Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Դաս 2. Հետևել մարգարեների խոսքերին


Դաս 2

Հետևել մարգարեների խոսքերին

Նախաբան

Աստված կանչում է մարգարեներին, որպեսզի վկայեն Հիսուս Քրիստոսի մասին, քարոզեն ապաշխարություն և հրավիրեն բոլորին գալու Փրկիչի մոտ։ Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ նրանք, ովքեր հետևում են այս մարգարեներին, օրհնվում են, իսկ նրանք, ովքեր հակառակվում են նրանց, ափսոսանք ու վիշտ են ապրում։

Ընթերցանության օժանդակ նյութեր

Ուսուցման առաջարկներ

1 Նեփի 1․4–15, 18, Մոսիա 11․20–25, 13․33–35

Մարգարեների դերը

Հարցրեք դասարանին.

  • Ապրող մարգարեին հավատալու միջոցով ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցն տարբերվում մյուս հավատքներից։

  • Ինչո՞ւ են ապրող մարգարեները նույնքան կարևոր այսօր, որքան եղել են աշխարհի պատմության այլ ժամանակաշրջաններում։

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 1 Նեփի 1․4–15, 18 հատվածները, մինչ դասարանը կհետևի, որոնելով, թե ինչպես է Տերը կանչել և նախապատրաստել Լեքիին լինելու մարգարե։

  • Ի՞նչ փորձառություն ունեցավ Լեքին, որը նախապատրաստեց նրան լինելու մարգարե։ (Նա վկայություն ստացավ Հիսուս Քրիստոսի մասին, և նա նախապես տեսավ ամբարիշտների կործանումը և ողորմածությունը, որ շնորհվեց նրանց, ովքեր եկան Աստծո մոտ։)

  • Ինչո՞ւ Երուսաղեմի ժողովուրդն ուներ Լեքիի նման մարգարեների կարիքը: (Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ նշում են հետևյալ ճշմարտությունը. Աստված կանչում է մարգարեներ և հայտնում է Իր կամքը նրանց միջոցով։)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Ջոն Թեյլորի (1808-87) հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Մեզ անհրաժեշտ է կենդանի ծառ, կենդանի աղբյուր, կենդանի բանականություն, որը երկրի կենդանի քահանայության միջոցով սկիզբ է առնում երկնքի կենդանի քահանայությունից։ … Եվ այն ժամանակներից ի վեր, ինչ Ադամն առաջին անգամ ստացավ Աստծո խոսքը, մինչև այն ժամանակը, երբ Հովհաննեսը Աստծո խոսքը ստացավ Պատմոս կղզում կամ Ջոզեֆ Սմիթին բացվեցին երկինքները, մշտապես կարիք է եղել նոր հայտնությունների, որոնք հարմարեցված են եղել այն յուրահատուկ հանգամանքներին, որոնց մեջ հայտնվել են եկեղեցիները կամ անհատները։

Ադամի հայտնությունը չի հրահանգել Նոյին կառուցելու իր տապանը, ոչ էլ Նոյի հայտնությունն է ասել Ղովտին` թողնելու Սոդոմը, ոչ էլ դրանցից որևէ մեկում խոսվել է Եգիպտոսից Իսրայելի զավակների հեռանալու մասին։ Նրանք բոլորն էլ հայտնություններ են ստացել իրենց իսկ համար, ինչպես նաև Եսայիան, Երեմիան, Եզեկիելը, Հիսուսը, Պետրոսը, Պողոսը, Հովհաննեսը և Ջոզեֆը։ Այդպես էլ պետք է լինի մեր օրերում» (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 158

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ այսօր Տերը շարունակում է հայտնել Իր կամքը ապրող մարգարեների միջոցով։

  • Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի մարգարեների դերն ուսումնասիրելն օգնել մեզ մեր օրերում։

Հետևյալ հղումները գրեք գրատախտակին.

Մոսիա 11․20–25

Մոսիա 13․33–35

Բացատրեք, որ մինչդեռ մարգարեները հղում են իրենց ժամանակներին հատուկ բազմաթիվ ուղերձներ, կան ուղերձներ, որոնք հղել են բոլոր մարգարեները։ Հրավիրեք ուսանողներին գտնել նման երկու ուղերձներ, մինչ նրանք լուռ կկարդան գրատախտակին տրված հատվածները։ Ուսանողներին խնդրեք իրենց սուրբ գրություններում ընդգծել կարևորագույն ուղերձը, որը յուրաքանչյուր հատվածում տրվել է Աբինադի մարգարեի միջոցով։ (Նշում․ Սուրբ գրություններն ընդգծելը սուրբ գրություններն ուսումնասիրելու հմտություն է, որը դուք կարող եք սովորեցնել այս դասընթացի ընթացքում:)

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով և ամփոփել այն՝ շեշտելով այս վարդապետությունը․ Բոլոր մարգարեները հայտարարում են ապաշխարություն և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին:

Հրավիրեք ուսանողներին Մորմոնի Գրքում գտնել օրինակ, երբ մարգարեն հայտարարում է ապաշխարություն կամ վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։ (Ապաշխարություն են հայտարարել Եսայիան 2 Նեփի 16․9–11-ում, Հակոբը Հակոբ 2–3-ում, Աբինադին Մոսիա 11–12-ում, Սամուելը Հելաման 13–16-ում և Մորմոնը Մորմոն 3-ում։ Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանել են Նեփին 1 Նեփի 19 և 2 Նեփի 25-ում, Ալման Ալմա 7ում և Մորմոնը Մորմոն 7-ում։) Հրավիրեք ուսանողներին իրենց օրինակներով կիսվել դասարանի հետ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարգարեները շարունակ հայտարարում ապաշխարություն և վկայում Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս է այս ուղերձներին ականջ դնելն օգնում մեզ փրկություն ձեռք բերել։

Հելաման 13․24–33, 3 Նեփի 8․24–25, 9․10–11

Աստծո մարգարեներին մերժելը առաջ է բերում զղջում

Ցուցադրեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի (1899–1994) հետևյալ խոսքերը և հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Երբ մարգարեն մատնացույց է անում աշխարհի մեղքերը, աշխարհիկ մարդիկ կա՛մ ուզում են փակել մարգարեի բերանը, կա՛մ գործում կարծես մարգարեն գոյություն չունի, փոխարեն ապաշխարեն իրենց մեղքերից: Ժողովրդականությունը երբեք ճշմարտության ստուգարք չէ: … Մինչ մենք մոտենում ենք Տիրոջ երկրորդ գալուստին, դուք կարող եք ակնկալել, որ երբ մարդիկ ավելի ամբարիշտ դառնան, մարգարեն ավելի քիչ ժողովրդականություն կվայելի նրանց մոտ» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․) Էզրա Թավտ Բենսոն [2014], 183

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ թերանում հետևելու մարգարեի խոսքերին։

Հրավիրեք դասարանին մտքում ուսումնասիրել Սամուել մարգարեի խոսքերը Հելաման 13․24-29-ում, փնտրելով պատճառները, թե ինչու են մարդիկ մերժում մարգարեական նախազգուշացումները։ Դուք կարող եք կրկին խրախուսել ուսանողներին, որ նշեն այն, ինչ գտնում են։

  • Ըստ Սամուելի, ինչու՞ էին նեփիացիները մերժում Աստծո մարգարեներին:

  • Չնայած մենք չենք անարգում կամ սպանում մարգարեներին, ինչպե՞ս կարող են այս հատվածները որպես նախազգուշացում ծառայել մեզ համար այսօր։

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Հելաման 13․30–33 հատվածները, մինչ դասարանը փնտրում է հետևանքները, որոնց մասին մարգարեացավ Սամուել Լամանացին, որ պետք է գային նրանց վրա, ովքեր մերժում էին մարգարեի խոսքերը։ Ապա հրավիրեք դասարանին կարդալ այս մարգարեության իրականացումը 3 Նեփի 8․24–25, 9․10–11 հատվածներում։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ սկզբունքը. Եթե մենք մերժենք Տիրոջ մարգարեների խոսքերը, մենք կունենանք վիշտ ու թախիծ: [Տես նաև 3 Նեփի 28․34։])

Մի ուսանողի հրավիրեք կարդալ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Եթե մենք ուզում ենք իմանալ, թե որքանով ենք մոտիկ կանգնած Տիրոջը, ապա պետք է հարցնենք ինքներս մեզ, թե որքանով ենք մոտիկ կանգնած Նրա մահկանացու հրամանատարին․ թե որքանով է մոտ մեր կյանքը ներդաշնակ Տիրոջ օծյալի՝ ապրող մարգարեի՝ Եկեղեցու Նախագահին, և Առաջին Նախագահության Քվորումին» (Ումունքներ․ Էզրա Թաֆտ Բենսոն, 181):

«Երբ մարգարեն խոսում է այն, ինչ անհրաժեշտ է մեզ, բայց երբ մենք նախընտրում ենք չլսել, նրա խոսքի մեր արձագանքը դառնում է մեր հավատարմության ստուգարքը» (Ուսմունքներ․ Էզրա Թաֆտ Բենսոն, 183):

  • Ինչպե՞ս են Նախագահ Բենսոնի խոսքերն օգնում ձեզ լինելու ավելի ջանասեր՝ ապրող մարգարեի խորհրդին հետևելու մեջ։

  • Ըստ ձեզ, մարգարեների ուղերձներից որո՞նք են ամենակարևորները Վերջին Օրերի Սրբերի համար այսօր։

Մոսիա 15․10–13, 3 Նեփի 10․12, 12․1–2, Եթեր 7․23–27

Աստծո մարգարեներին հետևելը օրհնություններ է բերում։

Ասացեք ուսանողներին, որ Աբինադի մարգարեն ուսուցանեց Նոյ թագավորին և նրա ամբարիշտ քահանաներին մարգարեների խոսքերին հետևելու կարևորության մասին։ Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Մոսիա 15․10–13 հատվածները, մինչ դասարանը խորհում է, թե ինչպես ամփոփել այդ հատվածները որպես սկզբունքի մի դրույթ:

  • Ինչպե՞ս կարտահայտեք Աբինադիի խոսքերը որպես սկզբունքի մի պարզ դրույթ: (Ուսանողները կարող են ամփոփել այս հատվածը հետևյալ կերպ. Նրանք, ովքեր ականջ են դնում մարգարեների խոսքերին, հավատում են Հիսուս Քրիստոսի փրկագնող զորությանը և ապաշխարում են իրենց մեղքերը, Աստծո արքայության ժառանգներն են։)

Ուսանողներին խնդրեք մտածել Մորմոնի Գրքից հավատարիմ անհատների կամ մարդկանց խմբերի օրինակների մասին, ովքեր օրհնվել են մարգարեների խոսքերին հետևելով։ Որոշ օրինակներ կարող են ներառել հետևյալը. Լեքիի ընտանիքը խուսափեց կործանումից՝ հետևելով Երուսաղեմից հեռանալու խորհրդին (2 Նեփի 1․4), Ալմա Ավագը ականջ դրեց Աբինադիի խոսքերին և կարողացավ ուսուցանել շատ մարդկանց (Մոսիա 17․1–4, 18․1–3), Մորոնի զորապետի բանակն իմացավ, թե ուր պետք է գնար, որպեսզի պաշտպանվեր լամանացիների բանակից՝ փնտրելով Ալմայի խորհուրդը (Ալմա 43․23–24

Գրատախտակին գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները (մի ներառեք մուգ տառերով գրված սկզբունքները)․

3 Նեփի 10․12 (Աստծո մարգարեներին հետևելու արդյունքում ձեռք ենք բերում ապահովություն։)

3 Նեփի 12․1–2 (Մարգարեները մեզ ուսուցանում են, թե ինչպես ստանալ մեր մեղքերին թողություն։)

Եթեր 7․23–27 (Եթե մենք հետևենք մարգարեների խորհրդին և հիշենք Տիրոջը, Նա կօրհնի մեզ համաձայն մեր կարիքների։)

Հանձնարարեք ուսանողներն կարդալ գրատախտակին տրված հատվածներից մեկը և ամփոփել իրենց կարդացածը որպես սկզբունքի մի դրույթ: Երբ ուսանողները կիսվեն իրենց ձևակերպումներով, կարող եք յուրաքանչյուր հղման կողքին գրել սկզբունքի առաջարկվող ձևակերպումը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մարգարեներին հետևելու արդյունքում տրվում են բազմաթիվ օրհնություններ, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ․ Ռասսել Բալլարդի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

Նկար
Երեց Մ. Ռասսել Բալլարդ

«Եղբայրներ և քույրեր, մեր մեջ մարգարե ունենալը փոքր բան չէ։ Մեծ և հրաշալի են այն օրհնությունները, որոնք մեր կյանք են գալիս, երբ մենք լսում ենք այն խոսքը, որը Տերը մեզ է տալիս Նրա միջոցով։ … Երբ մենք լսում ենք Տիրոջ խորհուրդը՝ արտահայտված Եկեղեցու Նախագահի խոսքերի միջոցով, մեր արձագանքը պետք է լինի դրական և հստակ։ Պատմությունը ցույց է տվել, որ առկա է անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն, եթե մենք արձագանքում ենք մարգարեական խորհրդին» (“His Word Ye Shall Receive,” Ensign, May 2001, 65)։

  • Ե՞րբ եք դուք օրհնվել՝ դրական և հստակ արձագանք տալով մարգարեական ցուցումներին։

  • Երբ դուք առաջ եք նայում դեպի ապագան, ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մարգարեներ ունենալ երկրի վրա։

Խրախուսեք ուսանողներին խորհել, թե արդյոք իրենց գործողություններն ազդում են Տիրոջ մարգարեներին հավատարմորեն հետևելու իրենց ցանկության վրա։ Խնդրեք նրանց խորհել, թե ինչը նրանք կարիք կունենան փոխելու իրենց կյանքում, որպեսզի կարողանան ավելի լիարժեքորեն վայելել հավատարիմներին խոստացված օրհնությունները։

Ուսանողի ընթերցարան