2010
Սովորել և ուսուցանել ավետարանը
Նոյեմբեր 2010


Սովորել և ուսուցանել ավետարանը

Ամենակարևորը վերաբերմունքն է կամ այն ոգին, որով ուսուցիչը սովորեցնում է:

Նկար
David M. McConkie

Որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության անդամ, այս առավոտ իմ ելույթը պետք է սկսեմ «Բարի լույս, դասարան» խոսքերով:

Իմ ուղերձն այսօր ուղղված է բոլոր նրանց, ովքեր կանչվել են ուսուցանելու, անկախ ծառայությունից և նրանից, թե Եկեղեցում նորադարձ են, թե տարիների փորձով ուսուցիչ:

Ես կխոսեմ ոչ թե ուսուցանելու, այլ սովորելու մասին: Մեծ տարբերություն ուսուցչի ասածի և դասարանի անդամների լսածի կամ սովորածի միջև:

Մի պահ մտածեք այն ուսուցչի մասին, որն իրոք փոխել է ձեր կյանք: Ի՞նչն էր նրա մեջ, որ ստիպեց ձեզ հիշել ուսուցանածը, ցանկանալ ինքնուրույն հայտնաբերել ճշմարտությունը, գործադրել ձեր ընտրության ազատությունը, գործել և ոչ թե պարզապես ներգործվել: Այսինքն՝ սովորել: Ի՞նչն էր այդ ուսուցչին առանձնացնում մյուսներից:

Մի հաջողակ ուսուցիչ և գրող ասել է. «Սովորելու մեջ կարևորը վերաբերմունքն է՝ ուսուցչի վերաբերմունքը»:1

Նշեմ, որ սովորելու մեջ ամենակարևորը Եկեղեցում ուսուցչի անդամության տարիների թիվը կամ ուսուցանելու փորձը չէ, ոչ էլ ուսուցչի ավետարանական գիտելիքները կամ ուսուցման եղանակները: Ամենակարևորը վերաբերմունքն է կամ այն ոգին, որով ուսուցիչը սովորեցնում է:

Ղեկավարների համաշխարհային ուսուցման հավաքին Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն այս պատմությունը պատմեց. «Տարիներ շարունակ ես սիրել վերհիշել Եղբայր Փաքերի պատմությունը, որը նա պատմել է Վիլիամ Ի. Բերեթի պատանեկան տարիների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցչի մասին: Տարեց դանիացի մի եղբայր կանչվեց դասավանդելու չարաճճի տղաների խմբին: Նա լավ չէր տիրապետում լեզվին, նա խոսում էր դանիական ծանր արտասանությամբ, նա բավականին տարիքով էր, ֆերմերի խոշոր ձեռքերով: Այնուամենայնիվ, նա պետք է ուսուցաներ 15 տարեկան անվերահսկելի պատանիներին: Իր բոլոր մտադրություններով և նպատակներով հանդերձ դա չէր կարող թվալ լավ ընտրություն: Սակայն Բերեթը հաճախ էր ասում, և դա է նշում Նախագահ Փաքերը, որ այդ մարդը գտավ նրանց ուսուցանելու ձևը: Չնայած այդ բոլոր արգելքներին ու սահմանափակումներին, այդ մարդը հասավ 15-ամյա չարաճճի երեխաների սրտերին և փոխեց նրանց կյանքը: Եղբայր Բերեթը վկայել է. «Մենք կարողանում էինք մեր ձեռքերը տաքացնել նրա հավատքի կրակով»»:2

Ավետարանի հաջողակ ուսուցիչները սիրում են ավետարանը: Նրանք ոգևորված են դրանով: Եվ քանի որ նրանք սիրում են իրենց ուսանողներին, նրանք ցանկանում են, որ ուսանողներն էլ նույն զգացողություններն ու փորձառություններն ունենան: Ավետարանն ուսուցանելը ավետարանի հանդեպ ունեցած ձեր սիրով կիսվելն է:

Եղբայրներ և քույրեր, ուսուցիչը ճիշտ վերաբերմունք է ձեռքբերում ոչ թե սովորելով, այլ ընկալելով:3

Ուրեմն, ինչպե՞ս ենք զարգացնում այն վերաբերմունքը, որն անհրաժեշտ է հաջողակ ուսուցիչ լինելու համար: Ես կուզենայի քննարկել ավետարանի ուսուցման չորս հիմնական սկզբունքները:

Առաջին, խորասուզվեք սուրբ գրությունների մեջ: Մենք չենք կարող սիրել այն, ինչը չենք ճանաչում: Դասին պատրաստվելուզ զատ, սովորություն դարձրեք ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելը: Նախքան կկարողանանք ուսուցանել ավետարանը, մենք պետք է իմանանք ավետարանը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը միշտ գնահատել է իր մանկության տարիների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցչին: Նա ասել է. «Լինելով փոքր տղա, ես ամենաարդյունավետ և ոգեշնչված ուսուցչի ազդեցությունը զգալու փորձառություն եմ ունեցել. նա լսում էր մեզ և սիրում էր մեզ: Նրա անունը Լյուսի Գերշ էր: Մեր Կիրակնօրյա Դպրոցի դասարանում նա մեզ ուսուցանում էր աշխարհի Արարման, Ադամի Անկման, Հիսուսի քավիչ զոհաբերության մասին: Որպես պատվավոր հյուրեր նա դասարան էր բերում Մովսեսին, Հեսուին, Պետրոսին, Թովմասին, Պողոսին և իհարկե Քրիստոսին: Թեպետ մենք չէինք տեսնում նրանց, մենք սովորում էինք սիրել, մեծարել և ընդօրինակել նրանց»:4

Լյուսի Գերշը կարողանում էր հրավիրել այդ պատվավոր հյուրերին իր դասարան, որովհետև նա գիտեր նրանց: Նրանք իր սիրելի փայփայած ընկերներն էին: Դրա շնորհիվ, նրա դասարանը նաև սովորում էր «սիրել, պատվել և ընդունել նրանց»:

Տերն ասել է Հայրում Սմիթին. «Մի փնտրիր հայտարարել իմ խոսքը, այլ, նախ փնտրիր ձեռք բերել իմ խոսքը»:5 Այս հորդորը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին:

Տերը պատվիրել է մեզ քննել սուրբ գրքերը,6 սնվել դրանց խոսքերով7 և գանձել դրանք:8 Երբ մենք ջանասիրաբար քննում են Տիրոջ խոսքը և խորհում դրա շուրջ, մենք ունենում ենքանք Նրա Հոգին մեզ հետ: Մենք կճանաչենք Նրա ձայնը:9

Շուտով, երբ ես կանչվեցի որպես ցցի նախագահ, մեր ցցի նախագահությունը ուսուցանվեց Տարածքային Յոթանասունականի կողմից: Այդ ուսուցման ընթացքում, ես մի հարց տվեցի, որին նա պատասխանեց. «Դա լավ հարց է, եկեք պատասխանի համար նայենք Եկեղեցու հրահանգների ձեռնարկի մեջ»: Այնուհետև մենք բացեցինք ձեռնարկը և այնտեղ մենք գտանք իմ հարցի պատասխանը: Այդ ուսուցման ժամանակ ես մի ուրիշ հարց էլ տվեցի: Կրկին նա պատասխանեց. «Լավ հարց է: Եկեք նայենք ձեռնարկի մեջ»: Այլևս չհամարձակվեցի հարցեր տալ: Ես մտածեցի ավելի լավ է ձեռնարկը կարդամ:

Այդ օրվանից ես մտածել եմ, որ Տերը կարող է մեզանից յուրաքանչյուրին նույն պատասխանը տալ, երբ մենք Նրան ենք դիմում միևնույն մտահոգություններով կամ հարցերով: Նա կարող է ասել. «Լավ հարց է: Եթե կրկին նայես Ալմայի գլուխ 5-ը կամ Վարդապետություն և Ուխտերի բաժին 76-ը, դու կհիշես, որ ես արդեն ասել եմ քեզ այդ մասին»:

Եղբայրներ և քույրեր, երկնքի խնայողական սկզբունքի տեսակետից սխալ է, որ Տերը մեզանից յուրաքանչյուրի համար կրկնի անհատապես այն, ինչ Նա արդեն հայտնել է մեզ ընդհանուր ձևով: Սուրբ գրությունները պարունակում են Քրիստոսի խոսքերը: Դրանք Տիրոջ ձայնն են: Սուրբ գրություններն ուսումնասիրելով, մենք վարժվում ենք լսել Տիրոջ ձայնը:

Երկրորդ, ձեր կյանքում կիրառեք այն, ինչ սովորել եք: Երբ Հայրում Սմիթը ցանկացավ վերջին օրերի այս մեծ աշխատանքի մասը լինել, Տերն ասաց նրան. «Սա է քո աշխատանքը՝ պահել իմ պատվիրանները, այո՝, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով»:10 Որպես ուսուցիչներ մեր աշխատանքը նախևառաջ պատվիրանները պահելն է մեր ողջ զորությամբ, մտքով և ուժով:

Երրորդ, փնտրեք երկնքի օգնությունը: Ձեր սրտի ողջ կորովով խնդրեք Տիրոջը, որ ունենաք Նրա Հոգին: Սուրբ գրությունները սահմանում են. «Եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք»:11 Սա նշանակում է, որ անգամ եթե դուք օգտագործում եք ուսուցման բոլոր ճիշտ եղանակները և ուսուցանում եք ճշմարտությունը, առանց Հոգու սովորելու իսկական ընթացք տեղի չի ունենում:

Ուսուցչի դերն է՝ «օգնել անհատներին ավետարանը սովորելու պատասխանատվություն ստանձնել՝ նրանց մեջ արթնացնելով ուսումնասիրելու, հասկանալու և ավետարանով ապրելու ցանկությունը»: 12 Դա նշանակում է, որ որպես ուսուցիչներ մենք պետք է ոչ թե շատ կենտրոնանանք դասը ներկայացնելու վրա, այլ թե ինչպես պետք է օգնենք մյուսներին սովորել և ապրել ավետարանով:13

Ե՞րբ եք վերջին անգամ աղոթքով ծնկի իջել և խնդրել Տիրոջը, որ օգնի ձեզ ոչ միայն դասի հետ կապված, այլ, որիմանաք և բավարարեք ձեր դասարանի յուրաքանչյուր ուսանողի կարիքները: Ոչ մի դասարան այդքան մեծ չէ, որ չկարողանանք աղոթել ոգեշնչման համար՝ յուրաքանչյուր ուսանողին օգնելու համար:

Բնական է, երբ ուսուցիչները անհամապատասխանության զգացումներ են ունենում: Դուք պետք է հասկանաք, որ «տարիքը, հասունությունը և ինտելեկտուալ պատրաստվածությունը ոչ մի չափով պարտադիր չեն Տիրոջ և Նրա Հոգու հետ հաղորդակցվելու համար»:14

Տիրոջ խոստումները հավաստի են: Եթե դուք ջանասիրաբար քննում եք սուրբ գրությունները և ձեր մտքում մշտապես գանձում կյանքի խոսքերը, եթե պահում եք պատվիրանները ձեր ողջ սրտով և աղոթում եք յուրաքանչյուր ուսանողի համար, դուք կվայելեք Սուրբ Հոգու ընկերակցությունը և հայտնություն կստանաք:15

Չորրորդ, եղբայրներ և քույրեր, անչափ կարևոր է, որ մենք առանց հապաղելու գործածենք մեր ընտրության ազատությունը՝ մեր ստացած հոգևոր հուշումների համաձայն:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Մենք լսում ենք հանգիստ մեղմ ձայնը: Երբ այն խոսում է, իմաստուն տղամարդիկ և կանայք հնազանդվում են: Հոգու հուշումները չպետք է հետաձգվեն»:16

Դուք չպետք է վախենաք գործածել ձեր կամքի ազատությունը և գործել մտքերի և տպավորությունների հիման վրա, որոնք Տիրոջ Հոգին հաղորդում է ձեր սրտերին: Հնարավոր է, սկզբում դա ձեզ տարօրինակ թվա, սակայն ես ձեզ խոստանում եմ, որ որպես ուսուցիչ ամենահաճելի և գոհացնող փորձառությունները կապրեք, երբ ընդունեք Տիրոջ կամքը և հետևեք Սուրբ Հոգուց ստացած հուշումներին: Ձեր փորձառությունները կամրացնեն ձեր հավատքը և ձեզ ավելի մեծ քաջություն կպարգևեն ապագայում:

Սիրելի ուսուցիչներ, դուք այս Եկեղեցու մեծագույն հրաշքներից մեկն եք: Դուք սուրբ պատասխանատվություն եք կրում: Մենք սիրում ենք ձեզ և վստահում ենք ձեզ: Ես գիտեմ, որ եթե մենք քննենք սուրբ գրությունները և այնպես ապրենք, որ արժանանանք Սուրբ Հոգու ընկերակցությանը, Տերը կմեծարի մեզ մեր կոչումներում և պարտականություններում, որպեսզի կարողանանք կատարել Տիրոջ կողմից տրված մեր գործը: Իմ աղոթքն է, որ մենք բոլորս այդպես վարվենք, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: