2016
Ինչպես Քրիստոսին դարձնել մեր կյանքի կենտրոնը
October 2016


Եկեղեցու ղեկավարների պատասխանները

Ինչպես Քրիստոսին դարձնել մեր կյանքի կենտրոնը

Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանում 2009 թվի հունվարի 27-ին կայացած հավաքի ելույթից:

Նկար
holding the Book of Mormon

«Հիսուսը կատարյալ միասնության հասավ Հոր հետ՝ ենթարկելով Իրեն Հոր կամքին՝ թե մարմնով, թե հոգով: Հորը նկատի ունենալով, Հիսուսն ասել է. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում» (Հովհաննես 8.29): Քանի որ Հոր կամքն էր դա, Հիսուսը ենթարկվեց մինչև իսկ մահվան, «Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին» (Մոսիա 15.7): Ամենահիմնական պատճառներից մեկը, որ Հիսուսի ծառայությունն ունեցավ այդպիսի հստակություն և զորություն, այն էր, որ Նա կենտրոնացել էր Հոր վրա: Նրա մեջ չկար շեղող երկմտություն:

Նույն ձևով դուք և ես կարող ենք Քրիստոսին մեր կյանքի առանցքը դարձնել և մեկ դառնալ Նրա հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ (տես Հովհաննես 17.20–23): Մենք կարող ենք սկսել` մեր կյանքից ամեն ինչ դուրս հանելով, ապա այդ ամենը վերադասավորել ըստ առաջնահերթությունների` կենտրոնում ունենալով Փրկիչին: Մենք միշտ պետք է առաջնահերթություն տանք այն բաներին, որոնք հնարավոր կդարձնեն մշտապես հիշել Նրան՝հաճախակի աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, առաքյալների ուսմունքների աչալուրջ ուսումնասիրություն, հաղորդությունը արժանավայել ճաշակելու ամենշաբաթյա պատրաստություն, կիրակնօրյա երկրպագություն և գրելու ու հիշելու այն, ինչ Հոգին և փորձառությունն են ուսուցանում՝ մեզ աշակերտ լինելու վերաբերյալ: Այլ բաներ կարող են ծագել ձեր մտքում, որոնք հատկապես համապատասխանում են ձեզ՝ ձեր կյանքի այս փուլում։ Երբ այս հարցերի վերաբերյալ համապատասխան ժամանակը և միջոցները մեր կյանքերը Քրիստոսում կենտրոնացնելու համար՝ դրվեն իրենց տեղում, մենք կարող ենք սկսել ավելացնել այլ պարտականություններ և արժեք ներկայացնող բաներ, որքանով որ ժամանակն ու միջոցները թույլ կտան, ինչպես օրինակ կրթությունը և ընտանեկան պարտականությունները, և անձնական ձգտումները: Այս ձևով հիմնականը դուրս չի մղվի մեր կյանքից միայն բարու կողմից, և ավելի քիչ կարևորություն ունեցող բաները կզբաղեցնեն ավելի ցածր առաջնահերթություն կամ ընդհանրապես կանհետանան:

Չնայած դա կարող է հեշտ չլինել, մենք հետևողականորեն կարող ենք առաջ մղվել Տիրոջ հանդեպ հավատով: Ես կարող եմ հաստատել, որ ժամանակի ընթացքում Փրկիչին միշտ հիշելու և հետևելու մարդու ցանկությունը և կարողությունը կաճի: Մենք պետք է համբերատարությամբ աշխատենք այդ նպատակի ուղղությամբ և միշտ աղոթենք խորաթափանցության և աստվածային օգնության համար, որի կարիքը մենք ունենք (տես 2 Նեփի 32.9):