2016
Փոքրիկ երեխաները և հաղորդությունը
October 2016


Փոքրիկ երեխաները և հաղորդությունը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ:

Մեր փոքրիկ երեխաները զգում են, որ հաղորդությունը կարևոր է մեզ համար: Մենք կարող ենք անել ավելին՝ օգնելով նրանց հասկանալ, որ այն կարևոր է նաևիրենց համար:

Նկար
family partaking of the sacrament

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու ենք մենք թույլ տալիս չմկրտված երեխաներին ճաշակել հաղորդությունից: Արդյո՞ք դա անխուսափելի ճիչերից և ճիգերից խուսափելու համար է, երբ նրանք մի կտոր հաց են ուզում: Արդյո՞ք դա հաղորդությունը ավելի հեշտ սպասավորելու համար է, որպեսզի ուղղակի պահպանենք խաղաղությունը:

Ես այդպես չեմ կարծում: Հավատում եմ, որ կան ավելի խորը պատճառներ: Ես հավատում եմ սրան, որովհետև ես հավատում եմ, որ երբ Հիսուս Քրիստոսն ասում է «բոլորը», Նա նկատի ունի բոլորին: Եվ երբ Նա խոսում է բազմության հետ, Նա չի բացառում ոչ մեկին:

Երբ հարություն առած Փրկիչը ներկայացրեց հաղորդությունը Իր ժողովրդին Ամերիկաներում, Նա շեշտեց, որ արարողությունը հատուկ իմաստ ուներ նրանց համար, ովքեր մկրտվել էին:1 Չնայած Նա պատվիրեց Իր աշակերտներին «տալ [հաղորդությունը] բազմությանը»:2 Այդ բազմությունը ներառում էր «փոքրիկների»:3

Երբ քահանյություն կրողներն այսօր ասում են հաղորդության աղոթքները, նրանք խնդրում են Երկնային Հորն օրհնել և սրբագործել հացն ու ջուրը «բոլոր հոգիների համար», ովքեր ճաշակում են:4 Բոլոր։ Յուրաքանչյուր անձ, ով ճաշակում է, ներառյալ` յուրաքանչյուր փոքրիկ երեխա:

Եթե ճաշակելով հացն ու ջուրը, երեխաները ընդունում են այդ խորհրդանիշերը, որպես օրհնություն իրենց մաքուր հոգիներին, պետք է լինի մի ուղի օգնելու նրանց՝ իմաստ գտնել այդ արարողության մեջ:

Այդ հասկացողությամբ, ես ետ եմ նայում այն օրերին, երբ իմ երեխաները փոքրիկ էին: Կինս և ես բավականին լավ էինք կարողանում գլուխ հանել նրանցից՝ լուռ պահելով հաղորդությունը սպասավորելու ընթացքում: Կարծում եմ, նրանք զգում էին, որ արարողությունը կարևոր էր մեզ համար: Բայց մենք կարող էինք ավելին անել, օգնելով նրանց հասկանալ, որ այն կարևոր էր իրենց համար:

Ի՞նչ կարող էինք անել մենք: Մենք կարող էինք հիշել, որ փոքր երեխաներն ընդունակ են պահելու հաղորդության աղոթքի խոստումները: Նրանք կարող են հասկանալ, իրենց իսկ փոքրիկ, բայց զորավոր ձևով, թե ինչ է նշանակում «միշտ հիշել» Հիսուսին: Նրանք կարող են խոստանալ «պահել նրա պատվիրանները»: Նրանք կարող են նույնիսկ ցույց տալ, որ իրենք «հոժար են իրենց վրա վերցնել» Քրիստոսի անունը, իմանալով, որ իրենք շուտով կունենան այդ արտոնությունը, երբ մկրտվեն և հաստատվեն:5

Բայց ի՞նչ կասեք ուխտերը նորոգելու մասին: Եկեղեցու ղեկավարներն ուսուցանել են, որ երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք նորոգում ենք ուխտերը, որոնքկապել ենք Տիրոջ հետ:6 Փոքրիկ երեխաները ուխտեր չունեն նորոգելու:

Ես կրկին մտածում եմ այն ժամանակի մասին, երբ մեր երեխաները փոքր էին: Մենք չենք կարող օգնել նրանց ետ նայել ուխտերին, բայց մենք կարող ենք օգնել նրանց առաջ նայել: Ես պատկերացնում եմ ինձ մի փոքրիկ որդու կամ դստեր հետ կիրակի առավոտյան:

«Երբ դուք ութ տարեկան լինեք,-ասում եմ ես,- դուք կմկրտվեք և կստանաք Սուրբ Հոգու պարգևը: Դուք ուխտ կկապեք: Ուխտը, որ դուք կկապեք այդ ժամանակ, նման կլինի այն խոստումներին, որ դուք տալիս եք այժմ, երբ դուք վերցնում եք հաղորդությունը:

«Երբ ես վերցնեմ հաղորդությունն այսօր, ես կնորոգեմ իմ մկրտության ուխտը, կարծես ես կրկին տալիս եմ այդ խոստումները: Դուք ինձ հետ կլինեք այնտեղ, բայց դուք ուխտ չեք նորոգի: Դուք դեռ այն չեք կապել: Փոխարենը դուք կարող եք հմտանալ ուխտ կապելու մեջ: Ամեն անգամ, երբ դուք վերցնում եք հաղորդությունը, դուք կարող եք պատրաստվել մկրտվելուն և հաստատմանը: Այդ ձևով դուք պատրաստ կլինեք, երբ դառնաք ութ տարեկան:

Եթե անսովոր է թվում օգտագործել հմտանալ բառը այս ձևով, քննարկեք այն. ակնածալից միջավայրում հայրը կարող է օգնել իր երեխաներին պատրաստվել մկրտության արարողության համար՝ նրանց ցույց տալով, թե ինչպես նրանք կկանգնեն միասին ջրի մեջ և կասվի մկրտության աղոթքի խոսքերը: Նա չի կատարում այս արարողությունը այդ միջավայրում: Ինչ-որ տեղ նա օգնում է իր երեխաներին հմտանալ: Այդ ձևով նրանք չեն անհանգստանա, թե ինչ կպատահի, երբ նրանք մտնեն մկրտության ջրերը: Ես հավատացած եմ, որ մայրերը և հայրերը կարող են նույնպես օգնել երեխաներին հմտանալ մկրտության ուխտեր կապելիս և պահելիս: Յուրաքանչյուր հաղորդության ժողով կարող է լինել սրբազան հմտացման նիստ՝ փոքրիկ երեխաների համար, երբ նրանք ճաշակում են Փրկիչի Քավության խորհրդանիշներից:

Եվ այսպիսով ես վերադառնում եմ իմ սկզբնական հարցին: Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս չմկրտված երեխաներին ճաշակել հաղորդությունից: Դա ուղղակի խաղաղություն պահպանելու համա՞ր է: Իհարկե, ոչ։ Մենք օգնում ենք մեր փոքրիկներին ճաշակել հաղորդությունից, որպեսզի նրանք կարողանան հիշել իրենց Փրկիչին և պահել Նրա խաղաղությունը, մի խաղաղություն, որի նման ոչ մի բան աշխարհը չի կարող առաջարկել:7 Մենք օգնում ենք նրանց պատրաստվել ընդունել այդ խաղաղությունը ավելի ու ավելի մեծ առատությամբ ապագայում, երբ նրանք կկապեն և կպահեն ուխտեր Նրա հետ: