2008
Վերադարձ դեպի առաքինություն
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Վերադարձ դեպի առաքինություն

Այժմ է ժամանակը մեզանից յուրաքանչյուրի համար բարձրանալ և դրոշ բացել աշխարհին` կոչ անելով վերադառնալ դեպի առաքինություն:

Նկար
Elaine S. Dalton

Անցյալ գերագույն համաժողովին ես կանչվեցի Նախագահ Մոնսոնի կողմից՝ լինելու Երիտասարդ Կանանց նոր բարձրագույն նախագահը: Երբ կանգնած էի Աստծո մարգարեի ներկայությամբ և երբ ինձ տրվեց այս սրբազան վստահությունը, ես խոստացա, որ ծառայելու էի ողջ իմ սրտով, զորությամբ, մտքով և ուժով: Նախքան այս կոչումը ես մի փոքրիկ ափսե ունեի, որի վրա մակագրված էր մի նշանաբան, որը կարդացվում էր այսպես. «Ես կարող եմ անել դժվարին բաներ»: Այդ փոքրիկ ափսեն, որը կրում էր այդ հասարակ նշանաբանը, ինձ քաջություն էր տալիս: Բայց այժմ, եթե ես կարողանայի փոխել այդ նշանաբանը այն կկարդացվեր. «Տիրոջ ուժով կարող եմ անել բոլոր բաները»1: Այդ ուժին է, որ ես ապավինել եմ այսօր, երբ կանգնած եմ այս սրբազան ամբիոնում:

Անցյալ ապրիլ ամսին, գերագույն համաժողովից երկու օր անց, մենք՝ որպես նոր հաստատված նախագահություն, անցակցրեցինք մեր առաջին ժողովը: Մենք ոտքով բարձարացանք Էնսայն լեռան գագաթը և նայելով ներքևում գտնվող հովտին, տեսանք տաճարը Մորոնի հրեշտակով, որը փայլում էր արևի տակ: Մեզանից յուրաքանչյուրի համար դա պարզ էր: Մեր նախագահության հեռանկարը տաճարն էր: Եվ պարզ էր նաև մեր պարտականությունը: Մենք պետք է «օգնենք նախապատրաստվել յուրաքանչյուր երիտասարդ կնոջ արժանի լինել կապելու և պահելու սրբազան ուխտեր և ստանալու տաճարային արարողությունները»:2

«Տաճարն է պատճառը այն բոլոր բաների, որոնք մենք անում ենք Եկեղեցում»:3 Տաճարն էր պատճառը, որ մեր ռահվիրա նախնիները թողեցին իրենց հիմնած տները և եկան արևմուտք: Դա էր պատճառը, որ նրանք տարան զրկանքներ և նույնիսկ մահ: Տաճարային ուխտերն էին պատճառը, որ չնայած ճանապարհին մանուկներ էին թաղվում, այդ ռահվիրաները կարողանում էին երգել.

«Եկեք Սրբեր,

Ոչնչից չերկնչենք,

Ուրախ առաջ գնանք»:4

Ոմանք կորցրեցին ամեն ինչ , բայց հովիտ եկան ամեն ինչով, իսկապես` տաճարային արարողութուններով, սրբազան ուխտերով, և միասին որպես ընտանիքներ՝ հավերժական կյանքի խոստումով:

Երկու օր անց նրանից հետո, երբ Սրբերը հասան Սոլթ Լեյքի Հովիտ, Բրիգամ Յանգը և նրա ուղեկիցները բարձարացան Էնսայն լեռան գագաթը: Այդ գագաթին նրանք դրոշ բացեցին` ձեռնափայտին կապած դեղին մի գլխաշոր, որը խորհրդանշում էր նշան կամ չափանիշ ազգերի համար:5 Սրբերը պետք է լինեին լույսը, չափանիշը: Անցած ապրիլին, Էնսայնի գագաթին մենք` երեք կանանցով նույնպես դրոշ բացեցինք, որը մենք պատրաստեցինք ձեռնափայտից և ոսկեգույն պերուական շալից: Այն մեր նշանն էր՝ մեր չափանիշը ազգերին՝ մեր դրոշը, որը կոչ էր անում վերադառնալ դեպի առաքինություն:

Առաքինությունը Տիրոջ սուրբ տաճարները մտնելու և Հոգու առաջնորդությունը ստանալու նախապայման է: Առաքինությունը «մտածելաձև է և բարձր բարոյական չափանիշների վրա հիմնված վարքագիծ»:6 Այն իր մեջ ներառում է մաքրաբարոյություն և բարոյական անբիծություն: Առաքինությունը սկսվում է սրտում և մտքում: Այն դաստիարակվում է տանը: Այն հազարավոր փոքր որոշումների և գործողությունների կուտակումն է: Առաքինությունը մի բառ է, որը մենք հաճախակի չենք լսում այսօրվա հասարակության մեջ, բայց virtus լատինական արմատը նշանակում է ուժ: Առաքինի կանայք և տղամարդիկ ունեն խաղաղ արժանապատվություն և ներքին ուժ: Նրանք ինքնավստահ են, որովհետև արժանի են ստանալու Սուրբ Հոգին և առաջնորդվելու նրա կողմից: Նախագահ Մոնսոնը խորհուրդ է տվել. «Դուք եղեք այն մեկը, որը կկանգնի ճշտի կողմը, եթե նույնիսկ դուք մենակ կանգնեք: Ունեցեք բարոյական քաջություն՝ լույս լինելու ուրիշների համար, որ հետևեն: Չկա ավելի արժեքավոր ընկերություն, քան ձեր մաքուր խիղճը, ձեր սեփական բարոյական մաքրությունը, և ինչպիսի փառահեղ զգացում է գիտենալ, որ դուք կանգնած եք ձեր նշանակված տեղում մաքուր և վստահ, որ դուք արժանի եք այդտեղ կանգնելու»:7

Կարո՞ղ է այնպես է պատահել, որ մենք դանդաղորեն անզգայացել ենք` մտածելով, որ բարոյական բարձր չափանիշները հնաոճ են և ոչ էական կամ կարևոր այսօրվա հասարակության մեջ: Ինչպես Երեց Հեյլսը հենց նոր հիշեցրեց մեզ, Մորմոնի Գրքում Լեքոնտին լավ դիրքավորվել էր լեռան գագաթին: Նա և նրանք, ում նա առաջնորդում էր «իրենց մտքում անխախտ որոշում էին ընդունել», որ նրանք չէին իջնելու լեռից: Խաբեբա Ամաղիկիայից պահանջվեց ընդամենը չորս փորձ, յուրաքանչյուրն ավելի համարձակ քան նախորդը, ստիպելու Լեքոնտիին «վար իջնել լեռից»:8 Իսկ այնուհետև, ընդունելով Ամաղիկիայի կեղծ խոստումները, Լեքոնտիին «աստիճանաբար թույն տրվեց»9 մինչև նա մահացավ: Ոչ թե ուղղակի թունավորեցին այլ «աստիճանաբար»: Կարո՞ղ է լինել այնպես, որ այս նույնը պատահի այսօր: Կարո՞ղ է այնպես է լինում, որ մենք սկզբում հանդուրժում ենք, հետո ընդունում և, ի վերջո, ընտրում չարիքը, որը շրջապատում է մեզ: 10 Կարո՞ղ է մենք էլ ենք խաբվում կեղծ դերակատարներով և համոզիչ հեռուստալրատվական ուղերձներով, որոնք ստիպում են մեզ մոռանալ մեր աստվածային ինքնությունը: Մի՞թե մենք էլ ենք աստիճանաբար թունավորվում: Ի՞նչը կարող է ավելի մեծ խաբեություն լինել, քան այս ազնիվ սերնդի երիտասարդությանը գայթակղելը` ոչինչ չանել կամ անընդհատ զբաղված լինել հաղորդագրություններ ուղարկելով, բայց երբեք չգալ ճշմարտությունների գիտությանը, որոնք գտնվում են մի գրքում, որը գրվել է ձեր և ձեր օրերի համար Աստծո մարգարեների կողմից, որն ՝ Մորմոնի Գիրքը: Ի՞նչը կարող էր լինել ավելի մոլորեցնող, քան կանանց գայթակղելը` երիտասարդ, թե ծեր՝ և՛ ձեզ, և՛ ինձ, այնքան տարված լինել մեզանով՝ մեր տեսքով, մեր հագուստներով, մեր մարմի ձևով և չափսով, որ մենք կորցնենք մեր հեռանկարը մեր աստվածային ինքնությունից և աշխարհը փոխելու մեր ունակությունից մեր առաքինի ազդեցության միջոցով: Ի՞նչը կարող էր ավելի մոլորեցնող լինել, քան Աստծո Քահանայությունը կրող երիտասարդ, թե ծեր տղամարդկանց գայթակղելը` հրապուրիչ պոռնոգրաֆիա նայել, և այդպիսով, հավատքի փոխարեն կենտրոնանալ մարմնի վրա` ավելի շուտ լինելով չարիքի սպառողներ, քան առաքինության պահապաններ: Մորմոնի Գիրքը պատմում է 2,000 երիտասարդ հերոսների պատմությունը, որոնց առաքինությունը և մաքրությունը տվեց նրանց ուժ պահպանելու իրենց ծնողների ուխտերը և իրենց ընտանիքի հավատքը: Նրանց առաքինությունը և պարտավորությունը լինել «հավատարիմ ամեն ժամանակ» փոխեց աշխարհը:11

Ես իսկապես հավատում եմ, որ Հոգու կողմից առաջնորդվող մեկ առաքինի երիտասարդ կին կամ երիտասարդ տղամարդ կարող է փոխել աշխարհը, բայց դա անելու համար, պետք է վերադառնանք դեպի առաքինություն: Մենք պետք է խստորեն մարզվենք: Ինչպես մարաթոն վազող Յումա Իկանգան է ասել Նյու Յորքի Մարաթոնը հաղթելուց հետո. «Հաղթելու կամքը ոչինչ է առանց նախապատրաստվելու կամքի»:12 Այժմ է նախապատրաստվելու ժամանակը` մեզ ավելի շատ ինքնակարգապահության վարժեցնելով: Այժմ է «արքայությանն ավելի համապատասխան» դառնալու ժամանակը:13 Այժմ է ժամանակը մեր ուղին ընտրելու և կենտրոնանալու ավարտի վրա: Վերադարձը դեպի առաքինություն պետք է սկսվի անհատապես մեր սրտերում և մեր տներում:

Ի՞նչ կարող է մեզանից յուրաքանչյուրն անել, որպեսզի սկսի վերադարձը դեպի առաքինություն: Դասընթացը և մարզումները առանձնահատուկ կլինի յուրաքանչյուրիս համար: Ես կազմել եմ իմ անձնական ուսուցման ծրագիրը սուրբ գրություններում գտնվող հրահանգներից. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար»:14 «Կառչիր քո ուխտերից»:15 «Կանգնեք սուրբ տեղերում»:16 «Մի կողմ դրեք աշխարհի բաները»:17 «Հավատացեք, որ դուք պետք է ապաշխարեք»:18 «Միշտ հիշեք նրան և պահեք նրա պատվիրանները»19: Եվ ձգտեք «այն ամենին, ինչն առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ կամ արժանի գովեստի»:20 Այժմ ավելի քան երբևէ նախկինում ժամանակն է արձագանքել Մորոնիի կոչին «զարթնել և ելնել» ու «կառչած մնալ ամեն բարի պարգևից, և ձեռք չտալ չար պարգևի, ոչ էլ անմաքուր բանի»:21

Վերջերս ես մասնակցեցի մեր նոր փոքրիկ թոռնուհու օրհնությանը: Դա ինձ համար սուրբ տեսարան էր. ամուսինս և մեր որդիները շատ այլ սիրված հարազատների հետ միասին շրջապատել էին այդ փոքրիկ մանկանը: Նա այնքան նրբագեղ էր` ամբողջովին ճերմակ հագած – և ամենևին չէր վիրավորվում, որ իրեն անվանակոչել էին իր երկու տատիկների անունով: Բայց ամենաշատն ինձ հուզեց իր հոր` մեր որդի Զաքի կողմից նրան տրված օրհնությունը: Նա օրհնեց փոքրիկ Աննաբել Էլեյնին, որ հասկանա իր ինքնությունը որպես Աստծո դուստր, որ նա հետևի իր մոր, տատիկների և քրոջ օրինակին, և որպեսզի նա գտնի մեծ ուրախություն, երբ կապրի առաքինի կյանքով և կպատրաստվի կապելու և պահելու տաճարային սրբազան ուխտեր: Այս սուրբ պահին ես աղոթում էի, որ յուրաքանչյուր երիտասարդ կին ունենա շրջապատվել, զորացվել և պաշտպանվել ոչ միայն ծննդի և օրհնության ժամանակ, այլ ողջ կյանքի ընթացքում` արդար քահանայության զորությամբ:

Անցած համաժողովի հանդիսավոր հավաքի ժամանակ, երբ Նախագահ Ուխդորֆը խնդրեց հաստատելու մեր նոր մարգարեին և Առաջին Նախագահությանը, ես տեսա, ինչպես կանգնեցին բոլոր հավաքված քահանայության եղբայրները, և ես զգացի ձեր ուժը և ձեր քահանայության զորությունը: Դուք առաքինության պահապաններ եք: Հետո հուզմունքը պատեց ինձ, երբ նա ասաց. «Խնդրում ենք կանգնել երիտասարդ կանանց»: Իմ նստատեղից ես տեսա ձեզ բոլորիդ բարձրանալիս և միասին կանգնելիս: Այսօր չի կարող լինել ավելի հզոր ուժ առաքինության համար աշխարհում: Դուք երբեք չպետք է թերագնահատեք ձեր արդար ազդեցության զորությունը:

Ես վկայում եմ, որ հնարավոր է վերադարձ դեպի առաքինություն, Փրկչի օրինակի և «Նրա մեծ քավող զոհաբերության անսահման առաքինության»22 շնորհիվ: Ես վկայում եմ, որ մենք ոչ միայն ունակ կդարձվենք և կզորացվենք դժվար բաներ անելու համար, այլ բոլոր բաներն անելու համար: Այժմ է ժամանակը մեզանից յուրաքանչյուրի համար բարձրանալ և դրոշ բացել աշխարհին` կոչ անելով վերադառնալ դեպի առաքինություն: Թող որ այնպես ապրենք, որ կարողանանք գործիքներ լինել երկիրը պատրաստելու Նրա Երկրորդ Գալուստին, «որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման… . մաքրված, ճիշտ ինչպես նա է մաքուր»,23 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Տես Ալմա 20.4:

  2. First Presidency letter, Sept. 25, 1996.

  3. Տես Russell M. Nelson, “Personal Preparation for Temple Blessings,” Liahona, July 2001, 37:

  4. «Եկեք Սրբեր», Հիմներ և մանկական երգեր էջ 2:

  5. Տես Gordon B. Hinckley, “An Ensign to the Nations,” Ensign, Nov. 1989, 52; Boyd K. Packer, “A Defense and a Refuge,” Liahona, Nov. 2006, 85:

  6. Preach My Gospel (2004), 118.

  7. Thomas S. Monson, “Examples of Righteousness,” Liahona , May 2008, 65.

  8. Տես Ալմա 47.4–12:

  9. Ալմա 47.18:

  10. Տես Alexander Pope, An Essay on Man, epistle 2, lines 217–20:

  11. Ալմա 53.20; տես նաև Ալմա 56:

  12. Juma Ikangaa, quoted in Michael Sandrock, Running with the Legends: Training and Racing Insights from 21 Great Runners (1966), 415.

  13. “More Holiness Give Me,” Hymns, no. 131.

  14. ՎևՈւ 121.45:

  15. Sես ՎևՈւ 25.13:

  16. ՎևՈւ 45.32:

  17. ՎևՈւ 25.10:

  18. Մոսիա 4.10:

  19. ՎևՈւ 20.77:

  20. Հավատո Հանգանակ 1.13, տես նաև Հռովմեացիս Ը. 16, Ա Կորնթացիս Գ.16; Ա Թեսաղոնիկեցիս Ե.22, Հակոբ 4.6; Ալմա 37.36; Մորոնի 10.32:

  21. Մորոնի 10.30—31:

  22. Sես The Living Christ:

  23. Մորոնի 7.48, շեշտադրումն ավելացված է: