2016
Մարգարեական խոսքեր մի անսպասելի տեղում
October 2016


Մարգարեական խոսքեր մի անսպասելի տեղում

Հեղինակը ապրում էր Արգենտինայում, մինչ նրա ամուսինը ծառայում էր որպես Միսիայի Նախագահ:

Մի թողնված ամսագիր հավերժ փոխեց Օսկար Կաստրոյի կյանքը:

Նկար
abandoned Church magazines

Օսկար Կաստրոն մկրտվեց և հաստատվեց` Լիահոնա ամսագրի մեջ գտնելով գերագույն համաժողովի ելույթները այն տանը, ուր նա տեղափոխվել էր:

Նկարազարդումները` Դեն Բըրրի, լուսանկարը տրամադրվել է հեղինակի կողմից

Այն օրը, երբ Օսկարի կինը թողեց նրան իր երկու փոքրիկ երեխաների հետ, նրա կյանքի ամենածանր օրերից մեկն էր: Այնքան շատ որոշումներ պետք է ընդունվեին: Նա աշխատանք էր որոնում և այժմ պետք է ապրելու նոր տեղ գտներ: Նրան թվում էր, որ իր կյանքը կործանվել էր: Նա մտածում էր անձնատուր լինել և գուցև այդպես աներ, եթե չլինեին նրա երկու գեղեցիկ երեխաները:

Սան Ջուանում (Արգենտինա) քիչ տներ էին համապատասխանում Օսկարի գրպանին: Բայց մի փոքրիկ տուն՝ մի ապահով թաղամասում, հենց նոր էր դատարկվել երիտասարդ տղամարդկանց մի խմբի կողմից, ուստի Օսկարը վարձեց այն և պատրաստվեց նորից սկսել իր կյանքը իր երեխաների հետ:

Նրանց նոր տանը մի քանի ամսագրեր և գրքեր էին թափված հատակին և ամբողջ օրը մաքրելուց և իրերը տեղավորելուց հետո Օսկարը նստեց և նայեց ամսագրերից մեկը: Ինչ-որ պատճառով կազմը նրան հետաքրքրեց: Լիահոնա վերնագրի ներքևում կար մի տարեց մարդու նկար, ով կանգնած էր աշտարակի վրա՝ խոսելով մարդկանց հետ: Այդ մարդը հիշեցրեց նրան աստվածաշնչյան մարգարեների նկարները:

Օսկարը բացեց ամսագիրը և սկսեց կարդալ. «Մեզանից յուրաքանչյուրն արդեն գիտի, որ մենք պիտի ասենք մարդկանց, ում սիրում ենք, որ մենք սիրում ենք նրանց: Բայց այն, ինչ մենք գիտենք, ոչ միշտ է արտացոլում այն, ինչ մենք անում ենք»:1 Օսկարը մտածում էր այն սուր խոսքերի մասին, որոնք ասվել էին շատ անգամներ իր և իր կնոջ միջև: Նա ցանկանում էր սովորեցնել իր երեխաներին լինել ավելի լավը: Օսկարը շարունակում էր կարդալ ամսագիրը և սկսեց զգալ, թե ինչպես է հույսն աճում իր մեջ: Մինչև շաբաթվա վերջը նա կարդացել էր բոլոր հոդվածները և կամենում էր ավելի շատ բան իմանալ:

Մի ամիս անց երկու միսիոներներ քայլում էին Օսկարի թաղամասում: Օսկարը մոտեցավ նրանց և հարցրեց, թե արդյոք նրանք Վերջին Օրերի Սրբերի միսիոներներն էին և ինչ կարժենային Եկեղեցու այդ ամսագրերը, եթե գներ: Երեցներն ասացին նրան, որ նրա համար այն կարժենա ընդամենը 20 րոպե իր ժամանակից:

Հաջորդ օրը երկու միսիոներներն այցելեցին Օսկարին: Օսկարը պատմեց նրանց տեղափոխվելու, հին գրքերը, ամսագրերը և գրքույկները գտնելու մասին, որոնք թույլ տվեցին իրեն իմանալ Եկեղեցու մասին: Նա բացատրեց, որ առաջին հոդվածը, որը նա կարդաց, ուղղակիորեն կապված էր այդ ժամանակվա իր կյանքի հետ: Նա արդեն գիտեր ընտանիքի կարևորության մասին և այժմ ցանկանում էր իմանալ ավելի շատ բան ընտանեկան երեկոյի և ընտանեկան աղոթքի մասին: Նա պատմեց երեցներին, թե նա էլ ինչ էր իմացել Եկեղեցու մասին, ներառյալ Ջոզեֆ Սմիթի և ավետարանի վերականգնման մասին:

Նա նայեց ուղիղ երեցների աչքերի մեջ և ասաց խոսքերը, որոնք յուրաքանչյուր միսիոներ երազում է լսել.«Ես հավատում եմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն էր»: Երեցները հրավիրեցին նրան մկրտվել և արցունքն աչքերին, Օսկարը համաձայնվեց: Մի քանի շաբաթ անց Օսկար Կաստրոն մկրտվեց և հաստատվեց Եկեղեցու անդամ:

Տերը նախապատրաստել էր Օսկարին, իսկ նրա հոգին ապաշխարող էր ու պատրաստ սովորելու և աճելու: Այդ հիշարժան, հուզումնալի օրը Լիահոնա ամսագրում լույս ընծայված գերագույն համաժողովի ուղերձների ոգին հուզեց Օսկարի սիրտը: Նախկին տանտերերը չգիտեին, թե իրենցից հետո Եկեղեցու մի քանի ամսագիր թողնելը ինչ ազդեցություն կունենար, բայց այդ ամսագրերի ավետարանական ուղերձները դարձան կարևոր միսիոներական միջոց: Դրանք, առաջնորդելով նրան դեպի ճշմարտությունները, որոնք նա որոնում էր, հավերժ փոխեցին Օսկարի կյանքը:

Հղում

  1. Դեյվիդ Ա. Բեդնար, «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Լիահոնա, նոյ. 2009, 17: