2016
Ժամանակ ընտանեկան պատմության համար
October 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Ժամանակ ընտանեկան պատմության համար

Նկար
a season for family history

Նկարազարդումը` Ուիլսոն Օնգի

Քանի որ ես ունեի երկու փոքր դուստր, ես հաճախ էի պատրվակ գտնում, չմասնակցել որոշ միջոցառումների, որոնց կցանկանայի, որովհետև ուղղակի իմ «ժամանակը» չէր դա անելու: Դրանցից մեկը ընտանեկան պատմության աշխատանքն էր:

Չնայած ես անցյալում մասնակցել էի ինդեքսավորմանը որպես հանգստյան օրվա հաճելի գործ, ես գտնում էի ինձ համար պատճառներ, որ ես ոչ ժամանակ, ունեի ոչ էլ գիտելիք՝ կատարելու իմ ընտանեկան պատմության աշխատանքըն այդ ժամանակ:

Մի քանի ամիս առաջ սիրտս փոխվեց, երբ նստած էի տաճարում: Երբ տաճարային քարտերի վրա վերանայում էի մահացածների անունները՝ աղոթելով, որ նրանք ընդունեն իրենց համար արվող տաճարային արարողությունները, ես մտածեցի. «Արդյո՞ք լավ չէր լինի, եթե սրանք լինեին իմ սեփական ընտանիքի անդամները: Ես կցանկանայի աշխատանք կատարել նրանց համար»: Հոգին հաստատեց ինձ, որ եթե սրանք լինեին իմ ցանկությունները, ապա Տերը կօգներ ինձ ընտանեկան պատմության աշխատանք կատարել` հատկապես կիրակի օրը: Նա կարող էր օգնել ինձ ժամանակ և գիտելիք գտնել Իր նպատակներն իրականացնելու համար:

Այդ կիրակի ես տուն գնացի և միացա FamilySearch.org-ին: Աչքերս անմիջապես լցվեցին արցունքներով, երբ ես տեսա իմ նախնիների անունները: Իմ կապը նրանց հետ ուժեղացավ: Այն, ինչն ավելացրեց իմ սերը նրանց հանդեպ, անձնական լուսանկարները և փաստաթղթերն էին, որոնք վերջերս էին ավելացվել իմ տատիկի կողմից՝ ինձ համար ընտանիքիս անդամներին: Ես ուրախություն զգացի իմ երկու տարեկան երեխային էլ ներգրավելով դրա մեջ և նրան սովորեցնելով ճանաչել իր նախապապին և նախատատին`նրանց անվանելով անուններով: Ես ինչ-որ ձևով զգացի այն, ինչ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն էր նկարագրել. «Կիրակին հնարավորություն է ընձեռում ամրացնել ընտանեկան կապերը: Ի վերջո, Աստված ցանկանում է, որ Նրա զավակներից յուրաքանչյուրը՝ որպես տաճարում ընտանիքներով օժտված Սուրբ՝ մեր նախնիների և մեր սերունդների հետ կնքված, վերադառնա Նրա մոտ» («Կիրակին բերկրանք է,» Լիահոնա, մայիս 2015, 130):

Այդ սկզբնական փորձառությունից ի վեր ես շարունակել եմ մասնակցել ընտանեկան պատմության աշխատանքին: Ես օրհնվել եմ՝ կատարելով տաճարային աշխատանք իմ ընտանիքի մահացած որոշ անդամների համար: Առանձնահատուկ օրհնություն է եղել ինձ համար իմանալ իմ ազգականների մասին և ավելի սերտ կապ ձեռք բերել իմ պապիկ-տատիկների հետ, ովքեր մեր հավատի անդամներ չէին: Դա զորացրել է մեր ուխտերը պահելու և մինչև վերջ դիմանալու վճռականությունը, որպեսզի ես լինեմ ամուր կապակցող օղակ իմ հավերժական ընտանիքում:

Չնայած դեռ շատ աշխատանք կա անելու, ես երախտապարտ եմ իմ Երկնային Հորը իմ կարողությունը մեծացնելու համար, որպեսզի ես կարողանամ մասնակցել Նրա աշխատանքին, հատկապես Իր օրը: Ինձ համար կիրակին իսկապես բերկրանք է: