2012
Լինդա Ք. Բըրթըն
Մայիս 2012


Լինդա Ք. Բըրթըն

Սփոփող Միության Գերագույն Նախագահ

Նկար
Լինդա Ք. Բըրթըն

Լինդա Քյար Բըրթընը դեռահաս տարիքում Նոր Զելանդիայի Քրայսթչըրչում Եկեղեցու մի ժողովի ժամանակ հանկարծ հստակ գիտակցեց. «Ես գիտեի, որ ավետարանը ճշմարիտ է,- հիշում է նա:- Ես նաև հասկանում էի, որ միշտ իմացել եմ դա»: Այդ վկայությունը այժմ կօգնի նրան որպես Սփոփող Միության գերագույն նախագահ ծառայելիս:

Քույր Բըրթընը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, ԱՄՆ, Մարջորի Ս. և Մորիս Ա. Քյարերի ընտանիքում: Նա 13 տարեկան էր, երբ իր ընտանիքը հեռացավ Յուտայից, որպեսզի իր հայրը նախագահեր Նոր Զելանդիայի Հարավային Միսիայում: Քույր Բըրթընը, վեց զավակներից երկրորդը, այցելեց Նոր Զելանդիայի Եկեղեցու Քոլեջը և շփվեց խաղաղօվկյանոսյան տարածքի Վերջին Օրերի Սուրբ դեռահասների հետ: Նա վերադարձավ Սոլթ Լեյք Սիթի ոչ միայն տարբեր մշակույթների և սովորույթների, այլև հատկապես Տիրոջ և իր ընտանիքի հանդեպ սիրով լցված:

Քույր Բըրթընը հաճախում էր Յուտայի Համալսարան, երբ հանդիպեց և ամուսնացավ Քրեյգ Պ. Բըրթընի հետ 1973թ. օգոստոսին Սոլթ Լեյքի Տաճարում: Զույգը որոշեց չհետաձգել ընտանիք կազմելը, նրանց վեց զավակներից առաջնեկը ծնվեց գրեթե մեկ տարի անց:

Ամուսնու հետ աշխատելով, նա կարողացավ մնալ տանը երեխաների հետ, մինչ ամուսինը իր կարիերան էր ստեղծում անշարժ գույքի շուկայում: Վաղ ֆինանսական խնդիրները զույգին սովորեցրեց վստահությամբ նայել ապագային, «որովհետև մենք գիտեինք, որ ինչ-որ բարդ բան էինք կատարել Տիրոջ օգնությամբ»,- բացատրում է նա:

Ընտանիքը փոքր արձակուրդներ էր վերցնում և միասին անցկացնում այդ ժամանակները: Քույր Բըրթընը ծառայել է Երիտասարդ Կանանց մոտ, Երեխաների Խմբում և Կիրակնօրյա Դպրոցում և Երեխաների Միության և Սփոփող Միության գերագույն խորհուրդներում: Նա ծառայել է ամուսնու հետ միասին, երբ 2007–2010թթ. ամուսինը նախագահեց Կորեայի Արևմտյան Սեուլ Միսիայում: Միսիայի ընթացքում Քույր Բըրթընը հասկացավ, ճիշտ ինչպես տարիներ առաջ Նոր Զելանդիայում, որ սերն անցնում է լեզվի և մշակույթի սահմանը:

Նա հուսով է, որ իր նոր նշանակման մեջ կրկին կկիրառի Կորեայում իր ընկերուհուց սովորածը՝ «Նրանք կզգան քո սերը»: