2016
Սովորելու ուրախությունը
October 2016


Ուսուցանել Փրկիչի ձևով

Սովորելու ուրախությունը

Երբ մենք դառնում ենք ավելի նվիրված սովորողներ, մենք զգում ենք աստվածային ուրախություն, որը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորելուց և դրանով ապրելուց:

Նկար
young woman reading her scriptures

Կա պատմություն մի մարդու մասին, ով հայտնի էր իր ծուլությամբ: Նա չէր կամենում աշխատել, չէր կամենում աշխատանք գտնել: Նա ուղղակի ապրում էր ուրիշների աշխատանքի հաշվին: Ի վերջո քաղաքացիների համբերությունը սպառվեց: Նրանք որոշեցինտանել քաղաքից դուրս և վտարել նրան: Երբ քաղաքացիներից մեկն ուղեկցում էր նրան կառքում դեպի քաղաքի ծայրը, կառապանին կարեկցանքի մի ալիք պարուրեց: Գուցե լքյալին պետք է մի անգամ էլ հնարավորություն տալ: Հետևաբար նա հարցրեց. «Կկամենայի՞ր մի բուշել ցորեն նորից սկսելու համար»:

Լքյալը պատասխանեց. «Իսկ թեփահան արվա՞ծ է»:1

Ուսուցիչներ և սովորողներ. ներդրում կատարելու հավասար պատասխանատվություն

Երբեմն սուրբ գրքերն ուսումնասիրելիս, մարդիկ կամենում են դրանք զտված տեսնել` նախքան իրենք կօգտվեն դրանցից: Նրանք կամենում են ունենալ ավետարանը մի շարք զվարճալի ձայնային պատառիկների կամ տեսաֆիլմերի ձևով: Նրանք կամենում են, որ կիրակնօրյա դպրոցի ուսուցիչը դասը պատրաստի և գդալով կերակրի իրենց՝ իրենց կողմից չնչին նախապատրաստությամբ կամ մասնակցությամբ:

Ի հակադրության սրա, Փրկիչը մի անգամ հրավիրեց Իր սովորողներին գնալ տուն, որովհետև նրանք չէին կարողանում հասկանալ Իր խոսքերը: Նա պատվիրեց նրանց աղոթել, խորհել և «պատրաստել [իրենց] մտքերը էգուցվա համար», երբ Նա «գալու [էր նրանց] մոտ կրկին» (տես 3 Նեփի 17.2–3):

Դասը հետևյալն էր. ոչ միայն ուսուցչի պարտականությունն է նախապատրաստված գալ, այլ նաև՝ սովորողի: Ճիշտ, ինչպես ուսուցիչը պատասխանատվություն ունի ուսուցանել Հոգով, այդպես էլ սովորողը պատասխանատվություն ունի սովորել Հոգով (տես ՎևՈւ 50.13–21):

Մորմոնի Գիրքն ասում է. «Քարոզիչն ավելի լավը չէր, քան ունկնդիրը. ոչ էլ ուսուցիչն էր ինչ-որ չափով ավելի լավը, քան սովորողը, և այսպիսով նրանք բոլորը հավասար էին» (Ալմա 1.26, շեշտադրումն ավելացված է):

Ահա այն մի քանի առաջարկները, թե մենք ինչ կարող ենք անել՝ զգալու այն ուրախությունը, որը գալիս է, երբ մենք անում ենք մեր մասը՝ սովորելով և ապրելով ավետարանով:

Սովորել տանը

Նկար
woman studying at home

Ուսումնասիրեք սուրբ գրությունները

Յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ավետարանն ուսանելու իր իսկ ջանքերի համար, մենք չենք կարող լիազորել այդ պատասխանատվությունը: Այդ գիտելիքի մեծ մասը գալիս է սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունների միջոցով: Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) հայտարարել է. «Եթե մենք ամեն օր չենք կարդում սուրբ գրությունները, մեր վկայությունները նվազում են»:2 Պողոս Առաքյալը նկատել է, որ Բերեայի հրեաները «ավելի ազնիւ էին, քան Թեսաղոնիկէում էին. որ խօսքը բոլոր յօժարութեամբ ընդունեցին», իսկ հետո տալիս է այդ ընկալունակության պատճառը. «[Նրանք] ամեն օր Գրքերը քննում էին» (Գործք 17.11, շեշտադրումն ավելացված է):

Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը մեր հոգևորության հիմնական բաղադրիչն է: Ոչ մի ուրիշ բան մեր առօրյայում չի կարող լիովին փոխհատուցել դրա բացակայությունը: Այս պատճառով սուրբ գրությունների ուսումնասիրության համար պետք է ժամանակ հատկացնել, ոչ թե ժամանակի ավելցուկը:

Ոմանք գուցե ասեն. «Բայց կյանքի իմ մյուս բոլոր պարտականությունների շարքում ես ժամանակ չունեմ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրության համար»: Այս հայտարարությունը ինչոր չափով հիշեցնում է երկու փայտահատների պատմությունը, ովքեր մրցույթ անցկացրին որոշելու, թե ով կարող էր օրական ավելի շատ ծառ կտրել: Մրցույթը սկսվեց արևածագին: Ամեն ժամը մեկ փոքրամարմին մարդը մոտ տասը րոպեով հեռանում էր դեպի անտառի խորքը: Ամեն անգամ, երբ նա հեռանում էր, նրա մրցակիցը ժպտում էր և գլուխը շարժում, համոզված լինելով, որ ինքն առաջ էր ընկնում նրանից: Խոշորամարմին մարդը ոչ մի անգամ չթողեց իր դիրքը, երբեք չդադարեց կտրելուց, ոչ մի անգամ շունչը տեղը չբերեց:

Երբ օրը վերջացավ, խոշորամարմին մարդը ցնցվեց, իմանալով, որ իր մրցակիցը, որը, թվում էր, այդքան շատ ժամանակ էր վատնել, ավելի շատ ծառ էր կտրել, քան ինքը: «Ինչպե՞ս արեցիր, երբ դու այդքան շատ ընդմիջումներ արեցիր»,- հարցրեց նա:

Հաղթողը պատասխանեց. «Օ, ես սրում էի իմ կացինը»:

Ամեն անգամ, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մենք սրում ենք մեր հոգևոր կացինը: Եվ հրաշալին այն է, որ երբ մենք այդպես ենք անում, կարողանում ենք մեր ժամանակի մնացած մասն ավելի իմաստուն ձևով օգտագործել:

Պատրաստվեք նախապես

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եկեղեցու անդամների միայն մի փոքր մասն է նախօրոք կարդում սուրբ գրությունները, որոնք պետք է քննարկվեն կիրակնօրյա դպրոցում: Մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել վերաշրջել այս վիճակը: Մենք կարող ենք կատարել ուսանելու փորձառության մեր մասը, գալով դասարան ավելի լավ նախապատրաստված, սուրբ գրությունները կարդացած և գաղափարներով կիսվելու պատրաստ: Մեր պատրաստվածությունը կարող է լինել հոգևոր պարգև, որը մենք կարող ենք տալ դասարանի բոլոր անդամներին:

Սովորել դասարանում

Նկար
participating in class

Մասնակցել դասին

Մեր բերանները բացելու հրամանը (տես ՎևՈւ 60.2–3) վերաբերում է ոչ միայն միսիոներական միջավայրին, այլ նաև դասարանային միջավայրին: Երբ մենք մասնակցում ենք, հրավիրում ենք Հոգին, ով կարող է վկայություն բերել ճշմարտության մասին մեր մեկնաբանությունների վերաբերյալ և լուսավորել մեր մտքերը հետագա գաղափարներով: Բացի այդ, մեր մասնակցությունը կարող է ոգեշնչել ուրիշների մտքերը և խրախուսել նրանց լրացումներ անել:

Այս ձևով, մենք հետևում ենք դասավանդման մի սկզբունքի, որն ուսուցանվել է Տիրոջ կողմից. «Ուսուցիչ նշանակեք ձեր մեջ, և թող բոլորը միանգամից խոսնակ չլինեն. այլ տվյալ պահին թող մեկը խոսի, և թող բոլորը լսեն նրա ասածները, որ բոլորի խոսելուց հետո, բոլորը կարողանան միմյանցով շենանալ» (ՎևՈւ 88.122, շեշտադրումն ավելացված է): Երբեմն դասին մասնակցելը հեշտ չէ, այն մեզանից պահանջում է դուրս գալ մեր հարմարավետության գոտուց: Բայց դա դասարանում բերում է աճի մեծացում բոլորի համար:

Գրի առեք տպավորությունները

Որոշ ժամանակ ես ինձ հետ դատարկ քարտեր էի տանում եկեղեցի և որոնում վարդապետական գաղափարներ կամ հոգևոր տպավորություններ, որոնք կարող էի գրի առնել: Ես ազնվորեն կարող եմ ասել, որ առատորեն պարգևատրվեցի: Այս մոտեցումը փոխեց իմ հեռանկարը, այն կենտրոնացրել է և արագացրել իմ ուսումը, այն մեծացրել է եկեղեցուց իմ սպասումը:

Ինչո՞ւ է կարևոր գրի առնել հոգևոր փորձառությունները, որոնք մենք ստանում ենք եկեղեցում և այլ վայրերում: Մի րոպե պատկերացրեք, որ մայրը խոսում է իր դեռահաս որդու հետ և ինչ-որ պահի նա ասում է. «Մամ, սա իսկապես լավ խորհուրդ է»: Ապա նա հանում է նոթատետրը և սկսում է գրի առնել տպավորությունները, որոնք ստացել էր իրենց զրույցից: Երբ մայրը ցնցումից ուշքի գա, մի՞թե նա չի կամենա շատ ավելին տալ նրան:

Անկասկած նույն սկզբունքը վերաբերում է Երկնային Հոր կողմից տրված խորհրդին: Երբ մենք գրի ենք առնում տպավորությունները, որոնք Նա տալիս է մեզ, նա, ավելի հավանական է, որ տա ավելի շատ հայտնություն: Բացի այդ մեր ստացած տպավորությունների մեծ մասը կարող են սկզբում թվալ որպես մտքի փոքրիկ կաղիններ, բայց, եթե մենք աճեցնենք և խորհենք դրանց վերաբերյալ, դրանք կարող են մեծանալ` հոգևոր կաղնու ծառեր դառնալով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը խոսել է գաղափարները և տպավորությունները գրի առնելու կարևորության մասին. «Եթե դուք … սկսում եք քննարկել կարևոր հարցեր … և գրի չեք առնում դրանք, … հավանաբար, անտեսելով գրել այդ բաները, երբ Աստված հայտնել է դրանք, դրանք բավականչափ արժեքավոր չհամարելով, Հոգին կարող է հեռանալ … և լինում է, կամ եղել է անսահման կարևորություն ունեցող հսկայական մի գիտելիք, որն այժմ կորած է»:3

Սովորելու ուրախությունը

Նկար
boy reading scriptures

Սովորելն ավելին է, քան աստվածային պարտականությունը: Այն նաև նախատեսված է լինել հիասքանչ ուրախություն:

Մի առիթով Արքիմեդ անունով հնադարյան մի մատեմաթիկոսի իր թագավորը խնդրեց որոշել, թե իր նոր թագը արդյոք մաքուր ոսկուց էր, թե ոսկերիչն անազնվորեն ոսկու որոշ քանակություն փոխել էր արծաթով: Արքիմեդը խորհեց լուծման վերաբերյալ, ի վերջո եկավ պատասխանը: Նա այնպիսի ցնծության մեջ էր այդ հայտնագործության վերաբերյալ, որ ըստ լեգենդի, նա վազում էր քաղաքով մեկ և գոռում. «Էվրիկա», որը նշանակում է. «Գտել եմ: Գտել եմ»:

Այդպիսի մեծ ուրախություն, ինչպիսին նրա ուրախությունն էր՝ գիտական սկզբունք հայտնագործելիս, ավելի մեծ ուրախություն կա Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները հայտնագործելիս, այն ճշմարտությունները, որոնք ոչ միայն տեղեկացնում են մեզ, այլ նաև մեզ փրկում: Այդ պատճառով Փրկիչն ասել է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, … որ ձեր ուրախութիւնը լցուած լինի» (Հովհաննես 15.11): Եվ այս պատճառով էին «Աստծո որդիները [ցնծությամբ աղաղակում]» (Յոբ 38.7) երբ նրանք իմացան փրկության ծրագիրը: Ճիշտ, ինչպես սերմերը ներհատուկ ուժ ունեն աճելու, այդպես էլ ավետարանի ճշմարտությունները ներհատուկ ուժ ունեն ուրախություն բերելու:

«Ուսում փնտրել»-ը միայն աստվածային պատվեր չէ (ՎևՈւ 88.118), այլ նաև աստվածանման զբաղմունք: Ամեն անգամ, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, գալիս դասարան մի քիչ ավելի լավ նախապատրաստված, մասնակցում դասարանային քննարկմանը, հարցեր տալիս և գրի առնում սրբազան տպավորությունները, մենք ավելի նման ենք դառնում Աստծուն, այսպիսով մեծացնելով Նրա զգացած ուրախությունը զգալու մեր կարողությունը:

Թող որ մենք ձգտենք դառնալ ավելի նվիրված սովորողներ՝ տանը, դասարանում և որտեղ էլ որ լինենք: Երբ մենք անենք այդ, մենք կզգանք աստվածային ուրախություն, որը գալիս է Հիսուս Քրիստոսի ավետարանը սովորելուց և դրանով ապրելուց:

Նկար
the joy of learning

Հղումներ

  1. Նմանատիպ պատմություն պատմվել է Երեց Թոդ Դ. Քրիստոֆերսոնի կողմից 2014 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովում:

  2. Harold B. Lee, regional representatives’ seminar, Dec. 12, 1970.

  3. Տես Ջոզեֆ Սմիթ, History of the Church, 2.199: