2008
Սելեստիալ ամուսնություն
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Սելեստիալ ամուսնություն

Ընտանիքի մասին այդ հայտարարությունը մեզ օգնում է գիտակցել, որ սելեստիալ ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն

Նկար
Russell M. Nelson

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր. ես մեծապես երախտապարտ եմ ձեզանից յուրաքանչյուրի համար: Բոլորս լիակատար երախտագիտություն ենք զգում Հիսուս Քրիստոս ավետարանի համար: Թշվառությամբ լի այս աշխարհում մենք իրապես շնորհակալ ենք Աստծո «երջանկության մեծ ծրագրի համար»:1 Նրա ծրագիրը հայտարարում է, որ տղամարդիկ և կանայք կան, «որպեսզի ունենան ուրախություն»:2 Այդ ուրախությունը վայելում ենք, երբ ընտրում ենք ներդաշնակ ապրելու Աստծո հավերժական ծրագրի հետ:

Ընտրության կարևորությունը կարելի է համեմատել մի հասարակ գաղափարի հետ, որն իմ մտքին եկավ մի օր մի մեծ խանութում գնումներ կատարելիս: Ես այն կոչում եմ «գնորդների համաչափություն»: Քանի որ գնումներ կատարելը մեր առօրյա կյանքի մասն է, այս համաչափությունը կարող է ծանոթ լինել:

Իմաստուն գնորդները նախքան ընտրություն կատարելը մանրակրկիտ ուսումնասիրում են ընտրության տարբերակները: Նրանք կենտրոնանում են առաջին հերթին ապրանքի որակի և դիմացկունության վրա: Նրանք ցանկանում են ամենալավը: Ի տարբերություն դրա, որոշ գնորդներ փնտրում են էժանագին ապրանքներ, իսկ մյուսները շռայլորեն ծախսում են, հետագայում հայտնաբերելով, վհատությամբ, որ նրանց ընտրությունը երկար չծառայեց: Վերջապես, ի տխրություն մեզ, կան եզակի գնորդներ, որոնք մի կողմ են դնում անձնական արժանապատվությունը և գողանում են իրենց ուզած ապրանքը: Մենք նրանց կոչում ենք «ապրանքագողեր»:

Գնորդների համաչափությունը կարելի է համեմատել ամուսնության հետ: Զույգը, որ սիրահարված է, կարող է ընտրել ամենաբարձր որակի ամուսնությունը կամ ավելի ցածր տեսակի, որը չի հարատևում: Կամ կարող է դրանցից ոչ մեկը չընտրեն, այլ անամոթաբար գողանան իրենց ուզածը որպես «ամուսնական ապրանքագողեր»:

Ամուսնության թեման շատ է քննարկվում աշխարհով մեկ, որտեղ գոյություն ունեն համատեղ կյանքի տարբեր տեսակներ: Խոսելով այս թեմայի մասին՝ իմ ելույթի նպատակն է հայտարարել, որպես Տիրոջ Առաքյալ,3 որ ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև սուրբ է՝ այն կարգված է Աստծո կողմից:4 Ես նաև հաստատում եմ տաճարային ամուսնության առաքինությունը: Դա ամուսնության ամենաբարձր և ամենահարատև տարբերակն է, որը մեր Արարիչը կարող է առաջարկել իր զավակներին:

Փրկությունը անձնական հարց է, մինչդեռ վեհացումը ընտանեկան հարց է:5 Միայն նրանք, ովքեր ամուսնացած են տաճարում, և որոնց ամուսնությունը կնքված է Խոստումի Սուրբ Հոգով, մահից6 հետո կմնան որպես ամուսիններ և կժառանգեն սելեստիալ փառքի ամենաբարձր աստիճանը կամ վեհացումը: Տաճարային ամուսնությունը կոչվում է նաև սելեստիալ ամուսնություն: Սելեստիալ փառքի մեջ կա երեք աստիճան: Ամենաբարձրին հասնելու համար՝ ամուսինը և կինը պետք է կնքվեն ժամանակի և ողջ հավերժության համար և պահեն սուրբ տաճարում կապած իրենց ուխտերը:7

Մարդկային սրտի ամենանվիրական ցանկությունն է այն, որ ամուսնությունը շարունակվի մահից հետո: Տաճարային ամուսնության հավատարմությունը հասանելի է դարձնում այն: Այն հնարավորություն է տալիս, որ ընտանիքները հավերժ միասին լինեն:

Դա փառահեղ նպատակ է: Եկեղեցու բոլոր միջոցառումները, առաջադիմությունները, քվորումները և դասարանները,– բոլորը միջոցներ են ընտանիքի վեհացման համար:8

Այդ նպատակը հնարավոր դարձնելու համար, մեր Երկնային Հայրը վերականգնել է քահանայության բանալիներն արդի տնտեսության ժամանակ, որպեսզի իր ծրագրի կարևոր արարողությունները հնարավոր լինի կատարել պատշաճ իշխանությամբ: Երկնային սուրհանդակները, այդ թվում՝ Հովհաննես Մկրտիչը,9 Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը,10 Մովսեսը, Եղիասը և Եղիան,11 մասնակցել են այդ վերականգնմանը:12

Այս հայտնի դարձված ճշմարտության գիտելիքը տարածվում է երկրի վրա13: Մենք՝ որպես Տիրոջ մարգարեներ և առաքյլաներ, կրկին հռչակում ենք աշխարհին, որ «ընտանիքն առանցքային դեր ունի իր զավակների հավիտենական ճակատագրին նվիրաված Արարչի ծրագրում»:14

Բացի այդ մենք հայտարարում ենք, որ «Մարդ արարածները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարված են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կան դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուրն ունի աստվածային բնույթ և ճակատագիր: Սեռը անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավիտենական կյանքի և նպատակի:

Նախաերկրային աշխարհում հոգևոր որդիներն ու դուստրերը ճանաչում և երկրպագում էին Աստծուն, որպես իրենց Հավիտենական Հորը և ընդունում էին Նրա ծրագիրն, ըստ որի պետք է ձեռք բերեին ֆիզիկական մարմիններ և աշխարհիկ փորձ ունենային դեպի կատարելություն ընթանալու և իրենց աստվածային ճակատագիրը որպես հավիտենական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար: Երջանկության աստվածային ծրագիրը հնարավորություն է տալիս, որ ընտանեկան կապերը շարունակվեն մահից հետո: Սուրբ տաճարներում կատարվող սուրբ արարողություններն ու ուխտերը հնարավոր են դարձնում անհատների համար վերադարձը Աստծո ներկայություն, իսկ ընտանիքների համար՝ հավերժորեն միանալը»:15

Ընտանիքի մասին այդ հայտարարությունը մեզ օգնում է գիտակցել, որ սելեստիալ ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում երջանկության համար, քան մարդկային որևէ այլ հարաբերություն:16 Երկիրը ստեղծվել է և այս Եկեղեցին վերականգնվել է, որպեսզի ընտանիքները ձևավորվեն, կնքվեն և հավերժորեն վեհացում ստանան:17

Սուրբ գրությունները հայտարարում են, որ «օրինական է, որ [տղամարդ] ունենա մեկ կին, և նրանք երկուսով կլինեն մեկ մարմին, և այս բոլորը, որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը»:18 Մեկ ուրիշ սուրբ գրություն հաստատում է. «Տիրոջ մոտ ոչ մարդն է առանց կնոջ, ոչ էլ կինն առանց մարդու»:19 Այսպիսով, ամուսնությունը ոչ միայն ավետարանի վեհացնող սկզբունք է, այլ նաև աստվածային պատվիրան:

Մեր Երկնային Հայրը հայտարարել է. «Սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:20 Նրա սիրելի Որդու Քավության միջոցով այդ երկու նպատակները հնարավոր է դարձել: Քավության շնորհիվ, անմահությունը և մահացածներից հարությունը իրական է դարձել բոլորի համար:21 Եվ քավության շնորհիվ հավերժական կյանքը, որը հավերժ Աստծո ներկայության մեջ ապրելն է՝ «Աստծո պարգևներից ամենամեծը»,22 հնարավոր է դարձել: Հավերաժական կյանքին արժանանանալու համար մենք պետք է հավերժական և հավիտենական ուխտ կապենք մեր Երկնային Հոր հետ:23 Սա նշանակում է, որ տաճարային ամուսնությունը ոչ միայն ամուսնու և կնոջ միջև է. այն ընդգրկում է նաև Աստծո հետ ընկերակցությունը:24

Ընտանիքի մասին հայտարարությունը մեզ հիշեցնում է նաև, որ «ամուսինը և կինը սուրբ պատասխանատվություն են կրում սիրելու և հոգ տանելու միմյանց համար:25 Երեխաները, որոնք ծնվում են այդ միությունից, «Տիրոջ ժառանգությունն են»:26 Երբ ընտանիքը կնքվում է տաճարում, այդ ընտանիքը կարող է դառնալ նույնքան հավերժական, որքան ինքը՝ Աստծո արքայությունը:27

Նման պարգևը պահանջում է ավելին, քան հուսով լի ցանկություն: Մի առիթով, լրագրերից մեկում գրված մահախոսականում ես կարդացի մի ակնկալիք, որ մահը այդ մարդուն միացրել է մահացած ամուսնու հետ, երբ, իրականում, նրանք չէին ընտրել հավերժական տարբերակը: Փոխարենը, նրանք ընտրել էին այն ամուսնությունը, որն ուժ ուներ միայն այնքան ժամանակ, որքան նրանք պետք է ապրեին: Երկնային Հայրը նրանց առաջարկել էր գերագույն պարգևը, սակայն նրանք մերժել էին այն: Եվ մերժելով պարգևը, նրանք մերժել էին Պարգևատուին:28

Սուրբ գրությունների մի զորեղ հատված հստակորեն տարբերակում է հուսով լի ցանկությունը և հավերժական ճշմարտությունը. «Բոլոր ուխտերը, պայմանագրերը… . պարտավորությունները, երդումները, խոստումները… . կամ ակնկալիքները, որոնք չեն կապվել և հաստատվել ու կնքվել խոստումի Սուրբ Հոգով, նրա կողմից, ում ես օծել եմ, և՛ ժամանակի, և՛ ողջ հավերժության համար… . չունեն ազդեցություն, զորություն կամ ուժ մեռելների հարության ժամանակ և հետո. քանզի բոլոր պայմանագրերը, որոնք չեն կնքվել այդ վախճանի համար, վերջանում են մարդկանց մահվան հետ»:29

Սա բացարձակ ճշմարտություն է: Այս Եկեղեցու անդամները հրավիրում են բոլոր մարդկանց սովորել այդ բաները և պատրաստվել հավերժական կյանքին:30 Մենք հրավիրում ենք բոլորին ձեռք բերել հավատք առ Աստված՝ Հավերժական Հայրը, և առ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը. ապաշխարել. ստանալ Սուրբ Հոգին. ստանալ տաճարի օրհնությունները. կապել և պահել սրբազան ուխտեր. և համբերել մինչև վերջ:

Բարեգթորեն, երջանկության Աստծո մեծ ծրագիրը և դրա հավերժական օրհնությունները հնարավոր է հասցնել նրանց, ովքեր հնարավորություն չեն ունեցել լսելու ավետարանը մահկանացու կյանքում: Նրանց համար, փոխարինաբար, հնարավոր է կատարել տաճարային արարողություններ:31

Բայց ի՞նչ կլինի Եկեղեցու այն բազմաթիվ անդամների հետ, որոնք ամուսնացած չեն: Անձամբ մեղավոր չլինելով, նրանք կյանքի փորձությունները հաղթահարում են միայնակ: Ես հիշեցնում եմ բոլորիս, որ Տիրոջ հարմար ձևով և ժամանակին, ոչ մի օրհնություն ետ չի պահվի Նրա հավատարիմ Սրբերից:32 Տերը կդատի և կհատուցի յուրաքանչյուր անձի ինչպես ըստ գործերի, այնպես էլ ըստ սրտաբուխ ցանկությունների:33

Միևնույն ժամանակ մահկանացու թյուրիմացությունները կարող են վնաս հասցնել ամուսնությանը: Իրականում յուրաքանչյուր ամուսնություն սկսում է երկու թերի մարդկանցով: Երջանկությունը կարող է գալ նրանց միայն լուրջ ջանքերի շնորհիվ: Ճիշտ ինչպես նվագախմբի ներդաշնակությունը կախված է միայն նրա անդամների համաձայնեցված ջանքերից, այդպես էլ ամուսնության մեջ ներդաշնակությունը պահանջում է համաձայնեցված ջանքեր: Այդ ջանքերը հաջողություն կունենան, եթե զուգընկերներին յուրաքանչյուրը նվազագույնի կհասցնի անձնական պահանջները և առավելագույնի կհասցնի անձնուրաց սիրո գործերը:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Իրական երջանկություն գտնելու համար, մենք պետք է փնտրենք այն և կենտրոնանանք մեզանից դուրս: Ոչ ոք չի հասկացել կյանքի իմաստը, մինչև որ իր եսը չի հանձնել մերձավորի ծառայությանը: Ուրիշներին ծառայելը բարեկամ է պարտավորության հետ, որի կատարումը բերում է իրական ուրախություն»:34

Ամուսնության մեջ ներդաշնակությունը գալիս է միայն երբ մարդ իր կողակցի բարօրությունը դնում է ամենաբարձր նախապատվությունների տեղում: Երբ դա իրականում տեղի է ունենում, սելեստիալ ամուսնությունը դառնում է իրականություն, ուրախություն բերելով այս կյանքում և գալիք կյանքում:

Երջանկության Աստծո ծրագիրը մեզ ընտություն կատարելու հնարավորություն է տալիս: Ինչպես գնորդի օրինակում՝ մենք կարող ենք ընտրել կա՛մ սելետիալ ամուսնությունը կա՛մ ավելի ցածր տարբերակները:35 Ամուսնության որոշ տարբերակներ շատ էժանագին են. մի քանիսն էլ չափառանց թանկ արժեն. իսկ ոմանք էլ խորամանկորեն ծպտված են ոսոխի կողմից: Զգուշացեք այդ տարբերակներից. դրանք միշտ սնում են թշվառություն:36

Լավագույն ընտրությունը սելեստիալ ամուսնությունն է: Բարեբախտաբար, եթե նախկինում ավելի ցածր ընտրություն է կատարվել, դեռևս հնարավորություն կա ավելի բարձր տարբերակին անցնել: Դա պահանջում է սրտի զորեղ փոփոխություն37 և նոր տարբերակի մշտական թարմացում:38 Այդպես ստացված օրհնությունները արժանի են բոլոր ներդրած ջանքերին:39

Տաճարային ամուսնության լիակատար իրականացումը գրեթե մեր մահկանացու ըմբռնումից վեր է: Նման ամուսնությունը կշարունակի աճել սելեստիալ թագավորության մեջ: Այնտեղ մենք կատարյալ կդառնանք:40 Ինչպես Հիսուսը վերջ ի վերջո ստացավ Հոր փառքի լիությունը,41 այնպես էլ մենք «կարող ենք գալ Հոր մոտ… . և ժամանակին ստանալ նրա լիությունից»:42

Սելեստիալ ամուսնությունը հավերժական կյանքին նախապատրաստվելու առանցքային կետն է: Այն պահանջում է, որ մարդ ամուսնանա ճիշտ մարդու հետ, ճիշտ վայրում, ճիշտ իշխանությամբ, և հավատարմորեն հնազանդվի այդ սրբազան ուխտին:43 Այն ժամանակ մարդ կարող է համոզված լինել Աստծո արքայության մեջ վեհացում ձեռք բերելու հարցում: Սա իմ վկայությունն է Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն:

Աղբյուրներ

  1. Ալմա 42.8: Այն հայտնի է նաև որպես «Աստծո … ծրագիր» (տես 2 Նեփի 9.13, Ալմա 34.9), «փրկագնման ծրագիր» (տես Հակոբ 6.8, Ալմա 12.26, 30, 32–33, 29.2, 42.13), «փրկության ծրագիր» (տես Ալմա 24.14, 42.5), և «ողորմության ծրագիր» (տես Ալմա 42.15, 31):

  2. 2 Նեփի 2.25:

  3. Տես ՎևՈՒ 107.35:

  4. Տես ՎևՈՒ 49.15–17:

  5. Տես Russell M. Nelson, “Salvation and Exaltation,” Liahona, May 2008, 7–10:

  6. Տես ՎևՈՒ 76.53, 132.7:

  7. Տես ՎևՈՒ 131.1-3:

  8. Այս նպատակի օրինակներից մեկը կարող է լինել սուրբ գրությունների հայտարարությունը, որ «քո պարտականությունն միշտ առ եկեղեցին է, և դա՝ քո ընտանիքի պատճառով» (ՎևՈՒ 23.3, շեշտադրումն ավելացված է):

  9. Տես ՎևՈՒ 13:

  10. Տես Մատթեոս ԺԶ.18–19, ՎևՈՒ 27.12—13, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.72:

  11. Տես ՎևՈՒ 110.11–16:

  12. Տես ՎևՈՒ 128.8, 18, 132.45–46:

  13. Տես 2 Նեփի 10.2, 30.8:

  14. «The Family: A Proclamation to the World», Liahona, Oct. 2004, 49; Ensign, Nov. 1995, 102, paragraph 1:

  15. Liahona, Oct. 2004, 49:

  16. Նախկինում ես նշել եմ, որ «ամուսնությունը հասարակական կարգի հիմք է՝ առաքինության աղբյուր և հավերժական վեհացման հիմնաքար»: (“Nurturing Marriage,” Liahona, May 2006, 36):

  17. Ամեն անգամ, երբ սուրբ գրությունները զգուշացնում են, որ «երկիրը պետք է կատարելապես ոչնչանա», զգուշացումը կապվում է քահանայության իշխանության կարիքի հետ՝ ընտանիքները սուրբ տաճարներում հավերժորեն միասին կնքելու համար (տես ՎևՈՒ 2.1–3, 138.48, Ջոզեֆ Սմիթ–Պատմություն 1.38–39):

  18. ՎևՈՒ 49.16, տես նաև Ծննդոց Բ.24, Մատթեոս ԺԹ.5, Մարկոս Ժ.7–9, Մովսես 3.24, Աբրահամ 5.18, ՎևՈՒ 42.22:

  19. Ա Կորնթացիս ԺԱ.11:

  20. Մովսես 1.39:

  21. Տես 2 Նեփի 9.22, Ալմա 12.8, 33.22, Հելաման 14.17, Մորմոն 9.13, Մովսես 7.62, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 7.69

  22. ՎևՈՒ 14.7

  23. Տես ՎևՈՒ 132.19

  24. Տես Մատթեոս ԺԹ.6

  25. Liahona, Oct. 2004, 49:

  26. Սաղմոս ՃԻԷ.3:

  27. Տես ՎևՈՒ 132.19–20:

  28. Տես ՎևՈՒ 88.33:

  29. ՎևՈՒ 132.7, շեշտադրումն ավելացված է:

  30. Այս հասկացությունը Հիսուսն ուսուցանեց հին Ամերիկայի ժողովրդին (տես 3 Նեփի 27.16–20): Տես նաև 2 Նեփի 33.4, ՎևՈՒ 42.61, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Հովհաննես 5.13:

  31. Տես ՎևՈՒ 128.1–18, 137.7–8:

  32. Տես Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, «Doctrines of Salvation», comp. Bruce R. McConkie, 3 vols. (1954–56), 2.76–77:

  33. Տես Ալմա 41.3, ՎևՈՒ 137.9:

  34. Church News, July 5, 2008, 2:

  35. Տես 2 Նեփի 2.27, Հակոբ 6.8:

  36. Սատանան ցանկանում է, որ մենք լինենք թշվառ, ինչպես ինքն է (տես Հայտնություն ԺԲ.9, 2 Նեփի 2.18, Մովսես 4.6, ՎևՈՒ 10.22–27):

  37. Տես Ալմա 5.12–14. Նման զորավոր փոփոխությունը ներառում է ապաշխարությունը, ներումը և վերափոխված վճռականությունը՝ «գալ Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում»: (Մորոնի 10.32):

  38. «Ավետարանի առաջնային սկզբունքներն ու արարողություններն են. առաջին՝ Հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. երկրորդ՝ Ապաշխարություն. երրորդ՝ ընկղմամբ Մկրտություն մեղքերի թողության համար. չորրորդ՝ Ձեռնադրում Սուրբ Հոգու պարգևի համար (Հավատո Հանգանակ 1.4): Ապաշխարությունը պահանջում է լիակատար վերափոխում դեպի լավը՝ անհատական ծրագրի լիարժեք թարմացում:

  39. Տես ՎևՈՒ 93.1:

  40. Տես Մորոնի 10.32:

  41. Տես ՎևՈՒ 93.13–14:

  42. ՎևՈՒ 93.19, տես նաև ՎևՈՒ 66.2, 132.5–6:

  43. Տես Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. (1966), 118: