2008
Բարի գալուստ համաժողով
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Բարի գալուստ համաժողով

Մեր Երկնային Հայրը մտահոգվում է մեզանից յուրաքանչյուրի և մեր կարիքների համար: Թող որ մենք լցվենք Նրա Հոգով Եկեղեցու այս … համաժողովի նիստերին մասնակցելիս:

Նկար
President Thomas S. Monson

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մեր վերջին հանդիպումից հետո այս վերջին վեց ամիսներ կարծես թռան: Շատ բան հայտնի դարձավ, մինչ Տիրոջ աշխատանքն առաջ էր գնում առանց ընդհատումների:

Ես պատիվ ունեցա իմ երկու խորհրդականների և Բարձրագույն այլ Իշխանությունների օգնությամբ նվիրագործել երեք նոր տաճար` Կուրիտիբայում, Բրազիլիա; Բանամա Սիթիում, Պանամա և Թվին Ֆոլսում, Այդահո, ամբողջ աշխարհում գործող տաճարների թիվը հասցնելով 128-ի:

Ամեն տաճարի նվիրագործմանը նախորդող երեկոյան հրաշալի մշակութային միջոցառումներ կազմակերպվեցին: Կուրիտիբայում, Բրազիլիա, տաճարի շրջանի 4,330 անդամներ 1,700 հոգուց բաղկացած երգչախմբի հետ միասին ներկայացրեցին երգի, պարի և տեսանյութերի մի մեծ ոգեշնչող ծրագիր: Ահռելի մեծության ֆուտբոլային դաշտը, որտեղ տեղի էր ունենում միջոցառումը,լեփլեցուն էր հանդիսատեսով: Քամի էր փչում և անձրևի վտանգ կար: Ես լուռ աղոթք ասացի, խնդրելով Երկնային Հորը ողորմությամբ վերաբերվել նրանց, ովքեր այդքան ջանասիրաբար պատրաստվել էին մեզ զվարճացնելու և ում հագուստները և ներկայացումները կտուժեին, եթե հորդառատ անձրև տեղարև քամի փչեր: Նա պատվեց այդ աղոթքը և միայն ներկայացումից հետո և որոշ ժամանակ դրանից անց առատ անձրև տեղաց:

Բրազիլիայի Եկեղեցու պատմությունը ներկայացվեց երգի ու պարի միջոցով: Հատկապես հուզիչ էր Երեց Ջեյմս Ե. Ֆաուստին և Ուիլիամ Գրանտ Բանգերտերին ներկայացնող դրվագները, որոնք ծառայել էին որպես միսիոներներ Կուրիտիբայում 1940 թվին: Երբ նրանց լուսանկաները հայտնվեցին լայն էկրաններին, լսարանը աղմկալի ողջունեց: Ամեն առումով, դա փառավոր իրադարձություն էր:

Պանամա Սիթիում, Պանամա, տաճարի նվիրագործմանը նախորդող երեկոյան մենք տեսանք, ինչպես մեր երիտասարդներից 900 հոգի հավաքվեցին ողջ Պանամայից: Նրանք հագել էին գունազարդ ազգային տարազներ և պարելով ներկայացնում էին ուղերձներ ընտանիքի, ընկերության և հավատքի մասին: Մենք իմացանք, որ նրանք մոտ մեկ տարի պարապում էին: Նրանք այնքան հեռու վայրերից էին եկել, ինչպիսին են Սան Բլաս կղզիները և Չանգուինոլա տարածքը հյուսիսային Պանամայում: Սան Բլասից դեպի մայրաքաղաք երիտասարդների ճանապարհորդությունը ցամաքով և ծովով տևել էր երեք օր: Միջոցառումը հրաշալի և ոգեշնչող էր:

Պատրաստվելով մեր ամենավերջերս կատարված տաճարի նվիրագորմանը Թվին Ֆոլսում, Այդահո, տեղի Եկեղեցու անդամները կառուցեցին հսկայական բեմ Այդահոյի Ֆիլերի տոնավաճառի տարածքում և հողոտ դաշտը ծածկեցին խոտով և այլ դեկորացիաներով, ներառյալ Շոշոն Ջրվեժը ներկայացնող մի մեծ ջրվեժ, որը նոր տաճարի երկու մղոն (3 կմ.) հեռավորության վրա գտնվող հայտնի տեսարժան վայր է: Ներկայացման երեկո 3,200 երիտասարդ տղամարդիկ և կանայք մտան դաշտ, ծածանելով կապույտ և սպիտակ ժապավեններ և դաշտը վերածելով հոսող մի գետի: «Կենդանի Ջուր» վերնագրով Հովհաննեսի Դ.10,14-ից, միասին էին հավաքվել նոր տաճարի տարածքի 14 ցցերի երիտասարդներ: Երգի ու պարի միջոցով նրանք ներկայացրեցին իրենց հոգևոր կյանքի կախվածությունը Փրկչի կենդանի ջրից և իրենց ֆիզիկական կյանքի կախվածությունը իրենց տարածքի լեռնային աղբյուրներից և գետերից: Մենք, որ պատիվ ունեցանք այդ իրադարձության ականատեսը լինելու, ոգեշնչում և վեհացում ապրեցինք:

Ես նման միջոցառումների կողմնակից եմ: Դրանք մեր երիտասարդությանը հնարավորություն են տալիս մասնակցել իրենց համար իսկապես անմոռանալի մի իրադարձության: Ձեռք բերած ընկերները և հիշողությունները նրանց հետ կլինեն ընդմիշտ:

Հաջորդ ամիս լուրջ վերանորոգումից հետո կրկին նվիրագործվելու է Մեխիկո Սիթի Մեքսիկա Տաճարը: Գալիք ամիսներին կավարտվի այլ տաճարների շինարարությունը և տեղի կունենան բաց դռների օրեր և նվիրագործություններ:

Այս առավոտ ես ուրախությամբ հայտարարում եմ հինգ նոր տաճարների մասին, որոնց համար հողատարածքներ են ձեռք բերվել և որոնք գալիք ամիսների և տարիների ընթացքում կկառուցվեն հետևյալ վայրերում. Քալգարի, Ալբերտա, Կանադա; Կորդոբա, Արգենտինա; Կանզաս Սիթիի մեծ տարածք; Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա; և Հռոմ, Իտալիա:

Եղբայրներ և քույրեր, մեր միսիոներական բանակը, որ ծառայում է ողջ աշխարհով մեկ, շարունակում է փնտրել նրանց, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, որը գտնվում է Հիսուս Քրիստոսի Ավետարանում: 178 տարի առաջ իր կազմակերպվելուց ի վեր Եկեղեցին կայուն աճ է ապրում:

Վերջին վեց ամիսների ընթացքում ես պատիվ ունեցա հանդիպել երկրների ղեկավարների և կառավարությունների ներկայացուցիչների հետ: Նրանք, ում ես հանդիպեցի, բարյացակամ են տրամադրված Եկեղեցու և մեր անդամների հանդեպ, և նրանք պատրաստ են համագործակցելու և աջակցելու: Մնում են, սակայն, աշխարհում դեռ տարածքներ, որտեղ մեր ազդեցությունը սահմանափակ է և որտեղ մեզ չի թույլատրվում ազատորեն քարոզել ավետարանը: Ինչպես արեց Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը ավելին քան 32 տարի առաջ, ես ձեզ կոչ եմ անում աղոթել այն տարածքների բացման համար, որտեղ մենք կարող ենք կիսվել մարդկանց հետ ավետարանի ուրախությամբ: Աղոթելով ի պատասխան Նախագահ Քիմբալի աղերսանքին, մենք տեսանք, թե ինչպես նախկինում Եկեղեցու համար փակ երկիրը երկրի ետևից հրաշքով բացվեցին: Նույնը կրկին տեղի կունենա, եթե մենք հավատքով աղոթենք:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, մենք եկել ենք այստեղ ուսուցում և ոգեշնչում ստանալու: Ձեզանից ոմանք նոր են Եկեղեցում: Մենք ողջունում ենք ձեզ: Ձեզանից ոմանք պայքարում են խնդիրների, դժվարությունների, հուսահատությունների և կորուստների դեմ: Մենք սիրում ենք ձեզ և աղոթում ենք ձեզ համար: Շատ ուղերձներ կկիսվեն հաջորդ երկու օրերի ընթացքում: Ես կարող եմ ձեզ հավատացնել, որ այն տղամարդիկ և կանայք, ովքեր կդիմեն ձեզ, աղոթել են, որ իմանան, թե ինչ պետք է ասեն: Նրանք ոգեշնչում և զգացողություն են ստացել երկնային օգնությունն ու առաջնորդությունը փնտրելիս:

Մեր Երկնային Հայրը մտահոգվում է մեզանից յուրաքանչյուրի և մեր կարիքների համար: Թող որ մենք լցվենք Նրա Հոգով Եկեղեցու այս 178-րդ Կիսամյա Գերագույն Համաժողովի նիստերին մասնակցելիս: Սա է իմ անկեղծ աղոթքը, և ես այն ասում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: