2008
Մեր սրտերը միավորված են
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Մեր սրտերը միավորված են

Սրբերը կարող են հասնել Տիրոջ ցանկացած նպատակի, եթե ամբողջովին միասնական լինեն արդարակեցությամբ:

Նկար
President Henry B. Eyring

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ուրախություն է ձեզ հետ հավաքվել այս կիրակի առավոտ: Մենք ապրում ենք տարբեր միջավայրներում: Ամեն ազգից, էթնիկական տարբեր արմատներ ունենալով մենք կգանք Աստծո արքայություն: Եվ այդ մարգարեացված հավաքումն էլ ավելի կարագանա:

Աշխարհում մեր շուրջը մենք տեսնում ենք մարդկանց միջև խորացող հակասությունը: Այդ պառակտումներն ու տարբերությունները կարող են վարակել մեզ: Այդ պատճառով այսօրվա իմ հույսի ուղերձն այն մասին է, որ միասնության մեծ օրը գալիս է: Տերը` Եհովան, կվերադառնա և կապրի նրանց հետ, ով դարձել է Իր ժողովուրդը, և կտեսնի նրանց միասնական, մեկ սրտով, միավորված Նրա և մեր Երկնային Հոր հետ:

Միասնության այդ ուղերձը դուք ինձանից լսել եք ավելի, քան մեկ անգամ: Ես, հնարավոր է, խոսեմ այդ մասին ապագայում ևս: Իմ կյանքի ընթացքում ես լսել եմ այդ մասին Աստծո ամեն մի մարգարեից: Միասնության աղերսանքը վերջին ուղերձն էր, որը, ես հիշում եմ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյից: Տիրոջ մարգարեները միշտ կոչ են արել միասնության: Այդ պարգևը ստանալու մեր կարիքը և այն պահպանելու խնդիրն էլ ավելի կմեծանան գալիք օրերին, երբ մենք պատրաստ կլինենք որպես ժողովուրդ մեր փառավոր ճակատագրին:

Իմ ուղերձն է` որ մենք ավելի լավ ենք գործում: Հայրերը և մայրերը միասնություն են խնդրում իրենց տներում և այդ աղոթքները պատասխան են ստանում: Ընտանիքները երեկոյան և առավոտյան աղոթում են միասին: Ինձ հրավիրեցին մեկ ընտանիքի հետ քնելուց առաջ ծնկի իջնել, երբ գտնվում էի նրանց տանը որպես հյուր: Ամենափոքր երեխային խնդրեցին բարձրաձայն աղոթել: Նա աղոթեց հայրապետի նման` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար, անվանական: Ես բացեցի աչքերս` մի պահ նայելու մյուս երեխաների և ծնողների դեմքերին: Կարող եմ ասել, որ նրանց հավատքը և նրանց սրտերը միացած էր այդ փոքր տղայի աղոթքին:

Սփոփող Միության որոշ քույրեր վերջերս միասին աղոթեցին, պատրաստվելով առաջին անգամ այցելելու մի երիտասարդ այրի կնոջ, որի ամուսինը հանկարծամահ էր եղել: Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչ պետք է անեին և ինչպես կարող էին միասին աշխատել` օգնելու պատրաստել տունը ընտանիքին և ընկերներին ընդունելու համար, որոնք պետք է գային թաղմանը: Նրանց հարկավոր էր իմանալ, թե սփոփանքի ինչ խոսքեր պետք է ասեին Տիրոջ համար: Նրանց աղոթքների պատասխանը տրվեց: Երբ նրանք հասան տուն, քույրերից յուրաքանչյուրը անցավ իր գործին: Տունը պատրաստ էր այնքան արագ, որ քույրերից մի քանիսը զղջում էին, որ չէին կարող ավելին անել: Ասվեցին սփոփանքի խոսքեր, որոնք կատարելապես համապատասխանում էին իրար: Նրանք մատուցեցին Տիրոջ ծառայությունը ինչպես մեկ անձ, միմիանց հյուսված սրտերով:

Դուք, ինչպես և ես, տեսնում եք ապացույցը, որ մենք ընթանում ենք դեպի այն ժամանակը, երբ կդառնանք մեկ: Միասնության հրաշքը շնորհվում է մեզ, երբ մենք աղոթում ենք և աշխատում ենք Տիրոջ ձևով: Մեր սրտերը միասնությամբ կհյուսվեն իրար: Տերը խոստացել է այդ օրհնությունն Իր հավատարիմ Սրբերին, անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն նրանց կյանքի տարբերությունները և ինչպիսի հակասություններ նրանց կշրջապատեն: Նա աղոթում էր մեզ, ինչպես և Իր աշակերտների համար, խնդրելով Իր Հորը, որ մենք կարողանանք մեկ լինել:1

Մենք աղոթում ենք այդ օրհնության համար և խնդրում դա այն նույն պատճառով, որի համար Հայրը շնորհում է մեզ այն: Փորձից մենք գիտենք, որ ուրախությունը գալիս է, երբ մենք օրհնված ենք միասնությամբ: Որպես մեր Երկնային Հոր հոգևոր զավակներ մենք կարոտում ենք այն ուրախությունը, որն ունեինք, երբ Նրա հետ ապրում էինք այս կյանքից առաջ: Միասնության մեր այդ սրբազան իղձը մեզ շնորհելու Նրա ցանկություն բխում է մեր հանդեպ Նրա սիրուց:

Նա չի կարող շնորհել դա մեզ որպես անհատների: Միասնության ուրախությունը, որը Նա այնքան շատ է ցանկանում տալ մեզ, առանձնացումը չէ: Մենք պետք է փնտրենք այն և արժանի լինենք դրան մյուսների հետ միասին: Զարմանալի չէ, որ Աստված մեզ հորդորում է հավաքվել միասին, որպեսզի Նա կարողանա օրհնել մեզ: Նա ցանկանում է, որ մենք հավաքվենք ընտանիքներով: Նա հիմնել է դասարաններ, ծխեր և ճյուղեր, և պատվիրել է, որ մենք հաճախ միասին հավաքվենք: Այդ հավաքների ժամանակ, որոնք Աստված մեզ համար պատրաստել է, մենք մեծ հնարավորություն ենք ունենում: ենք կարող ենք աղոթել և աշխատել այդ միասնության համար, որը մեզ ուրախություն կպարգևի և կբազմապատկի ծառայելու մեր զորությունը:

Երեք Նեփիացիներին Փրկիչը խոստացավ Իր հետ միասնության ուրախությունը որպես նրանց հավատարիմ ծառայության եզրափակիչ վարձք: Նա ասաց. «Դուք պիտի ունենաք լիակատար ուրախություն և դուք պիտի նստեք իմ Հոր արքայության մեջ. այո, ձեր ուրախությունը պիտի լիակատար լինի, ճիշտ ինչպես Հայրն է տվել ինձ լիակատար ուրախություն. և դուք կլինեք ճիշտ ինչպես ես եմ, և ինչպես Հայրը. և Հայրը և ես մեկ ենք»:2

Տերը մեզ ուղեցույցներ է տվել, որ իմանանք, թե ինչ անենք այդ ընդմիշտ աճող միասնության օրհնությունը և ուրախությունը ստանալու համար: Մորմոնի Գիրքը պատմում է հաջողության ժամանակների մասին: Դա Ալմայի օրերին էր, Մորմոնի Ջրերում: Այդ դժվար և վտանգավոր իրավիճակում մարդկանց կատարածը մեզ ուղղություն և խրախուսանք է տալիս:

Այն ամենը, ինչը Ալման ու նրա ժողովուրդը ոգեշնչվեցին կատարելու, ուղղված էր մարդկանց օգնելուն` փոխել իրենց սրտերը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Դա է միակ ճանապարհը, որով Աստված կարող է շնորհել սրտով մեկ լինելու օրհնությունը:

Մոսիայում մենք կարդում ենք.

«Եվ նրանք կոչվեցին Աստծո եկեղեցի, կամ Քրիստոսի Եկեղեցի, այդ ժամանակից ի վեր: Եվ եղավ այնպես, որ ով որ մկրտված էր Աստծո զորությամբ և իշխանությամբ, միացավ նրա եկեղեցուն:…

«Եվ նա պատվիրեց նրանց, որ նրանք չսովորեցնեն ոչինչ, բացի այն բաներից, որոնք ինքն էր սովորեցրել, և որոնք խոսվել էին սուրբ մարգարեների բերանով:

«Այո, այսինքն՝ նա պատվիրեց նրանց, որ նրանք չթարոզեն ոչինչ, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը, որը փրկագնել էր իր ժողովրդին:

«Եվ նա պատվիրեց նրանց, որ չպետք է լինի ոչ մի հակառակություն մեկը մյուսի հետ, այլ որ նրանք պետք է նայեն դեպի ապագան մեկ աչքով, ունենալով մեկ հավատք և մեկ մկրտություն, միավորելով իրենց սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ:

«Եվ այսպես նա պատվիրեց նրանց քարոզել: Եվ այսպես նրանք դարձան Աստծո զավակները»:3

Այդ պատճառով էր Ալման պատվիրել մարդկանց ուսուցանել հավատք և ապաշխարություն: Այդ պատճառով են իմ երեխաները ընտանեկան երեկոյի ամեն դասին սպասում, որ ես ինչ-որ կերպ կխրախուսեմ որևէ մեկին վկայել Փրկչի և Նրա առաքելության մասին: Երբեմն, դա անում էին ծնողները: Լավագույն երեկոների ժամանակ մենք գտնում ենք ճանապարհը և երեխաներին խրախոսում անել դա, ներկայացնելով դասը կամ պատասխանելով հարցերին: Երբ տրվեց Փրկչի մասին վկայությունը, Սուրբ Հոգին հաստատեց այն: Այդ երեկոների ժամանակ մենք զգում էինք, որ մեր սրտերը հյուսված են միմիանց:

Արարողություններից բացի, կան սկզբունքներ, որոնց մենք հետևում ենք որպես ժողովուրդ և որոնք տանում են ավելի ամուր միասնության:

Այդ սկզբունքներից մեկը հայտնությունն է: Հայտնությունը միակ ճանապարհն է, որով մենք իմանում ենք, թե ինչպես միասին հետևել Տիրոջը: Այն պահանջում է լույս վերևից: ՝ Սուրբ Հոգին կվկայի մեր սրտերին և մեր կողքինների սրտերին այն, ինչ պետք է արվի: Եվ Նրա պատվիրանները պահելով, մեր սրտերը միավորված կլինեն մեկի նման:

Մեկ դառնալու մեր ճանապարհին ուղեկցող երկրորդ սկզբունքը հնազանդ լինելն է: Հպարտությունը միասնության մեծ թշնամին է: Դուք տեսել և զգացել եք դրա ահավոր հետևանքները: Միայն մի քանի օր առաջ ես տեսա, ինչպես երկու հոգի, լավ մարդիկ, փոքր անհամաձայնություն ունեցան: Դա սկիզբ առավ իբրև քննարկում այն մասին, թե որն էր ճիշտը, բայց վերածվեց մրցույթի, թե ով էր ճիշտը: Աստիճանաբար ձայները դարձան ավելի բարձր: Դեմքերը փոքր ինչ ավելի կարմրեցին: Հարցի մասին խոսելու փոխարեն մարդիկ սկսեցին խոսել իրենց մասին, ապացույցներ բերելով, թե ինչու է իրենց տեսակետը, ըստ իրենց մեծ ընդունակության և անցյալի փորձի, ավելի մոտ ճշմարտությանը:

Դուք կզգայիք ահազանգը, ինչպես ես զգացի: Մենք տեսել ենք նման ողբերգական հակասության կյանքը կործանող հետևանքները: Դուք և ես ճանաչում ենք մարդկանց, որոնք հեռացել են Սրբերի ընկերակցությունից վիրավորված հպարտության պատճառով:

Բարեբախտաբար, ես ավելի ու ավելի շատ եմ տեսնում հմուտ խաղաղարարների, որոնք հանգստացնում են անհանգիստ ջրերը, քանի դեռ վնաս չի հասցվել: Դուք կարող եք լինել այդ խաղաղարարը, անկախ նրանից, դուք հակասության մասնակից եք, թե դիտորդ:

Դա անելու ճանապարհներից մեկը գտնել որևէ մի պահ, որի շուրջ մենք բոլորս համաձայն են: Այդ խաղարարարը լինելու համար, դուք պետք է պարզապես հավատաք, որ որպես Աստծո զավակներ, մեր բոլոր տարբերություններով հանդերձ, հնարավոր է, որ ինչպիսի ամուր դիրք էլ որ գրավենք, գտնենք ճշմարտության տարրեր: Մեծ խաղարարարը, միասնության վերականգնողը, նա է, ով ճանապարհ է գտնում օգնելու մարդկանց տեսնել ընդհանուր ճշմարտությունը: Այդ ընդհանուր ճշմարտությունը միշտ ավելի մեծ է և ավելի կարևոր, քան նրանց տարբերությունները: Դուք կարող եք օգնել ձեզ և մյուսներին տեսնել այդ ընդհանուր հիմքը, որ, եթե օգնություն եք խնդրում Աստծուց և ապա գործում, Նա պատասխանում է ձեր աղոթքին և օգնում է վերականգնել խաղաղությունը, ինչպես պատասխանել է իմ աղոթքին:

Այդ նույն սկզբունքը կարելի է կիրառել, երբ մենք միասնություն ենք կառուցում այն մարդկանց հետ, որոնք շատ բազմազան անցյալ ունեն: Աստծո զավակները ավելի շատ ընդհանուր կողմեր ունեն, քան տարբերություններ: Եվ անգամ տարբերությունները կարող են դիտվել որպես հնարավորություն: Աստված կօգնի ձեզ ընկալել մեկ ուրիշի տարբերությունը ոչ թե որպես բարկության աղբյուր, այլ որպես նրանց ներդրում: Տերը կարող է օգնել ձեզ տեսնել և գնահատել այն, ինչ մեկ այլ անձ կարող է ավելացնել նրան, ինչ ձեզ մոտ պակասում է: Ավելի, քան մեկ անգամ Տերն ինձ օգնել է տեսնել Իր բարությունը, ծանոթացնելով ինձ ինչ-որ մեկի հետ, ում տարբերությունը հենց այն պակասող տարրն էր, որով Տերը կարող էր օգնել ինձ կյանքեր օրհնել: Դա հանդիսանանում Տիրոջ ճանապարհը՝ ավելացնելու այն, ինչի կարիքը ես ունեմ Իրեն ավելի լավ ծառայելու համար:

Սա տանում է դեպի միասնության մեկ այլ սկզբունքի: Այն է` լավ խոսել մեկը մյուսի մասին: Մտածեք այն մասին, երբ վերջին անգամ ձեզ հարցրել են, թե ինչ եք մտածում որևէ մեկի մասին ընտանիքում կամ Եկեղեցում: Այդպես պատահեց ինձ հետ անցած շաբաթ ավելին, քան մեկ անգամ: Կան ժամանակներ, երբ մենք պետք է դատենք ուրիշների մասին: Երբեմն մեզանից պահանջվում է բարձրաձայն հաղորդել այդ դատողությունները: Սակայն ավելի հաճախ մենք կարող ենք ընտրություն կատարել: Օրինակ, պատկերացրեք, թե ինչ-որ մեկը հարցնում է ձեզ, թե ինչ եք մտածում նոր եպիսկոպոսի մասին:

Միասնության մեջ ավելի ու ավելի լավը դառնալով, մենք մտածում ենք այս սուրբ գրության մասին, երբ լսում ենք այդ հարցը. «Եվ այժմ, իմ եղբայրներ, տեսնելով, որ դուք գիտեք լույսը, որով դուք կարող եք դատել, լույս, որը Քրիստոսի լույսն է, տեսեք, որ դուք սխալ չդատեք. Քանզի այն նույն դատաստանով, որ դուք եք դատում, դուք ևս պիտի դատվեք»:4

Հասկանալով, որ մյուսներին դուք տեսնում եք անկատար լույսի ներքո, դուք մի գուցե մի փոքր ավելի բարի լինեք ձեր ասածներում: Բացի սուրբ գրություններից, դուք կարող եք հիշել ձեր մոր, ինչպես նաև իմ մոր, խոսքերը. «Եթե մարդու մասին լավ բան չունես ասելու, ընդհանրապես ոչինչ մի ասա»:

Դա ձեզ կարող է օգնել տեսնել եպիսկոպոսի գործելու և բնավորության լավագույն կողմերը: Փրկիչը, որպես ձեզ սիրող դատավոր, անշուշտ այդպես կաներ, եթե Նա դատեր ձեր աշխատանքը և իմ: Սուրբ գրությունները և այն, ինչ դուք լսել եք ձեր մորից, կօգնեն ձեզ նկարագրելլ լավագույն կողմերը եպիսկոպոսի աշխատանքում և նրա բարի նպատակները: Ես կարող եմ ձեզ խոստանալ խաղաղության և ուրախության զգացումը, երբ զգուշորեն և Քրիստոսի Լույսի ներքո բարությամբ եք խոսում մյուսների մասին: Օրինակ, դուք միասնություն կզգաք այդ եպիսկոպոսի և այն անձի հետ, ով հարցրել է ձեր կարծիքը, ոչ թե որովհետև եպիսկոպոսը կատարյալ է, այլ որովհետև այն անձը, որը հարցնում է ձեզ, կիսվում է ձեր բարի գնահատականով: Այդպես է, որովհետև Տերը թույլ կտա, որ դուք զգաք Նրա գնահատանքը` պառակտման սերմը ցանելու հնարավորությունից հրաժարվելու համար:

Մենք պետք է հետևենք այդ նույն սկզբունքին, մինչ Տերը ավելի ու ավելի շատ մարդ է հավաքում, որոնք նման չեն մեզ: Մեզ համար ակնհայտ է դառնում, որ Քավությունը նույն փոփոխությունները բերում է բոլորին: Մենք դառնում ենք աշակերտներ, որոնք խոնարհ են, սիրող, պատրաստ արձագանքելու խնդրանքին, և միևնույն ժամանակ անվախ և հավատքով բոլոր բաներում: Մենք դեռևս ապրում ենք տարբեր երկրներում, բայց մենք գալիս ենք Եկեղեցի, անցնելով մի գործընթաց, որը փոխում է մեզ: Հոգու պարգևներով մենք դառնում ենք այն, ինչ տեսավ Պողոս Առաքյալը.

«Վասնզի նորանով երկուսս մեկ Հոգով ունինք մոտենալը Հոր մոտ:

«Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»:5

Միասնության հետ մեկտեղ, որը, ես տեսնում եմ, աճում է, Տերը կկարողանա կատարել այն, ինչ աշխարհը կհամարի հրաշք: Սրբերը կարող են հասնել Տիրոջ ցանկացած նպատակի, եթե ամբողջովին միասնական լինեն արդարակեցությամբ:

Երկրների նախագահները, կառավարողները և համաշխարհային բարեգործական կազմակերպությունների ղեկավարները գովել են մեզ, որքանով որ ես եմ լսել, այսպիսի խոսքերով. «Ձեր Եկեղեցին առաջինն էր օգնության վայրում գտնվում, երբ աղետը պատահեց: Ձեր մարդիկ հարյուրներով ժամանեցին, բերելով իրենց հետ այն ամենը, ինչի կարիքն ունեին ողջ մնացածները: Նրանք բերել էին անգամ իրենց սեփական վրանները և պարագաները: Նրանք աշխույժ էին և չէին հոգնում: Երևում էր, որ նրանք գիտեին, ուր և երբ գնալ»”: Ապա սովորաբար մի տող սրա նման. «Ձեր եկեղեցին անշուշտ գիտի, ինչպես կազմակերպել, որ գործը լավ արվի»:

Ես շնորհակալություն եմ ասում նրանց, առանց ասելու, որ հրաշքը ոչ միայն կազմակերպության հետ է կապված, այլ նաև մարդկանց սրտերի: Սրբերը եկան Տիրոջ անունով` տալու այն օգնությունը, որը Նա կտար: Նրանք եկան, լսելով Տիրոջ ընտրած ղեկավարների ուղղությանը: Քանի որ նրանց սրտերը հյուսված էին, նրանց զորությունը ավելացած էր:

Ես բերում եմ ձեզ իմ հանդիսավոր վկայությունն այն մասին, որ միասնությունը, որ մենք այժմ ունենք, կավելանա: Հայր Աստված ապրում է: Նա սիրով լսում և պատասխանում է մեր աղոթքներին: Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որ հարություն է առել և փառքի մեջ է, ապրում է և օգնում մեզ ողորմությամբ: Սա Նրա ճշմարիտ Եկեղեցին է: Նախագահ Մոնսոնը Աստծո ապրող մարգարեն է: Եթե մենք միասնաբար հաստատում ենք նրան մեր ողջ սրտերով, պատրաստակամորեն հնազանդվելով անել այն, ինչ Աստված է մեզանից ակնկալում, մենք միասին առաջ կգնանք զորությամբ, ուր որ Աստված ցանկանա, որ մենք գնանք, և կդառնանք այնպիսին, ինչպիսին Նա ցանկանում է, որ լինենք:

Ես թողնում եմ ձեզ հետ իմ օրհնությունը, որ դուք վայելեք միասնություն ձեր տներում և Եկեղեցում: Եվ ես թողնում եմ ձեզ հետ Տիրոջ խոստումը, որ դուք ունենաք արդար ցանկություն ձեր սրտում՝ զգալու միասնության այդ ուրախությունը: Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Sես Հովհաննես ԺԷ.21; տես նաև ՎևՈւ 50.43; 93.3:

  2. 3 Նեփի 28.10

  3. Մոսիա 18.17, 19–22

  4. Մորոնի 7.18

  5. Եփեսացիս Բ.18–19