2010
Մեր ժամանակների ուսմունքները
Նոյեմբեր 2010


Մեր ժամանակների ուսմունքները

Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության չորրորդ կիրակի օրվա դասերը կնվիրվեն «Մեր ժամանակների ուսմունքներին»: Յուրաքանչյուր դաս կարելի է պատրաստել վերջին գերագույն համաժողովի մեկ կամ մի քանի ելույթներից: Ցցերի և շրջանների նախագահները կարող են ընտրել, թե որ ելույթները պետք է օգտագործվեն, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պատասխանատվությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին: Ղեկավարները Մելքիսեդեկյան Քահանայության եղբայրներին և Սփոփող Միության քույրերին պետք է շեշտեն միևնույն ելույթները նույն կիրակի օրերին ուսումնասիրելու կարևորությունը:

Նրանց, ովքեր հաճախում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսում ենք ուսումնասիրել և իրենց հետ դասարան բերել վերջին գերագույն համաժողովի ամսագիրը:

Առաջարկություններ ելույթներից դաս պատրաստելու համար

Աղոթեք, որպեսզի Սուրբ Հոգին լինի ձեզ հետ, երբ ուսումնասիրում և ուսուցանում եք ելույթ(ներ)ը: Դուք կարող եք դասը պատրաստել, օգտագործելով այլ նյութեր, սակայն համաժողովի ելույթները հաստատված են ծրագրով: Ձեր առաջադրանքն է օգնել մյուսներին սովորել և ապրել ավետարանով, ինչպես ուսուցանվում է Եկեղեցու վերջին գերագույն համաժողովում:

Վերանայեք ելույթները, գտնելու համար այն սկզբունքներն ու վարդապետությունները, որոնք համապատասխանում են դասարանի անդամների կարիքներին: Ինչպես նաև ելույթներից գտեք պատմություններ, սուրբ գրությունների հղումներ և սահմանումներ, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել այդ ճշմարտությունները:

Ծրագիր կազմեք, որով կարող եք ուսուցանել սկզբունքներն ու վարդապետությունները: Ձեր ծրագիրը պետք է ընդգրկի հարցեր, որոնք կօգնեն դասարանի անդամներին.

  • Ելույթ(ներ)ից գտնել սկզբունքներ և վարդապետություններ:

  • Խորհել դրանց իմաստի մասին:

  • Կիսվել իրենց հասկացողությամբ, մտքերով, փորձառությամբ և վկայություններով:

  • Կիրառել այդ սկզբունքներն ու վարդապետություններն իրենց կյանքում:

Ամիսներ

Չորրորդ կիրակի օրվա դասերի նյութեր

Նոյեմբեր 2010 –Ապրիլ 2011

Լիահոնա*2010թ. նոյեմբերի համարում տպված ելույթներ

Մայիս 2011 –Հոկտեմբեր 2011

Լիահոնա* 2011թ. մայիսի համարում տպված ելույթներ

  • Այս ելույթները (շատ լեզուներով) մատչելի են conference.lds.org կայքում: