2010
Ահարոնի Քահանայությունը

Ահարոնի Քահանայությունը

Քահանայությունը, որը դուք կրում եք, հատուկ պարգև է, քանի որ Տերն Ինքն է տվողը: Օգտագործեք այն, մեծարեք այն և դրան արժանի ապրեք:

Elder L. Tom Perry

Երբ 25 տարի առաջ խոսեցի գերագույն համաժողովի ժամանակ, ես ներկայացրեցի մի տեսողական օժանդակ միջոց, որը կանգնած էր իմ կողքին: Նա իմ ամենամեծ թոռն էր: Նա նոր էր ստացել Ահարոնյան Քահանայությունը և ձեռնադրվել էր որպես սարկավագ: Ես օգտվեցի առիթից և այդ առթիվ Ահարոնյան Քահանայություն ստանալու կարևորության վերաբերյալ նրան ուղղեցի դիտողություններս:

Ես ասացի թոռնիկիս.

«Ես այնքան էլ գոհ չեմ այն աշխարհիկ պայմաններից, որոնք դուք և մյուս երիտասարդ տղամարդիկ եք ժառանգում մինչ դուք ստանձնում եք ձեր դերը առաջ ընթանալով դեպի հասունություն: Չնայած մեզանից նրանք, ովքեր ավելի հասակով և դիրքով մեծ են եղել աշխարհի վրա ազդելու համար, ես կարծում եմ մենք մեծապես ձախողվել ենք ձեր հարցում՝ թույլ տալով, որ աշխարհիկ պայմանները դառնան այսպիսին: Սա ձեզ դնում է ստիպում է շփվել շատերի հետ, ովքեր չեն դաստիարակվել հասկացողությամբ կամ հարգանքով ավանդութային արժեքների հանդեպ: Այսպիսով, հասակակիցների ճնշումը դառնում է շատ ավելի դժվար և ծայրահեղ:

Մենք մեր տներ ենք բերել ռադիոընդունիչներ, մագնիտոֆոններ և հեռուստացույցեր: Չնայած յուրաքանչյուրը կարող է օգտակար զվարճություն պարգևել, այն ամենը, ինչ արտադրվում էր մեր լսողության և տեսողության բավականության համար, չի գտնվում այն մակարդակին, որպեսզի ոգեշնչի և խրախուսի երիտասարդ տղամարդկանց: Փաստորեն թողարկվածի մեծ մասը այլասերող է: Հենց ձեր իսկ տանը միացման մի չրխկոցը կարող է կործանել ձեր ճշտի և սխալի ձեր զգացումը» (“I Confer the Priesthood of Aaron,” Ensign, Nov. 1985, 46):

Որքան աշխարհը փոխվում է, այնքան ավելի շատ է մնում նույնը, բացի տեխնոլոգիայից: Ես գայթակղվում եմ հարցնելու Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց, թե նրանք գիտեն արդյոք, ինչ է մագնիտոֆոնը: Նրանց համար, ովքեր չգիտեն, դա մի բան է, որը մենք օգտագործում էինք ընտանեկան սենյակում և միացնում, որպեսզի երաժշտություն լսեինք: Պատկերացրեք մի պահ, մենք պետք է գնայինք այնտեղ, փոխարենը այն ամենուր մեզ հետ տանելու:

Ես նաև սովորեցրեցի իմ թոռնիկին՝ Թերրին, չորս դաս, որոնք հիմնված էին Հին Կտակարանի Դանիելի պատմության վրա: Ես ասացի նրան (1) իր մարմինը առողջ և մաքուր պահել, (2) զարգացնել իր միտքը և իմաստուն դառնալ, (3) ուժեղ լինել և դիմադրել գայթակղությանը մի աշխարհում, որը լի է դրանով, և (4) վստահել Տիրոջը, հատկապես, երբ Նրա պաշտպանության կարիքն ունի:

Ես եզրափակեցի իմ խորհուրդը Թերրիին հետևյալ խոսքերով. «Սուրբ գրությունների այս պատմությունները երբեք չեն հնանա: Դրանք ճիշտ նույնքան հուզիչ կլինեն ձեզ համար, երբ դուք կարդաք դրանք որպես սարկավագ, ուսուցիչ, քահանա, միսիոներ, տնային ուսուցիչ, երեցների քվորումի նախագահ կամ ինչ էլ որ Տերը կանչի ձեզ անել: Դրանք կուսուցանեն ձեզ ունենալ հավատք, քաջություն, սեր ձեր մերձավորի հանդեպ, վստահություն և հույս Տիրոջ հանդեպ» (Ensign, Nov. 1985, 48):

Ես երջանիկ եմ, որ կարող եմ տեղեկացնել ձեզ, որ Թերրին հավատարիմ է եղել այն հանձնարարությանը, որ ես տվել եմ նրան 25 տարի առաջ: Նա հետագայում ստացավ Մելքիսեդեկյան Քահանայություն, հավատարմորեն ծառայեց հավատարմորեն միսիայում, ներկայումս ծառայում է որպես երեցների քվորումի նախագահ և, իհարկե, սքանչելի դտսեր հայր է:

Շատ բան է փոխվել դարի վերջին քառորդում: Մեկ այլ բան, որ տեղի է ունեցել այն է, որ իմ թոռները մեծացել են և ունեցել իրենց սեփական երեխաները: Այս ամառ ես հնարավորություն ունեցա կանգնել քահանայություն կրողների շրջանում և դնել ձեռքերս իմ ամենամեծ ծոռիս գլխին, երբ նրա հայրը Ահարոնյան Քահանայություն էր շնորհում նրան: Չնայած իմ ծոռը ներկա չէ այսօր, որ կանգնի իմ կողքին, ես կցանկանայի ուղղել իմ խոսքը նրան և ձեզ բոլորիդ՝ սքանչելի երիտասարդներ, ովքեր կրում եք Ահարոնյան Քահանայություն:

Ահարոնայան Քահաանյություն ստանալը շատ հատուկ օրհնություն է: Պատմությունն արձանագրել է այն փառահեղ օրը, երբ քահանայությունը վերականգվեց երկրի վրա՝ տալով մարդուն իրավունք կրկին գործելու որպես Աստծո գործակալներ, կատարելով քահանայության սրբազան արարողությունները: Դա 1829 թվականի ապրիլի 5 էր, երբ Օլիվեր Քաուդերին ժամանեց Ջոզեֆ Սմիթի տուն Հարմոնիում, Պենսիլվանիա: Օլիվերը հարցուփորձ արեց Մարգարե Ջոզեֆ Սմիթից հնադարյան հիշատակարանի՝ Մորմոնի Գրքի, թարգմանության իր աշխատանքի մասին: Համոզվելով աշխատանքի աստվածային բնույթի վերաբերյալ, նա համաձայնվեց աշխատել որպես գրագիր թարգմանությունն ավարտելու համար: Թարգմանության աշխատանքը արագորեն առաջ գնաց, երբ Օլիվերը պարտավորվեց աշխատել որպես գրագիր:

Մինչև 1829 թվականի մայիսի 15-ը Ջոզեֆն ու Օլիվերը հասան արդեն 3-րդ Նեփի գրքին: Հարություն առած Փրկչի այցելությունը Արևմտյան կիսագունդ և Նրա ուսուցումները մկրտության մասին հուզեցին նրանց: Երբ նրանք կարդացին 3 Նեփին, նրանց մոտ սկսեցին հարցեր ծագել: Ինչպիսի՞ մկրտությունն էր ճիշտ և ո՞վ ուներ իշխանություն՝ կատարելու այդ սրբազան, փրկարար արարողությունը: Նրանք պատասխան էին փնտրում աղոթքով այդ վարդապետական սկզբունքային հարցի վերաբերյալ: Նրանք վճռեցին պատասխան որոնել աղոթքով և գնացին մի մոտ տեղ՝ Սասքուեհաննա գետի ափին: Նրանք դուրս թափեցին իրենց սրտերը և երկինքները բացվեցին նրանց առաջ: Հայտնվեց մի հրեշտակ, որը ներկայացավ որպես Հովհաննես Մկրտիչ և նա ասաց Ջոզեֆին և Օլիվերին, որ գործում էր Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ցուցումով, ովքեր կրում էին բարձրագույն քահանայությունը (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.72):

Դնելով իր ձեռքերը նրանց գլխին նա ասաց. «Իմ ընկերակից ծառաներ Մեսիայի անունով ես շնորհոմ եմ ձեզ Ահարոնի Քահանայությունը, որը կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները և այն այլևս երբեք չի վերցվի երկրի վրայից, մինչև որ Ղևիի որդիները կրկին արդարությամբ ընծա մատուցեն Տիրոջը» (ՎևՈՒ 13.1):

Հետագայում Օլիվերը վերհիշում է այդ իրադարձությունը այս խոսքերով. «Բայց պատկերացրեք մի պահ, ինչպիսի ուրախությամբ լցվեց մեր սրտերը, և ինչպիսի զարմանքով մենք պետք է խոնարհվեինք, … երբ ստացանք Նրա ձեռքի ներքո Սուրբ Քահանայությունը» (Տողատակի ծանոթություն Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.71):

Մարդկությունը դարեր շարունակ սպասում էր, որ Աստծո իշխանությունը վերականգվի, և Ահարոնյան սուրբ Քահանայության ուժն ու փառքը երկիր վերադարձավ: Վարդապետություն և Ուխտերի 107 բաժնում մենք իմանում ենք, թե ինչու է փոքրագույն քահանայությունը կոչվում Ահարոնյան Քահանայություն.

«Երկրորդ քահանայությունը կոչվում է Ահարոնի Քահանայություն, որովհետև այն շնորհվել էր Ահարոնին ու նրա հետնորդներին, նրանց բոլոր սերունդների ընթացքում:

Ինչո՞ւ է այն կոչվում փոքրագույն քահանայություն, որովհետև այն հավելումն է մեծագույնի կամ Մ ելքիսեդեկյան Քահանայության, և զորություն ունի սպասավորելու արտաքին արարողությունները: …

Փոքրագույն, կամ Ահարոնյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է կրել հրեշտակների սպասավորման բանալիները և սպասավորել արտաքին արարողությունները, ավետարանի գիրը, ապաշխարության մկրտությունը մեղքերի թողության համար՝ համաձայն ուխտերի և պատվիրանների» (ՎևՈՒ 107.13–14, 20):

Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդիկ ստանում են ոչ միայն ուժ և իշխանություն Տիրոջ գործակալները լինելու՝ կատարելով իրենց քահանայության պարտականությունները, նրանք նաև ստանում են հրեշտակների սպասավորման բանալիները:

Ահարոնյան Քահանայության երիտասարդներ, ես վկայում եմ ձեզ, որ Տերը կապված է հանդիսավոր ուխտով՝ ըստ ձեր հավատարմության՝ օրհնելու ձեր կյանքը: Եթե դուք ականջ դնեք Սուրբ Հոգու ձայնին և կամենաք հետևել Նրա հրահանգին, դուք կօրհնվեք հրեշտակների սպասավորմամբ: Այս օրհնությունը իմաստություն, գիտելիք, զորություն և փառք կավելացնի ձեր կյանքին: Սա Տիրոջ կողմից ձեզ խոստացված անխախտ օրհնություն է:

Մի քանի ամիս առաջ ես հնարավորություն ունեցա մասնակցել ճյուղի ծոմի և վկայության ժողովին: Մեկը, որը կանգնեց բերելու իր վկայությունը Ահարոնյան Քահանայության խորհրդատու էր: Նրա վկայությունը թույլ տվեց ինձ նորովի գնահատել, թե ինչ է նշանակում Ահարոնյան Քահանայության կրողի համար հրեշտակների սպասավորման բանալիներն ունենալը:

Այդ խորհրդատուն այդ առավոտ նկարագրեց Ահարոնյան Քահանայության հետ կապված իր փորձառություններից մի քանիսը: Երբ նա քայլում էր դեպի եկեղեցի, նա նկատեց երկու երիտասարդ սարկավագների ծոմի նվիրատվության ծրարներով անդամների տները գնալիս: Նա վրա մեծ տպավորություն էր թողել այն ձևը, որով նրանք հագնված էին՝ իրենց կիրակնօրյա լավագուն հագուստներով և թե ինչպես էին նրանք խաղաղ արժանապատվությամբ վերաբերվում իրենց հանձնարարությանը: Այնուհետև նա ուղեկցեց երկու քահանաների՝ սպասավորելու հաղորդությունը ֆիզիկապես և մտավոր հաշմանդամներին նրանց բնակության վայրում: Դա այդ տունը այցելելու առաջին հնարավորությունն էր այդ երկու երիտասարդ տղամարդկանց համար, և նրանց խորհրդատուն նկատեց այն հարգալիր և հոգատար ձևը, որով նրանք վերաբերվում էին իրենց քահանայության հանձնարարությանը:

Այնուհետև խորհրդատուն կիսվեց մի համառոտ փորձառությամբ, որը խորապես հուզել էր նրա սիրտը, որովհետև քահանաներից մեկը հիշեցրել էր նրան, թե իսկապես ինչ էր նշանակում լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ սպասավոր՝ տառացիորեն, սպասավորող հրեշտակ: Երիտասարդ քահանան, որը փոխանցում էր ջուրը ծխի համայնքի անդամներին, մոտեցավ մի մարդու, որը, երևում էր, Դաունի լուրջ սինդրոմով էր տառապում: Այդ մարդու վիճակը խանգարում էր նրան վերցնել սկուտեղի վրայի բաժակով ջուրը այն խմելու համար: Այդ երիտասարդ քահանան անմիջապես կողմնորոշվեց: Նա դրեց իր ձախ ձեռքը այդ մարդու գլխի ետևում, որպեսզի նա այնպիսի դիրքում լիներ, որ կարողանար խմել, և աջ ձեռքով վերցրեց բաժակը սկուտեղի վրայից և մեղմորեն և դանդաղ բարձրացրեց դեպի տղամարդու շրթունքները: Շնորհակալական մի արտահայտություն էր հայտնվել մարդու դեմքին՝ արտահայտություն, որ լինում մի մարդու մոտ, որին մեկ ուրիշը ծառայում է:

Խորհրդատուն իր վկայության մեջ արտահայտեց այն զգացումները, որոնք նա ունեցավ այդ սրտառուչ պահին: Նա ասաց, որ ուրախությունից լուռ արտասվեց և իմացավ, որ Եկեղեցին լավ ձեռքերում էր՝ հանձինս այս երիտասարդ, հոգատար, հնազանդ Ահարոնյան Քահանայություն կրողների:

Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնն ասել է. «Տվեք ինձ մի երիտասարդ տղամարդ, որն իրեն բարոյապես մաքուր է պահել և հավատարմորեն հաճախել է իր եկեղեցական ժողովներին: Տվեք ինձ մի երիտասարդ տղամարդ, որը մեծարել է իր քահանայությունը և վաստակել Պարտավորություն Աստծո հանդեպ Պարգևը և նա Արծիվ Սքաութ է: Տվեք ինձ մի երիտասարդ տղամարդ, որը սեմիանարիա է ավարտել և բոցավառ վկայություն ունի Մորոմոնի Գրքի մասին: Տվեք ինձ այդպիսի երիտասարդ և ես կտամ ձեզ երիտասարդ, որը կկարողանա հրաշքներ գործել Տիրոջ համար միսիոներական դաշտում և ողջ իր կյանքում» (“To the ‘Youth of the Noble Birthright,’” Ensign, May 1986, 45):

Այս հրաշալի երիտասարդ տղամարդկանց և կանանց ծնողներ, մենք հանձնարարում ենք ձեզ սրբազան պարտավորությամբ ուսուցանել ձեր երեխաներին սուրբ քահանայության վարդապետությունները: Ձեր երեխաները պետք է սովորեն վաղ հասակից Տիրոջ հավերժական քահանայության օրհնության մասին և թե ինչ պետք է նրանք անհատապես անեն այս օրհնություններին արժանանալու համար:

Եպիսկոպոսներ, դուք ունեք քահանայության բանալիները՝ նախագահելու Ահարոնյան Քահանայության երիտասարդ տղամարդկանց, նստելու խորհրդի նրանց հետ և ուսուցանելու նրանց իրենց քահանայության պարտականությունները: Խնդրում եմ, հավաստիացեք, որ յուրաքանրյուր երիտասարդ տղամարդ, որն արժանի է ստանալ Ահարոնյան Քահանայությունը, հասկանա պարտականություններն ու օրհնությունները, որոնք նա ունի որպես քահանյություն կրող: Օգնեք նրանց սովորել մեծարել քահանյությունն այժմ՝ տալով նրանց կարևոր հանձնարարություններ և օգնելով նրանց ծառայել և սպասավորել ուրիշներին:

Երիտասարդ տղամարդիկ, ես կոչ եմ անում ձեզ կառուցել ձեր կյանքը ճշմարտության և արդարության հիմքի վրա: Դա միակ հիմքն է, որը կդիմանա այս կյանքի ճնշումներին և կհարատևի հավերժություններում: Քահանայությունը, որը դուք կրում եք, հատուկ պարգև է, քանի որ Տերն Ինքն է տվողը: Օգտագործեք այն, մեծարեք այն և դրան արժանի ապրեք: Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք, որ ես հատուկ և անձնական վկայություն ունեմ դրա զորության վերաբերյալ: Այն օրհնել է իմ կյանքն այնքան շատ ուղիներով:

Ես նաև կոչ եմ անում ձեզ այսօր վճռել հարգել այս մեծ օրհնությունը և պատրաստվել առաջադիմելու Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր պաշտոնում՝ սարկավագի, ուսուցչի և քահանայի: Նախապատրաստվեք Մելքիսեդեկյան Քահանայություն ստանալու մեծագույն օրհնությանը, որին դուք պետք է արժանի լինեք և ստանաք նախքան լիաժամկետ միսիոներ ծառայելը: Տերն ուզում է, որ դուք նախապատրաստվեք Իր ծառայության համար, հատկապես այն մեծ պատասխանատվության համար, որը դուք կունենաք, հայտարարելով Նրա ավետարանը աշխարհին: Ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք պատրաստվեք ստանալ Նրա սուրբ քահանայությունը, Նա տառացիորեն դուրս կթափի օրհնությունները ձեր գլխին: Այս վկայությունը ես թողնում եմ ձեզ հետ Տեր և Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: