2008
Աստծո ճշմարտությունը պետք է առաջ գնա
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Աստծո ճշմարտությունը պետք է առաջ գնա

Սա Աստծո աշխատանքն է, իսկ Աստծո աշխատանքը չի կարող ճնշվել: Սակայն դեռ շատ բան կա անելու:

Նկար
M. Russell Ballard

Իմ եղբայրներ և քույրեր, այս տարի հուլիսի 19-ին Յուտայի Պիոներների Որդիները Սոլթ Լեյք Սիթիում «Սա է Տեղը» Հերիտեջ Փարկում տեղադրեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի և նրա իրավահաջորդ Նախագահ Բրիգամ Յանգի հուշարձանը: Այս հուշարձանը, որ կոչվեց «Հայացք դեպի Արևմուտք» պատկերում է այս երկու մեծ մարգարեներին արևմտյան տարածքների քարտեզով:

Շատ մարդիկ, ներառյալ Վերջին Օրերի Սրբերը, մոռանում են, որ Ջոզեֆ Սմիթը քաջատեղյակ էր, որ Եկեղեցին ի վերջո պետք է տեղափոխվի Ամերիկյան մեծ արևմուտք: 1842 թվի օգոստոսին նա մարգարեացավ, «որ Սրբերը կշարունակեն շատ դժվարություններ կրել և կքշվեն դեպի Րոքի Մաունթեյնս, շատերը կուրանան, մյուսները մահվան կենթարկվեն մեզ հալածողների կողմից կամ կկորցնեն իրենց կյանքը ցրտի կամ հիվանության պատճառով, իսկ ոմանք [կապրեն] և կկառուցեն քաղաքներ, և կտեսնեն, ինչպես են Սրբերը դառնում հզոր ժողովուրդ Րոքի Մաունթեյնսի մեջտեղում» (History of the Church, 5:85):

Անգամ Ջոզեֆի ամենամոտ ընկերները այդ վաղ տարիներին լիովին չէին հասկանում այն փորձությունները, որոնց Վերջին Օրերի Սրբերը պետք է հանդիպեին մինչ Եկեղեցին փոքր քայլերով առաջ էր գնում 1800-ականների սկզբում: Բայց Ջոզեֆ Սմիթը գիտեր, որ ոչ մի թշնամի այն ժամանակ կամ էլ ապագայում չէր կարող բավարար զորություն ունենալ ճնշելու կամ կանգնեցնելու Աստծո նպատակները: Մեզ ծանոթ են նրա մարգարեական խոսքերը. «Ճշմարտության Չափանիշը բարձրացվել է, ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքի ընթացքը. հալածանքները կարող են սաստկանալ, ամբոխը կարող է միավորվել, բանակները կարող են հավաքվել, մեղադրանքները կարող են հարվածել, սակայն Աստծո ճշմարտությունը համարձակորեն, արժանավայել և անկախ առաջ կընթանա, մինչև որ թափանցի ամեն մի մայր ցամաք, ամեն մի տարածք, ծածկի ամեն մի երկիր և հնչի ամեն մի ականջի, մինչև որ աստծո նպատակները իրականացվեն և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքն արված է» (History of the Church, 4: 540):

Մոտ 18 տասնամյակ է անցել այն օրից, ինչ 1830 թվին կազմավորվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Մենք ունեցել ենք 178 տարի, որպեսզի կարողանանք հետևել մարգարեության իրականացմանը և տեսնել, թե ինչպես է «Աստծո ճշմարտությունը» առաջ ընթանում` «համարձակ, արժանավայել և անկախ»:

Իր առաջին տասնամյակը Եկեղեցին սկսեց միայն մի քանի անդամներով: Չնայած ուժգին ընդդիմությանը, 1830-ականների ընթացքում կանչվեցին 597 միսիոներներ և ավելի քան 15,000 նորադարձներ մկրտվեցին Եկեղեցում: Միացյալ Նահանգները, Կանադան և Մեծ Բրիտանիան բաց էին ավետարանի քարոզման համար:

1840 թվի ընթացքում շատ նորադարձներ կային, թեև հալածանքները շարունակում էին սաստկանալ եկեղեցու դեմ և հատկապես Մարգարե Ջոզեֆի դեմ: Այդ դժվարությունների ժամանակ և չնայած ճանապարհորդության հետ կապված մեծ խնդիրներին, Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը շարունակում էր ծածկել երկրի մակերեսը 1840 թվի ընթացքում կանչված 1,454 միսիոներների հավատարիմ ծառայության շնորհիվ, իսկ Եկեղեցու անդամների թիվը գերազանցել էր 48,000-ը: 1844 թվի հունիսի 27-ին Ջոզեֆ Սմիթի հալածանքը հասավ իր գագաթնակետին, և նա եղբոր՝ Հայրումի հետ սպանվեց ամբոխի կողմից Քարտիջ Բանտում:

Սպանությունից փոքր ինչ ժամանակ անց և ի կատարում Ջոզեֆի տեսիլքի, Բրիգամ Յանգը և Եկեղեցին սկսեցին պատրաստվել տեխափոխվելու դեպի Րոքի Մաունթեյնս: Ծանրությունը, դժվարությունները, մահը և ուրացությունը ամենուրեք էին: Ինչևէ, աշխատանքը առաջ էր գնում: 1850 թվին մոտ 705 միսիոներներ կանչվեցին ծառայելու այնպիսի տարածքներում, ինչպիսին են՝ Սկանդինավիան, Ֆրանսիան, Իտալիան, Շվեյցարիան և Հավայան Կղզիները: Միսիոներական աշխատանքը նաև սկսվեց աշխարհի այնպիսի զանազան վայրերում, ինչպիսին են՝ Հնդկաստանը, Հոնգ Կոնգը, Թաիլանդը, Բուրման, Հարավային Աֆրիկան և Արևմտյան Հնդկաստանը:

Սկանդինավիայից և Բրիտանիայից 1850-ականներին մկրտված հավատարիմ նորադարձների շարքում նրանք էին, ովքեր տառապեցին ու մահացան, ցամաքի վրա և ծովերում, այստեղ Րոքի Մաունթեյնսում Սրբերին միանալու իրենց ճանապարհորդության ժամանակ:

1875 թվին առաջին յոթ միսիոներները կանչվեցին Մեքսիկա և աշխատանքն այստեղ ծաղկեց, չնայած հեղափոխությանը և այլ խնդիրներին: Եվ միայն չորս տարի առաջ, 2004 թվին, Եկեղեցին հասավ Մեքսիկայում մեկ միլիոն անդամների թվի ցուցանիշին:

Սրբերի հավատքը փորձվում էր ամեն քայլափոխին, մինչ Բրիգամ Յանգը ղեկավարում էր նրանց, կառուցելով տաճարներ և հիմնելով ավելի քան 350 գաղութ Արևմուտքում: Երբ 1877 թվին Բրիգամ Յանգը մահացավ, աշխարհում Եկեղեցու անդամների թիվը գերազանցել էր 115,000: Չնայած այդ ամեն հալածանքին, Աստծո ճշմարտությունը իսկապես առաջ էր գնում համարձակորեն և արժանավայել:

Ժամանակը թույլ չի տալիս անդրադառնալ հաջորդ մի քանի տասնամյակների ընթացքում Եկեղեցու աճին: Սակայն պետք է նշել, որ 1890–1930թթ. ընկած 40 տարիների ընթացքում, երբ Եկեղեցին ու նրա վարդապետությունը դեռ հասարակության գրոհման տակ էին, Երեց Րիդ Սմութը ընտրվեց Միացյալ Նահանգների Կոնգրես, սակայն ստիպված եղավ պայքարել նստելու համար: Այդ ժամանակ Եկեղեցու և նրա ուսմունքների մասին շատ բան ասվեց, որի մեծ մասը վիրավորական խոսքերով ուղղված էր Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի և Եկեղեցու այլ ղեկավարների դեմ: Ինչևէ, թերթերում մի քանի հոդվածներ սկսեցին խոսել Եկեղեցու անդամների մասին, որպես ներդրում ունեցող քաղաքացիներ և բարի մարդիկ:

1925 թվի սեպտեմբերի 3-ին Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը հայտարարեց, որ Եկեղեցին սկսելու է միսիոներական աշխատանք Հարավային Ամերիկայում: Հետևելով վերականգնված ավետարանը բոլոր ազգերին հասցնելու Տիրոջ ուղուն, Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ իմ հորական պապը, Երեց Մելվին Ջ. Բալլարդը, մյուսների հետ միասին ուղարկվեց Հարավային Ամերիկա նվիրագործելու երկրները ավետարանը քարոզելու համար:

1925 թվի Սուրբ Ծննդյան առավոտ Արգենտինայում Երեց Բալլարդը նվիրագործեց Հարավային Ամերիկայի երկրները և միսիոներական աշխատանքը սկսվեց: Հաջորդ հուլիսին մեկնելուց առաջ նա մարգարեացավ. «Տիրոջ աշխատանքն այստեղ կաճի դանդաղ, ինչպես կաղնին դանդաղ աճում է սերմից: Այն չի ստեղծվի մի օրում, ինչպես արագ աճում և թառամում է արևածաղիկը: Բայց հազարավոր մարդիկ այստեղ կմիանան Եկեղեցուն: Այն կբաժանվի մի քանի միսիայի և կինի Եկեղեցու ամենաամուր միավորներից: Այստեղ կատարվող աշխատանքը ամենաքիչն է, նրա համեմատ, ինչ կլինի» (in Melvin R. Ballard, Melvin J. Ballard: Crusader for Righteousness [1966], 84):

Հարավային Ամերիկայում Եկեղեցու աճին ծանոթ ցանկացած անձ գիտի այդ մարգարեության իրականացման մասին: Այսօր միայն Բրազիլիան ունի մեկ միլիոնից ավելին անդամներ:

1930–1970թթ. չորս տասնամյակների ընթացքում, ավելի քան 106,000 միսիոներ կանչվեց ծառայելու աշխարհով մեկ: Եկեղեցու անդամների թիվը չորս անգամ աճեց, հասնելով և գերազանցելով 2,800,000: Միայն 1960-ականներին ավելի քան մեկ միլիոն նոր անդամներ միացան: 1970 թվին միսիոներները ծառայում էին 43 երկրներում և 9 տարածքներում: Այդ 40 տարվա ժամանակահատվածում Հարավային Ամերիկայի երկրները՝ Չիլին, Բրազիլիան, Ուրուգվայը, Պարագվայը, Էկվադորը, Կոլումբիան, Պերուն և Վենեսուելան բացվեցին միսիոներական աշխատանքի համար: Կենտրոնական Ամերիկայում Տիրոջ ծառաները բացեցին Պանաման, Կոստա Րիկան, Գվատեմալան, Էլ Սալվադորը, Հոնդուրասը և Նիկարագուան: Ասիայում նոր մեծ ջանքեր ներդրրվեցին, որոնք սկսեցին իրենց պտուղը տալ Կորեայում, Թայվանում, Սինգապուրում և Ֆիլիպիններում:

Այս ամենը հեշտ չէր: Խնդիրները, խոչընդոտները և հալածանքը ուղեկցում էին յուրաքանչյուր փորձ, որն ուղղված էր «Աստծո ճշմարտությունը» հասցնելու ամեն մայրցամաք և երկիր, որպեսզի «ամեն ականջ» լսեր: Ինչևէ, մենք առաջ ենք շարժվում հավատքով. Խնդիրները լուծվեցին, խոչընդոտները վերացվեցին:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը Եկեղեցու անդամներին խնդրեց մեծացնել իրենց քայլերը ավետարանը տարածելու և ավետարանի ճշմարտությունը քարոզելու գործում: Նա աշխարհի բոլոր ցցերին խնդրեց ավելացնել միսիոներների թիվը, և Նրա ղեկավարությամբ Եկեղեցին սկսեց օգտագործել լրատվամիջոցները, ինչը օգնեց փոխանցել ուղերձը հարյուրավոր միլիոն մարդկանց ողջ երկրագնդով մեկ:

Որպես Եկեղեցու Նախագահ իր ծառայության 12 տարիների ընթացքում մոտ 200,000 միսիոներ ծառայեցին լիաժամկետ միսիայում: Ամբողջ աշխարհում անդամների թիվը գրեթե կրկնապատկվեց, իսկ ցցերի թիվը գրեթե եռապատկվեց: Միսիոներական աշխատանքը բացվեց կամ վերաբացվեց շատ երկրներում, դարձի գալու հրաշքը տեղի էր ունենում տարբեր երկրներում, չնայած ամեն թշնամական փորձերին, որ ուղղված էին Տիրոջ աշխատանքի դեմ՝ Տիրոջ աշխատողներին հիասթափեցնելու նպատակով:

Երկու տասնամյակից մի փոքր ավելի է անցել այն ժամանակից, երբ ավարտվեց Նախագահ Քիմբալի երկրային ծառայությունը: Այդ ժամանակահատվածում մենք աննախադեպ ճանաչում ենք ձեռք բերել հավատացյալների համաշխարահային համայնքում: Երևիթե ոչ պատահաբար, մենք նաև ենթարկվել ենք աննախադեպ գաղափարական հարձակումների մեր մարդկանց, պատմության և վարդապետության վրա լրատվամիջոցների միջոցով:

Իսկ Եկեղեցին շարունակում է աճել: Անդամների թիվը կրկին կրկնապատկվել է` 1985 թվին 5.9 միլիոնից հասնելով ավելի քան 13 միլիոնի այսօր: Իսկ անցյալ տարի կանչվեց ծառայության այս տնտեսության միլիոներորդ միսիոները:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, այս Եկեղեցու վերաբերյալ Ջոզեֆի մարգարեական տեսիլքի և տասնամյակների ընթացքում դրա իրականացման իմ այս համառոտ ակնարկի նպատակն է՝ հիշեցնել մեզ մի հասարակ ճշմարտություն.

«Աստծո գործերը և ծրագրերը և նպատակները չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ:

«Քանզի Աստված չի քայլում ծուռ շավիղներով, … ոչ էլ շեղվում է այն բանից, ինչ ասել է, ուստի նրա շավիղներն ուղիղ են, և նրա ընթացքը մեկ հավերժական շրջան է:

«Հիշիր, որ Աստծո գործը չէ, որ խափանվում է, այլ մարդկանց գործը» (ՎևՈւ 3.1–3):

Աստված խոսել է Իր մարգարների միջոցով և հայտարարել աշխարհին, որ «Ճշմարտության Չափանիշը բարձրացվել է» և որ «ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել աշխատանքը»: Սա անմերժելի և անվիճելի ճշմարտություն է: Մենք ինքներս ենք դա տեսել տասնամյակից տասնամյակ` Մարգարե Ջոզեֆ Սմիթի ժամանակներից մինչև Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ժամանակները: Հալածանքները սաստկացել են: Խաբեությունը, սուտը և խեղաթյուրումները փորձում են հարվածել: Սակայն Վերականգնումից ի վեր ամեն տասնամյակում Աստծո ճշմարտությունը առաջ է գնացել՝ համարձակորեն, արժանավայել և անկախ: Փոքրիկ Եկեղեցին, որ սկիզբ առավ 1830 թվին միայն մի խումբ անդամներով աճեց, ունենալով աշխարհով մեկ տարբեր երկրներում այժմ ավելի քան 13 միլիոն Վերջին Օրերի Սրբեր, և մենք գտնվում ենք ամեն մայրցամաք մուտք գործելու մեր ճանապարհին և խոսելու ամեն ականջին:

Սա Աստծո աշխատանքն է, իսկ Աստծո աշխատանքը չի կարող ճնշվել: Սակայն դեռ շատ բան կա անելու, մինչև որ Մեծ Եհովան կհռչակի, որ աշխատանքն արված է: Երբ մենք գովաբանում և պատվում ենք այդ հավատարիմ Սրբերին, որոնք մեզ հասցրել են հանրային ճանաչման այս պահին, մենք չենք կարող, իմ եղբայրներ և քույրեր, լինել հանգիստ կամ բավարարված:

Մենք բոլորս պետք է ավարտենք այն աշխատանքը, որը սկսել են այդ առաջին Սրբերը ավելի քան 175 տարի առաջ, և որը հաջորդող տասնամյակների ընթացքում առաջ են տարել հավատարիմ Սրբերը: Մենք պետք է աշխատենք այնպես, ինչպես նրանք են աշխատել: Մենք պետք է ծառայենք այնպես, ինչպես նրանք են ծառայել: Եվ մենք պետք է հաղթահարենք, ինչպես նրանք են հաղթահարել:

Իհարկե, մեր խնդիներն այսօր այլ են, սակայն քիչ պահանջկոտ չեն: Զայրացած ամբոխի փոխարեն մենք հանդիպում ենք նրանց, ովքեր անընդհատ փորձում են վիրավորել: Ծայրահեղ ծանր կյանքի փոխարեն մենք ունենք ալկոհոլի և թմրանյութերի, պոռնոգրաֆիայի չարաշահում, անբարոյականություն և անկում, ագահություն, անազնվություն և հոգևոր անտարբերություն: Իրենց տներից արմատախիլ արվող և վտարվող ընտանիքների փոխարեն մենք տեսնում ենք, ինչպես է ընտանիքի հաստատությունը, ներառյալ ամուսնության աստվածային հաստատությունը, հարձակման ենթարկվում, երբ անհատներն ու խմբերը փորձում են արժեզրկել հասարակության մեջ ընտանիքի ճանաչված ու աստվածային լինելու դերը:

Սա չի նշանակում, որ այսօր մեր խնդիրներն ավելի դաժան են, քան այն խնդիրները, որոնց հանդիպում էին մեզանից առաջ գնացողները: Դրանք ուղղակի տարբեր են: Տերը մեզ չի պատվիրում ձեռնասայլակ բեռնավորել, Նա խնդրում է ամրացնել մեր հավատը: Նա չի խնդրում մեզ ոտքով անցնել մի ողջ մայրցամաքը, Նա խնդրում է մեզ անցնել փողոցի այն կողմը և այցելել մեր հարևանին: Նա չի խնդրում մեզ հրաժարվել մեր միջոցներից և ժամանակից՝ շարունակելու համար կառուցել տաճարներ և ապա կանոնավոր կերպով հաճախել արդեն կառուցված տաճարները, թեև ժամանակակից կյանքը նման ճնշումներ է առաջացնում: Նա չի խնդրում, որ մենք զոհվենք նահատակի մահով: Նա խնդրում է մեզ ապրել աշակերտի կյանքով:

Սա հիանալի ժամանակ է ապրելու համար, իմ եղբայրներ և քույրեր, և մեզանից է կախված նվիրված պարտավորվածության հարուստ ավանդույթը շարունակելը, որն եղել է Վերջին Օրերի Սրբերի նախորդ սերունդների դրոշը: Սա հոգևոր թույլ սրտի ժամանակ չէ: Մենք չենք կարող լինել գերարդարակյաց: Մեր վկայությունները պետք է խորություն ձեռք բերեն, որոնց հոգևոր արմատները պետք է հաստատուն մխրճված լինեն հայտնության վեմի մեջ: Եվ մենք պետք է շարունակենք աշխատանքն առաջ տանել, ինչպես ուխտյալ, նվիրագործված մարդիկ, ամեն քայլին հավատք ունենալով, մինչև որ «Աստծո նպատակները իրականացվեն և Մեծ Եհովան ասի, որ աշխատանքն արված է»: Որ դա այդպես լինի մեզ համար, իմ խոնարհ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: