2008
Վերադառնալ տուն
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Վերադառնալ տուն

Ինչպիսի՜ ահռելի ազդեցություն մենք կարող ենք գործել բազմաթիվ մարդկանց կյանքում, … եթե մենք ընդունենք Նրա ոչխարներին արածացնելու Փրկչի հրավերը :

Նկար
Eduardo Gavarret

Իմ հայրենի քաղաքում՝ Մինասում, Ուրուգվայ, ձմռանը շատ ցուրտ է լինում: Արևամուտին մայրս ցախ եր դնում բուխարու մեջ, որպեսզի ճաշասենյակը տաք մնար, և մեկս մյուսի ետևից ծնողներս, քույրերս և ես հավաքվում էինք միասին, երբ ավարտում էինք մեր օրվա գործերը: Այդ հարմարավետ սենյակը, որի ջերմությունը ապահովում էին բուխարին և իմ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի ներկայությունը, այնպիսի զգացումներ են ինձ պարգևել, որոնք ես ընդմիշտ կփայփայեմ:

Երբ ես և կինս մեր սեփական ընտանիքը կազմեցինք, որտեղ էլ որ ապրեինք, նույնպես հաճախ միասին էինք հավաքվում, լիներ դա բուխարու շուրջը, թե պարզապես այն ջերմության շուրջ, որը միշտ զգացել ենք, երբ միասին ենք եղել մեր երեխաների հետ:

Ինչպիսի՜ սքանչելի զգացում: Ինչպիսի՜ հաճելի վայր է մեր տունը, մեր օջախը, մեր ապաստանը:

Տարիներ շարունակ մեր ընտանիքն ապրում էր տարբեր երկրներում, և դրանցից յուրաքանչյուրում, մեր հաճախած ամեն ծխում մենք կարողանում էինք Եկեղեցում գտնել անդամների ջերմության նույն զգացումը:

Եկեղեցու յուրաքանչյուր անդամ պետք է հանրավորություն ունենա ապրելու այս հաճելի զգացումները, և նրանք կարող են ունենալ այդ զգացումները վերաակտիվացման մեր ջանքերի և միսիոներական աշխատանքի միջոցով:

Թույլ տվեք կիսվել նրանով, ինչ պատահում է Պերուի որոշ ցցերում և շրջաններում, և դա անելիս, ես կնշեմ մի քանի ընտանիքների անուններ.Կոզո ընտանիք, Բանդա ընտանիք, Վարգաս ևնտանիք և ցանկը շարունակվում է: Այն պարունակում է ավելի քան 1,700 անդամների անուններ, որոնք տուն են եկել: Նրանք տարբեր ծխերի, ճյուղերի, ցցերի և շրջանների անդամներ են Պերույի տարբեր վայրերից, որոնց ցցի նախագահները, եպիսկոպոսները, և քվորումների ու օժանդակ կազմակերպությունների ղեկավարները հրավիրեցին վերադառնալ տուն: Նրանք ընդունեցին հրավերը քահանայության ղեկավարների, լիաժամկետ միսիոներների և մյուսների կողմից, ովքեր իրենց վրա պատասխանատվություն վերցրեցին՝ օգնելու նրանց վերադառնալ Եկեղեցի և դեպի Քրիստոսը: Նրանցից յուրաքանչյուրին մենք ասում ենք. «Բարի վերադարձ տուն»:

Ի՞նչը հնարավոր դարձրեց այդ մարդկանց վերադարձը տուն: Դա միսիայի 14 ցցերի և 4 շրջանների միասնական ջանք էր ներկայացնում նրանց կողմից, ովքեր մեկ տարի շարունակ աշխատեցին, որպեսզի վերաակտիվացման և մկրտության ու հաստատման արարողությունների միջոցով բոլոր այդ մարդկանց ետ վերադարձնեին:

Այս ջանքը իր ոգեշնչումը ստացել էր Փրկչի խոսքերից. «Սիրո՞ւմ ես ինձ … Արածեցրու իմ ոչխարներին» (Հովհաննես ԻԱ.16) և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուսմունքի համաձայն. «Տարիներ շարունակ մենք դիմել ենք քիչ ակտիվ անդամներին, վիրավորվածներին, քննադատողներին, մեղսագործներին, կոչ անելով, որ ետ գան: «Վերադարձեք և մասնակցեք Տիրոջ խնջույքին, և ճաշակեք նորից Սրբերի հետ ընկերակցելու քաղցր և հագեցնող պտուղները» (“Looking Back and Moving Forward,” Liahona, May 2008, 89):

Ալման, տառապելով իր եղբայրների հոգիների համար, աղոթեց Տիրոջն, ասելով.

«Ո՜վ Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ նրանց կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու:

«Ահա, ո՜վ Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են, և նրանցից շատերը մեր եղբայրներն են. Հետևաբար, ո՜վ Տեր, տուր մեզ զորություն և իմաստություն, որ կարողանանք մեր այս եղբայրներին կրկին բերել քեզ մոտ» (Ալմա 31.34–35):

Նախագահ Էնջել Ալարկոնը Պուենտե Պիեդրա Ցցից, Լիմայում, Պերու, կիսվեց ինձ հետ հետևյալ փորձառությամբ. «Ամեն շաբաթ օր միսիոներները, եպիսկոպոսը, օժանդակ կազմակերպությունների մի քանի ղեկավարներ և ես 8:30-ից մինչև կեսօր այցելում ենք քիչ ակտիվներին, ոչ-անդամներին և նորադարձներին»:

Նրա պատմության այդ պահին օրհներգի այս խոսքերը միտքս եկան.

«Սիրելի են Հովվի սրտին,

Սիրելի են Նրա հոտի գառները,

Ոմանք դաշտերից հեռանում են,

Սոված, մրսած, անօգնական մնում:

Տե՛ս, Բարի Հովիվը փնտրում է,

Փնտրում է կորած գառներին,

Ետ է բերում ուրախությամբ,

Այդ անսահման գնով փրկվածներին»:

(“Dear to the Heart of the Shepherd,” Hymns, no. 221)

Եղբայր Վարգասին, որի տունը գտնվում էր մի վայրում, ուր դժվար էր հասնել, շաբաթ առավոտյան զանգահարեցին: Դա Նախագահ Ալարկոնն էր, որ զանգում էր իր բջջային հեռախոսից, իր ժամանման մասին տեղեկացնելու համար: Եղբայր Վարգասն ասաց. «Ես զարմացած եմ, իմ տուն հասնելը շատ դժվար է»:

Ինչին պատասխան տրվեց. «Դե, ես ձեր դռան մոտ եմ հենց հիմա, և ես ցանկանում են խոսել ձեզ հետ: Մենք ձեր կարիքն ունենք, և հրավիրում ենք ձեզ վաղը գալ մեր Եկեղեցու հավաքին»:

Այդ ժամանակ այդ տղամարդը, որը դադարել էր հաճախել եկեղեցի շատ տարիներ առաջ, պատասխանեց. «Ես կգամ»: Այդպես նա սկսեց իր ճանապարհորդությունը ետ՝ դեպի տուն:

«Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել. Ծարավեցի և խմեցրիք ինձ. Օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք.

« Մերկ էի, և հագցրիք ինձ. Հիվանդ էի, և ինձ այցելեցիք. Բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք:

«Այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Մատթեոս ԻԵ.35–36,40):

Մի քանի շաբաթ առաջ կիրակնօրյա ժողովին մասնակցելիս ես հանդիպեցի մի եղբոր, որը տարիներ շարունակ չէր գալիս Եկեղեցի և այդ օրն առաջին անգամ եկել էր: Նրան ուղեկցում էր իր կինը, որը Եկեղեցու անդամ չէր:

Երբ ես նրան հարցրեցի, թե ինչու նա որոշեց վերադարռնալ, նա պատասխանեց. «Իմ ընկեր Ֆերնանդոն և այս բարի եպիսկոպոսը ինձ հրավիրեցին գալ, և ես եկա: Ես գտել էի Եկեղեցին շատ տարիներ առաջ և փոքր կրակը դեռ վառվում էր իմ սրտում: Մի գուցե, դա ուժեղ չէր, սակայն այնտեղ էր»:

Ես եզրափակեցի. «Դե, որպես ձեր եղբայրներ, մենք պետք է օգնենք, որ այդ կրակը միասին վառ պահենք»: Այնուհետև մենք գրկախառնվեցինք:

Մեր եղբայրների նկատմամբ մեր հետաքրքրությունը, ուշադրությունը և հոգատարությունը սիրո խորը արտահայտումներ են մեր Երկնային Հոր հանդեպ: Իրականում, մենք արտահայտում ենք մեր սերը Աստծո հանդեպ, երբ ծառայում ենք, և երբ այդ ծառայությունը կենտրոնացած է մեր մերձավորների բարեկեցության վրա:

Բենիամին Թագավորը սովորեցրել այս մասին. «Եվ ահա, ես ասում եմ ձեզ այս բաները, որ դուք կարողանաք իմաստություն սովորել, որ երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Ինչպիսի՜ ահռելի ազդեցություն մենք կարող ենք գործել բազմաթիվ քիչ ակտիվ ընտանիքների, և նրանց կյանքում, ովքեր Եկեղեցու անդամներ չեն, եթե մենք ընդունենք Նրա ոչխարներին արածացնելու Փրկչի հրավերը և օգնենք յուրաքանչյուրին Գալ դեպի Քրիստոսը:

Այս փորձառությունները միայն մի քանիսն են այն շարքից, ինչ հազարավոր եղբայրներ լուռ կատարում են, ընդունելով Նրա ոչխարներին արածացնելու Տիրոջ հրավերը: Եկեք հիշենք, որ Սերը և Ծառայությունը նման են երկվորյակների, որոնք փնտրում են միմյանց ընկերակցությունը:

Օհ, թող մենք բոլորս, որպես մեր Երկնային Հոր հանդեպ մեր սիրո դրսևորում, ընդունենք այն պատասխանատվությունը, որը մենք որպես այս Եկեղեցու անդամներ կրում ենք նրանց համար, ովքեր այստեղ մեզ հետ չեն: Եթե այս սիրող ծառայության միջոցով մենք պետք է միայն մեկ հոգի բերենք Եկեղեցի և, եթե մենք դա դարձնենք մեր կյանքի նպատակ, որքան ուրախություն մենք կպարգևենք մեզ և նրանց, ում մենք օգնում ենք վերադառնալ Քրիստոսի մոտ:

Լսի՛ր: Նա անկեղծ կանչում է,

Մեղմորեն խնդրելով այսօր.

«Չե՞ք փնտրի իմ կորածներին,

Որ հեռացել են ապաստանից իմ»:

(Hymns no. 221)

Ես վկայում եմ, որ մենք Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք, և Նա ճանաչում է մեզանից յուրաքանչյուրին մեր անունով:

Ես բերում եմ իմ վկայությունը մեր Հոր և Փրկչի սիրո մասին: Նա առաջինն է մեզ սիրել և տվել Իր Որդուն, որպեսզի Նրա միջոցով մենք կարողանանք վերադառնալ տուն: Ես արտահայտում եմ իմ սերը Նրա՝ իմ Փրկչի, իմ Տիրոջ, իմ Վարդապետի և իմ Քավիչի հանդեպ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: