2008
Ապահովության բազուկներ
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Ապահովության բազուկներ

Հաղորդության ժողովին դառնալով խոնարհ ու լիովին ապաշխարող և արժանիորեն ճաշակելով հաղորդությունից, մենք կարող ենք կրկին ու կրկին զգալ [ապահովության] այդ բազուկները:

Նկար
Elder Jay E. Jensen

Այս երեկո ես կխոսեմ Հիսուս Քրիստոսի Քավության մասին և թե ինչպես է այն կապված Ահարոնյան Քահանայություն կրողների կողմից հաղորդության սպասավորման հետ, ինչի մասին այդքան զորեղ ու գեղեցիկ խոսեց այս առավոտ Երեց Օուքսը: Ես կօգտագործեմ սուրբգրքյան մի կարճ արտահայտություն, որը կօգնի պատկերացնել Փրկչի ողորմածությունը: Դա «ապահովության բազուկներ» (տես Ալմա 34.16) արտահայտությունն է:

Ապահով Նրա բազուկներում

Մի ընտանիք նկարում էր Գրանդ Կիրճի տեսարժան Նորթ Ռիմը: Նրանք ճչոց լսեցին և վազելով տեսան երկու տարեկան աղջնակն ընկել էր ճաղաշարքի արանքից 35 ֆութ (11 մ.) ներքև գտնվող ժայռի եզրին մոտ: Փոքրիկը փորձում էր մագլցել վերև, սակայն նա ավելի էր սահում ներքև, մինչև որ հայտնվեց 200-ֆութ (61 մ.) խորությամբ սողանցքից 5 ֆութ (1.5 մ.) հեռավորության վրա:

Իան անունով 19-ամյա երիտասարդը տեսավ նա որտեղ է, և օգտագործելով արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու իր գիտելիքը գիտեր ինչպես փրկի իրավիճակը: Այսպես է նա ասել. «Անմիջապես, ես հիշեցի այդ ամենը, և գիտեի ինչպես պետք է գործեմ: Ես մի կողմ դրեցի իմ տեսախցիկը, և փոքր քայլերով բարձրացա արահետով, որտեղ շատ զառիվեր չէր, մագլցեցի ճաղաշարքի վրայով, ներքև իջա բռնվելով մի քանի քարերից և թփերից, և գտա նրան»: Իր ձեռքերի մեջ առնելով նրան և պահելով մեկ ժամ, Իանը սպասեց մինչև փրկարար խումբը կարողացավ ներքև իջնել պարաններով և փրկել իրենց (“Save Her!” New Era, Sept. 2007, p. 6): «Իր ձեռքերի մեջ առնելով նրան» արտահայտությունն իմ ուշադրությունը գրավեց, որովհետև սուրբ գրքերը խոսում են ձեռքերի մասին, սիրո, ողորմածության և ապահովության բազուկների մասին (տես 2 Նեփի 1.15; Մոսիա 16.12; Ալմա 5.33; ՎևՈւ 6.20; 29.1):

Սուրբգրքյան արտահայտությունը` «օղակված ապահովության բազուկների մեջ», հանդիպում ենք Զորամացիներին ուղղված անսահման և հավերժական Քավության մասին Ամուղեկի ուղերձի մեջ: Նա ուսուցանել է, որ Աստծո Որդու զոհաբերությունը մարդու համար հնարավոր դարձրեց հավատք ունենալ առ Քրիստոս, որը մեզ կտանի դեպի ապաշխարություն: «Եվ այսպես ողորմածությունը կարող է բավարարել արդարադատության պահանջները, և օղակում է նրանց ապահովության բազուկների մեջ» (Ալմա 34.16, տես նաև հհ. 9-15):

Ուսուցանել անշոշափելին շոշափելի առարկաներով

«Ապահովոթյան բազուկները» ավելի լավ հասկանալու համար կարևոր է հիշել, որ Փրկիչն օգտագործել է շոշափելի առարկաներ, ինչպիսին կոպեկը, սերմը, ոչխարները, հացը, ձուկը և մարմնի մասերը, որպեսզի ուսուցանի ավետարանի սկզբունքները:

Բազուկները շոշափելի են, և մենք օգտագործում ենք դրանք արտահայտելու համար հիացմունք և սեր: Երբ ես գալիս եմ տուն գրասենյակից, ինձ օղակում են կնոջս շոշափելի ձեռքերը: Ես զգացել եմ սիրո և ապահովության ձեռքերը Լատինական Ամերիկայում իմ ծառայության ընթացքում` աբրազո պարզ ողջույններով, կամ գրկախառնությամբ:

Երբ խորհել եմ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն ուսուցանել Քավությունը ուրիշներին, «ապահովության բազուկներ» արտահայտությունը օգնել է ինձ: Երբ մենք մկրտվել ենք և ձեռնադրմամբ ստացել Սուրբ Հոգին, մենք ստացել ենք երկու արարողություն, որոնք ներկայացնում են մեզ ապահովության բազուկներին: Հաղորդության ժողովին դառնալով խոնարհ ու լիովին ապաշխարող և արժանիորեն ճաշակելով հաղորդությունից, մենք կարող ենք կրկին ու կրկին զգալ այդ բազուկները:

Նմանեցնելով Հաղորդության ժողովը մեր օրերին

Վարդապետություն և Ուխտերի 110 բաժնի խորագիրը ներկայացնում է ապահովության բազուկներով օղակվելու մասին հատվածներից մեկը: Կիրակի օրը Կիրթլանդի Տաճարի նվիրագործմանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրեց, որ ինքը և քահանայության այլ կրողներ սպասավորել էին հաղորդությունը:

Սուրբ արարողությունից հետո, Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին գնացին մի առանձին վայր աղոթելու: Աղոթքից հետո, Փրկիչը հայտնվեց այդ երկու տղամարդկանց և ասաց. «Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք» (ՎևՈւ 110.5):

1836թ. Կիրթլանդի Տաճարի իրար հաջորդող իրադարձությունները զուգորդվում են մեր օրերին և վերագրվում մեզ: Ամեն կիրակի դուք, քահանայություն կրող երիտասարդներ սպասավորում եք հաղորդությունը Սրբերին, ովքեր հաղորդության ժողովին գալիս են աղոթքով, հոգևոր բժշկման քաղց զգալով, հուսալով, աղաչելով, որ իրենց մտքում և սրտում լսեն այս բառերը. «Ահա, ձեր մեղքերը ներված են ձեզ. դուք մաքուր եք իմ առաջ. հետևաբար, բարձրացրեք ձեր գլուխները և ցնծացեք» (Վարդապետություն և Ուխտեր 110.5):

Երեց Դալլին Հ. Օուքսը վկայել է, որ հոգևոր մաքրագործումը կամ բժշկումը կապված է հաղորդության հետ: «Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների նորացում է: Մեզ պատվիրվել է ապաշխարել մեր մեղքերից և գալ դեպի Տերը կոտրված սրտով և փշրված հոգով և ճաշակել հաղորդությունից: Հացը ճաշակելիս մենք վկայում ենք, որ կամենում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և միշտ հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները: Երբ մենք ենթարկվում ենք այդ ուխտին, Տերը նորացնում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը: Մենք մաքրվում ենք և կարող ենք միշտ Նրա Հոգին մեզ հետ ունենալ» (“Special Witnesses of Christ,” Liahona, Apr. 2001, p. 14):

Խորհուրդներ Ահարոնյան Քահանայություն կրողներին

Օգնելու համար անդամներին ավելի լիովին ստանալ այդ մաքրագործությունը կամ ապահովության բազուկները, նրանք, ովքեր կրում են լիազորելու բանալիները և նրանք, ովքեր սպասավորում են հաղորդությունը, պետք է հավաստիանան, որ պահպանվում են հաղորդությունը պատրաստելու, օրհնելու և բաժանելու վերաբերյալ Եկեղեցու ձեռնարկներում տրված ընդհանուր կանոնները: Քահանայության յուրաքնաչյուր կրող պետք է հիշի, որ ինքը գործում է Տիրոջ անունից և լինի ակնածալից ու արժանապատիվ: Ընդհանուր առմամբ, մեր երիտասարդներն օրինակելի են: Ինչևէ, հաղորդության սպասավորման ժամանակ երբեմն մենք տեսնում ենք հագուստի և արտաքին տեսքի բավականաչափ սովորական և առօրյական լինելու անհանգստացնող շեղում:

Երիտասարդներ, եկեղեցի գնալուց առաջ, խնդրում եմ մեկ անգամ ևս մի պահ կանգնեք հայելու առաջ և ինքներդ ձեզ հարցրեք, թե արդյոք ձեր արտաքինը ամեն առումով կարգին է: Ավելի լավ է, խնդրեք ինչ-որ մեկին, որին սիրում եք, օրինակ ծնողի, որ նայի ձեզ վրա մեկ անգամ ևս, և եթե ինչ-որ բան այնպես չէ, մի վիրավորվեք նրանց խորհրդից:

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ծառաները պատշաճորեն են հարդարվում և հագնվում` միշտ արտացոլելով Նրա չափանիշները, ոչ թե առօրյական լինելու աշխարհիկ ձգտումը: Ամեն ինչի համար ուշադիր հոգ տանելը հավաստիացնում է, որ Տիրոջ Հոգին ներկա կլինի: Հաղորդությունը սպասավորողների հագուստն ու տեսքը չպետք է հիասթափեցնի նրանց, ովքեր անկեղծորեն փնտրում են անսահման Քավության օրհնությունները:

Մեզ՝ քահանայություն կրողներիս ուղղված Նախագահ Մոնսոնի ուղերձներում տեսնում ենք այն միտքը, որ քահանայություն կրելն արտոնություն է. «Դա ծառայելու պարտավորություն է, բարձրացնելու արտոնություն և ուրիշների կյանքն օրհնելու հնարավորություն» (“Our Sacred Priesthood Trust,” Liahona, May 2006, 57).: Ես վկայում եմ, որ դա վերաբերում է հաղորդությունը սպասավորելուն:

Զգալով ապահովության բազուկները

Ծառայելով որպես եպիսկոպոս ես Քավության օրհնությունների ականատեսն եմ եղել Եկեղեցու անդամների կյանքում, ովքեր լուրջ զանցանքներ էին կատարել: Որպես Իսրայելի դատավոր ես լսել եմ նրանց խոստովանությունները, և անհրաժեշտության դեպքում սահմանափակումներ դրել նրանց համար, ինչպես օրինակ` որոշ ժամանակով հաղորդություն չընդունելը:

Մեր ծխից մի երիտասարդ ամուրի ժամադրվում էր մի երիտասարդ կնոջ հետ: Նրանք թույլ էին տվել, որպեսզի իրենց մտերմությունը դուրս գա հսկողությունից: Տղան եկավ ինձ մոտ խորհրդի և օգնության համար: Հիմնվելով խոստովանության և իմ ստացած Հոգու ներգործության վրա, ես նրան թույլ չտվեցի որոշ ժամանակով ճաշակել հաղորդությունից: Մենք կանոնավոր հանդիպում էինք, որպեսզի հավաստիանանք, որ ապաշխարությունը տեղ է ունեցել, և համապատասխան ժամանակից հետո, ես թույլ տվեցի, որ նա կրկին ճաշակի հաղորդությունից:

Այդ հաղորդության ժողովին նստած բեմահարթակի վրա հայացքս ընկավ նրա վրա, երբ նա արժանիորեն ճաշակում էր հաղորդությունից: Ես տեսա, ինչպես ողորմածության, սիրո և ապահովության բազուկներն օղակել էին նրան, երբ Քավության ապաքինումը ջերմացրել էր նրա հոգին և բարձրացրել նրա բեռը, արդյունքում ունենալով խոստացված ներում, խաղաղություն և երջանկություն:

Քավություն` մշտապես ներկա զորություն

Ես զգացել եմ և վկայում եմ այն ճշմարտության մասին, որ սովորեցրել է Նախագահ Փաքերը. «Ինչ-ինչ պատճառով մենք կարծում ենք, թե Քրիստոսի Քավությունը կիրառվում է միայն մահկանացու կյանքի վերջում որպես փրկագնում Անկումից, հոգևոր մահից: Դա շատ ավելի է: Դա մշտապես ներկա զորություն է` ամենօրյա կյանքում փափագելու համար: Երբ լարված ենք, վիրավորված կամ տանջված մեղքից կամ բեռնված վշտով, Նա կարող է բժշկել մեզ: Մինչ մենք լիովին չենք հասկանում, թե ինչպես է Քրիստոսի Քավությունը կատարվել, մենք կարող ենք Աստծո խաղաղությունն ունենալ, որն «ամեն հասկացողությունից վեր է» (“The Touch of the Master’s Hand,” Liahona, July 2001, 26):

Ես սիրում եմ իմ Երկնային Հորը և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին: Ես Նրանց վրա եմ դնում իմ հավատը, սերը, հավատարմությունն ու նվիրվածությունը: Ես վկայում եմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, և որ մենք Նրա զավակներն ենք: Ես վկայում եմ, որ Քավությունն իրական է և զորություն ունի մեր կյանքում: Ես վկայում եմ, որ վերականգնված ավետարանը ճշմարիտ է: Այդ ճշմարտությունները տրված են սուրբ գրքերում, հատկապես Մորմոնի Գրքում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: