2016
Հնազանդության օրհնությունները
October 2016


Առաջին Նախագահության Ուղերձ

Հնազանդության օրհնությունները

Նկար
tree of life

Նկարները՝ Ջիմ Մադսենի կողմից:

«Ամենամեծ դասը, որը մենք կարող ենք սովորել մահկանացու կյանքում,- ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը,- այն է, որ երբ Աստված խոսում է, իսկ մենք հնազանդվում ենք, մենք միշտ ճիշտ կլինենք»:1

Մենք նաև օրհնված կլինենք: Ինչպես Նախագահ Մոնսոնն ասաց վերջին գերագույն համաժողովի ժամանակ. «Երբ մենք պահենք պատվիրանները, մեր կյանքն ավելի երջանիկ ու հեշտ կդառնա: Մեր դժվարություններն ու խնդիրներն ավելի հեշտ տանելի կլինեն և մենք կստանանք [Աստծո] խոստացած օրհնությունները»:2

Եկեղեցու Նախագահ Մոնսոնի ումունքների հետևյալ հատվածներում նա հիշեցնում է մեզ, որ պատվիրանները ամենաապահով ուղեցույցն են դեպի երջանկությունն ու խաղաղությունը:

Ուղեցույցներ ճամփորդության համար

«Աստծո պատվիրանները տրված չեն, որ հիասթափեցնեն մեզ կամ խոչընդոտեն մեր երջանկությանը: Ճիշտ է հակառակը: Նա, ով ստեղծել է մեզ, և Նա, ով սիրում է մեզ, կատարյալ կերպով գիտի, թե մենք ինչպես պիտի ապրենք մեր կյանքը, որպեսզի ձեռք բերենք հնարավոր ամենամեծ երջանկությունը: Նա մեզ տրամադրել է ուղեցույցներ, որոնք մեզ ապահով կուղեկցեն այս, հաճախ խաբուսիկ, մահկանացու ճամփորդության ընթացքում: Մենք հիշում ենք ծանոթ հիմնի բառերը. «Պահեք պատվիրանները, Սրանում է ապահովությունը, սրանում է խաղաղությունը» [“Keep the Commandments,” Hymns, no. 303]»:3

Ուժ և գիտելիք

«Հնազանդությունը մարգարեների փորձադրոշմն է. այն ուժ ու գիտելիք է տվել նրանց դարերի ընթացքում: Անհրաժեշտ է, որ մենք գիտակցենք, որ մենք ևս իրավունք ունենք օգտվել ուժի ու գիտելիքի այս աղբյուրից: Այն մատչելի է մեզանից յուրաքանչյուրին այսօր, երբ մենք հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին: …

Գիտելիքը, որը մենք փնտրում ենք, պատասխանները, որոնց մենք ձգտում ենք, և ուժը, որը մենք ցանկանում ենք ունենալ այսօր` բարդ ու փոփոխական աշխարհի խնդիրներին դիմակայելիս, կարող են լինել մերը, եթե մենք պատրաստակամ հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին»։4

Ընտրեք հնազանդությունը

«Մեր ժամանակների ընդհանուր ուղղությունը ամենաթողությունն է: Ամսագրերն ու հեռուստածրագրերը պատկերում են հեռուստաէկրանների աստղերին, սպորտի ոլորտի հերոսներին, նրանց, ում հետ երիտասարդները փափագում են մրցել, ինչպես Աստծո պատվիրանների անտեսումը և մեղսավոր գործունեության ցուցադրումը`առանց որևէ վնասակար ազդեցության: Մի հավատացեք դրան: Ժամանակ կա հաշվարկելու, նույնիսկ հավասարակշռելու բալանսը: Յուրաքանչյուր Մոխրոտիկ ունի իր կեսգիշերը, եթե ոչ այս, ապա հաջորդ կյանքում: Դատաստանի օրը կգա բոլորի համար: Ես խնդրում եմ ձեզ ընտրել հնազանդությունը»:5

Ուրախություն և խաղաղություն

«Երբեմն ձեզ կարող է թվալ, որ աշխարհիկ մարդիկ ավելի շատ ուրախություններ ունեն, քան դուք: Ձեզանից ոմանք կարող են սահմանափակված զգալ այն վարքականոնով, որին մենք այնքան հավատարիմ ենք Եկեղեցում: Սակայն, իմ եղբայրներ և քույրեր, ես հայտարարում եմ ձեզ, որ չկա ոչինչ, որը կարող է ավելի մեծ ուրախություն բերել մեր կյանք կամ ավելի շատ խաղաղություն բերել մեր հոգիներին, քան Հոգին, որը կարող ենք զգալ, երբ հետևենք Փրկիչին և պահենք պատվիրանները»:6

Ուղիղ քայլեք

«Ես վկայում եմ ձեզ, որ մեզ խոստացված օրհնություններն անչափ են: Չնայած փոթորկոտ ամպեր կարող են հավաքվել, չնայած անձրևներ կարող են տեղալ մեզ վրա, ավետարանի մեր գիտելիքը և մեր Երկնային Հոր ու մեր Փրկիչի հանդեպ սերը կհանգստացնեն և կհաստատեն մեզ և ուրախություն կբերեն մեր սրտերին, եթե մենք քայլենք ուղիղ և պահենք պատվիրանները: Չի լինի ոչ մի բան այս աշխարհում, որ կարողանա հաղթել մեզ»:7

Հետևեք Փրկչին

«Ո՞վ էր այս ցավեր տեսած, վշտին ծանոթ մարդը: Ո՞վ է փառքի Թագավորը, այս զորաց Տերը: Նա մեր Տերն է: Նա մեր Փրկիչն է: Նա Աստծո Որդին է: Նա է մեր Փրկության Հեղինակը: Նա կանչում է. «Հետևիր ինձ»։ Նա սովորեցնում է. «Գնա, դու էլ այնպէս արա»: Նա խնդրում է.«Իմ պատուիրանքները պահեցեք»:

Եկեք հետևենք Նրան։ Եկեք նմանվենք Նրա օրինակին: Եկեք հնազանդվենք Նրա խոսքին: Այսպես վարվելով, մենք նրան տալիս ենք երախտագիտության աստվածային պարգևը»:8

Հղումներ

  1. «Նրանք հետևելու համար ուղի նշեցին» Լիահոնա, հոկ. 2007, 5:

  2. «Պահեք պատվիրանները», Լիահոնա, նոյ. 2015, 83։

  3. «Պահեք պատվիրանները», 83:

  4. «Հնազանդությունը օրհնություններ է բերում», Լիահոնա, մայիս 2013, 90,92։

  5. «Հավատացեք, հնազանդվեք և համբերեք», Լիահոնա, մայիս 2012, 129:

  6. «Կանգնեք սուրբ տեղերում», Լիահոնա, նոյ. 2011, 83:

  7. «Ուրախ եղեք», Լիահոնա, մայիս 2009, 92:

  8. «Ուրախություն գտնելով ճամփորդության ընթացքում», Լիահոնա, նոյ. 2008, 88: