2008
Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Եկեղեցու պաշտոնյաների հաստատումը

Առաջարկվում է հաստատման Թոմաս Սպենսեր Մոնսոնը որպես մարգարե, տեսանող և հայտնող, և որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ; Հենրի Բեննոն Այրինգը որպես Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական, և Դիտեր Ֆրիդրիխ Ուխդորֆը որպես Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդական:

Ովքեր կողմ են, կարող են քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, կարող են քվեարկել:

Առաջարկվում է հաստատման Բոյդ Քենեթ Փաքերը որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ, և հետևյալ անձիք որպես այդ քվորումի անդամեր. Բոյդ Ք. Փաքեր, Լ. Թոմ Փերի, Ռասսել Մ. Նելսոն, Դալլին Հ. Օուքս, Մ. Ռասսել Բալլարդ, Ջոզեֆ Բ. Վիրթլին, Ռիչարդ Գ. Սքոթ, Ռոբերտ Դ. Հեյլս, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Դեյվիդ Ա. Բեդնար, Քուենթին Լ. Քուք, և Դ. Թոդ Քրիստոֆերսոն:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում են հաստատման Առաջին Նախագահության խորհրդականները և Տասներկու Առաքյալները որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե կան, արտահայտեք նույն կերպ:

Առաջարկվում է ազատել Երեց Ըրլ Ս. Թինգիին Յոթանասունի Քվորումների Նախագահության անդամի պաշտոնից և Երեցներ Ըրլ Ս. Թինգիին և Շելդոն Ֆ. Չայլդին Յոթանասունի Առաջին Քվորումի անդամների պաշտոններից և նշանակել նրանց որպես պատվավոր Բարձրագույն Իշխանություններ:

Նաև առաջարկվում է ազատել Երեցներ Ջերալդ Ն. Լանդին և Ռոբերտ Ռ. Սթյուերին Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամների պաշտոններից: Ովքեր ցանկանում են միանալ մեզ, արտահայտելով մեր երախտագիտությունը այդ Եղբայրներին իրենց փայլուն ծառայության համար, խնդրում ենք քվեարկել:

Առաջարկվում է ազատել Երեցներ Ջորջ Ա. Ռոջասին և Տ. Լա Մար Սլեյթին Տարածքային Յոթանասունականների պաշտոններից 2008թ.նոյեմբերի 1-ից: Ովքեր ցանկանում են միանալ մեզ, արտահայտելով մեր երախտագիտությունը այդ եղբայրներին,խնդրում ենք քվեարկել:

Առաջարկվում է հաստատման Երեց Ջեյ Է. Ջենսենը որպես Յոթանասունի Քվորումների Նախագահության անդամներ:

Բոլորը, ովքեր կողմ են, խնդրում ենք, քվեարկել:

Նրանք, ովքեր դեմ են, եթե կան:

Առաջարկվում են հաստատման մյուս Բարձրագույն Իշխանությունները, Տարածքային Յոթանասունականները, և գերագույն օժանդակ կազմակերպությունների նախագահությունները ներկա կազմով:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են քվեարկել:

Նախագահ Մոնսոն, մինչ այժմ իմ դիտարկումներով, քվեարկությունը Համաժողովների Կենտրոնում անցավ միաձայն:

Եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր հաստատող ձայնի, ձեր հավատքի, նվիրվածության և աղոթքների համար: