոնի ընտանիքին, սեր, որը տրվում է բոլորին. «Եվ արդ, եղավ այնպես, որ բեռները, որոնք դրվել էին Ալմայի ու նրա եղբայրների վրա, թեթևացան. այո, Տերն ուժեղացրեց նրանց, որ նրանք կարողանային իրենց բեռները հեշտությամբ տանել, և նրանք զվարթությամբ ու համբերությամբ հնազանդվեցին Տիրոջ ողջ կամքին»:6

Մի գիշեր, երբ Փաքստոնը դեռ նոր էր ծնվել, մենք գտնվում էինք Յուտայում, Սոլթ Լեյքի Կրտսեր Տարիքի Երեխաների Բժշկական Կենտրոնի նորածինների հատուկ բժշկական խնամքի սենյակում, հիանալով բժիշկների, քույրերի և խնամողների նվիրված, անդադար ուշադրությամբ: Ես հարցրեցի իմ աղջկան, թե ինչպես մենք պիտի վճարեինք սրա համար և մոտավորապես գուշակեցի, թե որքան կլիներ գումարը: Մոտ կանգնած բժիշկներից մեկն ասաց, որ ես «չափազանց ցածր» գին ասացի, և որ փոքրիկ Փաքստոնի խնամքը զգալիորեն ավելին կարժենար, քան իմ մոտավոր հաշվարկն էր: Մենք իմացանք, որ այս հիվանդանոցում տրված խնամքի համար վճարվող գումարի մեծ մասը տրվում էր ուրիշների ժամանակի և դրամական աջակցության առատաձեռն նվիրատվության շնորհիվ: Նրա խոսքերը խոնարհեցրեցին ինձ, երբ ես մտածեցի,թե այս փոքրիկի հոգու արժեքը որքան մեծ էր նրանց համար, ովքեր այնքան մեծ հոգատարությամբ հսկում էին նրան:

Ես հիշեցի միսիոներական մի ծանոթ սուրբ գրություն, որը նոր նշանակություն ստացավ ինձ համար. «Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»:7

Ես արտասվեցի, երբ խորհեցի մեր Երկնային Հոր և Նրա Սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի՝ մեզանից յուրաքանչյուրի հանդեպ ունեցած անսահման սիրո մասին, մինչ զորեղ եղանակով սովորում էի, թե որքան կարևոր է հոգու արժեքը Աստծո համար՝ ֆիզիկապես և հոգևորապես:

Փաքստոնի ընտանիքը սովորեց, որ իրենք շրջապատված են անթիվ երկնային և աշխարհիկ սպասավորող հրեշտակներով: Նրանցից ոմանք լուռ օգնության են հասել անհրաժեշտության պահին և լռությամբ էլ հեռացել են: Ոմանք էլ կանգնած են եղել դռան մոտ՝ ուտելիքով, արել են լվացքը, օգնել են հարազատներին՝ ծառայելով իրենց մեքենաներով, քաջալերել են իրենց զանգերով և հատկապես Փաքստոնի համար աղոթելով: Այսպիսով, ես մեկ այլ հատուկ դաս սովորեցի. Եթե դուք հանդիպում եք խեղդվող անձնավորության, դուք կհարցնեք, թե արդյոք նա օգնության կարիք ունի, թե՞ ավելի լավ կլինի ուղղակի ցատկել և փրկել նրան խորտակող ջրերից: «Եթե կարող եմ օգնել, ինձ տեղյակ պահիր» առաջարկը, չնայած որ անկեղծորեն է արվում և հաճախ տրվում, իրականում բացարձակապես չի օգնում:

Մենք շարունակում ենք սովորել մեր շուրջը եղողների կյանքի մասին տեղյակ լինելու և հետաքրքրվելու կարևոր արժեքի մասին, սովորելով ոչ միայն օգնության հասնելու կարևորության մասին, այլ նաև անչափ մեծ ուրախության մասին, որ գալիս է ուրիշներին օգնելուց:

Սիրելի Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, ով ընկճվածներին բարձրացնելու մեծ օրինակ է, ասել է. «Աստված օրհնի բոլորին, ովքեր ջանում են լինել իրենց եղբոր պահապանը, ովքեր զոհաբերում են շատ բաներ տառապանքից ազատելու համար, ովքեր փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում աշխարհը ավելի լավը դարձնել: Դուք նկատե՞լ եք, որ այսպիսի անձնավորությունները ավելի երջանիկ տեսք ունեն: Նրանք ավելի վստահ ու ապահով են: Թվում է, թե նրանք ավելի գոհ ու բավարարված են … քանի որ մարդը չի կարող օգնել ուրիշներին առանց անձամբ մեծ օրհնություններ ստանալու»:8

Չնայած, որ մենք կհանդիպենք փորձությունների, դժբախտությունների, անկարողության, վշտի և ամեն տեսակ չարչարանքների, մեր հոգատար, սիրող Փրկիչը միշտ մեր կողքին կլինի: Նա խոստացել է.

«Ջեզ որբ չեմ թողիլ. կգամ ձեզ մոտ: …

Իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ»:9

Որքան երախտապարտ ենք մենք մեր Երկնային Հորը մեր հրաշալի Փաքստոնի համար: Նրա միջոցով Տերը հայտնի է դարձրել մեզ Իր գործերը և շարունակում է ուսուցանել մեզ այս արժեքավոր, սուրբ և հատուկ դասերը:

Ես կկամենայի ավարտել սիրված հիմնի բառերով.

Մենք բոլորս զինվորներ ենք մինչև վերջ:

Ուրախ ենք մենք: Ուրախ ենք մենք:

Զինվորներն ենք բանակի, որ պսակ ունի,

Կհաղթենք և կկրենք շուտով:10

Եղբայրներ և քույրեր, իմ հույսն ու աղոթքն է, որ մենք շարունակենք արժանապատվորեն տանել մեր բեռը և օգնության հասնենք մեր շուրջը եղողներին, ովքեր տառապում են և կարիք ունեն բարձրացվելու և քաջարելվելու: Թող որ մեզանից յուրաքանչյուրը շնորհակալ լինի Աստծուն Իր օրհնությունների համար և նորոգենք Իր զավակներին խոնարհաբար ծառայելու մեր պարտականությունը, որ ունենք մեր Երկնային Հոր առաջ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: