2016
Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից
October 2016


Այցելող ուսուցիչների ուղերձ

Ընտանիքը հաստատված է Աստծո կողմից

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ձգտեք հասկանալ, թե ինչով կարող եք կիսվել: «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագրի ըմբռնումը ինչպե՞ս կմեծացնի ձեր հավատն առ Աստված և կօրհնի նրանց, ում այցելում և ուսուցանում եք: Լրացուցիչ տեղեկության համար այցելեք reliefsociety.lds.org:

Նկար
Relief Society seal

Հավատ, ընտանիք, սփոփանք

Նկար
family walking near the temple

Լուսանկար Բուենոս Այրես, Արգենտինա Տաճարի դիմաց

«[Երեխաների Խմբի] երգի բառերը «Ընտանիքն Աստծուց է», … մեզ հիշեցնում են ճշմարիտ վարդապետության մասին», — ասել է Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական Քույր Քերոլ Մ․ Սթեֆենսը։ Մենք ոչ միայն սովորում ենք, որ ընտանիքն Աստծուց է, այլև սովորում ենք, որ յուրաքանչյուրս Աստծո ընտանիքի մասն է: …

… Տիրոջ ծրագիրը Իր զավակների համար սիրո ծրագիր է: Դա Նրա զավակներին, Նրա ընտանիքն Իր հետ միավորելու ծրագիր է»:1

Երեց Լ. Թոմ Փերին (1922–2015) Տասներկու Առաքյալների Քվորումից ասել է. «Մենք նույնպես հավատում ենք, որ ամուր ավանդական ընտանիքները ոչ միայն կայուն հասարակության, տնտեսության և կայուն մշակույթի արժեքների հիմնական միավորներն, այլև հավերժության և Աստծո թագավորության ու կառավարության հիմնական միավորներն են:

Մենք հավատում ենք, որ երկնքի կազմակերպությունը և կառավարությունը կկառուցվի ընտանիքների և ընդլայնված ընտանիքների շուրջ»:2

«Յուրաքանչյուրը, անկախ ամուսնական կարգավիճակից կամ երեխաների քանակից, կարող է պաշտպանել Տիրոջ ծրագիրը, որը նկարագրվում է ընտանիքի վերաբերյալ հայտարարությունում», ասել է Երիտասարդ Կանանց Գերագույն Նախագահ Բոննի Լ․ Օսկարսոնը: «Եթե դա Տիրոջ ծրագիրն է, այն պիտի լինի նաև մեր ծրագիրը»։3

Լրացուցիչ սուրբ գրություններ

Վարդապետություն և Ուխտեր 2.1–3, 132.19

Ընտանիքի վարդապետությունը

Քույր Ջուլի Բ. Բեքը` Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահը, ուսուցանել է, որ ընտանիքի աստվածաբանությունը հիմնված է Արարման, Անկման և Հիսուս Քրիստոսի Քավության վրա.

«Երկրի Արարման շնորհիվ տրամադրվեց մի վայր, որտեղ ընտանիքները կարող էին ապրել: Աստված ստեղծեց տղամարդուն և կնոջը, ովքեր ընտանիքի հիմնական կորիզն էին: Երկնային Հոր ծրագրի մի մասն այն էր, որ Ադամն ու Եվան կնքվեին և հավերժական ընտանիք կազմեին:

… Անկումը նրանց համար որդիներ ու դուստրեր ունենալու հնարավորություն ընձեռեց:

[Քրիստոսի] Քավությունը թույլ տվեց, որ ընտանիքը հավերժ միասին կնքվի: Այն թույլ է տալիս, որ ընտանիքները հավերժական աճ և կատարելագործում ունենան: Երջանկության ծրագիրը, որը նաև կոչվում է փրկության ծրագիր, ընտանիքների համար ստեղծված ծրագիր էր: …

… Սա Քրիստոսի վարդապետությունն էր: … Առանց ընտանիքի չկա ծրագիր, չկա ոչ մի հիմք մահկանացու կյանքի համար»:4

Հղումներ

  1. Քերոլ Մ․ Սթեֆենս, «Ընտանիքն Աստծուց է», Լիահոնա, մայիս 2015, 11, 13։

  2. Լ. Թոմ Փերի, «Ինչո՞ւ են կարևոր ամուսնությունն ու ընտանիքն ամբողջ աշխարհում», Լիահոնա, մայիս 2015, 41–42:

  3. Բոննի Լ․ Օսկարսոն, «Ընտանիքի մասին հայտարարության պաշտպանները», Լիահոնա, մայիս 2015, 15։

  4. Ջուլի Բ. Բեք, «Ուսուցանել ընտանիքի վարդապետությունը», Լիահոնա, մարտ 2011, 32, 34: