2016
Պատմություն Սթորիի մասին
October 2016


Երեխաներ, ովքեր ուղիղ են կանգնում

Պատմություն Սթորիի մասին

Նկար
a story about Story

Ոջու՜յն ընկերներ:

Իմ անունը Սթորի է։ Ես ապրում էի Թուրքմենստանում: Դա պետություն է Կենտրոնական Ասիայում։ Ես սիրում եմ կարդալ, նկարել և կարել: Ես սիրում եմ հայրիկիս հետ նայել աստղերին: Ես և իմ ընտանիքը Եկեղեցու միակ անդամներն էինք ողջ երկրում:

Աղոթելով Միսսիի համար

Մի օր ուժեղ փոթորիկից հետո իմ ընկերոջ կատուն՝ Միսսին, կորել էր: Մենք նրան որոնեցինք, բայց չկարողացանք գտնել: Ես ասացի, որ մենք կարող էինք աղոթել: Իմ ընկերեները չգիտեին ինչպես աղոթել, ուստի ես ցույց տվեցի նրանց: Մենք բոլորս ծնկի իջանք, և յուրաքանչյուրն ասաց իր սեփական աղոթքը: Ապա մենք վեր կացանք և սկսեցինք նորից որոնել: Մի աղջիկ վազեց մեզ մոտ և ասաց, որ նա գտել էր Միսսիին: Ես երջանիկ էի, որ կիսվեցի ավետարանի մի մասով իմ ընկերների հետ:

Սովորելով միմյանցից

Ես և իմ քույր Սառան դպրոց էինք հաճախում շատ երկրներից եկած երեխաների հետ: Մենք սիրում էինք սովորել մեկս մյուսից և զվարճանալ:

Ձեռքի աշխատանքներ և զվարճություն

Ես և Սառան հրավիրեցինք մեր ընկերներին խաղալու: Մենք նկարեցինք, կատարեցինք ձեռքի աշխատանքներ և զբոսախնջույք կազմակերպեցինք: Սուրբ ծննդյան տոներին մենք դիմակահանդես կազմակերպեցինք մեր թաղամասի ընկերների հետ:

Եկեղեցին տանը

Քանի որ մենք Եկեղեցու միակ անդամներն էինք, եկեղեցու ժողովները մեր տանն էինք անցկացնում: Մենք անցկացնում էինք հաղորդության, երգի ժամ և երեխաների միության դասեր: Ես դաշնամուր էի նվագում երգի ժամին: