2016
Աղերսելով գթություն
October 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Աղերսելով գթություն

Նկար
begging for mercy

Պատկերազարդումը` Սթան Ֆելոուսի

Էստոնիայի մոտակա քաղաքներից մեկով ճամփորդելիս ես տեսա մի մարդու, ով փող էր խնդրում: Ի զարմանս ինձ, ես ճանաչեցի նրան, քանի որ 10 տարի առաջ ծառայել էի այդ քաղաքում որպես միսիոներ: Նա կրում էր պլաստիկ շշերով լի մի մեծ պայուսակ, ինչպես նախկինում, որպեսզի դրանք հանձնի վերամշակման և գումար ստանա: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա միշտ մանրադրամ խնդրում, և երբ ես տալիս էի, նա էլի էր խնդրում:

Ես ապշած էի` տեսնելով նրան: 10 տարի անց նա նույնն էր մնացել`մազերը մի փոքր ավելի սպիտակած և երևում էր, որ նա կրկին ապրում էր մուրացկանի կյանքով: Ես մտածեցի այն 10 հրաշալի տարիների մասին, որ ես էի ապրել. դրանք ընդգրկում էին տաճարային ամուսնությունը, կրթություն ստանալը, լավ աշխատանքի անցնելն ու առողջ կյանք վայելելը:

Ես մտածեցի, որ հավանաբար վերջին անգամն էի տեսնում նրան և համարեցի, որ ինչ-որ բան պիտի տամ նրան: Հարցն այն էր, որ ես միայն մի թղթադրամ ունեի, որն ավելի շատ էր, քան ես կկամենայի տալ: Ես մի փոքր բարկացա, որ պիտի ընտրություն կատարեմ` կամ ոչինչ չտալ նրան, կամ տալ ավելին, քան ուզում էի: Ես որոշեցի, որ տարբերությունն այնքան էլ մեծ չէր ինձ համար, իսկ նրա համար մի ամբողջ օրվա գումար էր:

Երկու տարի անց ես ինքս հայտնվեցի նմանատիպ իրավիճակում, բայց այս անգամ ես էի գթություն աղերսողը: Ես շփոթել էի կարևոր կրթաթոշակի համար դիմելու ամսաթիվը: Իմ կարծիքով ես դիմել էի երկու շաբաթ շուտ, բայց սարսափեցի, երբ կրկին ստուգելով ամսաթիվը` պարզեցի, որ մեկ օր ուշ էի դիմել:

Ճակատագրի հեգնանքով կրթաթոշակի գումարը ուղիղ 100 անգամ շատ էր այն գումարից, որը ես տվել էի մուրացկանին: Ես ինքս հայտնվեցի գթություն աղերսողի դերում` թե իմ Երկնային Հորն աղոթելիս, թե էլեկտրոնային փոստով համալսարանի պաշտոնյաներին դիմելիս: Նրանք պատասխանեցին, որ կընդգրկեին դիմումը, բայց նշեցին, որ ուշ էր:

Ես ստացա իմ աղոթքի պատասխանը և օրհնվեցի` ստանալով կրթաթոշակ, որը ֆինանսապես շատ օգնեց իմ կնոջն ու ինձ: Բայց առավել կարևոր է, որ այս փորձառությունը ինձ մի արժեքավոր դաս ուսուցանեց. մի՞թե մենք բոլորս մուրացկաններ չենք Աստծո առաջ (տես Մոսիա 4.19