2016
Ճամփորդելով դեպի խոստացված երկիրը
October 2016


Մորմոնի Գրքի Պատմություններ

Ճամփորդելով դեպի խոստացված երկիրը

Նկար
traveling to the promised land 1
Նկար
traveling to the promised land 2
Նկար
traveling to the promised land 3

Հարեդը և նրա եղբայրները իրենց ընտանիքների և ընկերների հետ ապրում էին մի հովտում: Հիսուս Քրիստոսն այցելեց Հարեդի եղբորը: Նա վերջինիս հանձնարարեց նավեր կառուցել, որպեսզի իր ժողովրդին օվկիանոսի վրայով տանի դեպի խոստացված երկիրը:

Մարդիկ կառուցեցին առանց պատուհանների նավակներ: Հարեդի եղբայրն անհանգստացավ, թե ինչպես էին իրենք շնչելու և տեսնելու: Հիսուսն ասաց, որ նրանք պետք է անցքեր պատրաստեին նավակի մեջ օդի համար:

Բայց ի՞նչ անենք լույսի համար: Հարեդի եղբայրը պատրաստեց 16 մաքուր քարեր: Նա խնդրեց Հիսուսին դիպչել դրանց Իր մատով փայլ տալու համար:

Հարեդի եղբայրը տեսավ, թե ինչպես Հիսուսը դիպավ Իր մատով յուրաքանչյուր քարին: Քարերը պայծառ շողացին: Քանի որ նա այդքան շատ հավատ ուներ, Հարեդի եղբայրը տեսավ Հիսուս Քրիստոսին:

Աստված մեծ քամիներ ուղարկեց, որպեսզի նավերը հատեին օվկիանոսը: Երբ նրանք հասան խոստացված երկիրը, Հարեդացիներն աղոթեցին, շնորհակալություն հայտնելով Աստծուն իրենց պահպանելու համար:

Մենք կարող ենք լինել Հարեդի եղբոր պես, երբ վստահենք Աստծուն և ունենանք հավատ առ Հիսուս Քրիստոս: