2008
Ավետարանի ուսուցումը մեր ամենակարևոր կոչումն է
2008թ. ՆՈՅԵՄԲԵՐ


Ավետարանի ուսուցումը մեր ամենակարևոր կոչումն է

Երբ մենք սովորում ենք ուսուցանելու հիմնական սկզբունքներ և մեզ ցույց է տրվում ինչպես ուսուցանել, բոլորս էլ կարող ենք անել դա:

Նկար
William D. Oswald

Վերջերս քույր Օսվալդն ու ես որոշեցինք մեր հինգ տարեկան զույգ թոռնիկներին պարան թռնել սովորեցնել: Պարան թռնելը երեխաների խաղ է, որի ժամանակ երեխաները թռնում են պարանի վրայով, որը պտտվում է իրենց շուրջը: Մի քանի խորհուրդ ստանալուց հետո, աղջիկները փորձեցին մի քանի անգամ, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվում:

Երբ մենք արդեն ուզում էինք թողնել պարան սովորեցնելը, տարիքով ավելի մեծ հարևան երկու երեխաներն անցնում էին մեր կողքով, և մենք նրանց օգնությունը խնդրեցինք: Հարևան այդ երկու աղջիկները վարժ պարան էին թռնում և մեր թոռնիկներին ցույց տվեցին, ինչպես պարան թռնել: Երբ նրանք թռնում էին, ես նկատեցի, որ հարևանի աղջիկները երգում էին, որն օգնում էր նրանց տակտով պարան թռնել:

Երբ մեր թոռնիկները հասկացան պարան թռնելու սկզբունքները և նրանց ցույց տրվեց ինչպես պարան թռնել, դասի մնացած մասը հեշտ էր: Մի փոքր պարապելուց հետո, զույգ աղջնակներն արդեն վարպետանում էին պարան թռնելում:

Պարան թռնելու դասի ժամանակ, մեկ այլ թոռնիկ, որը երեք տարով էր ընդամենը մեծ, հանգիստ նստած էր խոտերի վրա և նայում էր: Երբ նրան հարցրեցին, ցանկանում է փորձել պարանով թռնել, նա գլուխը շարժեց, առաջ եկավ և կանգնեց պարանի մոտ: Երբ մենք պտտում էինք պարանը, ի զարմանս մեզ, նա թռավ ճիշտ ինչպես իր քույրերը: Նա թռավ մի անգամ, հետո երկու անգամ, ապա նորից ու նորից, մեծ երեխաների նման անընդհատ բարձրաձայն երգելով:

Այդ երեք թոռնիկներն էլ նկատեցին, որ պարան թռնելու արվեստ գոյություն ունի: Դա մի պարզ բան էր, որը բոլորն էլ կարողանում էին անել` մի քանի հիմնական սկզբունքներ սովորելուց և իրենց ցույց տրվելուց հետո: Այդպես է նաև ավետարանի ուսուցման առումով: Երբ մենք սովորում ենք ուսուցանելու հիմնական սկզբունքներ և մեզ ցույց է տրվում ինչպես ուսուցանել, բոլորս էլ կարող ենք անել դա:

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հաճախ հիշեցրել է մեզ, որ «մենք բոլորս էլ` լինենք ղեկավարներ, ուսուցիչներ, միսիոներներ, թե ծնողներ, կյանքի տևողությամբ պարտականություն ունենք Տիրոջից տրված` սովորեցնել և սովորել ավետարանի վարդապետություններ, ինչպես որ դրանք հայտնվել են մեզ»:1 Ինչպես հստակորեն սահմանել է Երեց Լ. Թոմ Փերին. «Եկեղեցու ամեն պաշտոնի համար անհրաժեշտ է արդյունավետ ուսուցիչ լինել»:2

Քանի որ ամեն անդամ ուսուցիչ է, և «ուսուցանելը մեր գործի առանցքն է»,3 մենք բոլորս էլ ուսուցանելու հիմնական որոշ սկզբունքներ սովորելու սուրբ պարտականություն ունենք: Ուսուցանելու և սովորելու շատ սկզբունքներ կան, և բավական չէ պարզապես դրանց մասին կարդալ: Առաջին, մենք պետք է հասկանանք այդ հիմնական սկզբունքները, և երկրորդ, մեզ պետք է ցույց տրվի, ինչպես են դրանք կիրառվում հաջողակ ուսուցիչների կողմից: Դա կարող է տեղի ունենալ ուշադիր հսկող ուսուցիչների կողմից մեր ծխերում և ճյուղերում, և վերանայելով Ուսուցման և սովորելու վերաբերյալ ղեկավարների համաշխարհային ուսուցման Հավաքները, որոնք կարելի է գտնել Եկեղեցու կայքում կամ Եկեղեցու ամսագրերում:4

Հիմնական սկզբունքները, որոնք վերաբերվում են ավետարանը սովորելուն և ուսուցանելուն, տրված են սուրբ գրություններում: Դրանց մասին նաև քննարկվում է մի հրաշալի, սակայն երբեմն անտեսվող ուսուցման աղբյուրի մեջ, որը կոչվում է` Ուսուցում` չկա ավելի մեծ կոչում:5

Երբ մենք կատարյալ ուսուցչի օրինակ ենք փնտրում, որը կարող է մեզ ցույց տալ ինչպես ուսուցանել ավետարանը, մենք միշտ նայում ենք Նազովրեցի Հիսուսին: Նրա աշակերտները նրան «Ռաբբի» էին անվանում, այսինքն` «Վարդապետ» կամ «Ուսուցիչ»:6 Նա Վարդապետ Ուսուցիչ էր և կա:

Հիսուսը տարբերվում էր Իր օրերի մյուս ուսուցիչներից նրանով, որ Նա «իշխանություն ունեցողի պես» էր սովորեցնում:7 Ուսուցանելու և ծառայելու այդ իշխանությունը գալիս էր Նրա Երկնային Հորից, քանզի Հիսուսին «Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց … որովհետև Աստուած նորա հետ էր»:8

Այդ օրինակին հետևելով Հիսուսն ուսուցանում էր Իր Երկնային Հոր կողմից, ինչպես գրվել է Հովհաննեսի կողմից: Հիսուսն ասաց. «Իմ անձիցը ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ հայրը սովորեցրեց»:9 «Որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնե Հորն անելիս … Որովհետև Հայրը սիրում է Որդուն, և ամեն բան ցույց է տալիս նորան, որ ինքն անում է»:10

Սուրբ գրքերում մենք կարողանում ենք ավետարանի հաջողակ ուսուցիչների լրացուցիչ օրինակներ գտնել, ովքեր փոխել են կյանքերը և փրկել հոգիները նրանց, ում ուսուցանել են: Մորմոնի Գրքից օրինակ, անմիջապես հիշում ես Նեփիին,11 Ալմային12 և Մոսիայի որդիներին: 13 Ուշադրություն դարձրեք Մոսիայի որդիների անձնական պատրաստվածության վրա, երբ նրանք պատրաստվեցին ուսուցանելու ավետարանը.

«Նրանք դարձել էին ուժեղ ճշմարտության իմացության մեջ. քանզի նրանք առողջ դատողությամբ մարդիկ էին, և նրանք քննել էին սուրբ գրքերը ջանասիրաբար, որպեսզի կարողանային իմանալ Աստծո խոսքը:

Բայց այս բոլորը չէ. նրանք տվել էին իրենց շատ աղոթքի ու ծոմի. այդ պատճառով նրանք ունեին մարգարեության ոգին ու հայտնության ոգին, և երբ նրանք սովորեցնում էին, նրանք սովորեցնում էին Աստծո զորությամբ ու իշխանությամբ»:14

Ավետարանի մեկ այլ զորավոր ուսուցիչ էր Մորոնին, որն ընտրվել էր որպես «Աստծո ներկայությունից ուղարկվածսուրհանդակ»,15 ուսուցանելու և պատրաստելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Ջոզեֆը մեզ տվել է հակիրճ, սակայն մանրամասն նկարագրությունը, թե ինչ է ասել և արել Մորոնին Ջոզեֆին ուսուցանելիս:16

Երբ առաջին անգամ Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին, Ջոզեֆը 17-ամյա պատանի էր շատ քիչ կրթությամբ: Ջոզեֆն իրեն ներկայացնում է որպես «չճանաչված մի պատանի … աշխարհի համար»,17 իսկ ավելի ուշ ընկերը նրան անվանում է «չկրթված» և «չուսուցանված»:18 Համբերատար և հոգատար ուսուցիչ Մորոնիի և նրան հրահանգող երկնքից ուղարկված այլ սուրհանդակների ձեռքում այդ երիտասարդը դարձավ կարևոր անձ այն գործում, ինչ Տերն անվանեց «զարմանալի աշխատանք և հրաշք»:19

Որո՞նք են սովորելու և ուսուցանելու սկզբունքները, որոնք կարող ենք առանձնացնել, քննելով այն, թե ինչպես Մորոնին ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին: Կան բազմաթիվ կարևոր սկզբունքներ, որ կարող էինք քննարկել, սակայն թույլ տվեք կենտրոնանալ երեք հիմնական սկզբունքների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն լավ ուսուցանելու համար:

Սկզբունք 1. Սեր ցուցաբերեք նրանց հանդեպ, ում դուք ուսուցանում եք և անունով դիմեք

Ջոզեֆ Սմիթն ասել է, որ երբ առաջին անգամ Մորոնի հրեշտակը հայտնվեց իրեն, Ջոզեֆը «վախեցավ. բայց շուտով նրա վախը անցավ»: Ի՞նչ արեց Մորոնին, որպեսզի փարատի այդ վախը: Ջոզեֆն ասաց. «Նա դիմեց նրան անունով»:20 Իրենց աշակերտներին սիրող և անունով կոչող ուսուցիչները հետևում են երկնային օրինակին:21

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի հետ վերջին ժողովի ժամանակ ես նկատեցի, որ նա յուրաքանչյուրին ողջունեց իր անունով: Նա խոսեց մեզ հետ իր մանկության տարիների Կիրակնօրյա Դպրոցի ուսուցչի` Լյուսի Գերթչի մասին, նկատելով, որ նա ուսուցիչ էր, որը գիտեր իր դասարանի յուրաքանչյուր աշակերտի անունը: Նախագահ Մոնսոնն ասել է նրա մասին. «Նա հավատարմորեն զանգահարում էր նրանց, ովքեր չէին հաճախել Կիրակի օրվա դասին կամ պարզապես չէին եկել: Մենք գիտեինք, որ նա հոգ է տանում մեր մասին: Մեզանից ոչ ոք չմոռացավ նրան կամ նրա ուսուցանած դասերը»:22

Սկզբունք 2. Ուսուցանեք սուրբ գրություններից

Ուսուցանելու մեկ այլ սկզբունք, որ կիրառել է Մորոնին, այն է, որ նա գիտեր և ուսուցանում էր սուրբ գրություններից: Ջոզեֆ Սմիթն ասել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Մորոնին «սկսեց մարգարեություններ մեջբերել Հին Կտակարանից … Նա ուրիշ շատ հատվածներ մեջբերեց սուրբ գրքերից, և շատ բացատրություններ տվեց»:23 Մորոնիի կողմից մեջբերված շատ սուրբ գրություններից Ջոզեֆը սովորեց Մորմոնի Գիրքն ի հայտ բերելու և կրկին երկրի վրա ճշմարիտ ավետարանը Վերականգնելու մեջ իր մարգարեական դերի մասին:24

Սկզբունք 3. Խրախուսեք խորհել ավետարանի ճշմարտությունների շուրջ

Ջոզեֆ Սմիթին ուսուցանելիս Մորոնիի կողմից կիրառված երորրդ սկզբունքն էր` նրան դրդել խորհելու այն ամենի մասին, ինչն ինքն ուսուցանել էր: Ջոզեֆը գրել է, որ Մորոնիի հետ երրորդ հանդիպումից հետո, նա «ինձ նորից թողեց խորհելու … հենց նոր ունեցած իր փորձառության վրա»:25 Արդյունավետ ուսուցիչները կցանկանան հետևել հարություն առած Քրիստոսի օրինակին, երբ Նեփիացիների բազմությանը Նա խնդրեց վերադառնալ իրենց «տները և խորհել այն բաների վրա», որ Նա ուսուցանել էր, այնպես որ նրանք կարողանային «հասկանալ»:26

Նեփին հիշեցնում է մեզ, որ խորհելու գործընթացն իր մեջ ներառում է ոչ միայն մեր խելքը, այլև մեր սիրտն օգտագործելը: Նա ասել է. «Ահա, հոգիս հրճվում է Տիրոջ բաներով. և սիրտս շարունակ խորհում է այն բաների վրա, որոնք տեսել եմ ու լսել»:27 Սուրբ գրությունների և մեր տեսած ու լսած բաների վրա խորհելու ընթացն անձնական հայտնություն է բերում մեր կյանք:

Ես վկայում եմ, որ ավետարանի ուսուցումը սրբազան և սուրբ կոչում է: Երբ դու սիրում ես քո ուսանողներին և նրանց կոչում անունով, երբ դու բացում ես սուրբ գրքերը և ուսուցանում դրանցից, և երբ դու խրախուսում ես քո ուսանողներին խորհել վերականգնված ավետարանի ճշմարտությունների շուրջ և կիրառել դրանք, այդ ժամանակ քո լավ ազդեցությունը կմեծանա և քո ուսանողների կյանքն ավելի առատորեն կօրհնվի: Այդ փառավոր օրը, նրանք կասեն ձեզ, ինչպես Նազովրեցի Հիսուսին ասվեց. «Գիտենք, որ Աստուածանից վարդապետ ես եկել»28 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Աղբյուրներ

  1. Boyd K. Packer and L. Tom Perry, “Principles of Teaching and Learning,” Worldwide Leadership Training Meeting, Feb. 2007, in Liahona, June 2007, 50.

  2. Liahona, June 2007, 52; տես նաև Ա Կորնթացիս ԺԲ.28; Եփեսացիս Դ.11–14:

  3. Boyd K. Packer, Liahona, June 2007, 54.

  4. Տես Worldwide Leadership Training Meeting, Feb 2007; in Liahona, June 2007, 49–80; համաշխարհային ղեկավարման այս ուսուցման տեսագրությունը կարելի է գտնել նաև www.lds.org-ում:

  5. Teaching, No Greater Call (1999), համար 36123:

  6. Հովհաննես Ի.16; տես տողատակի ծանոթագրություն ա:

  7. Մատթեոս Է.9; տես նաև Մարկոս Ա.22:

  8. Գործք Ժ.38:

  9. Հովհաննես Ը.28:

  10. Հովհաննես Ե.19–20:

  11. Տես 2 Նեփի 33.1–13:

  12. Տես Մոսիա 27.32-37; Ալմա 17.1–12:

  13. Տես Ալմա 17.1–12:

  14. Ալմա 17.2–3:

  15. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33:

  16. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.27–54:

  17. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.22:

  18. Orson Pratt, “Discourse,” Deseret News, July 21, 1880, 386.

  19. Եսայիա ԻԹ.14; 2 Նեփի 25.17; 27.26; տես նաև 3 Նեփի 21.9-10:

  20. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.32–33; տես նաև հ. 49:

  21. Տես Մատթեոս Գ.17; 3 Նեփի 11.7; Մորոնի 2.1–2; Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17:

  22. Thomas S. Monson, “Examples of Great Teachers,” Liahona, June 2007, 77.

  23. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.36, 41:

  24. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33–54; տես նաև ՎևՈՒ 20.8-9:

  25. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.47:

  26. 3 Նեփի 17.3; տես նաև ՎևՈւ 138.1, 6, 11, 29:

  27. 2 Նեփի 4.16; տես նաև Մորոնի 10.3:

  28. Հովհաննես Գ.2: