2016
Զորավար Մորոնին օգնեց ինձ ուսուցանել միջնակարգ դպրոցում
October 2016


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Զորավար Մորոնին օգնեց ինձ ուսուցանել միջնակարգ դպրոցում

Նկար
captain Moroni helped me teach middle school

Նկարազարդումը` Ալեն Գարնսի

Ես ուսուցանում էի 13-14 տարեկաններին և արդեն դժվար ուսումնական տարվա կեսն էր: Ես հենց նոր էի տուն վերադարձել մի հիասթափեցնող ժողովից` տնօրենի օգնականի հետ անցկացնելով վերջին գնահատումը: Ես նոր ուսուցիչ էի և իմ դասերի մեծ մասը ես պիտի ստեղծեի, որի համար ես մաքառումների մեջ էի, որպեսզի աշակերտների ուշադրությունը կենտրոնացած պահեի հանձնարարության վրա և հետաքրքրեի նրանց: Խոսքն ինձ համար հիմնականում գնում էր այն մասին, թե ինչպես ստիպեի իմ աշակերտներին ընտրություն կատարել՝ կատարել իմ հանձնարարությունը կամ խնդիրների մեջ ընկնել, իսկ ընթացքում հետևել իմ նախազգուշացումներին:

Ես հեռացա համաժողովից նվաստացած և ճնշված: Ես նպատակ դրեցի այդ ժողովը դարձնել օրվա հարցը, երբ հաջորդ օրն ուսումնասիրում էի սուրբ գրությունները: Անսպասելիորեն ես պատասխաններ ստացա, երբ կարդում էի Մորմոնի Գիրքը:

Այդ առավոտ ես աղոթեցի, որպեսզի սուրբ գրություններից իմանամ` ինչպես դառնալ լավ ուսուցիչ: Սուրբ Հոգին ուսուցանեց ինձ, երբ կարդում էի զորավար Մորոնիի մասին Ալմա 44-ում: Այդ ժամանակ զորավար Մորոնին և Նեփիացիները շրջապատել էին Լամանացիներին Սիդոն գետի մոտ և նրանց այնպես էին վախեցրել, որ ստիպել էին Լամանացիներին գցել իրենց զենքերը: Ես շարունակեցի կարդալ՝ մտածելով, թե ինչպես կուզենայի դասարանում նմանվել զորավար Մորոնիին` հրամայող, ինքնավստահ և հաջողակ:

Ես կարդացի երկխոսությունը և նկատեցի, որ Մորոնին ասում էր Զերահեմնային և Լամանացիներին, որ նրանք ստիպված էին ընտրություն կատարել. «Մեզ հանձնեք ձեր պատերազմի զենքերը, և… մենք կխնայենք ձեր կյանքը, եթե դուք գնաք ձեր ճանապարհով և նորից չգաք պատերազմելու մեր դեմ», կամ էլ «եթե դուք չանեք այս, … ես կհրամայեմ իմ մարդկանց. որ նրանք հարձակվեն ձեզ վրա» (Ալմա 44.6, 7): Ես հասկացա, որ նա անում էր այն, ինչ իմ ղեկավարն էր հանձնարարել ինձ անել: «Տուր նրանց երկու ընտրություն և հետևիր ընթացքում», ասաց նա: Մտքում ունենալով այդ, ես որդեգրեցի Մորոնիի նշանաբանը. «Ահա, մենք կվերջացնենք պայքարը» (Ալմա 44.10):

Զինված այն սկզբունքներով, որոնք ես սովորել էի սուրբ գրության պատմության իմ հերոսներից մեկի մասին, ես վերադարձա դասարան` վստահ ճակատամարտի իմ պլանի վրա: Պատահաբար հայտնաբերեցի զորավար Մորոնիի պատկերը և այն դրեցի վերնաշապիկիս գրպանում դպրոցական տարվա մնացած ժամանակահատվածում, որպես հիշեցում, թե ինչպես էր զորավար Մորոնին սովորեցրել ինձ կառավարել միջնակարգ դպրոցի դասարանը: Երբ ես իմ աշակերտներին տվեցի երկու ընտրություն, նրանց վարքը բարելավվեց, նրանք կատարեցին իրենց աշխատանքը և մենք միմյանց հետ ավելի լավ հարաբերություններ հաստատեցինք: Տարին ավարտվեց և դեռևս դժվար էր, բայց աղոթքի պատասխանով և սուրբ գրությունների զորությամբ ես կարողացա «վերջացնել պայքարը»: