2016
Մտքեր ընտանեկան երեկոյի համար
October 2016


Մտքեր ընտանեկան երեկոյի համար

Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ահա երկու օրինակ:

Նկար
children at family home evening

«Փոքրիկ երեխաները և հաղորդությունը», էջ 16․ Որպես ծնողներ հոդվածը կարդալուց հետո դուք կարող եք քննարկել այն եղանակները, որոնցով կարող եք ուսուցանել ձեր փոքր երեխաներին հաղորդության և ուխտերի կարևորության մասին, որոնք նրանք մի օր կկապեն մկրտության ժամանակ։ Դուք կարող եք օգտագործել հաղորդության աղոթքները (կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79-ում), որպեսզի սովորեցնեք այն խոստումների մասին, որոնք մենք տալիս ենք մկրտության ժամանակ, և թե ինչպես է ամեն կիրակի հաղորդություն ընդունելը թույլ տալիս մեզ նորոգել այդ խոստումները։ Դուք կարող եք նաև ունենալ մտքեր, որոնք կօգնեն հաղորդության ժամանակ ձեր երեխաներին կենտրոնանալ Փրկչի վրա, օրինակէ ստեղծել հասարակ գիրք Փրկչի նկարներով։

«Սովորելու բաղադրատոմս», էջ 62․ Եթե դուք ունեք տարիքով մեծ երեխաներ, ովքեր ինքնուրույն են ուսումնասիրում սուրբ գրությունները, կարող եք կարդալ այս հոդվածը նրանց հետ և հրավիրել նրանց փորձել կիրառել հոդվածի մտքերը։ Կարող եք խնդրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի ստեղծել անձնական ուսումնասիրության օրագիր և կանոնավոր գրել այնտեղ նպատակները։ Ընտանիքի անդամները ընտանեկան երեկոների ժամանակ կարող են կամավոր կիսվել իրենց մտքերով և տպավորություններով, որոնք գրի են առել իրենց օրագրերում։