2016
Ծառայել Հորդանանից այն կողմ
October 2016


Ծառայել Հորդանանից այն կողմ

Տերն ամենուր ձեր կարիքն ունի:

Նկար
Amman Jordan

Photograph © iStock/Thinkstock

Կարիքը ճգնաժամային էր:

2013 թվականի սկզբում Հորդանանի միջին արևելքում գտնվող Զաթարի փախստականների ճամբարում հայտնաբերվեց կարմրուկ հիվանդության հինգ դեպք: Ավելի քան 100000 սիրիացի փախստականներ, ովքեր ապրում էին խիտ բնակեցված պայմաններում, հայտնվել էին այս խիստ վարակիչ վիրուսով վարակվելու վտանգի տակ: Հորդանանի կառավարությունը ծրագրեց անցկացնել մասսայական պատվաստումներ, որպեսզի վարակը չտարածվեր: Նախատեսվում էր երկու շաբաթվա ընթացքում պատվաստում կատարել 6 ամսականից մինչև 30 տարեկան առնվազն 90000 սիրիացի փախստականների:

Բայց մի խնդիր ծագեց: Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (ՄԱԿՄՀ) (UNICEF) ուներ այդ հիվանդության դեմ պատվաստման շիճուկը: Հորդանանի առողջապահության նախարարությունը ուներ կլինիկաներ: Բայց նրանք չունեին պահպանման ցածր ջերմաստիճան պահանջող իրերի պահոցներ, ներարկիչներ, շիճուկի սառնարաններ, իսկ ժամանակը կարճ էր:1

Ռոն և Սինդի Համմոնդները` բարօրության ծրագրի մեծահասակ միսիոներները, ծառայում էին որպես ղեկավարներ Հորդանանի ՎՕՍ Բարեգործականում: Քանի որ Ռոնը և Սինդին արդեն աշխատել էին ՄԱԿՄՀ-ի և Առողջապահության նախարարության հետ, նրանք շատ արագ միացան այս կազմակերպությունների համագործակցությանը` որոշելու, թե ՎՕՍ Բարեգործականն ինչով կարող է օգնել:

Ռոնն ասում է. «Մենք հետաքրքրվեցինք պահպանման ցածր ջերմաստիճան պահանջող իրերի պահոցների գներով: Երբ նրանք հայտնեցին մեզ, մենք ասացիք. «Կարծում ենք ՎՕՍ Բարեգործականը կարող է օգնել»: Նրանք հարցրին. «Որքա՞ն արագ»: Դրանք մեզ անհրաժեշտ են, որքան հնարավոր է` շուտ»:

20 ժամվա ընթացքում ՎՕՍ Բարեգործականը հաստատեց, որ գնել է պահպանման ցածր ջերմաստիճան պահանջող իրերի պահոցները: «Երբ մենք այդ մասին հայտնեցինք Առողջապահության նախարարությանն ու ՄԱԿՄՀ-ին,- ասում է Ռոնը,- նրանք ապշած էին: Ինչպե՞ս կարող էր մի ՀԿ [ոչ կառավարական կազմակերպություն] գործել այդքան արագ: Պատվաստման ծրագիրը ոչ միայն առաջ գնաց նորմալ հունով, այլև տարածվեց ողջ երկրով` ընդգրկելով հարյուր հազարավոր հորդանանցի և սիրիացի փախստականների»:

Նկար
giving immunizations

Ձախում` լուսանկարը տրամադրել է ՍԱՄԻՐ ԲԱԴՐԱՆ, UNISEF-JORDAN, background patterns and photograph of Amman, Jordan © iStock/Thinkstock

Ճգնաժամն անցավ:

Բացի այդ, ՄԱԿՄՀ-ի, Հորդանանի առողջապահության նախարարության և ՎՕՍ Բարեգործականի միջև արդյունավետ գործընկերությունը ստեղծեց ներուժ ապագա համագործակցության համար:

Ռոն և Սինդի Համմոնդների ժամանումը Միջին Արևելք այդ կարևոր պահին նրանց հավատի ու ներշնչանքի վկայությունն է Եկեղեցու մեծահասակ միսիոներների ծրագրի շրջանակներում:

Հարկավոր են միսիսոներական զույգեր

2012 թվականին Համմոնդները ծառայում էին որպես տաճարային աշխատողներ Ռեքսբուրգ Այդահո Տաճարում: Ռոնը հաջողակ ատամնաբույժ էր և ուսուցանում էր Այդահոյի Բրիգամ Յանգի համալսարանի կրոնի ֆակուլտետում: Բայց նրանց կյանքի խաղաղ ընթացքը անսպասելի փոխվեց մի հստակ հոգևոր տպավորությամբ, որ պիտի անմիջապես փաստաթղթեր ներկայացնեին միսիայում ծառայելու համար: Ժամկետը զարմացրեց նրանց: Նրանց ամուսնացած զավակները դեռ գտնվում էին մասնագիտական կարիերայի ու տեղաբաշխման տարբեր փուլերում, իսկ Ռոնը դեռ չէր շտապում թոշակի գնալ: Բայց Հոգին հավաստիացրեց նրանց, որ նրանց կարիքը կար, և ամեն բան լավ է լինելու:

Ինչպես պարզվեց, Եկեղեցու գլխավոր գրասենյակի քահանայության ղեկավարները ծոմապահությամբ ու աղոթքով ընտրել էին այն ճիշտ զույգին, որը կծառայեր միսիայում որպես Ամմանի (Հորդանան) ՎՕՍ Բարեգործականի ղեկավար:

«Այնքան ակնհայտ էր,- ասում է Սինդին,- որ Տերը տեսնում էր մեր ապագան` պատրաստելով մանրամասները այն հատուկ հանձնարարության, որը Նա ուներ մեզ համար: Մենք գիտենք, որ Նա արել է դա յուրաքանչյուր միսիսոների համար, ով ծառայում է։ Սփոփող է այն միտքը, որ ձեր ծառայության համար Փրկիչը կարգավորում է ամեն բան, նախքան դուք տեղ կհասնեք»:

«Հետադարձ հայացք ձգելով,- ասում է Ռոնը,- մենք շնորհակալ ենք այն բանի համար, որ մենք հատկապես չէինք պնդել, թե ուր պիտի գնանք ծառայելու: Այդպիսի հարցերի լուծումը Տիրոջ ձեռքը հանձնելիս, մենք Նրան հնարավորություն ենք տալիս մեզ այնպիսի փորձառություն տալ, որը մենք այլապես չէինք ունենա»:

Այդ փորձառությունը ներառում էր Հորդանանի թագավորական ընտանիքի հետ աշխատանքը մարդասիրական ծրագրերում: Համմոնդները համագործակցում էին տեղական հիվանդանոցների և կլինիկաների հետ, որտեղ բժշկական աշխատակազմին ուսուցանում էին նորածինների վերակենդանացման փրկարար հմտություններ, որոնք կհանգեցնեին մահացության թվի նշանակալի նվազեցմանը նորածինների շրջանում: Նրանց և մեկ այլ միսիոներական զույգի ջանքերի շնորհիվ ՎՕՍ Բարեգործականը ուսուցում և սարքավորումներ տրամադրեց կլինիկաներին ու կազմակերպություններին, որոնք ծառայում են ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց: Համմոնդների և բարօրության խնդիրներով զբաղվող այլ միսիոներների կողմից աջակցվող կազմակերպությունների թվում կար մի կենտրոն, որտեղ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող կանանց ուսուցանում էին հագուստի ձևավորում, կար և այլ հմտություններ: Այս հմտություններն ուսանողներին հնարավորություն էին տալիս ապահովել իրենց ու իրենց ընտանիքները:

Նկար
midwives practice neonatal resuscitation techniques

Ձախում` լուսանկարը տրամադրել է ՎՕՍ Բարեգործականը, աջ կողմում` լուսանկարը տրամադրել են Համմոնդները

Այլ ծրագրեըը ներառում էին ՀԿ-ների և Հորդանանի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության հետ աշխատանքը, ինչպես նաև Հորդանանի ուսանողների ընտրությունը, որպեսզի նրանք ստանան տարեկան մեկ կամ երկու կրթաթոշակ Բրիգամ Յանգի համալսարանում սովորելու համար: Ամենահրաշալի փորձառությունը, որը նրանք ունեցան, Լատինական կաթոլիկ եկեղեցու հետ աշխատանքն էր` կառուցելու դպրոցական դասարաններ Իրաքի քրիստոնյաների համար, ովքեր հանդիպման ուրիշ վայր չունեին:

Տիրոջ հետ Նրա այգում

Երբ Համմոնդները Հորդանանում էին, նրանք իմացան, թե որքան ճիշտ է Տիրոջ խոստումը նրանց, ովքեր ծառայում են Իրեն. «Ես կգնամ ձեր առջևից։ Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ» (ՎևՈւ 84.88):

«Աստված ընդգրկված է այս աշխատանքում», ասում է Ռոնը: «Նա այգում է` իր ծառաների հետ: Ցանկացած զույգ, որը գնում է միսիա, միանում է այգու աշխատանքին` այգու Տիրոջ միջոցով: Հորդանանում մենք ոչ թե հավատում էինք հրաշքներին, այլ ապրում էինք դրանցով»:

Անվիճելիորեն, այն հրեշտակները, որոնց նրանք զգում էին «իրենց շուրջը», ընդգրկում էին երկնային բազմազանությունը, բայց ներառում էին նաև մահկանացու բազմազանությունը, հատկապես նրանց երեխաներին, ովքեր աջակից էին տնից այդքան հեռու ծառայելու նրանց որոշմանը:

Իսկ փոխարենը նրանց ընտանիքը օրհնվեց Տիրոջ պաշտպանիչ, աջակցող ուժով: Կայացվեցին կարևոր որոշումներ կարիերայի և տեղաբաշխման վերաբերյալ, և մտահոգությունները ծննդյան հնարավոր բարդությունների վերաբերյալ ցրվեցին, երբ նրանց երեխաները դիմեցին Տիրոջը, միասին խորհրդակցեցին, աղոթեցին և ծոմ պահեցին միմյանց համար:

Նրանց զավակների ստացած օրհնություններն այնքան ուշագրավ էին, որ երբ եղբայր և քույր Համմոնդներին խնդրեցին երկարացնել իրենց երկամյա միսիան մինչև երեք տարի, նրանց բոլոր երեխաները խանդավառությամբ աջակցեցին: Նրանք զգացին, որ Տերը ինչ-որ հատուկ բան էր անում իրենց համար` որպես իրենց ծնողների ծառայության ուղղակի արդյունք:

Սակայն այն բաժանումը, որը զգում էր Համմոնդների ընտանիքը, զոհաբերություն էր: Դժվար էր այդքան հեռու լինել իրենց սիրելիներից: Բայց դա այնքան դժվար չէր, որքան կարող էր լինել անցյալում: Տեխնոլոգիան հնարավոր էր դարձնում, որ ընտանիքի անդամներն ընդգրկված լինեին միմյանց կյանքում: Սինդին ասում է. «Զույգերը կապի մեջ են մնում իրենց ընտանիքների հետ: Մենք հաճախ էինք շփվում մեր երեխաների ընտանիքների հետ: Ֆեյս թայմի և էլ-փոստի շնորհիվ մեր նոր ծնված չորս թոռները, որոնք ծնվել էին, երբ մենք ծառայում էինք, մեզ ճանաչեցին և ջերմորեն ընդունեցին, երբ վերադարձանք տուն:

Բացել աչքերն ու սրտերը

Նկար
the Hammond family

Ձախում` լուսանկարը տրամադրել է ՎՕՍ Բարեգործականը, աջ կողմում` լուսանկարը տրամադրել են Համմոնդները

Այն բազմաթիվ օրհնությունների թվում, որ Համմոնդները ստացան իրենց ծառայության ժամանակ, Հորդանանի ժողովրդի առատաձեռնության ու բարյացակամության ճանաչումն էր: Երբ Համմոնդները սկզբում ստացան իրենց կանչը, նրանք անվստահություն էին զգում այն ժողովրդի վերաբերյալ, որին իրենք պիտի ծառայեին:

«Բայց մենք զգացինք, որ մեր մուսուլման ընկերները հնազանդ էին և առատաձեռն,- ասում է Ռոնը,- և մենք համոզված ենք, որ եթե նրանք երբևէ զգային, որ մենք վտանգավոր իրադրության մեջ ենք, նրանք անպայման կպաշտպանեին մեզ:

Նրանց գթասրտությունն ապշեցուցիչ է: Հորդանանցիներն անպայման կհասնեն օգնության, եթե կարող են օգնել: Նրանք սիրով են ընդունել փախստականներին նույնիսկ Դավիթ թագավորի ժամանակներից առաջ: Աստվածաշնչում կան շատ հղումներ «Հորդանանից այն կողմ» արտահայտության վերաբերյալ, և մենք սկսեցինք ստորագրել մեր նամակները «Հորդանանից այն կողմ»` ի ճանաչումն այն գթասիրտ ծառայության, որը մենք պատիվ ունեցանք մատուցել այս պատմականորեն գթասիրտ երկրին: Դարեր շարունակ Հորդանանը եղել է գթության վայր, և Տերը օրհնել է այդ ժողովրդին դրա համար»:

Այդքան մոտ աշխատելով Հորդանանի ժողովրդի հետ, Համմոնդները հնարավորություն ունեցան զարգացնել ամուր ընկերական կապեր: «Մեզ մի քանի անգամ հրավիրել են իֆթար ճաշի, որն ուտվում է ռամադանի տոնի երեկոյան», ասում է Սինդին: «Մեր մուսուլման ընկերները մեզ հրավիրել են մասնակցել նաև նշանադրության արարողությունների, հարսանիքների և այլ ընտանեկան առիթների»:

Եկեղեցին դարձի չի բերում և թույլ չի տալիս մուսուլմանների մկրտությունը Հորդանանում կամ որևէ այլ տեղ, որտեղ օրենքը արգելում է այն, ուստի Համմոնդները չէին կիսվում Եկեղեցու մասին տեղեկություններով: Փոխարենը, նրանք կենտրոնանում էին կապեր ստեղծելով ու պահպանելով` թագավորական ընտանիքի, տեղական մարդասիրական կազմակերպությունների, իրենց հետ ծառայող այլ միսիոներական զույգերի և կրոնական ու կառավարական ղեկավարների հետ: Երբ մարդիկ ցանկանում էին Համմոնդներից մանրամասնություններ իմանալ Եկեղեցու մասին, նրանք խրախուսում էին նրանց այցելել LDS.org կայքը:

Ծառայելու կոչը

Հաշվի առնելով այն նշանակալի տպավորությունները, որ Ռոնն ու Սինդին ունեին, արդյո՞ք նրանք զգում են, որ ինչ-որ ձևով հատուկ են այն զույգերի թվում, ովքեր կանչվել են կամ կկանչվեն ծառայելու:

Եվ այո, և ոչ: «Մենք ծառայել ենք` որտեղ և երբ էլ որ Տերը կարիք ուներ որևէ զույգի` հատուկ հմտություններով և կյանքի փորձով», ասում են Համմոնդները: «Բայց դա ճիշտ է բոլոր մեծահասակ միսիոներների համար: Յուրաքանչյուր զույգ, միսիա ծառայելու իր կարողությունով հանդերձ, պատրաստվել է ծառայելու այնպիսի եղանակներով, որոնք հատուկ են նրանց: Նրանք պարզապես պիտի գործադրեն բավականաչափ հավատ` գնալու այնտեղ, որտեղ Տերը ունի նրանց կարիքը, և Նա կօգտագործի նրանց, որպեսզի փոփոխություն բերի ուրիշների կյանք»:

«Զույգերը կարող են փոփոխություն առաջացնել», ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը․ «Զույգերը կարող են այնպիսի ուշագրավ գործեր կատարել, որ ուրիշ ոչ ոք չի կարող: …

… Եղանակները, որոնցով զույգերը կարող են ծառայել, իրականում անվերջ են: Միսիայի գրասենյակում ծառայությունից և ղեկավարների ուսուցումից մինչև ընտանեկան պատմության աշխատանք և տաճարային աշխատանքից մինչև մարդասիրական ծառայություն. սրանք հնարավորություն կտան օգտագործել համարյա ցանկացած հմտություն կամ շնորհ, որով Տերն օրհնել է ձեզ: …

… Դուք շատ բան եք ստացել կյանքում, առաջ գնացեք և ազատ ընկղմվեք մեր Տիրոջ ու Փրկիչի ծառայության մեջ: Հավատ ունեցեք, Տերը գիտի, թե որտեղ եք դուք անհրաժեշտ: Եղբայրներ և քույրեր, կարիքն այնքան մեծ է, իսկ ծառաներն այնքան քիչ»:2

Հղումներ

  1. Sես “Mass Vaccination Campaigns in Syria, Jordan, Lebanon, Iraq and Turkey Amid Measles Outbreaks,” Apr. 30, 2013, unicef.org։

  2. Robert D. Hales, “Couple Missionaries: A Time to Serve,” Liahona, July 2001, 30, 31.