Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 105


Բաժին 105

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Ֆիշինգ գետի վրա, Միսսուրի, 1834թ. հունիսի 22-ին (History of the Church, 2.108–111): Միսսուրիի Սրբերի նկատմամբ ամբոխների բռնությունները սաստկացել էին, և տարբեր գավառների բազմաթիվ կազմակերպված խմբեր իրենց մտադրությունն էին հայտարարել՝ կործանել ժողովրդին: Մարգարեն եկել էր Կիրթլենդից, գլխավորելով մի խումբ, որը հայտնի էր որպես Սիոնի Ճամբար՝ բերելով հագուստ և մթերք: Մինչ այս խումբը Ֆիշինգ գետի մոտ ճամբար էր դրել, Մարգարեն ստացավ այս հայտնությունը:

1–5՝ Սիոնը կկառուցվի սելեստիալ օրենքի համաձայն. 6–13՝ Սիոնի փրկագնումը հետաձգվում է միառժամանակ. 14–19՝ Տերը կպատերազմի Սիոնի պատերազմները. 20–26՝ Սրբերը պետք է իմաստուն լինեն և չպարծենան զորավոր գործերով, երբ հավաքվում են. 27–30՝ Ջեկսոնում և հարակից գավառներում պետք է հողեր գնվեն. 31–34՝ Երեցները պետք է օժտում ստանան Տիրոջ տանը՝ Կիրթլենդում. 35–37՝ Սրբերը, որոնք կանչված և ընտրված են, կսրբագործվեն. 38–41՝ Սրբերը պետք է խաղաղության դրոշ բարձրացնեն աշխարհին:

1 Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հավաքվել եք միասին, որպեսզի իմանաք իմ կամքը՝ իմ չարչարված ժողովրդի ափրկագնման վերաբերյալ,–

2 Ահա, ես ասում եմ ձեզ, որ եթե չլինեին իմ ժողովրդի աօրինազանցությունները, խոսելով եկեղեցու մասին, և ոչ թե անհատների, նա հնարավոր է փրկագնված լիներ նույնիսկ հիմա:

3 Բայց ահա, նա չի սովորել հնազանդվել այն բաներին, որոնք պահանջել եմ նրա ձեռքից, այլ լցված է ամեն տեսակի չարությամբ և աբաժին չի հանում իր ստացվածքից, ինչպես վայել է սրբերին, իր միջի աղքատների ու տառապյալների համար.

4 Եվ ամիաբանված չէ այն միության համաձայն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով.

5 Եվ աՍիոնը չի կարող կառուցվել, բեթե դա չլինի սելեստիալ արքայության գօրենքի սկզբունքներով. հակառակ դեպքում, ես չեմ կարող ինձ մոտ ընդունել այն:

6 Եվ իմ ժողովուրդը պետք է անպայման ախրատվի այն բաներով, որոնցով նա տառապում է, եթե դա անհրաժեշտ է, մինչև որ նա բհնազանդություն սովորի:

7 Ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր նշանակված են առաջնորդելու իմ ժողովրդին, որոնք իմ եկեղեցու աառաջին երեցներն են, քանզի նրանք բոլորը չեն այս դատապարտության տակ.

8 Այլ խոսում եմ դրսի իմ եկեղեցիների մասին,– շատերը կան, որոնք կասեն. Ո՞ւր է նրանց Աստվածը: Ահա, նա կազատի նրանց փորձանքի ժամին, այլապես մենք չենք գնա Սիոն և կպահենք մեր դրամները:

9 Ուստի, իմ ժողովրդի աօրինազանցության հետևանքով, ինձ նպատակահարմար է, որ իմ երեցները սպասեն մի փոքր ժամանակ՝ Սիոնի փրկագնման համար,–

10 Որպեսզի նրանք պատրաստվեն, և որպեսզի իմ ժողովուրդն ուսուցանվի ավելի կատարյալ ձևով, և փորձ ունենա, և ավելի կատարյալ ձևով իմանա իր ապարտականությունը, և այն բաները, որոնք ես պահանջում եմ նրա ձեռքից:

11 Եվ դա չի կարող իրագործվել, մինչև որ իմ աերեցները զորությամբ բչօժտվեն բարձրից:

12 Քանզի ահա, ես մեծ օժտում և օրհնություն եմ պատրաստել, որ աթափվի նրանց վրա, որքան որ նրանք հավատարիմ են և շարունակում են խոնարհ լինել իմ առաջ:

13 Հետևաբար ինձ նպատակահարմար է, որ իմ երեցները մի փոքր ժամանակ սպասեն Սիոնի փրկագնման համար:

14 Քանզի ահա, ես նրանց ձեռքից չեմ պահանջում պատերազմել Սիոնի պատերազմները. քանզի, ինչպես ես ասացի նախորդ պատվիրանում, ճիշտ այդպես էլ ես կանեմ,– ես ակպատերազմեմ ձեր պատերազմները:

15 Ահա, ակործանիչին ես առաջ եմ ուղարկել, որ կործանի և բնաջնջի իմ թշնամիներին. և ոչ շատ տարիներ անց նրանք չեն մնա, որ պղծեն իմ ժառանգությունը և բհայհոյեն իմ անունն այն հողերի վրա, որոնք ես գնվիրաբերել եմ իմ սրբերի հավաքվելու համար:

16 Ահա, ես պատվիրեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին՝ ասել իմ տան աամրությանը, այսինքն՝ իմ զինվորներին՝ իմ երիտասարդ ու միջին տարիքի տղամարդկանց, որ հավաքվեն՝ իմ ժողովրդի փրկագնման համար, և տապալեն իմ թշնամիների աշտարակներն ու ցրեն նրա բպահապաններին.

17 Բայց իմ տան ամրությունն ականջ չդրեց իմ խոսքերին:

18 Բայց որքան որ կան այնպիսիք, որոնք ականջ են դնում իմ խոսքերին, ես մի օրհնություն և աօժտում եմ պատրաստել նրանց համար, եթե նրանք հավատարիմ շարունակեն:

19 Ես լսել եմ նրանց աղոթքները և կընդունեմ նրանց ընծան. և ինձ նպատակահարմար էր, որ նրանք բերվեին այսքան հեռու՝ իրենց ահավատքի փորձության համար:

20 Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես ձեզ տալիս եմ պատվիրան, որ այստեղ եկածներից բոլոր նրանք, ովքեր կարող են մնալ այս մերձակա շրջաններում, թող մնան.

21 Իսկ նրանք, ովքեր չեն կարող մնալ, որոնք ընտանիքներ ունեն արևելքում, թող մի փոքր ժամանակ սպասեն, որքան որ իմ ծառա Ջոզեֆը կնշանակի նրանց.

22 Քանզի ես նրան խորհուրդ կտամ այս հարցի վերաբերյալ, և բոլոր բաները, որոնք նա կնշանակի նրանց, պիտի կատարվեն:

23 Եվ թող իմ ողջ ժողովուրդը, որն ապրում է մերձակա շրջաններում, լինի շատ հավատարիմ և աղոթքով լի և խոնարհ իմ առաջ, և չհայտնի այն բաները, որոնք ես հայտնել եմ իրեն, մինչև որ իմ իմաստությամբ դրանք հայտնի դարձվեն:

24 Մի խոսեք դատաստանների մասին, ոչ էլ ապարծեցեք հավատքով կամ զորավոր գործերով, այլ զգուշորեն հավաքվեք մի շրջանում այնքան, որքան հնարավոր է՝ հետևելով ժողովրդի տրամադրվածությանը.

25 Եվ ահա, ես այնպես կանեմ, որ դուք բարեհաճություն և շնորհ կգտնեք նրանց աչքում, որ կարողանաք ախաղաղություն և ապահովություն գտնել, մինչ դուք այս ժողովրդին ասում եք. Դատաստան և արդարադատություն գործադրեք մեզ համար, համաձայն օրենքի, և փոխհատուցեք մեր հանդեպ անարդարության դիմաց:

26 Արդ, ահա, ես ասում եմ ձեզ, իմ բարեկամնե՛ր, այս ձևով դուք կկարողանաք բարեհաճություն գտնել ժողովրդի աչքում, մինչև որ Իսրայելի ազորքը շատ մեծանա:

27 Եվ ես, ժամանակ առ ժամանակ, կփափկացնեմ մարդկանց սրտերը, ինչպես փափկացրեցի աՓարավոնի սիրտը, մինչև որ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը և իմ երեցները, որոնց նշանակել եմ, ժամանակ կունենան հավաքելու իմ տան ամրությունը,

28 Եվ ուղարկելու աիմաստուն մարդկանց, որ կատարեն այն, ինչ պատվիրել եմ այն բոլոր հողերը բգնելու վերաբերյալ, որոնք հնարավոր է գնել Ջեկսոն գավառում և դրան հարակից գավառներում:

29 Քանզի իմ կամքով է, որ բոլոր այդ հողերը գնվեն. և որպեսզի դրանք գնելուց հետո իմ սրբերը տիրեն դրանց՝ իմ տված անվիրաբերման օրենքների համաձայն:

30 Եվ այդ հողերը գնելուց հետո, Իսրայելի ազորքերին ես չեմ մեղադրի իրենց սեփական հողերին տեր դառնալու համար, որոնք նրանք նախկինում գնել են իրենց փողերով, և իմ թշնամիների աշտարակները տապալելու համար, որոնք հնարավոր է որ լինեն դրանց վրա, և նրանց պահապաններին ցրելու համար, և իմ թշնամիներից իմ բվրեժն առնելու համար, մինչև երրորդ և չորրորդ սերունդը նրանց, ովքեր ատում են ինձ:

31 Բայց նախ թող իմ զորքը շատ մեծանա, և թող այն ասրբագործվի իմ առաջ, որպեսզի դառնա պայծառ, ինչպես արևը և պարզ, ինչպես բլուսինը, և որ նրա դրոշակներն ահարկու լինեն բոլոր ազգերի համար.

32 Որպեսզի այս աշխարհի թագավորությունները ստիպված լինեն ընդունելու, որ Սիոնի արքայությունն իրավ մեր Աստծո և նրա Քրիստոսի աարքայությունն է. հետևաբար, եկեք բենթարկվենք նրա օրենքներին:

33 Ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ նպատակահարմար է, որ իմ եկեղեցու առաջին երեցները ստանան իրենց աօժտումն ի վերուստ, իմ տանը, որը ես պատվիրել եմ, որ կառուցվի իմ անվան համար Կիրթլենդի հողում:

34 Եվ թող այն պատվիրանները, որոնք տվել եմ Սիոնի և նրա աօրենքի վերաբերյալ, գործադրվեն և կատարվեն նրա փրկագնումից հետո:

35 Մինչև հիմա ականչելու օրեր էին, բայց հիմա եկել են ընտրելու օրերը. և թող ընտրվեն նրանք, ովքեր բարժանի են:

36 Եվ իմ ծառային Հոգու ձայնով հայտնի կդարձվեն նրանք, ովքեր աընտրված են. և նրանք պիտի բսրբագործվեն.

37 Եվ որքան որ նրանք հետևեն ախորհրդին, որոնք ստանում են, նրանք զորություն կունենան շատ օրեր անց կատարել Սիոնին վերաբերող բաները:

38 Եվ կրկին ես ասում եմ ձեզ՝ խաղաղության կոչ արեք, ոչ միայն այն ժողովրդին, որի կողմից զարկվել եք, այլ նաև բոլոր մարդկանց.

39 Եվ բարձրացրեք ախաղաղության բդրոշը, և խաղաղություն հռչակեք աշխարհի ծայրերին.

40 Եվ խաղաղության առաջարկ արեք նրանց, ովքեր զարկել են ձեզ, համաձայն Հոգու ձայնի, որը ձեր մեջ է, և աբոլոր բաները միասին կգործեն ձեր բարիքի համար:

41 Հետևաբար, հավատարիմ եղեք. և ահա, տեսե՛ք, ես ձեզ ահետ եմ նույնիսկ մինչև վերջ: Ճիշտ այդպես: Ամեն: