2008
Ո՜վ դուք, որ մտնում եք
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Ո՜վ դուք, որ մտնում եք

Այդ ժամանակ բեռը կրելու մեր ուժը կլինի ավելին, քան անհրաժեշտ է, որպեսզի բավականացնի մեզանից ակնկալվող ավելի մեծ ծառայության համար:

Նկար
President Henry B. Eyring

Իմ սիրելի եղբայրներ, այս երեկո ես ցանկանում եմ խրախուսել քահանայություն կրողներին, ովքեր երբեմն ճնշված են զգում իրենց պարտականությունների ներքո: Նախկինում ես խոսել եմ այդ խնդրի մասին: Եվ անդրադառնում եմ դրան, որովհետև այն շատ հաճախ է վերադառնում նրանց կյանք, ում ես սիրում ու ծառայում եմ:

Ձեզանից շատերը հայտնաբերել են, որ ձեր կարծիքով ձեր քահանայության պարտականությունները ձեր կարողությունից վեր են: Հնարավոր է այդպես եք մտածել, երբ ձեզ խնդրել են ելույթ ունենալ ցցի համաժողովում հարյուրավոր մարդկանց առաջ: Նորադարձին հնարավոր է խնդրել են ժողովում աղոթել կամ առաջին անգամ դաս վարել: Ոմանք հնարավոր է փորձել են լեզու սովորել միսիոներների պատրաստման կենտրոնում: Եթե դա ձեզ համար խնդիր չի եղել, անշուշտ դա զգացել եք օտար քաղաքի փողոցներում, երբ ձեր միսիայի նախագահը հանձնարարել է ձեզ հնարավորության դեպքում խոսել ձեզ հանդիպած յուրաքանչյուր մարդու հետ` վկայելով Փրկչի և ավետարանի Վերականգնման մասին:

Այն ժամանակ հնարավոր է մտածել եք. «Երբ ավարտեմ միսիան, հավատարիմ քահանայություն կրող լինելը ավելի հեշտ կլինի»: Սակայն անցնում է մի քանի տարի, և դուք անգամ ավելի քիչ եք քնում գիշերը, փորձելով օգնել ձեր կնոջը և նորածնին, լինել բարի և սիրառատ, փորձելով կրթություն ստանալ, օգնության հասնել երեցների ձեր քվորումի անդամներին, գուցե օգնելով նրանց կահույք տեղափոխելիս, և փորձելով ժամանակ գտնել ծառայելու ձեր նախնիներին տաճարում: Դուք հնարավոր է պահպանեք ձեր դեմքի ժպիտը մտածելով. «Երբ մի փոքր էլ տարիքս առնեմ, հավատարիմ քահանայություն կրող լինելու համար այնքան էլ շատ բան չի պահանջվի: Ավելի հեշտ կլինի»:

Տարիքն առնելուն հետ դուք շարունակում եք ժպտալ, որովհետև գիտեք, որ ինչ-որ բան կա քահանայության ծառայության մեջ: Այն է` որքան ավելի հավատարիմ եք ծառայում, այնքան ավելին է Տերը խնդրում ձեզանից: Ձեր ժպիտը երջանիկ ժպիտ է, որովհետև դուք գիտեք, որ Նա ավելացնում է մեր ուժը` ավելի ծանր բեռ կրելու համար:

Ինչևէ, այդ իրականության մեջ դժվարությունը կայանում է նրանում, որ` որպեսզի Նա ձեզ ավելի մեծ ուժ տա, դուք պետք է շարունակեք ծառայությունը և հավատաք ձեր կարողությունից վեր:

Դա նման է մկանները մարզելուն: Դուք պետք է թուլացնեք ձեր մկանները, որպեսզի մարզեք դրանք: Դուք լարում եք ձեր մկանները մինչև ուժասպառության աստիճան: Ապա նրանք վերականգնվում են և ավելի մեծ ուժ են ձեռք բերում: Ավելի մեծ հոգևոր ուժը Աստծո պարգև է, որը Նա կարող է տալ, երբ Նրա ծառայության մեջ մենք լարվում ենք մեր ուժերի սահմանում: Հիսուս Քրիստոսի Քավության զորությամբ մեր էությունը կարող է փոխվել: Այդ ժամանակ բեռը կրելու մեր ուժը կլինի ավելին, քան անհրաժեշտ է, որպեսզի բավականացնի մեզանից ակնկալվող ավելի մեծ ծառայության համար:

Դա օգնում է ինձ հասկանալ, երբ տեսնում եմ ինչ-որ մեկին, ով ևս թեթև է կատարում քահանայության ծառայությունը: Ես գիտեմ, որ նրանք կամ անցել են դժվար փորձությունները կամ փորձությունները ձեռ առջևում են: Այնպես որ նրանց նախանձելու փոխարեն ես պատրաստ կանգնում եմ օգնելու, երբ առաջ գնալը դժվարանում է նրանց համար, որովհետև դա անշուշտ կլինի:

Քահանայության ծառայության մեջ մեր ուժերի փորձարկումը անհրաժեշտություն է ըստ Աստծո ծրագրի, որպեսզի զարգացնի Իր զավակներին կրկին Իր հետ հավերժ ապրելու համար: Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին: Նա առաջարկում է մեզ հավերժական կյանք` Իր հետ կրկին հավերժ ապրելու ընտանիքներով և փառքով: Այդ պարգևին արժանանալու համար Նա մեզ տվել է մահկանացու մարմին, մեղանչելու գայթակղության հնարավորություն և այդ մեղքից մաքրագործվելու ուղի ևԱռաջին Հարություն: Դա հնարավոր դարձնելու համար, Նա տվեց մեզ Իր Սիրելի Որդուն, Եհովային, որպես մեր Փրկիչ: Փրկիչը ծնվեց մահկանացու կյանքում, գայթակղվեց, սակայն երբեք չմեղանչեց, ապա Գեթսեմանիում և Գողգոթայի վրա վճարեց մեր մեղքերի գինը, որպեսզի մենք կարողանանք մաքրագործվել: Մաքրագործումը կարող է գալ միայն նրանց, ովքեր առ Հիսուս Քրիստոս բավականաչափ հավատ ունեն` մեղքից ապաշխարելու, մկրտության արարողությամբ մաքրվելու, ուխտեր կապելու և պահելու համար` հնազանդվելով Նրա բոլոր պատվիրաններին: Եվ պետք է լիներ մեր հոգիների մի դաժան թշնամի, Լյուցիֆերը, որն իր զորագնդերով համառորեն փորձելու էր գերել Աստծո յուրաքանչյուր զավակի, որպեսզի հեռացնի նրան հավերժական կյանքի ուրախությունից:

Իր բարությամբ և մեծ վստահությամբ, Երկնային Հայրը Փրկչի հետ թույլ են տվել, որ Իր մի քանի ընտրյալ որդիներ քահանայություն կրեն երկրի վրա: Մենք իշխանություն և զորություն ունենք գործելու Աստծո անունով` Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանը և դրա արարողությունները առաջարկելու Երկնային Հոր այնքան զավակներին, որ կարող ենք: Այդպես, դուք կարող եք հասկանալ Աստծուց եկող մեր վստահության մեծությունը: Եվ դուք կարող եք պատկերացնել դրա գերագույն կարևորությունը և մեր դեմ ելած ընդդիմությունը:

Զարմանալի չէ, որ երբեմն ճնշված ենք զգում: Ձեր այն միտքը, որ «Ես վստահ չեմ արդյոք կարող եմ անել», ապացուցում է, որ դուք հասկանում եք, թե իրականում ինչ է նշանակում կրել Աստծո քահանայությունը: Բանն այն է, որ դուք չեք կարող անել դա ինքնուրույն: Պատասխանատվությունը անչափ դժվար և կարևոր է ձեր և իմ մահկանացու ուժի համար, գիտակցելով, որ դա մեծ քահանայության ծառայության հիմքն է:

Երբ անհամապատասխանության այդ զգացումը հարվածում է մեզ, ժամանակն է հիշել Փրկչին: Նա մեզ հավաստիացնում է, որ մենք միայնակ չենք կատարում այս աշխատանքը: Կան սուրբ գրություններ, որ պետք է ունենաք ձեր առջև և հիշեք, երբ կասկածում ենք մեր ունակության վրա:

Օրինակ, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիշեցրեց Փրկչի խոստացած խոսքերը, երբ վեց ամիս առաջ նա ինձ օրհնեց` առանց վախի կանգնելու իմ կոչման մեջ, երբ այն թվում էր դժվար: Փրկչի այդ խոսքերը, որը Նա տվեց Իր քահանայության կրողների փոքր խմբին, Մարգարեի միտքը եկան, երբ նա դրեց իր ձեռքերը իմ գլխին. «Եվ որտեղ որ ձեզ ընդունեն, այնտեղ կլինեմ նաև ես, քանզի ես կգնամ ձեր առջևից: Ես կլինեմ ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում, և իմ Հոգին կլինի ձեր սրտերում, և իմ հրեշտակները՝ ձեր շուրջը, որ բարձրացնեն ձեզ»:1

Խոստումը, որը Նախագահ Մոնսոնը հիշեցրեց և մեջբերեց, իրականացավ ինձ համար: Կասկածին փոխարինեց վստահությունը, Հոգին եկավ, բուժաշխատողները ոգեշնչվեցին, իմ կյանքը պահպանվեց և ես բարձրացվեցի: Նախագահ Մոնսոնի այդ օրհնության շնորհիվ ինձ համար միշտ հեշտ կլինի հիշել Փրկչին և վստահել Նրա խոստմանը, որ Նա գնում է մեր առջևից և կողքից, երբ մենք Նրա ծառայության մեջ ենք:

Ես գիտեմ` խոստումը, որ հրեշտակները կբարձրացնեն մեզ, իրական է: Դուք հնարավոր է մտաբերեք Եղիսէյի վստահություն ներշնչող խոսքերը իր ահաբեկված ծառային: Այդ հավաստիացումը մերը կլինի, երբ մենք սկսենք ճնշված զգալ մեր ծառայության մեջ: Եղիսէն հանդիպեց իրական և սոսկալի ընդդիմություն.

«Եվ Աստուծոյ մարդի ծառան առավոտանց կանուխ վեր կացավ և դուրս եկավ, և ահա զորքը պատել էր քաղաքը` նաև ձիերն ու կառքերը. Եվ նրա ծառան ասեց նրան. Վա՜յ, տեր իմ, ի՞նչ անենք:

Նա էլ ասաց. Մի վախենար. որովհետև մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները:

Եվ Եղիսէն աղոթք արավ և ասեց. Ով Տեր, բաց նրա աչքերը որ տեսնե. Եվ Տերը բացավ ծառայի աչքերը և նա տեսավ, և ահա, սարը լիքն էր հրեղեն ձիերով և կառքերով Եղիսեի շուրջը»:2

Եղիսեի այդ ծառայի նման կան ավելի շատերը ձեզ հետ, քան նրանք, որ հակառակ են ձեզ: Նրանք, ովքեր ձեզ հետ են, անտեսանելի կլինեն ձեր մահկանացու աչքերի համար: Տերը կբարձրացնի ձեզ և երբեմն դա կանի` կանչելով մյուսներին կանգնելու ձեր կողքին: Ահա թե ինչու մենք ունենք քվորումներ: Ահա թե ինչու քվորումի ժողովներին քվորումների ղեկավարները նայում են նրանց դեմքին և աչքերի մեջ: Ահա թե ինչու եպիսկոպոսը ավելի է, քան լոկ քահանաների քվորումում նախագահող: Նա նայում է քահանաների դեմքին: Դուք կունենաք նման եպիսկոպոս կամ երեցների քվորումի նման նախագահ կամ նման միսիայի նախագահ: Եվ նա կգա օգնելու ձեզ և կանչելու ուրիշներին ևս կանգնելու ձեր կողքին: Դա հնարավոր է լինի ճիշտ զուգընկեր կանչելը, որ ծառայի ձեզ հետ ձեր կարիքի ժամանակ:

Դա ենթադրում է առնվազն երկու բան: Մեկը` ընդունել և ողջունել նրանց, ում Տերն ուղարկում է, որ օգնեն մեզ: Մյուսը` յուրաքանչյուր հանձնարարության մեջ տեսնել մեկ ուրիշին ամրացնելու հնարավորություն: Մի միսիայի նախագահ ինձ պատմեց մի միսիոների մասին, որի համար ավելի քան 12 կամ 13 զուգընկեր էր նշանակել: Նա ինձ ասաց. «Այդ զուգընկերներից յուրաքանչյուրը կամ արդեն պետք է վաղաժամկետ տուն վերադառնային կամ ետ ուղարկվեին տուն: Սակայն մենք նրանցից ոչ մեկին չկորցրեցինք»:

Երբ ավելի ուշ ես այդ զարմանալի փաստի մասին ասացի այդ զուգընկերոջը, որը փրկել էր այդքան շատերին նրանց ընկճված պահին, նրա պատասխանը ինձ զարմացրեցեց և ուսուցանեց. «Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Ես երբեք չեմ ունեցել ձախողված զուգընկեր»:

Ես տեսնում եմ, որ միսիայի նախագահը ժամանակ առ ժամանակ ոգեշնչվել էր ուղարկելու ճիշտ հրեշտակին: Մենք կարող ենք մեր ծառայության մեջ ակնկալել, որ ճիշտ ժամանակին մեզ համար կուղարկվի օգնական, որը կտեսնի ուժ մեր մեջ և մեզ կբարձրացնի: Եվ, մենք կարող ենք ակնկալել, որ կլինենք ուրիշին խրախուսելու նպատակով Տիրոջ կողմից ուղարկվածը:

Ես կարող եմ ասել ձեզ իմ փորձից, թե ինչպես օգնել, եթե դուք եք այդ ուղարկվածը: Տասներկուսի Քվորում կանչվելուց քիչ հետո, ինձ զանգահարեց Առաջին Նախագահության խորհրդական Նախագահ Ֆաուստը: Նա խնդրեց ինձ գնալ իր գրասենյակ: Ես գնացի մի փոքր մտահոգվելով, թե ինչու նա պետք է ժամանակ հատկացներ ինձ հետ հանդիպելու:

Մի քանի հաճելի խոսքեր փոխանակելուց հետո, նա նայեց ինձ և ասաց. «Դա դեռ տեղի չի՞ ունեցել»: Երբ ես տարակուսած նայեցի, նա շարունակեց. «Ժողովներին ես հետևում եմ քեզ: Ինձ թվում է, դու կարծում ես քո կոչումը վեր է քեզանից, և որ դու պատրաստ չես»:

Ես ասացի, որ կասկածը թափանցել է իմ սիրտ, կարծես պատին եմ դեմ առել: Ես ակնկալում էի, որ նա պետք է կրկին հավաստիացնի ինձ: Ես ասացի, որ ես շնորհակալ եմ, որ նա տեղյակ է իմ կասկածներին և նրա օգնությունը խնդրեցի: Սակայն ինձ զարմացրեց նրա բարի, հաստատուն պատասխանը: Նա ասաց. «Ինձ մի խնդրիր: Գնա Նրա մոտ»: Ապա մատը ուղղեց դեպի երկինք: Այժմ, տարիներ անց, ես նստած եմ այդ նույն գրասենյակում: Երբ ես ներս մտա, նայեցի շուրջս և հիշեցի նրան և թե ինչպես նա ինձ օրինակով ուսուցանեց, ինչպես օգնել նրանց, ովքեր ընկճված են իրենց զգում Տիրոջ ծառայության մեջ: Ուղի գտեք նրանց վստահորեն ուղարկելու Նրա մոտ: Եթե նրանք հետևեն ձեր խորհրդին, կտեսնեն, որ ուժ են ստացել, որքան իրենց անհրաժեշտ է և նաև տալու համար:

Ձեր կյանքում ժամանակ առ ժամանակ Տերը ձեզ փորձառություն է տալիս ուժ, քաջություն և վճռականություն ձեռք բերելու համար: Նա գիտի, թե որքան է ձեզ անհրաժեշտ Իրեն ծառայելու համար: Դրա մի մասը հնարավոր է արդեն եկել է, ինչպես ինձ մոտ, երբ դուք կանգնեցիք մյուս քահանայություն կրողների հետ և բարձրաձայն արտասանեցիք այս խոսքերը. «Ուստի, ո՜վ դուք, որ մտնում եք Աստծո ծառայության մեջ, տեսեք, որ ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով ծառայեք նրան, որ վերջին օրը դուք կարողանաք անարատ կանգնել Աստծո առաջ»:3

Երբ դուք ստանձնել եք այդ բարձր չափանիշը և պահել այն, Տերը վստահություն և ուժ է ներարկել ձեր մեջ, որ անհրաժեշտ պահին ի հայտ գա, երբ էլ և որտեղ էլ կանչվեք ծառայելու մի գործում, որն ավելի բարձր կլինի ձեր անձնական շահից: Ես զգացի դա մի պայծառ գարնանային օր խոտածածկի վրա: Ես պարտավորվեցի պաշտպանել իմ երկիրը: Մենք այն ժամանակ պատերազմի մեջ չէինք, սակայն ես սկսում էի մի անծանոթ ծառայություն, որը կպահանջեր ինձանից այն ամենը, ինչ կարող էի տալ, գուցեև իմ կյանքը: Ես բարձրացրեցի իմ աջ ձեռքը երդվելով, որ կպաշտպանեմ իմ երկիրը «ճշմարիտ հավատով ու հավատարմությամբ», և որ «ես ստանձնում եմ այդ պարտավորությունը իմ կամքով, առանց որևէ մտավի վերապահության կամ խուսափելու նպատակով. և որ ես պարտաճանաչ ձևով և հավատարմորեն կկատարեմ իմ կոչման պարտականությունները, որը ես ստանձնում եմ. թող օգնական լինի ինձ Աստված»:4

Անկասկած, այդ խոստումը պահելու զորությունը իմ մեջ է նստել դեռևս այն ժամանակից, երբ ես սարկավագ էի: Քահանայությունում իմ վաղ տարիներին շատ անգամներ եմ մասնակցել «ցտեսություն միսիոներ» հավաքին: Այժմ այնքան շատերն են արժանանում ծառայելու այդ կոչմանը, որ մենք նրանց միայն հրավիրում ենք հակիրճ խոսելու հաղորդության ժողովին, նախքան մեկնելը: Բայց այն ժամանակ մի ամբողջ ժողով նվիրվում էր այն միսիոներին, որը մեկնում էր ծառայության: Նաև հնչում էր ընտրված երգեր: Ես դեռևս վերապրում եմ այն զգացողությունները, երբ վերադարձած միսիոներների քառյակը երգում էր. «Ես կգնամ ուր կուզես դու, իմ Տեր», և երգի խոսքերը շարունակվում են երդումով. «Ես կասեմ այն, ինչ կուզես դու, իմ Տեր» և, ի վերջո, «Կլինեմ, ինչ կուզես Դու, Տեր»:5

Ինչպես յադ օրերին, այնպես էլ այժմ սիրտս պատում է համոզվածությունը, որ այդ խոստումը ճշմարիտ է ինձ համար և մեզ համար մեր ողջ քահանայության ծառայության մեջ: Մենք ուրախություն կգտնենք գնալու որտեղ էլ որ Տերը կուզի, որ մենք ծառայենք: Մեզ հայտնություն կտրվի` խոսելու Նրա խոսքերը և հրավիրելու Երկնային Հոր զավակներին փոխվել Քավությամբ և արժանանալ գնալու տուն և ապրելու Նրա հետ: Եվ ես այն ժամանակ զգում էի, ինչպես այժմ, որ մեր հավատարիմ ծառայությունը թույլ կտա Նրան փոխել մեր սրտերը` Նրա ընկերակցությանը պատրաստվելու և հավերժ Նրան ծառայելու:

Ես վկայում եմ ձեզ, որ երբ մենք լիովին տրվում ենք քահանայության ծառայությանը, Տերը մեզ քաջություն կպարգևի և կհավաստիացնի, որ Նա քայլում է մեզ հետ, և հրեշտակները կբարձրացնեն մեզ:

Ես վկայում եմ, որ մենք կանչվել ենք Աստծո կողմից: Սա Նրա ճշմարիտ Եկեղեցին է և դուք կրում եք Նրա հավիտենական քահանայությունը: Ես վկայում եմ, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կրում է քահանայության բոլոր բանալիները և օգտագործում դրանք այսօր աշխարհում: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. ՎևՈւ 84.88:

  2. Գ Թագավորաց Զ.15-17:

  3. ՎևՈւ 4.2:

  4. “Oaths of Enlistment and Oaths of Office”.

  5. “I’ll Go Where You Want Me to Go,” Hymns, no. 270.