2008
Հաղթել չարի դեմ պատերազմում
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Հաղթել չարի դեմ պատերազմում

Ձեզ վստահվել է այս վերջին օրերին երկիր գալ՝ կրկին անելու այն, ինչ արեցիք, այսինքն՝ կրկին ընտրել բարին, ոչ թե չարը:

Նկար
Elder James J. Hamula

Այս երեկո ես խոսում են Ահարոնյան Քահանայության իմ եղբայրների հետ: Իմ ցանկությունն է օգնել ձեզ ավելի խորը գնահատել այն, թե ով եք դուք, որն է ձեր կյանքի նպատակը, և ինչպես դուք կարող եք հաջողությամբ հասնել այդ նպատակին:

Դուք աշխարհ եք եկել առավել նշանակալից ժամանակ: Մենք մտնում ենք մեծ պատերազմի վերջին փուլերը: Այս պատերազմը սկսվեց աշխարհի հիմնումից առաջ և սաստիկ հետևանքներով շարունակվում էր աշխարհի ողջ պատմության ընթացքում: Ես խոսում եմ Քրիստոսի հետևորդների և որպես իրենց Աստված բոլոր Նրան մերժողների միջև պատերազմի մասին: 1

Հովհաննես Հայտնիչը այս պատերազմի մասին գրել է.

«Եվ պատերազմ եղավ երկնքումը. Միքայելը և նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ. և պատերազմեց վիշապը և իր զորքերը.

«Եվ չկարողացան դեմ կենալ, և ոչ էլ տեղ գտնվեցավ նորանց համար երկնքումը:

«Եվ վայր գցվեցավ մեծ վիշապը` այն առաջի օձը, որ Բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցվեցավ երկրի վերայ և իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան»:2

Դա Սատանան էր, որ դրդեց այս նախաերկրային պատերազմը: Նա դա արեց մեր Երկնային Հոր փրկության ծրագրի դեմ ըմբոստանալով և մերժելով Քրիստոսին, ում հանձնարարվեց իրականացնել ծրագիրը: Դժբախտաբար, մեր Հոր զավակների երրորդ մասը հետևեց Սատանային:3 Սակայն երկու-երրորդը չհետևեցին: Դուք, իմ երիտասարդ ընկերներ, նրանց շարքում էիք, և նրանց հետ միասին եկաք երկիր Հոր երջանկության ծրագիրն ի կատար ածելու:

Դժբախտաբար, Սատանայի պատերազմը չավարտվեց երկնքից իր վտարումից հետո: Ինչպես նկարագրում է Հովհաննեսը, Սատանան և նրա հետևորդները «վայր գցվեցան երկրի վերայ»4 և եկան այստեղ մեծ բարկությամբ»:5 Նրանց բարկության ապացույցը կարելի է տեսնել ժամանակների սկզբից մարդկանց տանջող արյան և ահաբեկչության մեջ:

Մարդկանց վերքերը այնքան խորն ու ցավոտ են, որ անգամ Աստվածն է լալիս, տեսնելով մարդկանց վիճակը:6

Այժմ մենք գտնվում ենք երկրային այս պատմության վերջին օրերում: Գալիք օրը, մեր Հոր Որդին կվերադառնա երկիր, որտեղ մերժվեց, և կհայտարարի այն Իրենը:7 Այդ օրը Նա կտապալի Սատանային և նրա զորքը, և կհաստատի խաղաղության ու արդարակեցության հազար տարի:8 Այդ օրվանը պատրաստվելով Աստված վերջին օրերին երկրի վրա վերականգնեց Իր արքայությունը: Այդ արքայությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է:9

Թեև Աստծո արքայությունը հիմնադրվել է երկրի վրա անցյալում, մարդիկ, ում վստահվել էր նախկինում արքայությունը, չկարողացան այն պահել: Ինչևէ, այս այնգամ տարբեր է: Մարգարեական խոստումն ասում է, որ այս անգամ Աստծո արքայությունը չի կորցվի, այլ կհաղթի աշխարհին: 10

Վերջնական հաջողություն ապահովելու համար Աստծո արքայության վերջնական վերականգնումը սկսվեց աննախադեպ հոգևոր զորությամբ,11 և աջակցվում է այդ նույն հոգևոր զորությամբ և ավելին ինչ-որ բանով: Այս վերջին օրերի առաջ գալու և մեր Հոր ու Նրա Որդու համար աշխատելու նպատակով պահվածները մեր Հոր առավել խիզախ և ազնվաբարո որդիներից և դուստրերից են: Նրանց խիզախությունն ու ազնվաբարոյությունը դրսևորվել են Սատանայի դեմ մղած նախաերկրային պայքարում: Այնտեղ, «թողնված լինելով [ընտրելու] բարին կամ չարը», նրանք «ընտրեցին բարին » և դրսևորեցին «անչափ մեծ հավատք» և «բարի գործեր»:12 Այդպիսին են այն հատկանիշները, որ այսօր պահանջվում են երկրի վրա Աստծո աշխատանքը պահելու և թշնամու ուժեղացող զայրույթից մյարդկանց հոգիները փրկելու համար:

Այժմ, Ահարոնյան Քահանայության իմ երիտասարդ ընկերներ, դուք եք մեր Հոր այդ խիզախ ու ազնվաբարո որդիները: Դուք եք «Տիրոջ տան ամրությունը, Նրա զինվորները»:13 Դուք եք նրանք, ովքեր ընտրել են բարին, ոչ թե չարը, և ովքեր ցուցաբերել են չափազանց մեծ հավատք և «բարի գործեր»: Եվ ի շնորհիվ ձեր անձնական պատմության, ձեզ վստահվել է այս վերջին օրերին երկիր գալ՝ կրկին անելու այն, ինչ արեցիք, այսինքն՝ կրկին ընտրել բարին, ոչ թե չարը, գործածել մեծ հավատք և կատարել բարի գործեր, և անել դա հանուն երկրի վրա Աստծո արքայության և ձեր մերձավորների:

Քանի որ Աստծո արքայությունն վերականգվել է երկրի վրա և դուք մուտք եք գործել աշխարհ, Սատանան գիտի, որ ունի միայն «շատ կարճ ժամանակ»:14 Հետևաբար, Սատանան իր ունեցած ամեն մի միջոց օգտագործում է ձեզ մեղքի մեջ ներքաշելու համար: Նա գիտի, որ եթե կարողանա ձեզ մեղսագործության մեջ ներքաշել, նա կարող է խանգարել, որ դուք ծառայեք լիաժամկետ միսիայում, ամուսնանաք տաճարում և հավատքով ապահովեք ձեր երեխաների ապագան, այն ամենը, ինչ թուլացնում է ոչ միայն ձեզ, այլ նաև Եկեղեցին: Նա նաև գիտի, որ ոչինչ չի կարող հաղթել Աստծո արքայությունը, «բացի [իր] մարդկանց մեղսագործություններից:15 Սխալներ մի կատարեք, նրա պատերազմը կենտրոնացած է այժմ ձեզ վրա, ովքեր ցանկանում են «պահել Աստծո պատվիրանները և վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի մասին»:16

Այժմ, իմ երիտասարդ ընկերներ, դուք պետք է հասկանաք, որ մեր այսօրվա օրերը և առջևում ընկած օրերը «վտանգավոր են»:17 Այս առումով, Նախագահ Բոյդ Կ. Փաքերը ասել է. «Եկեղեցու կամ աշխարհի պատմության մեջ ես չգիտեմ ոչինչ, ինչ կարելի է համեմատել մեր ներկա պայմանների հետ:

Սոդոմ և Գոմորում ոչ մի պատահած իր ամբարշտությամբ և անբարոյականությամբ չի գերազանցում այն, ինչ այսօր մեզ շրջապատում է»: 18

Մեր ներկա վտանգների մասին խոսելիս ես ցանկանում եմ ոչ թե վախ ներշնչել, այլ կոչ անել լրջության: Լուրջ լինել նշանակում է լինել ազնիվ և լուրջ ձեր իրավիճակը գնահատելիս, և զգուշավոր ու զգոն ձեր գործերի հետևանքները կշռադատելիս: Այսպիսով, լրջությունը հանգեցնում է լավ դատողության, ինչպես նաև չափավոր պահվածքի: Զարմանալի չէ, որ մարգարեները երիտասարդներին կոչ են անում լուրջ լինել:19 Հիշեք Մորմոնի խոսքերն այն մասին, որ Հելամանի 2,000 քաջ մարտիկներն այդքան հաջողակ եղան ճակատամարտում ոչ թե միայն իրենց խիզախության, ամրության և վհտահելիության, այլ իրենց «լրջամտության»20 շնորհիվ: Մորմոնը գնահատում էր այդ հատկանիշը, որովհետև օրհնված էր դրանով նույնպես: Մորմոնին վստահվեցին Նեփիացի ազգի սուրբ գրառումները 10 տարեկան հասակում, որովհետև նա «լրջմիտ երեխա էր» և «արագ էր ընկալում»:21 Եվ Մորմոնն էր, ում 15 տարեկանում «այցելեց Տերը» և «որը գիտեր Հիսուսի բարությունը», որովհետև նա «լրջմիտ էր խելքով»:22

Այսպիսով, մտնելով Սատանայի դեմ պատերազմի վերջին վճռական փուլը, եղե՛ք լրջախոհ, իմ երիտասարդ ընկերներ: Հասկացեք, որ դուք չեք կարող օգտագործել թմրանյութեր, ալկոհոլ կամ ծխախոտ: Դուք չեք կարող մասնակցել պոռնոգրաֆիայի կամ անբարոյական այլ գործունեության: Դուք չեք կարող ստել, խաբել, կամ գողանալ: Դուք չեք կարող օգտագործել կեղծ, նվաստացնող կամ կեղտոտ լեզու: Դուք չեք կարող աղճատել ձեր մարմինը դաճվածքներով և ծակելով: Դուք չեք կարող անել այս ամենը և միևնույն ժամանակ հաղթել ձեր հոգու համար մղված պատերազմում, էլ չասած, որ չեք կարող լինել խիզախ մարտիկ մեր Հոր մնացած բոլոր զավակների հոգիների համար մղված մեծ պայքարում:23

Հասկացեք, իմ երիտասարդ ընկերներ, կա միայն մեկ ճանապարհ Սատանայի դեմ պատերազմում հաղթելու համար, և հաղթելու համար, պետք է հաղթել այն նույն ձևով, ինչպես սկզբում: Երբ Երկնային Պատերազմում ի վերջո հաղթանակ տարվեց, հնչեց բարձր մի ձայն, որը հայտարարեց.

«Այժմ գալիս է փրկությունը, և ուժը, և մեր Աստծո արքայությունը, և նրա Քրիստոսի զորությունը; …

«Քանզի նրանք [այսինքն՝ Միքայելը ու նրա հրեշտակներըs] հաղթել են նրան [այսինքն՝ դևին] Գառան արյունով, և իրենց վկայության խոսքով, քանզի նրանք սիրում էին ոչ թե իրենց սեփական կյանքերը, այլ պահում էին վկայությունը անգամ մինչև մահ»:24 Մի անտեսեք այդ հայտարարության կարևորությունը: Սատանային սկզբում հաղթեցին (1) Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ու Նրա քավող զոհաբերության միջոցով, (2) Նրա մասին վկայության միջոցով, որը մինչև վերջ հաստատուն պահվեց, և (3) Տիրոջը ու Նրա աշխատանքին նվիրվելու միջոցով: Եթե այսպես է պայքար մղվել նրա դեմ սկզբում, վստահ եղեք, որ նույն ձևով կարող եք պայքարել նրա դեմ այսօր: 25

Դուք կարող եք մտածել, թե ինչպես ձեռք բերել թշնամու դեմ պայքարելու համար անհրաժեշտ հավատք, վկայություն և նվիրվածություն: Թույլ տվեք ձեզ հավատացնել, որ այդ հատկանիշներն արդեն ձեր մեջ են: Դուք պարզապես պետք է բացահայտեք դրանք: Այդ նպատակով, թույլ տվեք երեք առաջարկություն անել:

Առաջինը, վարվեք այնպես, ինչպես երիտասարդ Ջոզեֆ Սմիթը: Գտեք խաղաղ տեղ և աղոթեք ձեր Երկնային Հորը: 26 Դա արեք կանոնավոր և եռանդուն ձևով: Աղոթքը հայտնության նախապայմանն է: Որքան կանոնավոր և եռանդուն լինի աղոթքը, այնքան հաճախ կլինի հայտնությունը: Հայտնությունը ապացույց կամ հավաստիացում է պարգևում չերևացող բաների մասին, ինչը հավատքի հիմքն է: 27

Երկրորդ, սովորեք լսել Տիրոջ ձայնը: Այն հանդարտ, ցածր և շշուկին նմանեցնող ձայն է: 28 Այն ավելի շուտ զգում են, քան լսում: Այն գալիս է մտքերի, զգացմունքների և տպավորությունների ձևով: Նման ձայն լսելու համար դուք պետք է լինեք հանդարտ և խաղաղ ձեր հոգում, մի կողմ դնելով ծիծաղի ավելցուկն ու թեթևամտությունը: 29 Թեև հեշտ չի թվում կյանքում նման կարգապահություն զարգացնելը, Տիրոջ թանկարժեք, սիրող ձայնը կօգնի ձեզ ցանկացած իրավիճակում, և դրա համար արժէ գործադրել ամեն մի ջանք:

Երրորդ, հնազանդվեք Տիրոջ խոսքին, ինչպես այն տրված է ձեզ: Նրա խոսքը ոչ միայն սիրող և մխիթարող ազդեցություն ունի, այլ նաև կայուն ուղեցույց է տալիս և ուղղումներ մտցնում: Արեք այնպես, ինչպես Նա ձեզ համոզում է, անկախ նրանից, թե որքան դժվար դա ձեզ կթվա, և արեք դա այժմ: Տիրոջ կամքը կատարելու միջոցով է, որ Նրա մասին գիտելիքը և Նրա հանդեպ հավատքը աճում է ձեր հոգում, ինչը ձեզ օգնում է ավելի պատրաստակամորեն մոռանալ ձեր սեփական կյանքի մասին և հետևել Նրան: 30

Ահարոնյան Քահանայության իմ սիրելի եղբայրներ, սրանք ձեր օրերն են: Մի վատնեք դրանք: Եղեք լրջախոհ: Վերցրեք «հավատքի վահանը», որպեսզի դիմակայեք ամբարիշտների կատաղի նետերին: 31 Ապա պայքարեք հավատքի բարի պատերազմում: 32 Եվ երբ դուք կանեք ամեն ինչ, մնացեք33 կայուն և «տեսեք Տիրոջ փրկությունը»:34 Ես ձեզ հավատացնում եմ, որ Նրա փրկությունը կգա, ազատելով ձեզ ամեն տեսակի չարիքից: Ես սա վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Տես 1 Նեփի 14.10, 13 (կան միայն երկու եկեղեցիներ, մեկը Աստծո Գառան եկեղեցին է, մյուսը՝ դևի եկեղեցին է, … որը … միասին է հավաքում ամբոխները երկրի երեսին … Աստծո Գառան դեմ պայքարելու»):

  2. Հայտնություն ԺԲ.7-9:

  3. Տես ՎևՈւ 29.36:

  4. Հայտնություն ԺԲ.9:

  5. Հայտնություն ԺԲ.12:

  6. Տես Մովսես 7.29, 36-37:

  7. Տես Մատթեոս ԻԱ.33-44:

  8. Տես ՎևՈւ 88.110; Մովսես 7.64:

  9. Sես Bruce R. McConkie, “The Caravan Moves On,” Ensign, Nov. 1984, 84:

  10. Տես Դանիել Բ.44-45; ՎևՈւ 38.9-15; ՎևՈւ 82.24:

  11. Sես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.17–19 (Հոր և Որդու հայտնվելը Ջոզեֆ Սմիթին մարդուն կատարած նման այցի առաջին դրսևորումն էր Էդեմի Այգու ժամանակներից ի վեր); 1.30–49 (Մորոնի); ՎևՈւ 27.7-8, 12-13 (Հովհաննես Մկրտիչ, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես); ՎևՈւ 110.11-16 (Մովսես, Եղիսե և Եղիա); ՎևՈւ 128.19-21 ( հրեշտակները Միքայելից կամ Ադամից մինչև ներկա ժամանակները):

  12. Ալմա 13.3:

  13. Տես ՎևՈւ 101.55; 105.16:

  14. Հայտնություն ԻԲ.12:

  15. Մոսիա 27.13:

  16. Հայտնություն ԺԲ.17:

  17. Բ Տիմոթեոս Գ.1:

  18. Boyd K. Packer, “The One Pure Defense” (address to CES religious educators, Feb. 6, 2004), 4.

  19. Ալման խորհուրդ է տալիս իր որդիներին՝ Հելամանին, Սիբլոնին և Կորիանթոնին, լինեն «լրջախոհ» (տես Ալմա 37.47; 38.15; 42.31): Պողոսը երիտասարդ տղամարդկանց հորդորում է լինել լրջախոհ (տես Տիտոս Բ.6): Բացի դա, Պողոսը մյուսներին ևս, հատկապես եպիսկոպոսներին, խորհուրդ է տալիս լինել լրջախոհ (տես Հռովմայեցիս ԺԲ.3; Ա Թեսաղոնիկեցիս Ե.6, 8; Ա Տիմոթեոս Գ.2, 11; Տիտոս Ա.8; Բ.2, 4, 12):

  20. Տես Ալմա 53.20-21:

  21. Մորմոն 1.2:

  22. Մորմոն 1.15:

  23. Տես Gordon B. Hinckley, “An Unending Conflict, a Victory Assured,” Liahona, June 2007, 2–7:

  24. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն 12.9, 11:

  25. Sես ՎևՈՒ 76.53 (նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ արքայությունը, հաղթում են հավատքով); Ա Հովհաննես Ե.4-5 (սա է հաղթանակը, որ հաղթում է աշխարհին, մեր հավատքը, և նա, ով հաղթում է աշխարհին, նա է, ով հավատում է, որ Հիսուսը Աստծո Որդին է»):

  26. Տես Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.11–15:

  27. Տես Եբրայեցիս ԺԱ.1; Ալմա 32.21; Եթեր 12.6:

  28. Հոգու ձայնը նկարագրվում է որպես կատարյալ մեղմության ցածր փոքր ձայն, ինչպես շշնջոց: Տես Գ Թագավորաց ԺԹ.12; Հելաման 5.30; ՎևՈւ 85.6:

  29. Տես ՎևՈւ 88.69, 121:

  30. Sես Մատթեոս ԺԶ.24–25; Հովհաննես Է.17:

  31. Եփեսացիս Զ.16:

  32. Ա Տիմոթեոս Զ.12:

  33. Տես Մաղաքիա Գ.2 (Հայտնություն Զ.17): Նրանք, ովքեր հագնում են «Աստծո ողջ սպառազինությունը», արել են ամեն-ինչ (Եփեսացիս Զ.13):

  34. Ելից ԺԴ.13: