Գրադարան
Դաս 4․ Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը


Դաս 4

Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը

Նախաբան

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է և ապացույցը, որ Աստված վերականգնել է Հիսուս Քրիստոսի ավետարանը երկրի վրա մեր օրերում: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը (1899–1994) ուսուցանել է, որ Մորմոնի Գիրքը «Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն վկայության պորտաքարն է» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5)։ Երբ ուսանողները խորացնում են իրենց վկայությունը Մորմոնի Գրքի մասին, նրանք կարող են անսասան կանգնել նրանց առաջ, ովքեր փորձում են ժխտել դրա իսկությունը։

Ընթերցանության օժանդակ նյութեր

  • Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 4–7.

  • Ջեֆրի Ռ․ Հոլլանդ, «Ապահովություն հոգու համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2009, 88-90։

  • “Book of Mormon and DNA Studies,” Gospel Topics, lds.org/topics.

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 17․6, 19․26, 20․5–12

Մորմոնի Գիրքը ապացույց է հանդիսանում, որ Աստված վերականգնել է ճշմարտությունը մեր օրերում

Դասից առաջ հետևյալ տարեթվերը և իրադարձությունները գրեք գրատախտակին։

1820 թ. Ստացվել է Առաջին Տեսիլքը

1823 թ. Սկսվում են Մորոնիի այցելությունները

1829 թ. Վերականգնվում է քահանայությունը

1829 թ. հունիս Ավարտվում է Մորմոնի Գրքի թարգմանությունը

1830 թ. ապրիլի 6 Կազմավորվում է Եկեղեցին

  • Ի՞նչ կարող ենք մենք սովորել այս իրադարձությունների հաջորդականությունից ավետարանի Վերականգնման համար Մորմոնի Գրքի դերի մասին: (Մորմոնի Գրքի թարգմանությունը պետք է ավարտին հասցվեր, որպեսզի Եկեղեցու վերականգնումը հնարավոր լիներ: Այն կարևոր դեր էր խաղալու ավետարանի տարածման հարցում:)

Բացատրեք, որ երբ Եկեղեցին կազմակերպվեց 1830 թվականի ապրիլին, Մորմոնի Գիրքը նոր էր տպվել և գրեթե երկու շաբաթ վաճառքի էր հանվել: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 20.8–12 հատվածները, փնտրելով, թե ինչ է պարունակում Մորմոնի Գիրքը և ինչ է ապացուցում Մորմոնի Գիրքը: Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտնում են։ (Նշում․ Այս դասընթացի ընթացքում կարող եք խրախուսել ուսանողներին նշել կարևոր ճշմարտությունները, որ գտնում են իրենց սուրբ գրություններում:) Մինչ ուսանողները կարդում են, գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը.

Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ …

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, տվեք հետևյալ հարցերը.

  • Հիմնվելով ձեր կարդացածի վրա՝ ինչպե՞ս կավարտեք գրատախտակի նախադասությունը։ (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք ներկայացնեն հետևյալ ճշմարտությունը. Մորմոնի Գիրքն ապացուցում է աշխարհին, որ սուրբ գրությունները ճշմարիտ են, որ Աստված ոգեշնչում և կանչում է մարդկանց` անելու Իր աշխատանքը մեր օրերում, և որ Աստված անփոփոխ է:)

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքն ապացուցում, որ Աստված ոգեշնչում և կանչում է մարդկանց կատարելու Իր աշխատանքը մեր օրերում:

  • Երբ մարդը սկսում է գիտակցել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ի՞նչ գիտելիք է նա ձեռք բերում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 17․6 և 19․26 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե ինչ ընդհանուր բան կա այս երկու հատվածներում։

  • Ի՞նչ ընդհանուր բաներ կան այս երկու հատվածներում: (Տիրոջ հայտարարությունը Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին։)

  • Ի՞նչ արժեք ունի ձեզ համար իմանալ, որ Տերը հայտնի է դարձնում մեզ Իր վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին։

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է

Գրատախտակի վրա գրեք հետևյալ ճշմարտությունը․ Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը:

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է հանդիսանում երեք առումներով: Այն Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է: Այն մեր վարդապետության պորտաքարն է: Այն վկայության պորտաքարն է» (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5)։

Դասարանը բաժանեք փոքր խմբերի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին քննարկել հետևյալ թեմաներից մեկը․ ինչպես է Մորմոնի Գիրքը հանդիսանում «Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարը», ինչպես է այն հանդիսանում «մեր վարդապետության պորտաքարը» կամ ինչպես է այն հանդիսանում «վկայության պորտաքար»: (Դուք կարող եք թեմաներից յուրաքանչյուրը հանձնարարել մեկից ավելի խմբերի։) Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ տեղեկություն պարունակող թերթիկի մի օրինակ և խնդրեք նրանց իրենց քննարկումներում օգտագործել արտահայտությունը, որը համապատասխանում է իրենց թեմային։

Նկար
տեղեկություն պարունակող թերթիկ, Մեր կրոնի պորտաքարը

Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը

Վերականգնման հիմքերը, Դաս 4

«Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարը»

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության պորտաքարն է, իսկ Նա այն ամենի պորտաքարն է, ինչ մենք անում ենք: Այն բերում է վկայություն Նրա իրական լինելու մասին: … Վարդապետի վերաբերյալ գրքի վկայությունը «մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ: … Քրիստոնյա աշխարհի մեծ մասն այսօր հերքում է Փրկչի աստվածայնությունը։ Նրանք հարցականի տակ են դնում Նրա զարմանահրաշ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառահեղ հարության իսկությունը։ Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ ձևով է ուսուցանում այդ ամենի մասին։ Այն նաև ներկայացնում է Քավության վարդապետության ամենալիարժեք բացատրությունը» (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 5)։

«Մեր վարդապետության պորտաքարը»

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գրքում կարող ենք գտնել այն վարդապետությունների ամբողջականությունը, որոնք անհրաժեշտ են մեր փրկության համար: Եվ դրանք ուսուցանվում են պարզ և հասարակ ձևով, որպեսզի անգամ երեխաները կարողանան սովորել փրկության և վեհացման ուղիները: Մորմոնի Գիրքն այնքան շատ բան է առաջարկում, որ մեծացնում է փրկության վարդապետությունների վերաբերյալ մեր հասկացողությունը: Առանց Մորմոնի Գրքի՝ այլ սուրբ գրություններում ուսուցանվածի մեծ մասը չի լինի այդքան պարզ ու արժեքավոր» (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6)։

«Վկայության պորտաքարը»

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Մորմոնի Գիրքը վկայության պորտաքարն է: Ճիշտ այնպես, ինչպես կամարը փլվում է, եթե պորտաքարը հեռացվում է, այդպես էլ ամբողջ Եկեղեցին կանգուն է մնում կամ կործանվում է՝ ելնելով Մորմոնի Գրքի ճշմարտացիությունից։ … Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է … ապա մարդը պետք է ընդունի Վերականգնման և դրա հետ կապված բոլոր պահանջները» (Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6)։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք խմբերին դասարանի հետ կիսվել իրենց գտած նյութով։

Ավարտեք դասի այս մասը, խնդրելով ուսանողներին կիսվել, թե ինչպես են վերաբերվում Մորմոնի Գրքին և կիսվել, թե ինչպես է այն պորտաքար դարձել իրենց իսկ վկայությունների համար։

Թշնամիները փորձում են ժխտել Մորմոնի Գիրքը

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«[Ավելի քան 180] տարի այս գիրքը քննության և հարձակման է ենթարկվել, մերժվել և քննադատվել, որպես թիրախ ընտրվել և ծվատվել, ինչպես ոչ մի գիրք ժամանակակից կրոնի պատմության մեջ, գուցեև ոչ մի այլ գիրք ցանկացած կրոնի պատմության մեջ։ Եվ դեռևս այն կանգուն է։ Այս գրքի ծագման վերաբերյալ սնանկ տեսություններ են ծնվել, կրկնվել և մահացել, սկսած Էթան Սմիթից մինչև Սողոմոն Սփոլդինգը՝ մտագարից մինչև խորամանկ հանճարը։ Այս գրքի դեմ առաջ քաշած ոչ մի սրտաճմլիկ մեղադրանք երբեք քննությանը չի դիմացել, որովհետև չկա այլ պատասխան, բացի Ջոզեֆի տված պատասխանից` որպես դրա երիտասարդ անուսում թարգմանչի։ Սրանում ես համաձայն եմ իմ նախապապի հետ, որը պարզապես ասել է․ «Ոչ մի չար մարդ չի կարող գրել այսպիսի գիրք, և ոչ մի բարի մարդ չի կարող գրել այն, եթե այն ճշմարիտ չէ, և եթե գրողին չի պատվիրել Աստված» («Ապահովություն հոգու համար», Ensign կամ Լիահոնա, նոյ․ 2009, 89)։

  • Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Եկեղեցու մեր օրերի թշնամիները հաճախ փորձում են ժխտել Մորմոնի Գիրքը։

  • Ինչպե՞ս են Երեց Հոլլանդի նախապապի խոսքերը աջակցում Մորմոնի Գրքի ճշմարտացիությանը:

Որպես օրինակ դուք կարող եք բացատրել, որ ուղիներից մեկը, որով Եկեղեցու թշնամիները փորձում են մեր օրերում ժխտել Մորմոնի Գիրքը, ԴՆԹ-ի փաստն օգտագործումն է` փորձելով ժխտել ցանկացած կապ Մորմոնի Գրքի մարդկանց և բնիկ ամերիկացիների միջև։ Եթե ուսանողները հարցեր ունեն կապված այս խնդրի հետ, խրախուսեք նրանց կարդալ Ավետարանի թեմաներից «Մորմոնի Գիրքը և ԴՆԹ-ի ուսումնասիրությունները» հոդվածը, որը կարելի է գտնել lds.org/topics կայքում։

Ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից

Ուսանողներին խնդրեք պատկերացնել, թե ընկերներից մեկն ասել է, որ նա լսել է մի բան, ինչը կարծես ժխտում է Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը:

  • Ինչպե՞ս կարող է ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, օգնել ձեզ, երբ դուք բախվում եք Մորմոնի Գրքի մասին քննադատությունների։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Կասկածի կամ մտահոգիչ ժամանակներում կանգնեք այն հիմքի վրա, որն արդեն ունեք, նույնիսկ, եթե այդ հիմքը սահմանափակ է։ … Երբ այդ պահերը գան ու խնդիրներ ջրի երես ելնեն, որոնց լուծումն անմիջապես չի ստացվում, ամուր բռնվեք արդեն ունեցած գիտելիքից և ամուր կանգնեք, մինչև որ լրացուցիչ գիտելիքներ կգան» («Հաւատում եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 93-94)։

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել Երեց Հոլլանդի խոսքերը, երբ հանդիպում եք Մորմոնի Գրքի հավաստիությանը վերաբերող հարցերի: (Ուսանողները կարող են առաջարկել տարբեր պատասխաններ, սակայն դուք պետք է շեշտեք հետևյալ սկզբունքը․ Երբ մենք հանդիպում ենք ավետարանի վերաբերյալ հարցերի կամ կասկածների, մենք պետք է ամուր բռնվենք արդեն ունեցած գիտելիքից, որ այն ճշմարիտ է և վստահենք, որ մենք կարող ենք պատասխան գտնել հետագա ուսումնասիրությունների միջոցով կամ Աստված կպատասխանի հետագայում։)

  • Ի՞նչ ճշմարտություններ դուք արդեն գիտեք Մորմոնի Գրքի և դրա պարունակած սկզբունքների մասին: Ինչպե՞ս եք ձեռք բերել այդ գիտելիքը:

Ավարտեք դասը, ցուցադրելով Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Վերջին Օրերի բոլոր Սրբերը պետք է այս գրքի ուսումնասիրությունը դարձնեն կյանքի գործ: Այլապես, նա իր հոգին դնում է վտանգի տակ և անտեսում է այն, ինչը կարող էր նրա ողջ կյանքին տալ հոգևոր և բանական միասնություն: Կա տարբերություն այն նորադարձի միջև, ով հիմքը դրել է Քրիստոսի վեմի վրա` Մորմոնի Գրքի միջոցով և մնում է երկաթյա ձողից բռնած և այն մեկի, ով բռնած չի մնում» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 5):

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի կանոնավոր ուսումնասիրությունը պաշտպանել ձեզ նրանցից, ովքեր ցանկանում են կործանել ձեր հավատքը։

Վկայեք Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ ազդեցություն է թողնում Մորմոնի Գիրքը իրենց կյանքի վրա։ Խնդրեք նրանց մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի ավելի մեծ առաջնահերթություն տան Մորմոնի Գրքի ուսումնասիրությանը։ Հիշեցրեք ուսանողներին Մորոնիի խոստումի մասին, որը գտնվում է Մորոնի 10․3-5, որ նրանք, ովքեր ցանկանում են ամրացնել իրենց վկայությունը Մորմոնի Գրքի վերաբերյալ, կարող են անել այդ գիրքն ուսումնասիրելով և դրա ճշմարտացիության մասին աղոթելով։

Ուսանողի ընթերցարան