2008
Վկայությունը որպես գործընթաց
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Վկայությունը որպես գործընթաց

«Մեղմ ձայնի» վկայությունը ստանալը երբեմն կարող է ավելի ուժեղ ազդեցություն թողնել մեր վկայությունների վրա, քան հրեշտակի այցելությունը:

Նկար
Carlos A. Godoy

Մի քանի տարի առաջ, երբ ես ծառայում էին որպես Յոթանասունական Բրազիլիայում, իմ ընտանիքն ու ես արձակուրդ էինք գնացել գեղեցիկ քաղաք Ֆլորիանոպոլիս: Կիրակի օրը, ինչպես միշտ, մենք գնացինք մեր գտած մոտակա եկեղեցին: Կինս, ես և մեր ավագ դուստրը հաճախեցինք Կիրակնօրյա Դպրոցի դասին, որտեղ նրանք քննարկում էին ավետարանի մասին մեր անձնական վկայությունը:

Դասի ժամանակ ուսուցիչը հարցրեց դասարանի անդամներին, թե արդյոք կցանկանան կիսվել հզոր հոգևոր փորձառությամբ, որ ունեցել են Եկեղեցու մասին իրենց վկայությունը զարգացնելիս: Մինչ եղբայրներից և քույրերից մի քանիսը կիսվում էին իրենց պատմությամբ, ես մտովի հիշեցի իմ փորձառությունները որպես նորադարձ, որից մի քանի բան կցանկանայի կիսվել նրանց հետ, սակայն չկարողացա վկայություն ձեռք բերելու ընթացքում որևէ նշանակալից բան առանձնացնել:

Մինչ խորհում և լսում էին մյուսների փորձառությունները, ես զգացի, որ ուսուցիչը սպասում է, որ ես խոսեմ: Նա լսում էր մյուս անդամներին և ինձ հասկացրեց, որ սպասում է կիսվեմ իմ հատուկ փորձառությամբ: Տեսնելով, որ ժամանակն անցնում է, իսկ նա սպասում է ինձ, ես տքնեցի մտաբերել ինչ-որ մեծ իրադարձություն, սակայն ի հիասթափություն այդ ուսուցչի, անկարող էի մտածել ինչ-որ բան: Քանի որ այն ամենով, ինչով ուզում էի, օգնել, չէի կարող բավարարել նրա սպասումին:

Բարեբախտաբար, դա առաջին Կիրակին էր, և հաղորդության ժողովին ես առիթն օգտագործեցի ներկաների հետ կիսվելու իմ վկայությամբ և հատկապես այդ քրոջ և իր Կիրակնօրյա Դպրոցի դասարանի հետ: Դա կիսվելու համար նշանակալի փորձառություն չէր, սակայն անկեղծ վկայություն վերականգնված ավետարանի ճշմարտությունների մասին:

Երբեմն, մենք մտածում ենք, որ Եկեղեցու մասին վկայություն ունենալու համար պետք է ինչ-որ մեծ, հզոր փորձառություն կամ մի եզակի իրադարձություն, որը կցրի ամեն կասկած, որ մենք ստացել ենք պատասխան կամ հաստատում:

Նախագահ Բոյդ Ք Փաքերն ուսուցանել է. «Հոգու ձայնը սուրբ գրություններում չի նկարագրվում է որպես «բարձր» կամ «կոպիտ» ձայն: Դա «որոտի ձայն չէ … ոչ էլ աղմկոտ ժխորի ձայն»: Սակայն, «կատարյալ մեղմության ձայն, ասես շշնջում է» և այն կարող է «թափանցել հոգու խորքը» և «(սիրտը) այրել» (3 Նե. 11.3; Հել. 5.30; ՎևՈւ 85.6-7): Հիշեք, Եղիան պարզեց, որ Տիրոջ ձայնը քամու մեջ չէր, ոչ էլ երկրաշարժի, ոչ էլ կրակի, այլ այն «մի մեղմ ու բարակ ձայն» էր (Գ Թագ. ԺԹ.12)»:

Նախագահ Փաքերը շարունակում է. «Հոգին մեր ուշադրությունը չի գրավում գոռալով կամ ծանր ձեռքով մեզ հրելով: Այլ այն շշնջում է: Այն փաղաքշում է այնքան զգույշ, որ եթե մենք զբաղված ենք, հնարավոր է ամենևին չզգանք այն:

«Հազվադեպ այն կհրի ուժեղ այնքան, որ հրավիրի մեր ուշադրությունը: Սակայն հիմնականում, եթե մենք ուշադրություն չենք դարձնում նուրբ զգացմանը, Փրկիչը կհեռանա և այնքան կսպասի, որ մենք փնտրենք, լսենք և արձագանքենք այնպիսի վարքով և խոսքով, ինչպես Սամուելը հնում. «Խոսիր Տեր, քո ծառան լսում է» (Ա Թագ. Գ.10)» (Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 53):

Մեծ իրադարձությունները չեն երաշխավորում, որ մեր վկայությունն ամուր կլինի: Լամանն ու Լեմուելը դրա վառ օրինակն են: Նրանց այցելեցին հրեշտակներ և, անգամ այդ ժամանակ, հաջորդ իսկ րոպեին, նրանք հարցման տակ էին դնում Տիրոջ կամքը: Այս վերջին օրերի մի քանի մեծ ղեկավարներ նույնպես կարող են մեզ ուսուցանել այդ սկզբունքի մասին: Նրանք ուսուցանվել են բարձրից, Վերականգնման ժամանակ, և դեռևս բավականաչափ ամուր չէին, որպեսզի համբերեին մինչև վերջ: Այդ փորձառությունները ցույց են տալիս մեզ, որ «մեղմ ձայնի» վկայությունը ստանալը երբեմն կարող է ավելի ուժեղ ազդեցություն թողնել մեր վկայությունների վրա, քան հրեշտակի այցելությունը:

Լինելով երիտասարդ Պորտո Ալեգրեում, Բրազիլիա, սովորելով Եկեղեցու մասին երկու քույր միսիոներներից, ես, հիշում եմ, փնտրում էի աղոթքներիս պատասխանները ինչ-որ մեծ և անառարկելի իրադարձության միջոցով: Դա երբեք տեղի չունեցավ: Դա չէր նշանակում, որ ես չունեի բավականաչափ վստահություն վերականգնված Ելկեղեցուն միանալու:

Ալման ուսուցանում վկայությունը զարգացնելու այդ ընթացքի մասին. «Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ [և սա, կարծում եմ, վերաբերում է իմ դեպքին, երբ հետաքրքրվող էի], թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանանք տեղ տալ իմ խոսքերի մի մասին» (Ալմա 32.27):

Այդ օրերից մինչ այժմ, լինելով Եկեղեցու ունկնդիր, հետագայում միսիոներ, ապա հայր և ղեկավար, այդ բոլոր փորձառությունները միասին կազմել են փորձառությունների և զգացմունքների մի համակարգ, շատ հաճախ փոքր, որոնք կասկած չեն թողել, որ «սերմը բարի սերմ» է (տես Ալմա 32.30):

Ալման շարունակում է իր ուսուցումը վկայության մասին. «Այժմ, մենք կհամեմատենք խոսքը սերմի հետ: Այսպիսով, եթե դուք տեղ տաք, որ մի սերմ ցանվի ձեր սրտում, ահա, եթե այն լինի մի ճշմարիտ սերմ, կամ մի լավ սերմ, եթե դուք դուրս չգցեք այն ձեր անհավատությամբ, այնպես որ դուք դիմադրեք Տիրոջ Հոգուն, ահա, այն կսկսի ուռչել ձեր կրծքում. և երբ դուք զգաք այդ ուռչելու շարժումները, դուք կսկսեք ասել ինքներդ ձեր մեջ. Պետք է որ անպայման սա լավ սերմ լինի կամ՝ խոսքը լավն է, քանզի այն սկսում է մեծացնել իմ հոգին. այո, այն սկսում է լուսավորել իմ հասկացողությունը, այո, այն սկսում է հրաշալի լինել ինձ համար» (Ալմա 32.28):

Այդ դեպքում, որոշ մարդկանց մոտ վկայությունը կարող է գալ եզակի և անառարկելի իրադարձության միջոցով: Սակայն մյուսների համար, այն կարող է գալ գուցե ոչ այնքան նշանակալից փորձառությունների շարքի միջոցով, որոնք սակայն միասին անառարկելիորեն վկայում են, որ այն ինչ սովորել ենք և ապրել, ճշմարիտ է:

Այսօր, շատ տարիներ անց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, ես, հնարավոր է, չկարողանամ հիշել ամենահիշարժան փորձառությունը, որ ձևավորել է իմ վկայությունը: Սակայն, այդ բոլոր փորձառությունները թողել են իրենց հետքը և նպաստելվերականգնված Եկեղեցու մասին իմ վկայությանը: Այսօր, ես լիովին վստահ եմ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ:

Ես կուզենայի ավարտել իմ խոսքը, բերելով այս վկայությւոնը ոչ միայն Կիրակնօրյա Դպրոցում դասավանդող այն ուսուցչի, այլ ձեր բոլորի համար: Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրն ապրում է: Ես գիտեմ, որ Նա սիրում է մեզ: Մենք Նրա զավակներն ենք: Նա լսում է մեր աղոթքները: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Նա մահացել է, հարություն է առել և քավել մեր մեղքերը: Նրա Քավությունն օրհնել է իմ կյանքի յուրաքանչյուր օրը:

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվել է այս վերջին օրերին Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Նա Աստծո մարգարեն է: Ես գիտեմ, որ մենք առաջնորդվում ենք այսօր կենդանի մարգարեի` Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից: Ես գիտեմ, որ նա մեր օրերի մարգարեն է, ինչպես Մովսեսը, Աբրահամը և Եսայիան իրենց օրերում:

Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, ինչպես Աստվածաշունչը, և այն ևս մեկ վկայություն է Փրկչի մասին: Ես գիտեմ, որ քահանայության զորությունը վերականգնվել է և օրհնում է շատ Սրբերի ամբողջ աշխարհում: Եվ ես վկայում եմ այս ամենի մասին Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: