2016
Մելվայի Վերջին Ընթրիքը
October 2016


Մտորումներ

Մելվայի Վերջին Ընթրիքը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

«Կցանկանայի՞ր փորձել ընդունել հաղորդությունը»: Ես հարցրի իմ մահացող մորը:

Նկար
sacrament with elderly woman

Նկարազարդումը` Քրիսթոֆեր Թորնոքի

Մայրս ապրեց մինչև 92 տարեկան և վերջերս հեռացավ կյանքից: Նա գտնվում էր հիվանդանոցում, երբ բժիշկները որոշեցին, որ ոչ մի բան այլևս հնարավոր չէր անել. որքան հնարավոր էր նրա համար պետք էր հարմարավետ պայմաններ ստեղծել, մինչևկհեռանար կյանքից:

Երբ նախապատրաստվում էինք նրան տուն տանել, երկու եղբայրներ տեղի ծխից մտան սենյակ և հարցրին ինձ, թե մայրս արդյոք կկամենար հաղորդություն ընդունել: Սկզբում ես նրանց ասացի. «Ոչ, շնորհակալություն»: Մայրս դժվարությամբ էր կուլ տալիս: Ապա ես ասացի. «Ավելի լավ է հարցնենք նրան»: Ես խոնարհվեցի նրա ականջին և ասացի. «Այստեղ երկու քահանայություն կրող կա: Կցանկանայի՞ր փորձել ընդունել հաղորդությունը:» Թույլ, բայց հստակ ձայնով նա պատասխանեց. «Այո»:

Օրհնելուց հետո, ես վերցրի մի կտոր հաց սկուտեղի վրայից, կտրեցի մի փոքրիկ փշուր և զգուշորեն դրեցի նրա բերանը: Նա մի փոքր ջանք թափեց դրա վրա, և ես լուռ ներողություն խնդրեցի տղամարդկանցից, որ դա ժամանակ խլեց: Նրանք հավաստիացրին ինձ, որ ամեն ինչ կարգին էր: Երկրորդ աղոթքից հետո ես վերցրի ջրով լի պլաստմասսայից մի փոքր բաժակ և մոտեցրի նրա շուրթերին: Նա միայն մի կում արեց, բայց ես զարմացա, թե որքան լավ նա կուլ տվեց այն:

Ես շնորհակալություն հայտնեցի եղբայրներին, և նրանք գնացին կողքի սենյակ: Մայրիկը խաղաղ մահացավ մոտ մեկ ժամ անց:

Հաջորդ օրերի ընթացքում ես հասկացա, թե ինչ սրբազան պահ էր, որով ինձ թույլ տրվեց կիսվել մայրիկիս հետ: Վերջին բանը, որ նա արեց այս կյանքում, հաղորդություն ճաշակելն էր: Վերջին խոսքը, որ նա ասաց, «Այո»- ն էր, այո՝ ստանալու հաղորդությունը, այո՝ մատուցելու «կոտրված սրտի և փշրված հոգու» իր զոհաբերությունը (3 Նեփի 9.20), այո՝ իր վրա վերցնելու Հիսուս Քրիստոսի անունը` խոստանալով միշտ հիշել Նրան, այո՝ ստանալու Նրա Հոգին: Վերջին բաները, որոնք անցան նրա շուրթերով հաղորդության խորհրդանիշներն էին:

Որքա՜ն քաղցր պիտի լիներ նրա վերջին ընթրիքը: Չնայած շատ թույլ էր շարժվելու կամ խոսելու համար, որքա՜ն աշխույժ պետք է զգար իրեն: Որքա՜ն երախտապարտ նա պիտի լիներ Նրա փրկագնող և հնարավորություն տվող զորության համար, որը տարավ նրան իր մահկանացու ճանապարհորդության այդ վերջին պահերի միջով և հույս տվեց նրան հավերժական կյանքի համար:

Յուրաքանչյուր շաբաթ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, թող մենք երախտապարտ լինենք մեր ունեցած հնարավորության համար՝ նորոգելու մեր ուխտերը և զգալու ներում ու շնորհ, երբ ձգտում ենք ավելի նմանվել մեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Այդ ժամանակ հացն ու ջուրը կարող են մեզ համար լինել ճիշտ այնպես, ինչպես մայրիկիս համար էին, «որը քաղցր է այն ամենից, ինչ քաղցր է … և մաքուր է այն ամենից, ինչ մաքուր է» (Ալմա 32.42):