2016
Սովորելու բաղադրատոմս
October 2016


Սովորելու բաղադրատոմս

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Փորձեք այս չորս ուղիները՝ Աստծո խոսքը ձեր հոգիներին համեղ դարձնելու համար:

Նկար
recipe for learning

Երբ ես փոքր էի, շատ ժամեր էի անցկացնում խոհանոցում՝ հետևելով մայրիկիս: Նա մեր ընտանիքի համար պատրաստում էր ամենահամեղ ճաշերը, հացերը, թխվածքներն ու կարկանդակները: Որոշ ժամանակ անց ես սկսեցի կարդալ բաղադրատոմսերը և հրահանգներին հետևելով ուտելիք պատրաստել: Ես չէի ապավինում մայրիկիս օգնությանը, ես կարողանում էի ինքս անել այդ:

Ինչպես ուտելիք պատրաստելիս, այնպես էլ ավետարանը սովորելիս, մենք գործելով ենք զարգացնում մեր վկայությունը: Երբ Լեքին իր ընտանիքին պատմեց կենաց ծառի մասին իր երազը, Նեփին ասաց, որ ինքը կամենում էր «տեսնել և լսել և իմանալ այդ բաների մասին» ինքնուրույն (1 Նեփի 10.17): Այլ խոսքերով ասած, Նեփիի համար բավական չէր լսել իր Հոր վկայությունը: Նա ուզում էր իմանալ այն, ինչ նրա հայրն արդեն գիտեր:

Ավետարանը սովորելու բաղադրատոմսն ունի մի քանի պարզ քայլեր: Դուք կարող եք օգտագործել հետևյալ չորս գաղափարները՝ օգնելու ձեր ընտանիքի հետ ավետարանն ուսումնասիրել եկեղեցում կամ ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում:

1. Նախապատրաստվեք սովորելուն

Սկսեք ձեր անձնական ուսումնասիրությունը աղոթքով: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ եք կարդոմ: Գրի առեք մեկ կամ երկու հարց և որոնեք պատասխանները: Սուրբ Հոգին վկայություն կբերի, երբ դուք կարդաք, խորհեք և աղոթեք (տես Մորոնի 10.5):

Եկեղեցում ավետարանն ուսանելու համար՝ կարդալ դասը մինչև այնտեղ գնալը: Եկ, հետևիր Ինձ թեմայով դասերը կարելի է գտնել LDS.org և Gospel Library app-ում:

2. Մասնակցություն ցուցաբերեք ուսանելու ընթացքում:

  • Կարդացեք հասկանալու համար: Ոչ ձեր կարդացած էջերի քանակը, ոչ էլ կարդալու արագությունը այնքան կարևոր չէ, որքան ձեր կարդացածի ըմբռնումը: Դուք գուցե ստիպված լինեք որոշ նախադասություններ վերընթերցել մի քանի անգամ: Օգտագործեք բառարան այն բառերը նայելու համար, որոնք դուք չգիտեք: Օրինակ, ի՞նչ է նշանակում տնտեսություն բառը: Պարզելու համար կարող եք օգտագործել Սուրբ Գրքերի Ուղեցույցը:

  • Հարցեր տվեք այն մասին, թե ի՞նչ եք դուք կարդում: Գուցե ձեզ հետաքրքրում է, թե. «Ի՞նչ էր տեղի ունենում Երուսաղեմում այն ժամանակ, երբ Լեքին և իր ընտանիքը մեկնեցին: Ինչո՞ւ ժողովուրդը չէր լսում Լեքիին»:

  • Փորձեք պատասխանել այս երեք հարցերին ավետարանական որևէ ուսմունքի վերաբերյալ. «Ինչո՞ւ էր դա կարևոր այն ժամանակվա մարդկանց համար: Ինչպե՞ս է այն վերաբերում մեզ այսօր: Ինչպե՞ս է այն վերաբերում ինձ:

  • Որոնեք օրինակներ և կապեր: Օրինակ, որո՞նք են այն եղանակները, որոնցով Նեփին պատասխանեց ձախորդությանը: Ինչպե՞ս էր անապատում նրա ընտանիքի ճամփորդությունը նման Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու ճամփորդությանը:

  • Գրեք զգացումները և տպավորությունները ձեր օրագրում: «Երբ գրի առնեք արժեքավոր տպավորությունները, հաճախ դրանք ավելի շատ կգան: Նաև այն գիտելիքը, որ դուք ձեռք եք բերում, մատչելի կլինի ձեր ողջ կյանքի ընթացքում» (Richard G. Scott, “To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Liahona, Aug. 2002, 12, 14)։ Գրեք հատկապես, թե գաղափարներն ինչ են նշանակում ձեր կյանքում:

  • Նկարեք մի նկար: Ձեր սովորածը արձանագրելու մեկ այլ ուղի է այն նկարելը: Մի անգամ, երբ ես այցելեցի մի ընկերոջ՝ ընտանեկան երեկոյի առթիվ, նրա տատիկը կիսվեց անձնական պատմություններով հավատի և աղոթքի վերաբերյալ: Նախքան դասի սկսվելը, ընկերս իր փոքրիկ երեխաներին տվեց թուղթ և մատիտներ, որպեսզի նրանք նկարեին պատմությունները, որոնք պատմում էր իրենց տատիկը: Նկարներ նկարելն օգնում էր նրանց ուշադրություն դարձնել և նրանք նույնիսկ, հարցեր էին տալիս այդ ընթացքում՝ պատմության որևէ մանրամասնը պարզաբանելու համար:

3. Ուսումնասիրեք և ապրեք ավետարանով ամեն օր:

Սովորելը ջանք է պահանջում, մենք պետք է գործադրենք մեր ճիգերը հասկանալու համար (տես Մոսիա 12.27): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Բալլարդը խորհուրդ է տվել մեզ հաստատել մի ժամանակ և վայր՝ ամենօրյա հիմունքներով սուրբ գրություններն ուսումնասիրելու համար, եթե դա լինի նույնիսկ ընդամենը մի քանի րոպեով» (“When Shall These Things Be?” Ensign, Dec. 1996, 60): Երբ մենք կանոնավոր ուսումնասիրում ենք, ուսանելը ավելի հեշտ է դառնում: Օրինակ, ես պարզեցի, որ երբ կարդում եմ Եսայիայի գլուխները Մորմոնի Գրքում (դրանք բաց թողնելու փոխարեն), դրանք սկսում են իմաստավորվել ինձ համար:

Երբ դա վերաբերում է ավետարանն ուսանելուն, բավական չէ ինչ-որ բան խելքով հասկանալու համար: Մենք պետք է նաև գործածության մեջ դնենք այն, ինչ սովորում ենք: Երբ մենք գործում ենք ճշմարտության վրա հիմնվելով, Սուրբ Հոգին հաստատում է դա մեզ և մեր վկայությունն աճում է: Երբ մենք հետևողականորեն ապրում ենք այդ ճշմարտությամբ, մենք սկսում ենք փոխվել, դարձի գալով դեպի Հիսուս Քրիստոսը:

Կիսվեք նրա վերաբերյալ, ինչ սովորում եք:

Մեր սեփական խոսքերով ավետարանի որևէ սկզբունքի մասին պատմելով ուրիշներին, մենք օգնում ենք մեզ հիշել այդ սկզբունքը և Հոգին զգալը զորացնում է մեր վկայությունները: Հաճախ ընտանեկան երեկոյի ժամանակ կիսվելը լավ պահ է: Դուք կարող եք նաև կիսվել, երբ խոսում եք ընկերների հետ դպրոցում կամ ընտանիքի անդամների հետ ճաշի ժամանակ:

Երբ մենք հետևում ենք այս չորս քայլերին և ջանասիրաբար ձգտում ճանաչել Փրկիչին, մեզ խոստացված է, որ «Աստծո խորհուրդները հայտնի կդառնան [մեզ] Սուրբ Հոգու զորությամբ» (1 Նեփի 10․19):