2016
Դասեր իմ մայրիկից
October 2016


Դասեր իմ մայրիկից

Նկար
lessons from mother

Մանկությանս տարիներին, երբ գումար էինք ստանում, մայրս վերցնում էր ամենալավ թղթադրամները, որոնք ճմրթված չէին կամ մաքուր էին և տալիս էր այն եկեղեցու ծառայության համար, ուր մենք հաճախում էինք: Նա այդպես էր վարվում իր ողջ կյանքում: Նա ասում էր. «Սա պատկանում է Աստծուն»: Այս բառերը մնացին ինձ հետ ողջ կյանքում: Երբ չափահաս տարիքում ես մկրտվեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ինձ համար դժվար չէր տասանորդ վճարելը, քանի որ մայրս սովորեցրել էր ինձ հնազանդվել այդ օրենքին:

Մայրս նաև ինձ սովորեցրել է ազնիվ լինել, նույնիսկ եթե դա առնչվում էր դժվար գործեր կատարելու հետ: Մեր հարևանն աճեցնում էր բոլոր տեսակի մրգեր ու բանջարեղեն: Երբեմն նրա մրգերն աճում էին ցանկապատի մեր կողմում: Մի անգամ ես քաղեցի մի քանիսը դրանցից և տարա մայրիկիս: Նա նայեց ինձ ու ասաց. «Դա մեզ չի պատկանում»։ Ես չէի կարողանում հավատալ դրան: Ես ասացի. «Ի՞նչ նկատի ունես: Սա ցանկապատի մեր կողմում է աճում»: Նա նորից ասաց, «Դա մեզ չի պատկանում»: Հետո նա բռնեց իմ ձեռքը, ու մենք գնացիք հարևանի տուն: Մենք ներողություն խնդրեցինք նրա պտուղները քաղելու համար: Մայրս ասաց, որ եթե մենք ինչ-որ բանի կարիք ունենք, պիտի ինքներս ձեռք բերենք այն ազնվորեն:

Հնարավոր է, որ ձեր ծնողները Եկեղեցու անդամներ չեն կամ դուք միշտ չէ, որ համաձայն եք նրանց ընտրությունների հետ: Սակայն դուք կարող եք նրանցից սովորել այնպիսի ճշմարիտ սկզբունքներ, ինչպիսիք են ազնվությունը, պատասխանատվությունը, ինքնապահովումն ու տքնաջան աշխատանքը: Այդ սկզբունքները մեծ օրհնություններ կբերեն ձեր կյանք: