2016
Պարոն և տիկին Դան անունով հրեշտակները
October 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Պարոն և տիկին Դան անունով հրեշտակները

Նկար
angels named Mr. and Mrs. Dunn

Նկարազարդումը` Վիլսոն Օնգի

Ես հեռուստացույց էի դիտում, երբ մայրս կանչեց ինձ ու ասաց, որ իր եղբայրը` 92-ամյա քեռի Ֆլոյդը և նրա կինը`մորաքույր Միլլին, գրիպով հիվանդ էին և տանը ուտելիք չունեին: Երկուսն էլ շատ հիվանդ էին ու չէին կարող խանութ գնալ որևէ բան գնելու: Քեռի Ֆլոյդի և մորաքույր Միլլի տան կողքին որևէ ընտանիք չէր ապրում, ուստի ոչ ոք չկար, որ օգներ նրանց:

Մայրիկս հարցրեց, թե արդյոք ես կարող եմ օգնել: Իմ ընտանիքում մայրական գծով միայն ես եմ Եկեղեցու անդամ և ինձ նախկինում ևս օգնության էին կանչել այդպիսի իրավիճակներում: Խնդիրը նրանում էր, որ ես ապրում էի ԱՄՆ-ի Յուտա նահանգում, իսկ մորաքույրս ու քեռիս ապրում էին ԱՄՆ-ի Կալիֆորնիա Նահանգի Հեմետ քաղաքում:

Ես մայրիկիցս խնդրեցի, որ ինձ մի քանի րոպե տա, որ մտածեմ` ինչ անել: Ես մի ընկեր ունեի, ով ապրում էր Հեմետի մոտ, ուստի ես զանգեցի ու հարցրի, արդյոք նա ճանաչում էր ինչ-որ մեկին Հեմետում: Նա պատմեց ինձ քույր Դան անունով մի տիկնոջ մասին, ում հետ ծառայել էր Ռեդլանդս Կալիֆորնիա Տաճարում, և նա այնտեղի Սփոփող Միության նախագահն էր:

Երբ Քույր Դանը պատասխանեց իմ հեռախոսազանգին, ես ասացի. «Ողջույն, քույր Դան: Դուք ինձ չեք ճանաչում, բայց իմ անունը Նենսի Լիթլ է, և ես ապրում եմ Յուտայում: Ես Եկեղեցու անդամ եմ, բայց իմ քեռին ու նրա կինը, ովքեր ապրում են Հեմետում, անդամներ չեն: Նրանք հիվանդ են և տանը ուտելու ոչինչ չունեն»: Ես քույր Դանին ասացի նրանց հասցեն, որը հեռու էր այն տեղից, որտեղ նա էր գտնվում և բացատրեցի, որ ես ցանկանում էի տեղեկություն ստանալ այն ռեստորանի մասին, որը գտնվում էր նրանց տան մոտ և կարող էր սնունդ հասցնել նրանց:

Փոխարենը, քույր Դանը պնդեց, որ իր ամուսնու հետ ուտելիք կտանի իմ քեռուն ու նրա կնոջը: Պատահաբար նրանց տանը պատրաստած սուպ և հաց կար, իսկ նրա մայրը հենց նոր էր թխվածքաբլիթ թխել: Ես չհամաձայնվեցի, բայց նա պնդեց:

Մի քանի ժամ անց քույր Դանը զանգեց ինձ ու հավաստիացրեց, որ ամեն բան կարգին է: Մայրս զանգահարեց ինձ և ասաց, որ քեռի Ֆլոյդը իրեն պատմել էր նրանց այցելության մասին: Նա ասել էր. «Իմ տուն էին եկել պարոն և տիկին Դան անունով հրեշտակները: Նրանք շատ ուտելիք էին բերել`մրգեր, բանջարեղեն, տանը պատրաստված սուպ, հաց և թխվածքաբլիթ: Դրանք իմ երբևէ կերած ամենահամեղ թխվածքաբլիթներն էին»: Դան ամուսինները այցելել էին իմ քեռուն, հոգացել նրանց կարիքները, ապա եղբայր Դանը Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող քեռակին Միլլին անկողնուց տարել ու նստեցրել էր խոհանոցի աթոռին, որպեսզի քույր Դանը կարողանար կերակրել նրան:

Երբ քեռի Ֆլոյդը զանգել էր մայրիկիս պատմելու նրանց այցելության մասին, նա արտասվել էր: Նա ասել էր, որ նախկինում երբևէ չէր հանդիպել այդպիսի բարի ու հոգատար մարդկանց: Նա մայրիկիս ասել էր նաև, որ իմ բախտը բերել է, որ ապրում եմ Յուտայում և շրջապատված եմ «այդ բոլոր մորմոններով»:

Այցելությունից չորս օր անց քեռի Ֆլոյդը դուրս էր եկել գնալու փոստարկղի մոտ, սայթաքել էր և ընկել: Նա վնասել էր գլուխը և մահացավ չորս օր անց: Բացառությամբ տնային բուժքրոջից, եղբայր և քույր Դաները վերջին մարդիկ էին, ում տեսել էր իմ քեռի Դանը նախքան մահանալը:

Ես երախտապարտ եմ Սփոփող Միության իմ քույրերից մեկի Քրիստոսանման օրինակի համար, ով ապրում էր հարյուրավոր մղոններ հեռու, ում ես չէի ճանաչում, և ով օգնեց իմ քեռուն ու քեռակնոջը: