2008
Նրանք խոսեցին մեզ հետ
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Նրանք խոսեցին մեզ հետ

Դարձնել համաժողովը մեր կյանքի մասը

Ինչպե՞ս դուք կարող եք գերագույն համաժողովի ուսմունքները դարձնել ձեր և ձեր ընտանիքի անդամների կյանքի մասը: Հետևյալ քաղվածքները և հարցերը կարող եք օգտագործել որպես ելմա կետ քննարկման կամ անձնական մտորումների համար:

Դուք կարող եք նաև կարդալ, լսել կամ դիտել գերագույն համաժողովի ելույթները www.lds.org ինտերնետային կայքում:

Երեխաների համար

  • «Թող որ մենք լինենք լավ քաղաքացիներ այն երկրներում, որտեղ ապրում ենք, և լավ հարևաններ մեր համայնքներում, օգնության հասնելով այլ հավատքի, ինչպես նաև մեր հավատքի մարդկանց», – Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն (տես էջ 106):

  • «Աստծո զավակները ավելի շատ ընդհանուր կողմեր ունեն, քան տարբերություններ: … Աստված կօգնի ձեզ ընկալել մեկ ուրիշի տարբերությունը ոչ թե որպես բարկության աղբյուր, այլ որպես նրանց ներդրում: Տերը կարող է օգնել ձեզ տեսնել և գնահատել այն, ինչ մեկ այլ անձ կարող է ավելացնել նրան, ինչ ձեզ մոտ պակասում է», – Նախագահ Հենրի Բ. Այրինգ (տես էջ 68):

  • «Ուսումնասիրելով սուրբ գրքերը, ամեն օր խոսելով մեր Երկնային Հոր հետ, պարտավորվելով պահել Աստծո պատվիրանները, … մենք հույս ենք ձեռք բերում», – Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ (տես էջ 21):

Երիտասարդների համար

  • Նախագահ Հենրի Բ. Այրինգը սովորեցնում էր միասնություն կառուցելու մասին, միմյանց մասին լավը խոսելու միջոցով. « Ես կարող եմ ձեզ խոստանալ խաղաղության և ուրախության զգացումը, երբ զգուշորեն և Քրիստոսի Լույսի ներքո բարությամբ եք խոսում մյուսների մասին» (տես էջ 68):

  • Երիտասարդնե՛ր, [հաղորդության ժողովը] հեռախոսով շշուկով խոսելու կամ հաղորդագրություններ գրելու ժամանակ չէ», – ասել է Երեց Դալլին Հ. Օուքսը (տես էջ 17):

  • Էլեյն Ս. Դալտոնն ասել է. « Ես իսկապես հավատում եմ, որ Հոգու կողմից առաջնորդվող մեկ առաքինի երիտասարդ կին կամ երիտասարդ տղամարդ կարող է փոխել աշխարհը, բայց դա անելու համար, պետք է վերադառնանք դեպի առաքինություն» (տես էջ 78):

  • Համաժողովի հետ կապված երիտասարդների փորձառությունների մասին կարդալու համար այցելեք newera.lds.org ինտերնետային կայքը:

Չափահասների համար

  • Նախագահ Բոյդ Ք. Փաքերը պատմեց Վերջին Օրերի առաջին Սրբերի փորձությունների մասին (տես էջ 88): Ինչպե՞ս նրանց հավատքը ամրացրեց նրանց փորձությունների ընթացքում: Ինչպե՞ս կարող է ձեր հավատքն ամրացնել ձեզ: (Լրացուցիչ մտքերի համար, տես Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի ելույթը, էջ 72:)

  • Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը նշեց այն երեք պայմանները, որոնք մեզ պետք են Սիոնի ժողովուրդ լինելու համար (տես էջ 37): Կազմեք այն ճանապարհների ցանկը, որոնցով դուք կարող եք առաջադիմել այդ ոլորտներից յուրաքանչյուրում:

  • Երեց Մ. Ռասսել Բալլարդը և Սիլվիա Հ. Ալրեդը խոսեցին երկրագնդի երկրներով ավետարանը տարածելու մասին (տես էջեր 81 և 10): Նաև, իր բացող խոսքում, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասաց. «Ես ձեզ կոչ եմ անում աղոթել այն տարածքների բացման համար [որտեղ մենք իրավունք չունենք ազատորեն քարոզել ավետարանը], որտեղ մենք կարող ենք կիսվել մարդկանց հետ ավետարանի ուրախությամբ»: Եթե հիշում եք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) միանման խորհուրդը, խոսեք այդ խորհրդին հետևելու հետ կապված ձեր փորձառության մասին: Ի՞նչ եք նկատել ձեր տարածքում Եկեղեցու աճի հետ կապված: Խոսեք ձեր ընտանիքի հետ այն մասին, որ միասին աղոթելը հնարավորություններ է բացում ավետարանը ավելի շատ վայրերում քարոզելու համար:

  • Ինչի էլ որ մենք հանդիպենք, Երկնային Հայրը մեզ մենակ չի թողնի (տես ելույթները, էջեր 21, 29, 32, 41, 75, և 102): Ինչպե՞ս է Երկնային Հայրը պատասխանել ձեր աղոթքներին, երբ դուք դժվար իրավիճակում եք եղել: